Business Life

Business Life Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Business Life, Legal Service, Yerevan.

Ընկերությունն առաջարկում է իր ծառայությունները հետևյալ բնագավառներում.1.✔️ Տարբեր տեսակի կազմակերպությունների գրանցում, ...
18/04/2022

Ընկերությունն առաջարկում է իր ծառայությունները հետևյալ բնագավառներում.
1.✔️ Տարբեր տեսակի կազմակերպությունների գրանցում, վերակազմավորում, լուծարում, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցում (տեղական և օտարերկրյա կազմակերպություններ)։
2․✔️ Հարկային և մաքսային իրավունք, հարկային օրենսդրության վերաբերյալ խորհրդատվություն։
3․✔️ Պայմանագրեր և օտարերկրյա ներդրումներ; բելեր տեսակի առևտրային պայմանագրերի նախագծում։
4․ ✔️Մտավոր սեփականության օբյեկտների, մասնավորապես ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների պետական գրանցման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում, կազմում և ներկայացում համապատասխան պետական մարմնին։
5․✔️ Անշարժ գոյք և կառուցապատում; լիցենզավորման գործընթացում իրավական աջակցություն, նախագծման, շինարարական, շահագործման թույլատվության փուլերումիրավական աջակցություն, անշարժ գույքի հետ կապված բոլոր տեսակի գործարքների, այդ թվում՝ առուվաճառքի, վարձակալության, գրավի պայմանագրերի նախագծում, իրավական աջակցություն նոտարական վավերացման և գործարքներից ծագող իրավունքնորի պետական գրանցման փուլում։
6․ ✔️Աշխատանքային պայմանագրերի կազմում։

30/03/2018

ԲԻԶՆԵՍ ԼԱՅՖ ՍՊԸ
Դիմե՛ք մեզ ցանկացած ոլորտնում Ձեր խախտված կամ վիճարկվող իրավունքների հարցերով, իրավական վեճերը թե՛ դատական, թե՛ արտադատական կարգով հանգուցալուծելու խնդրով: Մենք պատրաստ են ներկայացնել Ձեր շահերը ցանկացած տեղ՝ երաշխավորելով արդյունավետ ու որակյալ մոտեցումներ և պաշտպանություն:
Մեր ընկերության իրավաբանները և արտոնագրված փաստաբանները քաջ ծանոթ են ՀՀ դատական համակարգի առանձնահատկություններին և լայն հմտություններ ու բազմամյա փորձ ունեն դատական ներկայացուցչության գործում, ինչպես նաև մեծ աշխատանքային փորձ և կապեր ունեն վարչական մարմիններում, ինչը էլ ավելի է նպաստում գործընթացների արագ և արդյունավետ լուծմանը:

Ընկերությունն առաջարկում է իր ծառայությունները հետևյալ բնագավառներում.

Կորպորատիվ իրավունք
Տարբեր տեսակի կազմակերպությունների գրանցում, վերակազմավորում, լուծարում,
մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցում (տեղական և օտարերկրյա կազմակերպություններ),
բոլոր տեսակի հիմնադիր և կորպորատիվ փաստաթղթերի նախապատրաստում,
կորպորատիվ հարցերի վերաբերյալ իրավական եզրակացության տրամադրում, հաճախորդի բանակցություններին և բիզնես քննարկումներին մասնակցություն,
կանոնադրական կապիտալի ավելացման և նվազեցման գործընթացի իրավական ապահովում,
բաժնետոսմերի կոնսոլիդացիայի և տեղաբաշխման գործընթացի իրավական ապահովում,
կազմակերպությունների վերակազմակերպման, վերակազմավորման գործընթացում բաժնետոմսերի վերաբերյալ գործարքների իրավական ապահովում,
կորպորատիվ հարցերի վերաբերյալ իրավական փորձաքննություն, իրավաբանական ընթացիկ խորհրդատվություն կազմակերպության գործունեության ընթացքում ծագող բոլոր հարցերի շուրջ, կարգավորող օրենսդրության վերաբերյալ եզրակացության տրամադրում:

Հարկային և մաքսային իրավունք
հարկային օրենսդրության վերաբերյալ խորհրդատվություն,
հարկային արտոնություններ ապրանքների ներմուծման դեպքում (արտադրության ոլորտում հումքի և սարքավորումների ԱԱՀ-ի հետաձգում մինչև 3 տարի ժամկետով)
աջակցություն ընկերության հարկային քաղաքականության պլանավորմանը, նպաստավոր հարկային ռեժիմի ընտրության հարցում,
շահերի ներկայացում հարկային մարմիններում, այդ թվում նաև վարչական վարույթներով,
հարկային մարմնի կողմից կազմված ստուգման ակտերի բողոքարկում վերադասության և դատական կարգով,
դատական ներկայացուցչություն հարկային վեճերով
Կարևորելով Ձեր իրավունքների պաշտպանությունը արտաքին տնտեսական հարաբերություններում և Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի ինտեգրմամբ պայմանավորված մաքսային քաղաքականության փոփոխումը՝ որակյալ իրավաբանական աջակցությունը կօգնի Ձեզ հաղթահարել մաքսային ոլորտում առկա խնդիրները՝ ստեղծելով լրացուցիչ ներուժ Ձեր բիզնեսի համար: Մատուցվող ծառայություններն են՝
Մաքսազերծման աշխատանքների ապահովում,
մաքսային իրավունքի հարցերով խորհրդատվություն,
արտադրության ոլորտում մաքսատուրքերից ազատում ապրանքների` երրորդ երկրներից (ԵԱՏՄ-ից աբցի այլ երկներ) ներմուծման դեպքում
աջակցություն ընկերությանը մաքսային քաղաքականության պլանավորման գործում և մաքսազերծման ժամանակ ծագող խնդիրների լուծման հարցում,
շահերի ներկայացում մաքսային մարմիններում,
մաքսային մարմինների որոշումների վերադասության կամ դատական կարգով բողոքարկում,
դատական ներկայացուցչություն մաքսային վեճերով:

Բանկային և ֆինանսական իրավունք
ֆինանսական միջոցների ներդրման և կառավարման վերաբերյալ օրենսդրության վերլուծություն, առկա խնդիրների արդյունավետ լուծումների խորհրդատվություն,
բանկային գործարքների իրավական աջակցում,
գույքի նկատմամբ բռնագանձման գործընթացի իրավական աջակցություն,
դատական կարգով ապահովագրական հատուցման բռնագանձման ծառայություններ,
դատական կարգով վարկային պարտավորությունների գծով ծագած վեճերով ծառայություններ:

Պայմանագրեր և օտարերկրյա ներդրումներ
Մենք տրամադրում ենք մանրամասն իրավական եզրակացություն Հայաստանում բիզնես միջավայրի օրենսդրական կարգավորման վերաբերյալ: Մենք տրամադրում ենք մանրամասն վերլուծություն այն մասին, թե ինչպես մուտք գործել տեղական շուկա, ինչպես ընտրել նախընտրելի հարկային ռեժիմ, ինչպես կատարել իրավաբանորեն պաշտպանված ուղղակի և անուղղակի ներդրումներ
Բոլոր տեսակի առևտրային պայմանագրերի նախագծում և ներկայացված նախագծերի իրավական փորձաքննություն,
Պայմանագրային վեճերի սպասարկում:

Մտավոր սեփականություն
ամբողջական իրավաբանական խորհրդատվություն ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների օգտագործման, ձեռքբերման, գրանցման, օտարման փուլերում, ինչպես նաև ռիսկերի գնահատում մերժման հավանականության վերաբերյալ,
մտավոր սեփականության օբյեկտների, մասնավորապես ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների պետական գրանցման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում, կազմում և ներկայացում համապատասխան պետական մարմնին,
ապրանքային նշանների զիջման պայմանագրերի, ֆրանչայզինգի և լիցենզիոն պայմանագրերի կազմում, գրանցում, իրավական պաշտպանություն,
ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների անբարեխիղճ օգտագործման ոլորտում բանակցությունների վարում, ներկայացուցչություն երրորդ անձանց առջև, պետական մարմիններում և դատարաններում,
մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների դատական ներկայացուցչություն ՀՀ վարչական դատարանում ընդդեմ Մտավոր Սեփականության Գործակալության, ինչպես նաև ընդհանուր իրավասության դատարաններում՝ կապված ապրանքային նշանների կամ նմուշների ապօրինի օգտագործման արգելման հետ,
ներկայացուցչություն Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովում՝ մտավոր սեփականության խախտումների ճանապարհով մրցակցային կանոնների չպահպանման հարցերով,

Անշարժ գույք և կառուցապատում
լիցենզավորման գործընթացում իրավական աջակցություն,
նախագծման, շինարարության, շահագործման թույլտվության փուլերում իրավական աջակցություն,
շինարարության և կառուցապատման ոլորտում պետական մարմինների որոշումների բողոքարկում,
անշարժ գույքի հետ կապված բոլոր տեսակի գործարքների, այդ թվում՝ առուվաճառքի, վարձակալության, գրավի պայմանագրերի նախագծում, իրավական աջակցություն նոտարական վավերացման և գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման փուլերում,
անշարժ գույքի հրապարակային սակարկությունների գործընթացում իրավական աջակցություն, որոշումների բողոքարկում:

Աշխատանքային իրավունք
աշխատանքային իրավունքի հարցերի վերաբերյալ խորհրդատվություն,
աշխատանքային պայմանագրերի կազմում,
աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, այլ աշխատանքի փոխադրման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու, արձակուրդ տրամադրելու, արտաժամյա աշխատանքում ներգրավելու, աշխատողների ատեստավորման, վերապատրաստման և աշխատանքային հարաբերություններից բխող ցանկացած այլ գործընթացի կազմակերպում և փաստաթղթավորում
գործատուի կադրային քաղաքականության ամբողջական իրավական ուղեկցում,
ներքին կարգապահական կանոնների, հրամանների, որոշումների, աշխատողների պաշտոնների հրահանգավորումների մշակում և համապատասխանեցում ՀՀ օրենսդրությանը,
աշխատանքային հարաբերությունների իրավաբանական աուդիտ,
վարչական մարմինների հետ հարաբերություններում ներկայացուցչություն վարչական վարույթներում, վարչական մարմինների ակտերի բողոքարկում,
աշխատանքային վեճերի դեպքում բանակցությունների վարում և դատական ներկայացուցչություն բոլոր ատյաններում:

Դատական ներկայացուցչություն, ներկայացուցչություն վարչական վարույթներում
փաստաթղթերի ուսումնասիրություն և խնդրի վերաբերյալ եզրակացության կազմում՝ հետագա գործողությունների վերաբերյալ առաջարկներով,
դատավարական բոլոր փաստաթղթերի կազմում,
ներկայացուցչություն ՀՀ բոլոր ատյանների դատարաններում,
վերաքննիչ և վճռաբեկ բողոքների կազմում,
իրավաբանական աջակցություն կատարողական վարույթի ընթացքում,
ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների կազմում,
ՄԻԵԴ ներկայացվող դիմումների կազմում, հետագայում կոմունիկացիայի վարում և ներկայացուցչություն:

Մրցակցային իրավունք
իրավաբանական խորհրդատվություն և իրավաբանական կարծիքների կազմում համատեղ ձեռնարկությունների, մատակարարման և շուկա ներթափանցման այլ համաձայնագրերի վերաբերյալ,
իրավաբանական խորհրդատվություն միաձուլումների և ձեռքբերումների վերաբերյալ, որոնք, հնարավոր է առաջացնեն հակամրցակցային մտահոգություններ,
դիմումների ներկայացում մրցակցային մարմիններին շուկայի մասնակցի հակամրցակցային վարքագծի վերաբերյալ,
հաճախորդի շահերի ներկայացուցչություն մրցակցային մարմիններում,
մրցակցային հանձնաժողովի որոշումների, կարգադրությունների և հրամանների դատական բողոքարկում,
ՀՀ հակամրցակցային օրենսդրության վերլուծության և կարծիքների կազմում:

Ներկայացուցչություն վարչական մարմիններում
Իրավաբանական աջակցություն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում՝ ՀՀ կառավարություն, նախարարություններ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, ՀՀ իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալություն, ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայություն, քաղաքապետարան և այլ կազմակերպություններում:
Մատուցվող ծառայություններն են՝
խորհրդատվություն վարչական մարմինների հետ առկա վեճերի, հետագայում հնարավոր իրավական խնդիրների վերաբերյալ,
ներկայացուցչություն վարչական վարույթներում, դիմումների, բողոքների կամ այլ փաստաթղթերի կազմում:

Ճանապարհային ոստիկանություն
Հարգելի գործընկե՛ր,
Առաջարկում ենք իրավաբանական ծառայությունների լայն շրջանակ, որոնք մատուցվում են գիտակ և փորձառու իրավաբանների կողմից: Մեր Ընկերության աշխատակիցները մասնագիտացած են օրենսդրության տարբեր ոլորտներում, ինչը հնարավորություն է տալիս հարցերի պրոֆեսիոնալ լուծում և ծառայությունների պատշաճ մատուցում իրականացնել օրենսդրության գրեթե բոլոր ճյուղերով: Այս պահին մեր Ընկերությունն առաջարկում է Ձեզ փոխշահավետ պայմաններով ծառայությունների մատուցում, մասնավորապես՝ Ձեր կազմակերպության վարորդների նկատմամբ ՀՀ Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված որոշումների մասով ծագած վեճերով:
Կապվեք մեզ հետ:

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00
Sunday 09:00 - 18:00

Telephone

+37491900171

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Business Life posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category