A&A Law Firm

A&A Law Firm � Արագ և որակյալ իրավաբանական ծառայություններ:

23/05/2026

Բաց եք թողել ժառանգության ընդունման վեցամսյա ժամկետը և հայտնվել եք իրավական գործընթացների ձգձգման վտանգի առաջ⁉️
Մի մտահոգվեք, մենք այստեղ ենք Ձեր իրավական խնդիրները լուծելու համար։✅
Մեր թիմն իրականացնում է փաստացի ժառանգության ընդունման գործընթացի համար անհրաժեշտ ողջ փաստաթղթերի հավաքագրումը։
Եվ կարճ ժամանակ անց դուք կստանաք ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը:

Մեզ հետ կարող եք կապ հաստատել.
☎️033 499 900
📩[email protected]

«Էյ ընդ Էյ» իրավաբանական ընկերություն՝ Ձեր իրավունքների վստահելի պաշտպանը:

🔴 Երեխա ունեցող աշխատողների համար կսահմանվի ծնողական ժամ, կառավարության նիստին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նա...
22/05/2026

🔴 Երեխա ունեցող աշխատողների համար կսահմանվի ծնողական ժամ, կառավարության նիստին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը` ներկայացնելով օրենքի նախագիծը։

▫️Ի՞նչ է ենթադրում ծնողական ժամը. վերոնշյալ ծնողն իրավունք կունենա բացակայել աշխատանքից` աշխատավարձի պահպանմամբ։

▫️Մինչև երկու երեխա ունեցող ծնողին ծնողական ժամը տրամադրվելու է օրական առավելագույնը 30 րոպե տևողությամբ, 3 և ավելի երեխա ունեցող ծնողին` օրական առավելագույնը 1 ժամ տևողությամբ։ Մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողին` օրական առավելագույնը 1 ժամ` անկախ երեխաների քանակից։ Այս նախագիծը վերաբերում է երկու ծնողին հավասարապես։

⚖️ Հերթական կարևոր հաղթանակը պաշտպանական թիմի համար։2026 թվականի մայիսի 12-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավա...
21/05/2026

⚖️ Հերթական կարևոր հաղթանակը պաշտպանական թիմի համար։

2026 թվականի մայիսի 12-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում է կայացրել չերկարաձգել տնտեսական ծանր հանցագործության մեջ մեղադրվող մեր վստահորդի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը։

📌 Դատարանը որպես խափանման միջոց ընտրել է վարչական հսկողությունը, ինչի արդյունքում մեր վստահորդը կարող է՝
✔️ ազատ տեղաշարժվել,
✔️ վերադառնալ բնականոն կյանքին,
✔️ շարունակել իր աշխատանքային գործունեությունը

Մեզ հետ կարող եք կապ հաստատել.
☎️033 499 900
📩[email protected]

«Էյ ընդ Էյ» իրավաբանական ընկերություն՝ Ձեր իրավունքների վստահելի պաշտպանը:

#փաստաբան #փաստաբանականծառայություններ #հաղթանակ

05/05/2026

Հասել եք զորակոչի տարիքի, ժամանակն է զորակոչվելու ՀՀ զինված ուժեր, ուրեմն այս տեսանյութը հենց Ձեզ համար է. ✅
Պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի ընթացքում Ձեր կամ Ձեր տղայի վերաբերյալ առաջացած իրավական խնդիրները լավագույնս կարող են լուծվել մեր մասնագիտական աջակցությամբ։
✅Մեր թիմը պատրաստ է ապահովել`
1. Անվճար իրավաբանական խորհրդատվություն,
2. Իրավունքների պաշտպանություն զինվորական կոմիսարիատի, բժշկական հաստատությունների, ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովի և իրավապահ մարմինների հետ հարաբերություններում,
3. Առավել պատրաստվածություն և տեղեկացվածություն Ձեզ հուզող հարցերի վերաբերյալ,
4. Ձեր իրավունքների խախտումների ժամանակին ու արդյունավետ կանխարգելում։
Մեզ հետ Դուք առավել, քան ապահով եք։ Մասնագիտական օգնություն ստանալու համար կարող եք կապ հաստասել.

☎️033 499 900
📩[email protected]

«Էյ ընդ Էյ» իրավաբանական ընկերություն՝ Ձեր իրավունքների վստահելի պաշտպանը:

#զորակոչ #բանակ #զինվոր #փաստաբանականծառայություններ

Տնտեսական ծանր հանցագործության մեջ մեղադրվող մեր պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը չերկարաձգվեց: Փաստաբան Ան...
01/05/2026

Տնտեսական ծանր հանցագործության մեջ մեղադրվող մեր պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը չերկարաձգվեց:

Փաստաբան Անի Գալստյանի (արտոնագիր՝ 3772) կողմից ներկայացված հիմնավոր միջնորդության հիման վրա Դատարանը գտավ, որ կալանքի շարունակման անհրաժեշտությունը բացակայում է։

📌 Կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց և կիրառվի միայն այն դեպքում, երբ այլ խափանման միջոցները բավարար չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը։
📌Ընդ որում յուրաքանչյուր գործ պահանջում է անհատական մոտեցում և ճիշտ կառուցված պաշտպանական ռազմավարություն։

Մենք շարունակելու ենք պաշտպանել մեր վստահորդի իրավունքները նաև վարույթի հետագա փուլերում։

Մեզ հետ կարող եք կապ հաստատել.
☎️033 499 900
📩[email protected]

«Էյ ընդ Էյ» իրավաբանական ընկերություն՝ Ձեր իրավունքների վստահելի պաշտպանը:

29/04/2026

Եթե ստացել եք լուսաթափանցելիության վերաբերյալ տուգանք՝
դա դեռ չի նշանակում, որ այն անբեկանելի է։
📌 Շատ դեպքերում արձանագրվում են՝
• չափման կարգի խախտումներ
• ոչ սերտիֆիկացված սարքեր
• ընթացակարգային սխալներ։
📄 Մեր թիմը իրականացնում է
տուգանքների իրավաբանական վերլուծություն
և բողոքարկում

Մեզ հետ կարող եք կապ հաստատել.
☎️033 499 900
📩[email protected]

«Էյ ընդ Էյ» իրավաբանական ընկերություն՝ Ձեր իրավունքների վստահելի պաշտպանը:

✅Լուսաթափանցելիության պահանջների ենթադրյալ խախտման հիմքով կիրառված վարչական տուգանքը մեր վստահորդը չի վճարի։Դատարանը, ու...
25/04/2026

✅Լուսաթափանցելիության պահանջների ենթադրյալ խախտման հիմքով կիրառված վարչական տուգանքը մեր վստահորդը չի վճարի։

Դատարանը, ուսումնասիրելով գործի բոլոր հանգամանքները, հիմնավորված համարեց մեր ներկայացրած բողոքը և ընդունեց մեր դիրքորոշումը՝ արդյունքում բեկանելով պարեկային ծառայության կողմից կայացված վարչական ակտը։
📌Այս գործը ևս մեկ անգամ հաստատում է, որ յուրաքանչյուր վարչական տուգանք ենթակա է իրավական գնահատման, և քաղաքացին ունի իր իրավունքները պաշտպանելու լիարժեք հնարավորություն՝ օրենքով սահմանված կարգով։
Ճիշտ և ժամանակին ներկայացված բողոքը կարող է հանգեցնել արդար և հիմնավորված որոշման։

Մեզ հետ կարող եք կապ հաստատել.
☎️033 499 900
📩[email protected]

«Էյ ընդ Էյ» իրավաբանական ընկերություն՝ Ձեր իրավունքների վստահելի պաշտպանը:

#վարչականակտ #տուգանք #տուգանքներիբողոքարկում #հաղթանակ #փաստաբան

⚖️ Անձին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը Դատարանի կողմից ամբողջությամբ մերժվեց։ Սա ևս մեկ սկզբունքային հ...
21/04/2026

⚖️ Անձին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը Դատարանի կողմից ամբողջությամբ մերժվեց։

Սա ևս մեկ սկզբունքային հաղթանակ է քրեական վարույթի շրջանակներում։

Պաշտպանի ( մեղադրյալի շահերը ներկայացնող փաստաբանի) կողմից ներկայացված հիմնավորված և համոզիչ իրավական փաստարկների հիման վրա Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը։

Քրեական վարույթի շրջանակներում
պրոֆեսիոնալ և ժամանակին իրականացված պաշտպանությունը վճռորոշ նշանակություն կարող է ունենալ։

Քրեական գործերով արդյունավետ պաշտպանության համար՝

📞 033 499 900
📧 [email protected]

#փաստաբան #փաստաբանականծառայություններ #քրեական #քրեականգործ #փաստաբանականգրասենյակ

Քրեական դատավարությունում առանցքային ապացույցներից մեկը վկայի ցուցմունքն է, որը ձևավորվում է հարցաքննության արդյունքում ...
18/04/2026

Քրեական դատավարությունում առանցքային ապացույցներից մեկը վկայի ցուցմունքն է, որը ձևավորվում է հարցաքննության արդյունքում ⚖️
Այս կարևոր գործընթացքում նույնքան կարևոր է վկայի իրավունքների պաշտպանվածությունը, որի երաշխավորը փաստաբանն է 👩‍⚖️👨‍⚖️
Նախ, վկան իրավունք ունի հարցաքննությանը մասնակցել փաստաբանի հետ 🤝
Վերջինս վերահսկում է, որպեսզի հարցաքննությունը իրականացվի օրենքի պահանջներին համապատասխան և բացառվեն ճնշման կամ անօրինական ազդեցության դեպքերը 🚫
Փաստաբանի միջոցով վկան կարող է լիարժեք իրազեկվել իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ 📚
Սա հնարավորություն է տալիս խուսափել իրավական և փաստական սխալներից, ինչպես նաև «կասկածյալ»-ի կարգավիճակին բնորոշ հարցերին պատասխանելուց ❗
Փաստաբանը նաև վերահսկում է, որպեսզի վկայի ցուցմունքները արձանագրվեն ամբողջությամբ և առանց խեղաթյուրումների 📝
Փաստաբանի ներկայությունը հանդիսանում է լրացուցիչ երաշխիք՝ ապահովելու հարցաքննության օրինականությունը և վկայի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը 🔒✨

Մեզ հետ կարող եք կապ հաստատել.
☎️033 499 900
📩[email protected]

«Էյ ընդ Էյ» իրավաբանական ընկերություն՝ Ձեր իրավունքների վստահելի պաշտպանը:

#վկա #փաստաբան #փաստաբանականծառայություններ #քրեականգործ

Կարևորագույն հաղթանակ ⚖️ 🏆Քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեր վստահորդի՝ վկայի դատավարական կարգավիճակ ունեցող ա...
17/04/2026

Կարևորագույն հաղթանակ ⚖️ 🏆

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեր վստահորդի՝ վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձի գույքի վրա նախաքննության մարմնի որոշմամբ կիրառվել էր արգելանք։

💰Խոսքը վերաբերում էր ավելի քան 114․000․000 (հարյուր տասնչորս միլիոն) ՀՀ դրամ արժեք ունեցող գույքին, իսկ դատարանն ավելի վաղ հաստատել էր այդ որոշման իրավաչափությունը։

Սակայն մեր կողմից ներկայացված հիմնավոր միջնորդության քննության արդյունքում Դատարանը

✅ բավարարեց այն,
✅ վերացրեց գույքի վրա կիրառված արգելանքը,
✅ հաստատեց մեր վստահորդի՝ բարեխիղճ երրորդ անձ (bona fide) հանդիսանալու հանգամանքը։

#իրավաբան #փաստաբան #քրեական #խորհրդատվություն

Address

Yerevan

Opening Hours

Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when A&A Law Firm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share