«Հայց» փաստաբանական գրասենյակ / Hayc Law Firm

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • «Հայց» փաստաբանական գրասենյակ / Hayc Law Firm

«Հայց» փաստաբանական գրասենյակ /  Hayc Law Firm Իրավաբանական և փաստաբանական ծառայությունների մատուցում:

«Մեր աշխատանքի լավագույն գնահատականը ձեր խախտված իրավունքի վերականգնումն է:» ©

• իրավաբանական խորհրդատվություն,
• փաստաթղթերի ուսումնասիրում, հայցադիմումների, դիմումների, իրավաբանական բնույթի այլ փաստաթղթերի կազմում,
• ներկայացուցչություն դատական բոլոր ատյաններում
• ներկայացուցչություն պետական մարմիններում և ոչ պետական կազմակերպություններում, ներառյալ՝ քաղաքապետարանում, նոտարական գրասենյակներում, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում, ՀՀ ԿԱ ՊԵԿ ստորաբաժանումներում և այլն։
• քրեական գործերով ներկայացուցչություն
• այլ

⚖ 👨‍⚖️Դիլիջան համայնքի ղեկավարի որոշումներն անվավեր ճանաչվեցին։Մեր վստահորդը պետական գնման շրջանակներում ծառայություններ...
28/04/2026

⚖ 👨‍⚖️Դիլիջան համայնքի ղեկավարի որոշումներն անվավեր ճանաչվեցին։

Մեր վստահորդը պետական գնման շրջանակներում ծառայությունների մատուցման պայմանագիր էր կնքել Դիլիջան համայնքի հետ՝ Դիլիջան քաղաքի ամանորյա տոնական ձևավորման՝ դիզայնավորման, կահավորման և ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ։ Աշխատանքները պատշաճ կատարվել են, համապատասխան փաստաթղթերով հաստատվել, պատվիրատուի կողմից ընդունվել։ Ավելին՝ Ամանորին ընդառաջ համայնքի ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում հպարտորեն կիսվել էր հենց այդ աշխատանքների արդյունքում ձևավորված՝ լուսավորված և տոնական դարձած քաղաքի տեսարաններով։
Չնայած դրան՝ համայնքը փորձում էր խուսափել իր պարտավորություններից՝ միակողմանի լուծելով պայմանագիրը, չվճարելով կատարված աշխատանքների դիմաց և ներառելով մեր վստահորդին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում։
"Հայց" փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Տիգրան Գրիգորյանի
հետևողական և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հաջողվեց պաշտպանել վստահորդի իրավունքները։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն արձանագրեց, որ պատվիրատուի վարքագիծը չի համապատասխանել օրենքի պահանջներին, իսկ պայմանագրային հարաբերություններում խախտվել են կատարողի իրավունքները։
Դատարանը վճռեց՝ ամբողջությամբ բավարարել հայցը, անվավեր ճանաչել Դիլիջան համայնքի ղեկավարի որոշումները՝ պայմանագիրը միակողմանիորեն լուծելու և մեր վստահորդին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում ներառելու վերաբերյալ։

#Դիլիջան #գնումներ #Ամանոր #հայց

⚖️👨‍⚖️Երևան համայնքը կփոխհատուցի շուրջ 6 տարվա հարկադիր պարապուրդը և կվերականգնի ապօրինաբար ազատված աշխատակցին․․․ Մեր գր...
20/04/2026

⚖️👨‍⚖️Երևան համայնքը կփոխհատուցի շուրջ 6 տարվա հարկադիր պարապուրդը և կվերականգնի ապօրինաբար ազատված աշխատակցին․․․
Մեր գրասենյակի փաստաբանները 2019 թվականից հետևողական և սկզբունքային պայքար են տանում մեր վստահորդի խախտված աշխատանքային իրավունքների վերականգնման համար՝ ընդդեմ գործատուի՝ Երևան համայնքի։
Վստահորդն ապօրինաբար ազատվել էր աշխատանքից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի այն ժամանակվա ղեկավարի քմահաճույքով՝ ձևական կարգապահական տույժերի հիմքով։
Արդյունքում դատարանը վճռեց՝ անվավեր ճանաչել աշխատանքից ազատման ակտը, պարտավորեցնել Երևան համայնքին վերականգնել վստահորդին նախկին պաշտոնում, ինչպես նաև՝ բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի միջին աշխատավարձը և պետական տուրքն ու փաստաբանի ծառայության վճարը։

Փաստաբանական ծառայությունների համար զանգահարել՝ +37499 366333
Հասցե՝ ք․Երևան, Մաշտոցի պող․ 4, #43

20/04/2026

Մեր աշխատանքի լավագույն գնահատականը վստահորդի/պաշտպանյալի շնորհակալությունն է 😎Երբեմն այն ունի նաև այս տեսքը․․․
Իհարկե, գործը մնում է գործ, բայց մարդկային հարաբերություններն ամենաթանկն են։
Շնորհակալ եմ վստահության համար․․․

Հ․Գ․ Արկղում գինիների հավաքածու է․ աշխատանքից հետո լիցքաթափվելու լավ առիթ 🍷🍷

Մեր թիմի ևս մեկ հաղթանակ ‼Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի վճիռը և բավարարեց մեր վստահորդի բողոքը։ Սույն գործը վ...
25/02/2026

Մեր թիմի ևս մեկ հաղթանակ ‼
Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի վճիռը և բավարարեց մեր վստահորդի բողոքը։
Սույն գործը վերաբերում էր մեր վստահորդի մասին ֆեյսբուքյան գրառմամբ տարածված վիրավորական և զրպարտչական տեղեկությանը։
Դատարանը որոշեց՝ պարտավորեցնել պատասխանողին՝ իր ֆեյբուքյան էջում հերքելու նախկինում արված պնդումները, ինչպես նաև ներողություն խնդրելու մեր վստահորդից։
Դատարանը որոշեց նաև՝ պատասխանողից հօգուտ մեր վստահորդի բռնագանձել 500,000 դրամ գումար՝ որպես վերջինիս պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում, ինչպես նաև՝ փաստաբանական ծառայությունների վճարի փոխհատուցում։

#հայց #փաստաբան #իրավաբանականծառայություններ #իրավաբան #ՏիգրանԳրիգորյան #վիրավորանք #զրպարտություն #հեռ․ 099366333

Վերաքննիչ դատարանը մերժեց գործատու հանդիսացող՝ ՏՏ ոլորտի խոշոր ընկերություններից մեկի  բողոքը և անփոփոխ թողեց մեր վստահո...
23/02/2026

Վերաքննիչ դատարանը մերժեց գործատու հանդիսացող՝ ՏՏ ոլորտի խոշոր ընկերություններից մեկի բողոքը և անփոփոխ թողեց մեր վստահորդի օգտին կայացված վճիռը։
Գործը վերաբերում էր մեկ օրվա բացակայության հիմքով աշխատանքից ազատմանը, մինչդեռ մեր վստահորդը գտնվում էր ժամանակավոր անաշխատունակության մեջ, ինչը հաստատված էր պատշաճ ձևակերպված անաշխատունակության թերթիկով և «Արմեդ» համակարգի տվյալներով։

Դատարանը հաստատեց, որ գործատուի պնդումները փաստաթղթի "անարժանահավատության", աշխատողի՝ "չտեղեկացնելու", և բժշկին որպես վկա հրավիրելու անհրաժեշտության մասին անհիմն են։
Արդյունքում, ուժի մեջ թողնվեց առաջին ատյանի վճիռը՝ աշխատողի իրավունքների վերականգնմամբ և հարկադիր պարապուրդի փոխհատուցմամբ։

#իրավաբանականծառայություններ #փաստաբան #իրավաբան #հայց #ՏիգրանԳրիգորյան #աշխատանք #հեռ․ 099366333

Վճռաբեկ դատարանը վարույթ չընդունեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության բողոքը՝ անփոփոխ թողնելով վերաքննիչ վարչակա...
11/02/2026

Վճռաբեկ դատարանը վարույթ չընդունեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության բողոքը՝ անփոփոխ թողնելով վերաքննիչ վարչական դատարանի որոշումը։
Ոստիկանության պարեկային ծառայությունը #կփոխհատուցի մեր վստահորդի կողմից կատարված փաստաբանական ծախսը՝ վերադասության բողոքի շրջանակում վճարված փաստաբանական ծառայության համար։
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վերոնշյալ ծախսը ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված իրական վնաս է․ քաղաքացին ստիպված էր փաստաբանի օգնություն ստանալ պետական մարմնի ոչ իրավաչափ ակտը բողոքարկելու համար, և այդ ծախսը ողջամտության սահմաններում պետք է հատուցվի՝ եթե կա ուղղակի պատճառահետևանքային կապ։

#ՏիգրանԳրիգորյան #փաստաբան #գործընկեր #իրավաբանականծառայություններ #իրավաբան #տուգանք #ոստիկանություն #Վճռաբեկ

😎  5,200,000 դրամի պահանջը մերժվեց։Դատարանն ամբողջությամբ մերժեց սնանկության գործով կառավարչի կողմից մեր վստահորդի դեմ ն...
09/02/2026

😎 5,200,000 դրամի պահանջը մերժվեց։
Դատարանն ամբողջությամբ մերժեց սնանկության գործով կառավարչի կողմից մեր վստահորդի դեմ ներկայացված վնասի հատուցման հայցը, որը վերաբերում էր սնանկ ճանաչված անձի կողմից օտարված ավտոմեքենային։ Հայցվոր կողմը պնդում էր, թե մեքենան վաճառվել է շուկայական արժեքից ցածր, և այդ տարբերությունը կազմում է 5,200,000 դրամ։ Դատարանը, սակայն, արձանագրեց, որ ավտոմեքենայի օտարման պահին դրա իրական շուկայական արժեքի վերաբերյալ պատշաճ ապացույց չի ներկայացվել, հետևաբար վնասի առկայությունը հիմնավորված չէ։
Դատարանը վճռեց նաև՝ սնանկության գործով կառավարչից հօգուտ մեր վստահորդի բռնագանձել փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը:

#փաստաբան #հայց #իրավաբանականծառայություններ #իրավաբան #սնանկություն #գույք #ավտոմեքենա

 #հաղթանակԴատարանը մերժեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության հայցը ‼2025 թվականի ապրիլին լրատվամիջոցները տարածեցին մի տեսանյութ, որտեղ...
06/02/2026

#հաղթանակ
Դատարանը մերժեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության հայցը ‼
2025 թվականի ապրիլին լրատվամիջոցները տարածեցին մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են պարեկային ծառայողները բռնությամբ դուրս բերում վարորդին մեքենայից, պառկեցնում գետնին, այնուհետև տանում անհայտ ուղղությամբ։ Այնուհետև պարզ դարձավ, որ վարորդը բերման էր ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժանմունք, ապա ազատ արձակվել։
Պարեկային ծառայության կողմից այդ դեպքից հետո հայցադիմում էր ներկայացվել վարչական դատարան՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար վարորդին վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Վարորդն էլ դիմել էր մեր գրասենյակ՝ փաստաբանական աջակցության համար։
Արդյունքում, ՀՀ վարչական դատարանն արձանագրեց, որ ոստիկանության ծառայողի կողմից հնչեցրած օրինական պահանջի վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել, հետևաբար բացակայում է ՎԻՎՕ 182-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման կազմը։ Ոստիկանության հայցը մերժվեց։

#տիգրանգրիգորյան #հայց #փաստաբան #իրավաբանականծառայություններ #իրավաբան #պարեկ #պարեկայինծառայություն

Նկարում՝ կադրեր այդ օրվա տեսանյութերից։

Կարևոր հաղթանակ‼️Վարչական դատարանն անվավեր ճանաչեց  ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանը՝ մեր վստահորդին հարկային ծառայությունից ազատ...
05/02/2026

Կարևոր հաղթանակ‼️

Վարչական դատարանն անվավեր ճանաչեց ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանը՝ մեր վստահորդին հարկային ծառայությունից ազատելու մասին՝ արձանագրելով, որ այն իրավաչափ չէ։ Դատարանը վճռեց՝ պարտավորեցնել ՀՀ ՊԵԿ-ին՝ մեր վստահորդին միջին աշխատավարձի չափով հատուցում տրամադրել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, ինչպես նաև միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով՝ նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության պատճառով։

#փաստաբան #հայց #իրավաբանականծառայություններ #իրավաբան #հարկային #ՊԵԿ #Աշխատանքային

Փաստաբանական աջակցության համար կարող եք զանգահարել 📞099366333

«Հայց» փաստաբանական գրասենյակի թիմը սրտանց շնորհավորում է բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը։Լավագույնը` ձեր ընտանիք...
31/12/2025

«Հայց» փաստաբանական գրասենյակի թիմը սրտանց շնորհավորում է բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը։
Լավագույնը` ձեր ընտանիքներին։

#իրավաբանականծառայություններ #փաստաբան #իրավաբան #իրավաբանականխորհրդատվություն #իրավաբանականընկերություն

Աշխատակցի խախտված աշխատանքային իրավունքները վերականգնվեցին։«Հայց» փաստաբանական գրասենյակի թիմը հաջողությամբ ներկայացրեց ...
20/10/2025

Աշխատակցի խախտված աշխատանքային իրավունքները վերականգնվեցին։
«Հայց» փաստաբանական գրասենյակի թիմը հաջողությամբ ներկայացրեց մեր վստահորդի շահերն աշխատանքային վեճում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար ընկերության դեմ։ Վերջինս փորձել էր անօրինականորեն լուծել նրա աշխատանքային պայմանագիրը՝ առողջական պատճառով մեկօրյա բացակայությունը համարելով կարգապահական խախտում։
Մեր ընկերության փաստաբանները դատարանում հիմնավորեցին, որ ընկերությունը չպատճառաբանված վարքագիծ է դրսևորել իր աշխատողի նկատմամբ, խոչընդոտել է նրա աշխատանքային պարտականությունների կատարմանը՝ ամեն կերպ փորձելով լուծել պայմանագիրը։
Արդյունքում, դատարանն անվավեր ճանաչեց գործատուի կողմից արձակած հրամանը՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին։ Հաստատվեց, որ աշխատողի բացակայությունը եղել է հարգելի՝ առողջական պատճառներով պայմանավորված, և գործատուն չէր կարող կիրառել ամենախիստ կարգապահական տույժը ՝ առանց համաչափ գնահատման։
Դատարանը պարտավորեցրեց գործատուին՝ վճարել մեր վստահորդին հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի միջին աշխատավարձը, ինչպես նաև տրամադրել միջին աշխատավարձի ութապատիկ փոխհատուցում՝ նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության դիմաց։
Դատարանը վճռեց նաև՝ գործատուից հօգուտ նախկին աշխատողի բռնագաձել 300,000 դրամ փաստաբանի վարձատրության փոխհատուցման համար գումարը։

Փաստաբանական աջակցության համար կարող եք զանգահարել +37499366333

#փաստաբանականգրասենյակ #իրավաբանականծառայություններ #ՏիգրանԳրիգորյան #աշխատանք #փաստաբան

Անբարեխիղճ կապալառուն կփոխհատուցի ավելի քան 7,000,000 դրամ։ Մեր գործընկեր կազմակերպությունը, որն զբաղվում է արտադրությամ...
15/10/2025

Անբարեխիղճ կապալառուն կփոխհատուցի ավելի քան 7,000,000 դրամ։
Մեր գործընկեր կազմակերպությունը, որն զբաղվում է արտադրությամբ Հայաստանում, բախվել էր անբարեխիղճ կապալառուի հետ․ վերջինս խախտել էր պայմանագրով սահմանված ժամկետներն ու տեխնիկական պահանջները՝ տեղադրելով 3000 կգ-ի փոխարեն ընդամենը 1125 կգ բեռնամբարձությամբ վերելակ և առաջացնելով անվտանգության լուրջ խնդիրներ պատվիրատուի համար։
Դատարանում «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Տիգրան Գրիգորյանի և Նաիրա Համբարձումյանի մասնագիտական ջանքերի արդյունքում ամբողջությամբ ապացուցվեցին կապալառուի կողմից թույլ տրված էական խախտումները։
Արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը լիովին բավարարեց հայցը՝ պարտավորեցնելով վերջինիս՝ մեր գործընկեր կազմակերպությանը ՝ վճարել ավելի քան 7,000,000 դրամ, որը ներառում է վճարված գումարի փոխհատուցումը, տույժերը և փորձաքննության ծախսերը։
Սա շատ կարևոր հաղթանակ է մեզ համար, քանի որ դատական ակտի օրինական ուժ ստանալուն պես՝ մեր գործընկեր կազմակերպությունը կվերականգնի իր իրավունքներն ու ֆինանսական կորուստները։ Անբարեխիղճ վարքագիծն անպատիժ չպիտի մնա։

#ՏիգրանԳրիգորյան #փաստաբան #գործընկեր #իրավաբանականծառայություններ
#իրավաբանականծառայություններ #կորպորատիվ #գործընկեր

Խորհրդատվության համար զանգահարել +37499 366333

Address

Mashtots Avenue 4, Office 43
Yerevan
0015

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37499366333

Alerts

Be the first to know and let us send you an email when «Հայց» փաստաբանական գրասենյակ / Hayc Law Firm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share