HAP Law Firm

HAP  Law Firm HAP is a law firm that advises international business present and/or having interests in Armenia and

08/05/2025

Հայկ Հովհաննիսյանը ներկայացնում է ՍԴ որոշման հնարավորությունները՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի լույսի ներքո

13/02/2024

Our people highlight what strikes them the most working at HAP. Stay tuned to hear firsthand stories and perspectives on why working with HAP is a unique and rewarding experience.

🇦🇲🇬🇧🇷🇺Ուրախ ենք տեղեկացնել, որ սույն թվականի հոկտեմբերի 18-ին, ժամը 13:00-ին տեղի կունենա Վերակառուցման և Զարգացման Եվրո...
14/10/2022

🇦🇲🇬🇧🇷🇺

Ուրախ ենք տեղեկացնել, որ սույն թվականի հոկտեմբերի 18-ին, ժամը 13:00-ին տեղի կունենա Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ), ՀՀ Արդարադատության Նախարարության, ՀՀ Արդարադատության ակադեմիայի և «ՀԱՊ» փաստաբանական գրասենյակի կողմից կազմակերպված առցանց միջոցառումը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության սնանկության ոլորտին վերաբերող առաջին՝ «Սնանկության վարույթը Հայաստանի Հանրապետությունում» ձեռնարկի շնորհանդեսին և վերջին նախաձեռնությունների քննարկմանը։

Միջոցառմանը միանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ https://us06web.zoom.us/j/83199101316

Ձեռնարկը հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3By8gz7

Օրակարգը հասանելի է հետևյալ հղումով՝ https://1drv.ms/b/s!Aot98UZAfenimkamAdj2tDl4UGrr?e=FnPZs1

We are glad to announce that on Tuesday 18 October 2022, at 13:00 AMT virtual event will occur, organized by the European Bank for Reconstruction and Development (EBRD), the Ministry of Justice, the Justice Academy, and HAP Law Firm presenting and discussing our recent initiative in the insolvency field through the launch of the Armenian Insolvency Guide.

To join the event click here: https://us06web.zoom.us/j/83199101316

The guide is available at the following link:
https://bit.ly/3By8gz7

The agenda is available by following link: https://1drv.ms/b/s!Aot98UZAfenimkfTeYKGoUnOKd2z?e=4ovAXZ

Рады сообщить, что 18 октября в 13:00 состоится онлайн-мероприятие, организованное Европейским Банком Реконструкции и Развития (ЕБРР), Министерством Юстиции РА, Академией Юстиции РА и адвокатской конторой HAP, посвященное презентации первого пособия по банкротству Республики Армения «Производство по банкротству в Республике Армения» и обсуждению последних инициатив.

Чтобы присоединиться к мероприятию, нажмите здесь:
https://us06web.zoom.us/j/83199101316

Пособие доступно по следующей ссылке: https://bit.ly/3By8gz7

Повестка мероприятия доступна по следующей ссылке: https://1drv.ms/b/s!Aot98UZAfenimkfTeYKGoUnOKd2z?e=4ovAXZ

09/03/2022

Армения - идеальная юрисдикция для бизнеса, в частности для стран ЕАЭС.
В стране действует несколько режимов налогообложения:

-общий 20%,
-упрощенный 5%

В специальных экономических зонах IT компании освобождены от налогообложения.

Мы имеем многолетний опыт сопровождения иностранных инвестиций в Армении.

Более подробно о бизнес-среде в Армении и предлагаемых нами услугах можете ознакомиться, просмотрев видеоролик.

30/07/2021

ՎՃԱՐՈՎԻ ՊՐԱԿՏԻԿԱ

Հարգելի ուսանողներ,

«ՀԱՊ» փաստաբանական ընկերությունը հայտարարում է 3-րդ կուրսն ավարտած քաղաքացիական և վարչական իրավունք մասնագիտացմամբ ուսանողների վճարովի պրակտիկա:

Ինքնակենսագրականները (CV) կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը՝ ներառյալ:

Վարձատրությունը մրցակցային է` ապագա աշխատանքի իրական հնարավորությամբ։

Հարցերի դեպքում դիմել՝
Հեռ.՝ 060 740 740
Էլ-փոստ՝ [email protected]

Սույն հղմամբ կարող եք լրացնել ձեր տվյալները կապի համար:https://forms.gle/bRWR1W9S1THoz7Su9 Սահմանադրության և «Հանրագրերի...
25/05/2021

Սույն հղմամբ կարող եք լրացնել ձեր տվյալները կապի համար:
https://forms.gle/bRWR1W9S1THoz7Su9
Սահմանադրության և «Հանրագրերի մասին» օրենքի համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման որևէ գործողության դադարեցման հարցով ներկայացրել ենք կոլեկտիվ ՀԱՆՐԱԳԻՐ, e-petition.am կայքում
Հնգօրյա ժամկետում ՀԱՆՐԱԳԻՐԸ գրանցվելու դեպքում այն կհրապարակվի։
Միանալու մասին` առաջին մեկնաբանությունում։
Ստորև ՀԱՆՐԱԳՐԻ ամբողջական տեքստը և հիմնավորումը.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՒ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՒ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ
Առաջարկը՝
• Դադարեցնել Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացումը` ներառյալ այդ հարցով որևէ հանձնաժողովի ստեղծումը և/կամ բանակցություն,
• Գաղտնազերծել Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ առկա որևէ փաստաթուղթ և/կամ տեղեկատվություն,
• Սահմանագծման և սահմանազատման սկզբունքները, նպատակները, ակնկալվող արդյունքներն ու հետևանքները, ինչպես նաև այդ հարցում նոր ձևավորված Կառավարության ռազմավարական ծրագիրը ներկայացնել հանրության, ներառյալ Սփյուռքի լայն քննարկմանը,
• Հանրային քննարկումների արդյունքներով որոշել տվյալ հարցով գործողություններ իրականացնելու և սահմանագծման ու սահմանազատման հարցը հանրաքվեի դնելու պատմական նպատակահարմարության հարցը։
Հիմնավորումը՝
Ադրբեջանը.
• 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծել է պատերազմ, զավթել է Արցախի զգալի մասը, կտտել և սպանել է հազարավոր հայորդիների, ոչնչացրել և ոչնչացնում է հայկական մշակութային արժեքները, գործել է պատերազմական փաստված հանցագործություններ, այդ թվում` միջազգային ահաբեկչության կիրառմամբ,
• Փաստացի ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք,
• Դրսևորում է վայրագություն հայ գերիների վերադարձման հարցում,
• Շարունակում է չճանաչել և ոտնահարել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը,
• Փորձում է ուժի և սպառնալիքի միջոցով հասնել իր կողմից գրաված Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքների բռնակցման օրինականացմանը:
Վերոհիշյալի հետ մեկտեղ.
• Հայաստանում նշանակված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ,
• Հայաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցը պետք է որոշվի թափանցիկության և հանրային հաշվետվողականության սկզբունքների պահպանմամբ և հանրաքվեի միջոցով` բացառելով որևէ ներքին կամ արտաքին ճնշում կամ սպառնալիք։

Գագիկ Գրիգորյանը վերլուծել է հայցի ապահովման միջոցների կիրառման սկզբունքները ու հիմքերը և դրանց առկայությունը բացահայտել...
28/04/2021

Գագիկ Գրիգորյանը վերլուծել է հայցի ապահովման միջոցների կիրառման սկզբունքները ու հիմքերը և դրանց առկայությունը բացահայտելու և փաստելու չափանիշը։

Հոդվածը՝ https://bit.ly/3xvAsQa։

Վերջին տարիներին դատական համակարգի համար մարտահրավեր է դարձել դատարանների գերծանրաբեռնվածությունը: Հոդվածում անդրադարձ է...
21/04/2021

Վերջին տարիներին դատական համակարգի համար մարտահրավեր է դարձել դատարանների գերծանրաբեռնվածությունը:
Հոդվածում անդրադարձ է կատարվում 2016թ-ին ՀՀ դատարանները բեռնաթափելու ուղղությամբ ներդրված գորիծքներից մեկին` նոտարական մակագրության թերթի բովանդակությանը, դրա կիրառման առկա խնդրիներին և առաջարկվող լուծումներին:

Հեղինակ՝ Անահիտ Սարգսյան

Հեղինակ՝ Անահիտ Սարգսյան Վերջին տարիներին դատական համակարգի համար մարտահրավեր է դարձել դատարանների գերծանրաբեռնվածությունը և ներկայացվող հոդվածում անդրադարձ է ...

Սահմանադրական դատարանը իր ՍԴՈ-1573 որոշմամբ, ի թիվս այլնի, անդրադարձել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման դեմ բե...
16/04/2021

Սահմանադրական դատարանը իր ՍԴՈ-1573 որոշմամբ, ի թիվս այլնի, անդրադարձել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումները վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա չինելու հարցին։

Սահմանադրական դատարանը իր ՍԴՈ-1573 որոշմամբ, ի թիվս այլնի, անդրադարձել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունք...

❗️Քննարկման են դրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում  փոփոխություններ կատարելու մասի...
06/04/2021

❗️Քննարկման են դրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին»օրենքի և հարակից օրենքների նախագծերը:
✅Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է Վճռաբեկ դատարանում ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող՝ Քաղաքացիական և Վարչական պալատներ:
Նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
https://www.e-draft.am/projects/3179

❗️❗️❗️Կո՞ղմ եք արդյոք նման փոփոխություններին:

Մասնակցեք հարցմանը մեր ալիքում՝ https://t.me/haplaw

Address

4/3 Adonts Str
Yerevan
0014

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00

Telephone

+37477881726

Alerts

Be the first to know and let us send you an email when HAP Law Firm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to HAP Law Firm:

Share