Hovard Փաստաբանական Գրասենյակ

Hovard Փաստաբանական Գրասենյակ Փաստաբանական ծառայություններ մատչելի գներով՝ քաղաքացիական, վարչական, քրեական իրավունքի շրջանակներում

23/09/2025

ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ

«ՀՈՎԱՐԴ» փաստաբանական գրասենյակի կողմից ներկայացված հայցադիմումը ՀՀ Վարչական դատարանը բավարարել է՝ անվավեր է ճանաչվել անվավեր ճանաչել ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի ղեկավար Հ. Սահակյանի՝ «Վարչական տույժ նշանակելու մասին» 26.06.2024թ. թիվ 322-Ա որոշումը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի համաձայն՝ անվավեր է առոչինչ չհանդիսացող այն վարչական ակտը, որն ընդունվել օրենքի խախտմամբ, այդ թվում՝ օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով։

Դատական գործ թիվ ՎԴ/7977/05/24 (Datalex.am):
Argam Karapetyan vs Areni hmq.
«ՀՈՎԱՐԴ» փաստաբանական գրասենյակ
ք. Երևան, Թումանյան փող․ 20/7
(+374) 91 561286 (Whatsapp, Viber)

Վարդանյան
#իրավաբան #юрист #փաստաբան #адвокат
#իրավաբանական Law company ltd.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՎարչական գործ թիվ ՎԴ/10418/05/23վարչական դատարանի վճիռՆախագահող դատավո...
30/05/2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/10418/05/23
վարչական դատարանի վճիռ
Նախագահող դատավոր՝ Մ․Պետրոսյան

ՈՐՈՇՈւՄ

ՀԱՆՈւՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ

«28» մարտի 2025թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանը
(այսուհետ` Վերաքննիչ դատարան) հետևյալ կազմով.

նախագահող դատավոր՝ Ռաֆիկ Խանդանյան,
դատավոր՝ Հրաչ Այվազյան,
դատավոր՝ Կարեն Ավետիսյան,

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Ալեքսանդր Վարդանյանի ընդդեմ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝ 16.10.2023 թվականի թիվ ՏԾ/Ք/589-2023-Ա-18/2 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, թիվ ՎԴ/10418/05/23 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 23.07.2024 թվականի վճռի դեմ Ալեքսանդր Վարդանյանի ներկայացուցիչ, փաստաբան Հովիկ Վարդանյանի վերաքննիչ բողոքը,

․․․․․․․․․․․․․․․․․․․
ՈՐՈՇԵՑ
1. Սույն գործով հայցվոր Ալեքսանդր Վարդանյանի վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարել, և ըստ այդմ՝ բեկանել թիվ ՎԴ/10418/05/23 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 23.07.2024 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում ընդունվելիք համապատասխան դատական ակտով:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան։

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Ռ. ԽԱՆԴԱՆՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐ Հ.ԱՅՎԱԶՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐ Կ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՎՃԻՌՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ14.04.2025թ. ք.ԵրևանԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ...
02/05/2025

ՎՃԻՌ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

14.04.2025թ. ք.Երևան

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ

Նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի
Քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի
Lուսինե Հովհաննիսյանի
Վարդուհի Թադևոսյանի
Մասնակցությամբ
Սկզբնական հայցով հայցվոր,
հակընդդեմ հայցով պատասխանող
Լուսինե Ալեքսանյանի ներկայացուցիչ Հովիկ Վարդանյանի
(փաստաբանական գործունեության արտոնագիր՝ թիվ 774, լիազորագիր՝ տրված 20.03.2023 թվականին, երեք տարի ժամկետով)

Սկզբնական հայցով պատասխանող,
հակընդդեմ հայցով հայցվոր Միքայել Տերտերյանի
(անձնագիր՝ AR0464362, տրված՝ 25.09.2017թ., 008-ի կողմից)
Սկզբնական հայցով պատասխանող,
հակընդդեմ հայցով հայցվոր
Միքայել Տերտերյանի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանի
(փաստաբանական գործունեության արտոնագիր՝ թիվ 970, լիազորագիր՝
տրված 19.09.2023 թվականին, երեք տարի ժամկետով)
Իրավասու մարմին Երևան քաղաքի
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի
խնամակալության և հոգաբարձության
հանձնաժողովի ներկայացուցիչ Իռա Մարգարյանի
(լիազորագիր՝ տրված 05.12.2024 թվականին, երեք տարի ժամկետով)

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Լուսինե Գերասիմի Ալեքսանյանի (անձնագիր՝ ___________, տրված՝ _________թվականին, ____-ի կողմից, հաշվառման հասցե՝ ______________________) ընդդեմ Միքայել Գրիգորի Տերտերյանի՝ ամուսնալուծության և ալիմենտի բռնագանձման պահանջների մասին, ըստ Միքայել Գրիգորի Տերտերյանի (հաշվառման հասցե՝ ______________________) հակընդդեմ հայցի ընդդեմ Լուսինե Գերասիմի Ալեքսանյանի, իրավասու մարմին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին,
………………………………………..
ՎՃՌԵՑ

1. Լուսինե Գերասիմի Ալեքսանյանի հայցն ընդդեմ Միքայել Գրիգորի Տերտերյանի` ամուսնալուծության և ալիմենտի բռնագանձման պահանջների մասին, բավարարել։
1.1 Լուծել Միքայել Գրիգորի Տերտերյանի և Լուսինե Գերասիմի Ալեքսանյանի՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա ՔԿԱԳ տարածքային բաժնում 17.04.2009 թվականին գրանցված ամուսնությունը (գրանցում՝ թիվ 269, ամուսնության վկայական՝ ԱԱ 120851):
1.2 Միքայել Գրիգորի Տերտերյանից հօգուտ Լուսինե Գերասիմի Ալեքսանյանի խնամքին գտնվող իրենց անչափահաս երեխաների՝ 09.01.2010 թվականին ծնված Էդգար Միքայելի Տերտերյանի և 03.03.2015 թվականին ծնված Գրիգոր Միքայելի Տերտերյանի բռնագանձել ապրուստի միջոց՝ ալիմենտ, կայուն դրամական գումարով՝ յուրաքանչյուր երեխայի համար ամսական 25.000-ական (քսանհինգ հազար) ՀՀ դրամ ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով՝ բռնագանձման ենթակա ալիմենտի գումարից հաշվանցելով դատարանի 22.05.2023 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցի արդյունքում փաստացի բռնագանձված գումարները։
1.3 Ալիմենտի բռնագանձումը կատարել սկսած 11.05.2023 թվականից մինչև Էդգար Միքայելի Տերտերյանի և Գրիգոր Միքայելի Տերտերյանի չափահաս դառնալը:
2. Միքայել Գրիգորի Տերտերյանի հայցն ընդդեմ Լուսինե Գերասիմի Ալեքսանյանի, իրավասու մարմիններ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի, Արմավիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին, բավարարել:
2.1 Սահմանել Միքայել Գրիգորի Տերտերյանի և անչափահասներ 09.01.2010 թվականին ծնված Էդգար Միքայելի Տերտերյանի և 03.03.2015 թվականին ծնված Գրիգոր Միքայելի Տերտերյանի տեսակցության հետևյալ կարգը. յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 15.00-ից մինչև 21.00-ն, ինչպես նաև շաբաթ՝ ժամը 09.00-ից մինչև կիրակի ժամը 09.00-ն:
3. Միքայել Գրիգորի Տերտերյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 18.000 (տասնութ հազար) ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար։
4. Դատական ծախսերի հարցը, այդ թվում՝ պետական տուրքի հարցը մնացած մասով համարել լուծված:
5. Վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից վերացնել սկզբնական հայցով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 22.05.2023 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը:
6. Վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից վերացնել հակընդդեմ հայցով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 12.12.2023 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը:
7. Վճիռն ալիմենտի բռնագանձման պահանջի մասով օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և հրապարակման պահից մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
8. Վճիռն ամուսնալուծության և տեսակցության կարգ սահմանելու պահանջների մասով օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
9. Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

14.04.2025թ․

16/04/2025

Վարչական գործ թիվ ՎԴ/12138/05/24

Վ Ճ Ի Ռ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն Ա Ն ՈՒ Ն Ի Ց

«15» ապրիլի 2025 թվական ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը
(այսուհետ նաև՝ Դատարան)՝

նախագահությամբ՝ դատավոր Մհեր Պետրոսյանի,

գրավոր ընթացակարգով քննելով վարչական գործն ըստ հայցի ԱՁ Մարիամ Դավթյանի (նույնականացման քարտ՝ —————————, հասցե՝ —————————, ներկայացուցիչ՝ փաստաբան Հ․ Վարդանյան, փաստաբանական գործունեության արտոնագիր 774) ընդդեմ Վայոց Ձորի մարզի Արենիի համայնքապետարանի (հասցե՝ Վայոց Ձորի մարզ, Արենի համայնք, գ․ Արենի 15 փ․, 5 փակ․, 6 շենք)՝ 19․08․2024 թվականի թիվ 433-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
(………………………………………………………………………………)
Վ Ճ Ռ Ե Ց

1. ԱՁ Մարիամ Դավթյանի հայցը բավարարել:
Անվավեր ճանաչել Վայոց Ձորի մարզի Արենի համայնքապետարանի ղեկավարի 19․08․2024 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 433-Ա որոշումը:
2. Արենի համայնքից հօգուտ ԱՁ Մարիամ Դավթյանի բռնագանձել 51.100 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախսի փոխհատուցում։

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:
Վճիռը դատական ծախսերի մասով կամովին չկատարվելու դեպքում կկատարվի դատական արձանագրություների հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
ԴԱՏԱՎՈՐ ՄՀԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«15» ապրիլի 2025 թվական ք. Երևան

16/04/2025

Վարչական գործ թիվ ՎԴ/11749/05/24

Վ Ճ Ի Ռ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն Ա Ն ՈՒ Ն Ի Ց

«15» ապրիլի 2025 թվական ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը
(այսուհետ նաև՝ Դատարան)՝

նախագահությամբ՝ դատավոր Մհեր Պետրոսյանի,

գրավոր ընթացակարգով քննելով վարչական գործն ըստ հայցի Ալեքսանդր Վարդանյանի (անձնագիր՝ ———————, հասցե` ք․ Երևան, ————————, ներկայացուցիչ Հովիկ Վարդանյանի, փաստաբանական գործունեության արտոնագիր 774) ընդդեմ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (հասցե` ք. Երևան, Ա. Միկոյան 109/8)՝ 19․04․2024 թվականի թիվ 23(Ք)2024-4/2 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
(․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․…………………………………………………….)
Վ Ճ Ռ Ե Ց

1. Ալեքսանդր Վարդանյանի հայցը բավարարել:
Անվավեր ճանաչել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 19․04․2024 թվականի թիվ 23(Ք)2024-4/2 և 25․06․2024 թվականի թիվ 23(Ք)2024-4/2/1 որոշումները։
2. Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Ալեքսանդր Վարդանյանի բռնագանձել 5.400 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի փոխհատուցում:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:
Վճիռը դատական ծախսերի մասով կամովին չկատարվելու դեպքում կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

ԴԱՏԱՎՈՐ ՄՀԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«15» ապրիլի 2025 թվական ք. Երևան

Address

Yerevan
0001

Telephone

+37491561286

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Hovard Փաստաբանական Գրասենյակ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Hovard Փաստաբանական Գրասենյակ:

Share