Electric Yerevan, Էլեկտրիկ Երևան

Electric Yerevan, Էլեկտրիկ Երևան - Հակակոռուպցիոն ծրագրեր և համակարգային բարե? Baghramyan avenue in Yerevan, 2015.

Please scroll down for the English version

«Էլեկտրիկ Երևան» հակակոռուպցիոն ծրագրեր և համակարգային բարեփոխումներ հասարակական կազմակերպությունը 2015 թվականին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հանրային հավաքի ինքնակազմակերպված համակարգողների և մասնակիցների միավորում է:
Կազմակերպությունը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ օրենսդրությանը և այլ իրավական ակտերին, ի

նչպես նաև իր կանոնադրությանը համապատասխան:

"Electric Yerevan" for anti-corruption projects and system reforms NGO is a union of coordinators and participants in the self-organized public rally against rising electricity prices on M. The organization operates in the RA Constitution, the laws and other legal acts, as well as its charter.

11/12/2024

«Էլեկտրիկ Երևան» հակակոռուպցիոն ծրագրերի և համակարգային բարեփոխումների հասարակական կազմակերպությունը իրազեկում է հանրությանը՝ մեր կազմակերպության անվան բացառիկությունը, արժեքներն ու գործունեությունը պաշտպանելու նպատակով:

«Էլեկտրիկ Երևան» անվանումը ծնվել է 2015 թվականի Մ. Բաղրամյան պողոտայում քաղաքացիական ինքնակազմակերպված շարժման արդյունքում՝ նպատակ ունենալով պաշտպանել ՀՀ քաղաքացիների իրավունքները, պայքարել կոռուպցիայի դեմ և խթանել համակարգային բարեփոխումները: Այն գրանցվել է որպես հասարակական կազմակերպության անվանում՝ մեզ հնարավորություն տալով շարունակելու շարժման նպատակները և բարձր պահել արժեքները նաև ինստիտուցիոնալ ձևաչափով:

Վերջերս մենք տեղեկացել ենք, որ «Էլեկտրիկ Երևան» անվանումը օգտագործվում է երկու հայտնի լրագրողների կողմից՝ որպես հաղորդաշարի անվանում, որը ներկայացնում է էլեկտրական մեքենաների վերաբերյալ տեղեկատվություն: Չնայած մեր խնդրանքին, որ մեզ խնդրի առաջ չկանգնեցնեն՝ վերանայեն անվանման օգտագործումը, նրանք իրականացրել են հրապարակումը մեր անվան տակ:

«Էլեկտրիկ Երևան» անվանումը իրավաբանորեն պատկանում է մեր կազմակերպությանը՝ գրանցված Պետական ռեգիստրում (գրանցման համար՝ 211.171.875910, 2015-10-20): Մենք դեռևս բաց ենք խաղաղ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված քննարկման համար՝ խնդիրը իրավական քայլերից զերծ լուծելու նպատակով։

Տեղեկացնում ենք մեր հետևորդներին, աջակիցներին, զանգվածային լրատվամիջոցներին, պետական և միջազգային կառույցներին չնույնականացնել մեզ այդ հաղորդման հետ։ Ցանկանում ենք ընդգծել, որ հաղորդաշարը կապ չունի մեր կազմակերպության հետ, և դրա բովանդակությունը որևէ առնչություն չունի մեր հակակոռուպցիոն և բարեփոխումների ուղղվածությանը:

Մեր կազմակերպությունը հավատարիմ է իր նպատակներին՝ խթանելու ՀՀ-ի ինքնիշխանությունը, ժողովրդավարական արժեքները, սոցիալական արդարությունը և իրավունքի գերակայությունը: Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը՝ քաղաքացիական պատասխանատվության բարձրացման, թափանցիկ կառավարման խթանման և հասարակական բարիքի ստեղծման ուղղությամբ:

Հավատարիմ ենք մեր արժեքներին և վճռական ենք մեր անվանումն ու հեղինակությունը պաշտպանելու հարցում:

Խնդրում ենք տարածել այս հաղորդագրությունը։ Շնորհակալություն աջակցության համար։

Հարգանքով,
Նարեկ Այվազյան
Հիմնադիր տնօրեն
«Էլեկտրիկ Երևան» ՀԿ

[email protected]
https://electricyerevan.com

«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը գտնում է, որ ստի, վախի, ատելության ու բռնության տարածման խոսույթն ու գործողությունները, ...
15/04/2024

«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը գտնում է, որ ստի, վախի, ատելության ու բռնության տարածման խոսույթն ու գործողությունները, ինչպես նաև տարածքների ու իրավունքների միակողմանի զիջումները տեղ չպետք է ունենան ՀՀ պետական քաղաքականությունում: Ուստի նախաձեռնությունը որպես խորհրդարանական երկրի գլխադասային մարմին՝ ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովից պահանջում է հանդես գալ հայտարարությամբ՝ առաջնորդվելով հետևյալ քաղաքական ուղենիշերով.

«Բռունցքդ բեր» նախաձեռնության բաց նամակը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին «Բռունցքդ բեր» նախաձեռնությունը, որը կազմավորվել է «Բացում» քաղաքացի....

14/08/2023
30/07/2023
14/12/2022

Լաչինի միջանցքի խաթարման փորձը սկսեց Լաչինի միջանցքի ճանապարհի փոփոխությունից, որը ամրագված էր նոյեմբերի 9-ի հակաիրավական հայտարարությունում։ Այս կետը Ադրբեջանը ...

Address

18/1 Zarobyan
Yerevan
0001

Alerts

Be the first to know and let us send you an email when Electric Yerevan, Էլեկտրիկ Երևան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Electric Yerevan, Էլեկտրիկ Երևան:

Share