MP LAW LLC

MP LAW LLC ✅ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈւԹՅՈւՆԸ ՁԵՐ ՀԱՋՈՂՈւԹՅՈւՆՆ Է⚖️

🇦🇲Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփ...
24/02/2026

🇦🇲Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:

🔴Ըստ այդմ՝

📌աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թ. հուլիսի 1 (մինչ փոփոխությունը պահանջը նախատեսված էր 2026 թ․ հունվարի 1-ով),

📌մինչև 2027 թ. հուլիսի 1-ը թվային համակարգով պայմանագրերի կնքումը կրելու է կամավոր բնույթ, իսկ համակարգով կնքված պայմանագրերը, համաձայնագրերն ու ընդունված հրամաններն ունենալու են իրավական ուժ։ Սահմանվել է նաև անցումային կարգավորում, որով ժամկետի երկարաձգման փոփոխությունները տարածվելու են նաև 2026 թ․ հունվարի 1-ից հետո ծագած աշխատանքային հարաբերությունների վրա,

📌գործող աշխատանքային պայմանագրերը մինչև 2026 թ․ դեկտեմբերի 31-ը պարտադիր թվային համակարգ մուտքագրած լինելու ժամկետը ևս երկարաձգվել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը,

📌ՀՀ-ից դուրս գտնվող անձի հետ (աշխատանքը կատարվելու է ՀՀ-ից դուրս այլ վայրում) աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը թվային համակարգի միջոցով չի իրականացվելու,

📌ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների, փախստականների, ապաստան հայցողների համար նախատեսվել են առանձին կարգավորումներ, համաձայն որոնց՝ 2027 թ. հուլիսի 1-ից հետո ևս աշխատանքային պայմանագրերը կնքվելու են թղթային եղանակով՝ պայմանով, որ ՀՀ-ում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ ստանալուց հետո 3-ամսյա ժամկետում կնքված պայմանագրերը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրվեն թվային համակարգ։

19/02/2026

📚📙📘📗 Պատահական հանդիպումը լավ գրքի հետ կարող է ընդմիշտ փոխել մարդու ճակատագիրը։ 💚
— Մարսել Պրևո

📚 Փետրվարի 19-ը Հայաստանում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»։
Այս գեղեցիկ տոնը հռչակվել է Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ՝ ընթերցանության մշակույթը խթանելու և գրքի հանդեպ սերը տարածելու նպատակով։ 📖

🙂 Տոնի օրը պատահաբար ընտրված չէ.
1869 թվականի հենց այս օրը Դսեղ գյուղում ծնվել է հայ մեծանուն գրող, բանաստեղծ և հասարակական գործիչ
Հովհաննես Թումանյանը, ում ստեղծագործությունները մինչ օրս ուղեկից են սերունդներին։ 📕

📚 Նվիրենք գիրք, փոխանցենք գիտելիք և ջերմություն։ 💫

🪪 Առողջապահության նախարարությունը մեկնարկել է հավաստագրված ավագ բուժաշխատողների նույնականացման քարտերի տրամադրման գործըն...
16/02/2026

🪪 Առողջապահության նախարարությունը մեկնարկել է հավաստագրված ավագ բուժաշխատողների նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։

Նույնականացման քարտի վրա նշվող տվյալները ինքնաշխատ կերպով կհավաքագրվեն ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի (ԱԱԻ) կողմից վարվող Բուժաշխատողների ռեգիստրում առկա տվյալների հիման վրա՝ QR կոդի տեսքով։ QR կոդը հավաստում է տվյալ անձի հավաստագրված լինելու և մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը։

Գործընթացի սահուն կազմակերպումն ապահովելու նպատակով նույնականացման քարտ ստանալու համար նախատեսված են երկու եղանակ։

1️⃣ Բժշկական հաստատությունները կարող են ներկայացնել իրենց հաստատություններում աշխատող այն հավաստագրված ավագ բուժաշխատողների ցանկը, որոնք ցանկանում են ստանալ նույնականացման քարտ։ Ցանկը կարող է ուղարկվել ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներին։

2️⃣ Ավագ բուժաշխատողները կարող են դիմել նաև անհատապես՝ որպես հավաստագրված բուժաշխատող, օգտագործելով Բուժաշխատողների ռեգիստրում իրենց անձնական էջը և սեղմելով «Դիմել ID քարտի համար» կոճակը։

Նշենք, որ նույնականացման քարտի տպագրության աշխատանքները իրականացվում են անձնական միջոցների հաշվին։

Քարտի տպագրության նպատակով բուժաշխատողը կարող է դիմել ցանկացած տպագրատուն, որը հնարավորություն ունի իրականացնել տպագրություն սպիտակ պլաստիկ քարտի վրա։ Ներկայացված նմուշի համապատսխան։

📞 Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել 8501 հեռախոսահամարով (ներքին՝ 4), ինչպես նաև [email protected] էլեկտրոնային հասցեով։

‼️ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ.ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ ՄԻՆՉԵՎ 2027Թ֊Ի ՀՈՒԼԻՍԻ 1֊ԸԱզգայի...
14/02/2026

‼️ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ.
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ ՄԻՆՉԵՎ 2027Թ֊Ի ՀՈՒԼԻՍԻ 1֊Ը
Ազգային Ժողովն երեկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

✅Փոփոխությունների նպատակն է ապահովել էլեկտրոնային թվային ստորագրության խնդիր ունեցող անձանց աշխատանքային հարաբերությունների անխափան ընթացքը՝ հաշվի առնելով այն, որ դեռևս ոչ բոլորն ունեն նույնականացման քարտեր:

Ըստ այդմ՝

📌աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թ. հուլիսի 1 (մինչ փոփոխությունը պահանջը նախատեսված էր 2026 թ․ հունվարի 1-ով),

📌մինչև 2027 թ. հուլիսի 1-ը թվային համակարգով պայմանագրերի կնքումը կրելու է կամավոր բնույթ, իսկ համակարգով կնքված պայմանագրերը, համաձայնագրերն ու ընդունված հրամաններն ունենալու են իրավական ուժ։ Սահմանվել է նաև անցումային կարգավորում, որով ժամկետի երկարաձգման փոփոխությունները տարածվելու են նաև 2026 թ․ հունվարի 1-ից հետո ծագած աշխատանքային հարաբերությունների վրա,

📌գործող աշխատանքային պայմանագրերը մինչև 2026 թ․ դեկտեմբերի 31-ը պարտադիր թվային համակարգ մուտքագրած լինելու ժամկետը ևս երկարաձգվել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը,

📌ՀՀ-ից դուրս գտնվող անձի հետ (աշխատանքը կատարվելու է ՀՀ-ից դուրս այլ վայրում) աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը թվային համակարգի միջոցով չի իրականացվելու,

📌ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների, փախստականների, ապաստան հայցողների համար նախատեսվել են առանձին կարգավորումներ, համաձայն որոնց՝ 2027 թ. հուլիսի 1-ից հետո ևս աշխատանքային պայմանագրերը կնքվելու են թղթային եղանակով՝ պայմանով, որ ՀՀ-ում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ ստանալուց հետո 3-ամսյա ժամկետում կնքված պայմանագրերը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրվեն թվային համակարգ։

🔻Նախագահի ստորագրումից հետո Օրենքի իրավակարգավորումներն ուժի մեջ կմտնեն հրապարակման հաջորդ օրվանից:
⚖️ Մեր առաքելությունը՝ Ձեր հաջողությունը ⚖️

📍 Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի պող. 49/2 շենք, 6-րդ հարկ, 610 սենյակ
📱 Կապվեք մեզ հետ՝
📞 +374 98 17 90 01
▶️ Viber | WhatsApp՝ +374 98 17 90 01

#աշխատանքայինպայմանագրեր #ԻրավաբանականՕգնություն #Իրավունք #Նոտար Դատարան

13/02/2026

Ծառայություններ և տեղեկատվություն մեկ հարթակում

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՄԲ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՊԱՐՏԱՎՈՐԵՑՄԱՆ ՀԱՅՑԻ ՀԱՐՈՒՑՄԱՆԸ    ՀՀ Վճռաբեկ ...
05/02/2026

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՄԲ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՊԱՐՏԱՎՈՐԵՑՄԱՆ ՀԱՅՑԻ ՀԱՐՈՒՑՄԱՆԸ

ՀՀ Վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ/6031/05/23 վարչական գործով Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում, անդրադարձել է հետևյալ իրավական հարցին.
- արդյո՞ք պարտավորեցման հայցը կարող է համարվել թույլատրելի և ենթակա լինել դատարանի քննությանն այն պարագայում, երբ վարչական մարմնի կողմից դրսևորվել է անգործություն, այն է՝ օրենքով սահմանված ժամկետում չի ընդունվել վարչական վարույթը եզրափակող որևէ վարչական ակտ, ինչով պայմանավորված առկա է ֆիկցիայի ուժով բարենպաստ վարչական ակտն ընդունված համարելու իրավական նախադրյալ, որը կարող է քննարկման առարկա դառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտավորեցման հայցը կարող է համարվել թույլատրելի և ենթակա լինել դատարանի քննությանը միայն այն պարագայում, երբ վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում կայացրել է հայցվող բարենպաստ վարչական ակտ ընդունելը մերժելու մասին միջամտող վարչական ակտ, մինչդեռ այն դեպքում, երբ վարչական մարմնի կողմից դրսևորվում է անգործություն, այն է՝ օրենքով սահմանված ժամկետում չի կայացվում վարչական վարույթը եզրափակող որևէ վարչական ակտ, որպիսի հանգամանքով պայմանավորված առկա է լինում ֆիկցիայի ուժով բարենպաստ վարչական ակտն ընդունված համարվելու իրավական նախադրյալ, ապա պարտավորեցման հայցը չի կարող համարվել թույլատրելի և ենթակա լինել դատարանի քննությանը, քանի որ այդ դեպքում դատական պաշտպանության ճիշտ եղանակը կարող է հանդիսանալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցը։ Այլ կերպ ասած՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտ օրենքով սահմանված ժամկետում չկայացվելու դեպքում թույլատրելի հայցատեսակ է հանդիսանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցը, որն ինքնին բացառում է պարտավորեցման հայց ներկայացնելու, այն վարույթ ընդունելու և գործի քննություն իրականացնելու իրավական հնարավորությունը։

Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ` https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/administrative-cases/3097

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն Ազգային ժողովում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության վարչական դատավ...
21/01/2026

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն Ազգային ժողովում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Փաթեթով առաջարկվող կարգավորումները հետևյալն են՝
✅Վարչական դատավարությունում վերաքննիչ բողոքները քննվեն գրավոր ընթացակարգով։
✅Բացառիկ դեպքերում, երբ դատարանը պատճառաբանված որոշում կկայացնի, որ բողոքի քննությունն ավելի արդյունավետ է բանավոր իրականացնել, քննությունը կարվի նիստով:
✅300.000 դրամը չգերազանցող տուգանքներով կայացված դատական ակտերը վարչական մարմինը չի կարողանա բողոքարկել վերաքննիչ դատարանում:
✅Կսահմանվի վերաքննիչ բողոքների քննության հստակ՝ 6-ամսյա ժամկետ, որը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել մինչև 4 ամսով։
Այս փոփոխությունների արդյունքում կթեթևանա վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը, ինչն էլ, իր հերթին, կնպաստի բողոքների ավելի արդյունավետ քննությանը, ժամկետների կրճատմանը և քաղաքացիների համար ավելի մատչելի արդարադատությանը:

21/01/2026

hartak.am-ի միջոցով կարելի է գրանցել երեխայի ծնունդը, ամուսնությունը և օգտվել մյուս ծառայություներից՝ արագ, առցանց և արդյունավետ:

📌Փաստաբանի Օրն էԱյսօր լրանում է Հայաստանում փաստաբանության 107-րդ տարին․ իրավունքի պաշտպանները շարունակում են իրենց կարև...
06/12/2025

📌Փաստաբանի Օրն է
Այսօր լրանում է Հայաստանում փաստաբանության 107-րդ տարին․ իրավունքի պաշտպանները շարունակում են իրենց կարևոր առաքելությունը՝ կանգնելով յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների կողքին։

«Էմ Փի Լոու» փաստաբանական գրասենյակը շնորհավորում է բոլոր փաստաբաններին մասնագիտական տոնի կապակցությամբ։
Եղեք հաստատակամ, սկզբունքային և հավատարիմ Ձեր կոչմանը։ Margarita Poghosyan👏

Շնորհակալ ենք  «Լույս ու Սեր Իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ին  , ինչպես նաև այսօրվա դասընթացավարներին՝ , Արսեն Հովհանն...
28/11/2025

Շնորհակալ ենք «Լույս ու Սեր Իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ին , ինչպես նաև այսօրվա դասընթացավարներին՝ , Արսեն Հովհաննիսյանին, ինչպես նաև Աստղիկ Հարությունյանինն Գործատուների իրավունքների արդյունավետ իրագործմանը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխությունների համատեքստում կազմակերպված դասընթացի և այն մատչելի, պրոֆեսիոնալ և փորձառությամբ հագեցած ներկայացման համար։Margarita Poghosyan

Address

Կոմիտաս 49/2, 6-րդ հարկ, 610 սենյակ
Yerevan
0051

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00

Telephone

+37498179001

Alerts

Be the first to know and let us send you an email when MP LAW LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share