MGM Partners

MGM Partners Համալիր օրինական լուծումներ՝ ձեր խնդիրներին

MGM PARTNERS իրավաբանական ընկերությունը ստեղծել է իրավագիտության ոլորտում ավելի քան 35 տարվա փորձ ունեցող Գագիկ Խաչիկյանը։
Ընկերությունը իր ծառայություններն է մատուցում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքի բոլոր ճյուղերում՝ քրեական, քաղաքացիական, վարչական եւ այլն։
Մենք առաջարկում ենք իրավունքների, օրինական շահերի արժանապատիվ պաշտպանություն օրենքով չարգելված բոլոր միջոցներով։
Գործունեութ

յան 10 տարիների ընթացքում ավելի քան 1000 քրեական ու 2000 քաղաքացիական ու վարչական գործերով արձանագրել է մեծ ու փոքր հաջողություններ, որոնց հասնելու միակ գրավականն արդյունավետ աշխատանքն է:

⚖️ Վարչական դատարանը անվավեր է ճանաչել Տեսչական մարմնի որոշումը՝ ընկերության գործունեության կասեցման վերաբերյալՀՀ վարչակ...
24/08/2026

⚖️ Վարչական դատարանը անվավեր է ճանաչել Տեսչական մարմնի որոշումը՝ ընկերության գործունեության կասեցման վերաբերյալ

ՀՀ վարչական դատարանը անվավեր է ճանաչել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 28.02.2023թ. թիվ 02/01-Ա որոշումը, որով կասեցվել էր մեր վստահորդ ընկերության գործունեությունը ավազի հանքավայրի տեղամասում։

Տեսչական մարմինը որոշումը պատճառաբանել էր Արաքս գետի հունի ենթադրյալ փոփոխությամբ և չթույլատրվող գոտում արդյունահանմամբ։

📌 Ինչո՞ւ է դատարանը որոշումը ճանաչել անվավեր․ փաստաբանի հիմնավորումները

«Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության փաստաբան Տիգրան Անդրիասյանը, ներկայացնելով վստահորդի շահերը, դատարանում հիմնավորել է վարչական ակտի ոչ իրավաչափ լինելը՝ մասնավորապես մատնանշելով.

▪️ Իրավական որոշակիության բացակայությունը․ Տեսչական մարմինը պատշաճ կերպով չէր հիմնավորել Արաքս գետի հունի փոփոխության փաստը և դրա կապը ընկերության գործունեության հետ։

▪️ Ապացույցների ոչ բավարար լինելը․ Կազմված արձանագրությունն ինքնին բավարար ապացույց չէր, իսկ դրան կից լուսանկարներից հստակ չէր երևում դրանց առնչությունը վերագրվող իրավախախտմանը։

▪️ Ընթացակարգային խախտումները․ Ընկերության համար հստակ չէր, թե կոնկրետ որ գործողությամբ և որ իրավական նորմի խախտում էր վերագրվում իրեն։ Բացի այդ, 01.03.2023թ. արձանագրությունը կազմելու պահին վարչական վարույթն արդեն ավարտված էր, քանի որ համապատասխան վարչական ակտն արդեն իսկ ընդունված էր։

🏛️ Դատարանի եզրահանգումները

Վարչական դատարանը, գնահատելով գործի փաստական և իրավական հանգամանքները, արձանագրել է, որ.

1. Ստուգումն ու դիտարկումը տարբեր իրավական ընթացակարգեր են։
Ընկերությունում իրականացվել է դիտարկում, այլ ոչ թե ստուգում, հետևաբար գործունեության կասեցման համար նախատեսված ստուգողական հիմքերն այս դեպքում կիրառելի չեն։

2. Վարչական ակտի իրավաչափությունն ապացուցելու բեռը չի կատարվել։
Վարչական ակտի իրավաչափությունը հիմնավորելու պարտականությունը կրել է Տեսչական մարմինը, սակայն այն պատշաճ կերպով չի իրականացրել։ Գործում չեն ներկայացվել բավարար ապացույցներ, որ ընկերության գործողություններն անմիջական վնաս են հասցրել շրջակա միջավայրին, պետության շահերին կամ մարդկանց առողջությանը։

3. Որոշման համար բավարար փաստական հիմքեր չեն եղել։
Դատարանը գտել է, որ որոշումն ընդունվել է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության բացակայության պայմաններում։

⚖️ Արդյունքում՝ դատարանը բավարարել է հայցը և անվավեր ճանաչել ընկերության գործունեությունը կասեցնող Տեսչական մարմնի որոշումը։

#ԷմՋիԷմՓարտներս #ՎարչականԻրավունք #ՎարչականԴատարան #ՏեսչականՄարմին #ԲնապահպանականԻրավունք #ԴատականՊրակտիկա #Փաստաբան

16/08/2026

⚖️ Հարկադիր էլեկտրոնային աճուրդի անվավեր ճանաչման հետևանքները․ դատարանի կարևոր իրավական դիրքորոշումը

Հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչվելուց հետո ծագել էր կարևոր իրավական հարց՝ ո՞վ է պարտավոր վերադարձնել աճուրդի հաղթողի կողմից վճարված գումարը, եթե այն արդեն բաշխվել է կատարողական վարույթի շրջանակում։

Այս հարցին անդրադարձել է Երևանի քաղաքացիական դատարանը՝ «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության փաստաբաններ Մուշեղ Խաչիկյանի և Տիգրան Անդրիասյանի ներկայացրած հայցի շրջանակում։ ⚖️

📌Գործի փաստական հանգամանքներով «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության վստահորդը հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում ճանաչվել էր հաղթող, կնքվել էր առուվաճառքի պայմանագիր, իսկ ձեռք բերված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետական գրանցում էր ստացել։

Հետագայում աճուրդի արդյունքները բողոքարկվել էին, և առուվաճառքի պայմանագիրն անվավեր էր ճանաչվել։

Դրանից հետո ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հրաժարվել էր վերադարձնել վստահորդի կողմից վճարված լոտի ամբողջ գնման գինը՝ 3.150.000 ՀՀ դրամը, պատճառաբանելով, որ այդ գումարն արդեն բաշխվել է կատարողական վարույթի շրջանակում։

⚖️ «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության փաստաբաններ Մուշեղ Խաչիկյանը և Տիգրան Անդրիասյանը դիմել էին դատարան՝ պահանջելով ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից բռնագանձել 3.531.150 ՀՀ դրամ, որից՝

▪️ 3.150.000 ՀՀ դրամ՝ որպես լոտի գնման գին,
▪️ 381.150 ՀՀ դրամ՝ որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով հաշվարկված տոկոս,
▪️ ինչպես նաև հայցադիմումը ներկայացնելու օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարումը հաշվարկել և բռնագանձել նույն հոդվածով նախատեսված տոկոսները։

💼 Հայցով պահանջվել էր նաև պատասխանողից բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը։

Քննելով գործի նյութերը՝ Երևանի քաղաքացիական դատարանը եզրահանգել է, որ առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչվելու հետևանքով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մոտ ծագել է վստահորդի կողմից վճարված լոտի ամբողջ գնման գինը՝ 3.150.000 ՀՀ դրամը վերադարձնելու պարտականություն։

Դատարանը նաև արձանագրել է, որ նշված գումարի առանձին մասերը կատարողական վարույթի մասնակիցներին, պետական բյուջե կամ այլ հաշվեհամարների փոխանցելու հանգամանքը չի հանդիսանում վստահորդի նկատմամբ պարտավորության դադարման՝ օրենքով նախատեսված հիմք։

📌 Դատարանը որոշել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հօգուտ մեր վստահորդի բռնագանձել ընդհանուր 3.531.150 ՀՀ դրամ, որից՝

▪️ 3.150.000 ՀՀ դրամ՝ որպես անվավեր ճանաչված առուվաճառքի պայմանագրով վճարված լոտի գնման գին,

▪️ 381.150 ՀՀ դրամ՝ որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով հաշվարկված տոկոս։

Բացի այդ, դատարանը վճռել է 2024 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև պարտավորության փաստացի կատարումը պարտքի 3.150.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները։ ⚖️

#ԷմՋիԷմՓարտներս #ԻրավաբանականԽորհրդատվություն #ԴատականԳործ #ՀարկադիրԱճուրդ #ԷլեկտրոնայինԱճուրդ #ՀարկադիրԿատարում

🎉 Այսօր մեր ընկերության ամենաերիտասարդ  իրավաբանի՝  Գագիկ Բալայանի տարեդարձն է։⚖️ Արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ Գագիկը...
14/08/2026

🎉 Այսօր մեր ընկերության ամենաերիտասարդ իրավաբանի՝ Գագիկ Բալայանի տարեդարձն է։

⚖️ Արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ Գագիկը «Էմ Ջի Էմ Փարտներս» թիմի անդամ է։ Այս ընթացքում նա լիովին ինտեգրվել է մեր թիմին՝ ապացուցելով, որ երիտասարդ լինելը կարող է հաջողությամբ համադրվել բարձր պատասխանատվության, աշխատասիրության և մասնագիտական բծախնդրության հետ։ Այսօր նա արդեն ունի փաստաբանական գործունեության արտոնագիր, որը վստահաբար բազմաթիվ հաղթանակների սկիզբն է։

💼 Գագիկը տեխնոկրատ, ժամանակակից և նպատակասլաց երիտասարդ մասնագետ է։ Արագ է կողմնորոշվում, հեշտությամբ ընկալում նոր գաղափարներն ու մարտահրավերները, աչալուրջ է, նախաձեռնող և մշտապես պատրաստ՝ սովորելու, զարգանալու ու լավագույն արդյունքը տալու։ Իրեն վստահված յուրաքանչյուր գործ կատարում է ամենայն պատասխանատվությամբ՝ արժանանալով թե՛ գործընկերների, թե՛ վստահորդների վստահությանը։

🤝 Մենք վստահ ենք, որ Գագիկին առջևում սպասում են մասնագիտական մեծ ձեռքբերումներ, նորանոր հաջողություններ և նշանակալի հաղթանակներ։ Իսկ մեզ համար ուրախություն է նրա հետ աշխատել և տեսնել, թե ինչպես է նա օրեցօր աճում ու կայանում որպես մասնագետ։

🧡 Սրտանց շնորհավորում ենք մեր երիտասարդ գործընկերոջը տարեդարձի առթիվ։ Մաղթում ենք անսպառ եռանդ, համարձակ նպատակներ, մեծ հաջողություններ, նոր ձեռքբերումներ և հաղթանակներով լի մասնագիտական ուղի։ Թող յուրաքանչյուր նոր տարի քեզ ավելի մոտեցնի ամենահամարձակ երազանքներիդ իրականացմանը, իսկ «Էմ Ջի Էմ Փարտներս» թիմում ունենաս նոր հնարավորություններ, նոր նվաճումներ և նոր հաղթանակներ։

10/08/2026

⚖️ Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վարչական ակտերը

Վարչական դատարանը բավարարել է «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության փաստաբան Տիգրան Անդրիասյանի ներկայացրած հայցն ընդդեմ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ անվավեր ճանաչելով 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1244-Ա և 2025 թվականի հունվարի 9-ի թիվ 10-Ա վարչական ակտերը։ ⚖️

📌 Դատարանը, ուսումնասիրելով գործի նյութերը, արձանագրել է, որ վարչական մարմինը երկրորդ որոշմամբ փոփոխել է արդեն ընդունված վարչական ակտը՝ փոխելով վարչական վարույթի իրավական հիմքը։

📌 Արդյունքում հայցվորի նկատմամբ նախապես նշանակված 100.000 դրամ վարչական տույժը փոխարինվել է 300.000 դրամ վարչական տույժով։

📌 Դատարանը նշել է, որ նման փոփոխություններն անմիջականորեն առնչվում են անձի սուբյեկտիվ իրավունքներին և չեն կարող համարվել ձևական բնույթի։ Վարչական ակտի փոփոխությունը հանգեցրել է անձի իրավական վիճակի վատթարացման, ուստի այն պետք է ունենար համապատասխան իրավական հիմք և պատշաճ հիմնավորում։

⚖️ Դատավոր Ա. Ավագյանը եզրահանգել է, որ վիճարկվող վարչական ակտերն ընդունվել են իրավական նորմերի սխալ կիրառմամբ, իսկ վարչական մարմինը տվյալ դեպքում իրավասու չէր կատարել նման փոփոխություն, ինչը բավարար իրավական հիմք է վարչական ակտերն անվավեր ճանաչելու համար։

#ԷՄՋԻԷՄՓարտներս #ՀաղթանակԴատարանում #ՎարչականԻրավունք #Փաստաբան #ՏիգրանԱնդրիասյան #ՍննդամթերքիԱնվտանգություն

🎉 Այսօր «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության նախագահի խորհրդական Կարեն Չիլինգարյանի տարեդարձն է։📚 Պարոն Չիլինգարյանի փորձը, խ...
04/08/2026

🎉 Այսօր «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության նախագահի խորհրդական Կարեն Չիլինգարյանի տարեդարձն է։

📚 Պարոն Չիլինգարյանի փորձը, խոր գիտելիքներն ու բացառիկ վերլուծական մտածողությունը մեր թիմի ամենամեծ արժեքներից են։ Հատկապես ամենաբարդ և ամենախճճված գործերում նա կարողանում է տեսնել այն, ինչը հաճախ մնում է աննկատ։ Փաստաթղթերում նկատում է այնպիսի նրբություններ, բացահայտում այնպիսի առանցքային հանգամանքներ և առաջարկում այնպիսի իրավական լուծումներ, որոնք կարող են ամբողջությամբ փոխել գործի ընթացքն ու ռազմավարությունը։ Թվում է՝ չկա այնպիսի իրավական հարց, որի շուրջ պարոն Չիլինգարյանը չունենա իր հիմնավորված տեսակետն ու լուծման տարբերակը։ Այդ պատճառով էլ նրա կարծիքը մեր գրասենյակում միշտ առանձնահատուկ կշիռ ունի։

🤝 Նա բացառիկ պատասխանատու և պարտաճանաչ մասնագետ է։ Մշտապես հետևում է այն բոլոր գործերին, որոնց առնչվել է, հետաքրքրվում դրանց ընթացքով, պատրաստ է քննարկել, լսել, սովորեցնել, փոխանցել իր գիտելիքն ու փորձը։ Նրա աշխատասենյակի դուռը միշտ բաց է գործընկերների համար, իսկ խորհուրդները՝ անգնահատելի։

✨ Եվ որքան մեծ են նրա գիտելիքներն ու փորձը, այնքան մեծ է նաև նրա համեստությունը։ Պարոն Չիլինգարյանը բարի, նրբանկատ և պատրաստակամ մարդ է, ում հետ աշխատելը ոչ միայն մասնագիտական մեծ դպրոց է, այլև մարդկային արժեքավոր փորձ։

📖 Այս տարի մեր հարթակներում հրապարակվեց նրա «Պատառիկներ անցյալից» ակնարկների շարքը, որն արժանացավ ընթերցողների ջերմ ընդունելությանը։ Այդ պատմությունները արժեքավոր էին ոչ միայն որպես գեղարվեստական ստեղծագործություններ, այլև որպես իրական կյանքի դասեր՝ մարդկային հարաբերությունների, արդարության, պատասխանատվության և արդարադատության մասին։

🧡 Սրտանց շնորհավորում ենք մեր հարգարժան գործընկերոջը տարեդարձի առթիվ։ Մաղթում ենք ամուր առողջություն, երկար տարիների խաղաղ ու ներդաշնակ կյանք, անսպառ եռանդ, որ նույն իմաստությամբ ու նվիրումով շարունակի ոգեշնչել և իր փորձով հարստացնել մեր թիմը։ Թող Ձեր գիտելիքն ու մարդկային արժեքները դեռ երկար տարիներ լինեն այն ամուր հենարանը, որի վրա շարունակում են ձևավորվել նոր հաղթանակներ։

03/08/2026

⚖️ Վարչական դատարանը բավարարել է «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության փաստաբան Տիգրան Անդրիասյանի ներկայացրած հայցը՝ անվավեր ճանաչելով Երևանի քաղաքապետարանի վարչական տույժ նշանակելու մասին որոշումը։

📌 Վարչական ակտը վիճարկելիս դատարանին ներկայացվել են մի շարք հիմնավոր փաստարկներ։

📖 Ուսումնասիրելով գործի նյութերը՝ Վարչական դատարանը եզրահանգել է, որ վարչական մարմինը որևէ կերպ չի հիմնավորել, թե ինչու է կիրառել վարչական տույժի առավելագույն չափը՝ 200.000 դրամը։

⚖️ Դատարանը նշել է, որ այդ հանգամանքն ինքնին բավարար իրավական հիմք է վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու համար, ուստի հայցվորի ներկայացրած մյուս հիմնավորումներին առանձին անդրադառնալու անհրաժեշտություն չի եղել։

📚 Այս դատական ակտն ընդգծում է վարչական իրավունքի կարևոր սկզբունքներից մեկը․ երբ օրենքը վարչական մարմնին վերապահում է հայեցողական լիազորություն՝ ընտրելու վարչական տույժի չափը, այդ լիազորությունը պետք է իրականացվի պատշաճ հիմնավորմամբ։

✅ Մասնավորապես, եթե վարչական մարմինն ընտրում է օրենքով նախատեսված առավելագույն տուգանքը, ապա պարտավոր է հիմնավորել, թե ինչու է տվյալ դեպքում ընտրել հենց այդ միջոցը։ Հակառակ դեպքում վարչական ակտը կարող է ճանաչվել անվավեր։

#ԷմՋիԷմՓարտներս #ՀաղթանակԴատարանում #ՎարչականԴատարան #Փաստաբան #ԵրևանիՔաղաքապետարան #ՎարչականԱկտ

🎉 Այսօր «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության հիմնադիրներից մեկի՝ Սասուն Ռաֆաելյանի տարեդարձն է։👨‍⚖️ Սասունը մեր ընկերության հ...
02/08/2026

🎉 Այսօր «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության հիմնադիրներից մեկի՝ Սասուն Ռաֆաելյանի տարեդարձն է։

👨‍⚖️ Սասունը մեր ընկերության հիմնադիր-հենասյուններից է, քրեական գործերով պահանջված փաստաբան, ով իր մասնագիտական ճանապարհը կառուցել է աշխատասիրության, պարտաճանաչության և սկզբունքայնության վրա։ Նա այն մասնագետներից է, ով յուրաքանչյուր գործի մոտենում է բացառիկ պատասխանատվությամբ՝ անելով առավելագույնը վստահորդների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։

🧡 Սասունը նաև այն գործընկերն է, ում վրա միշտ կարելի է հույս դնել։ Նա մարդ-հենարան է, լավ ընկեր, վստահելի գործընկեր և պատրաստակամ կոլեգա, ով նույն նվիրումով մասնակցում է թե՛ թիմային աշխատանքին, թե՛ ընկերության առօրյային՝ ստեղծելով ջերմ, ընկերական մթնոլորտ։ Նրա ներկայությունը մեր թիմի ամենամեծ ուժեղ կողմերից մեկն է, և իսկապես հպարտություն է Սասունի նման ընկեր ու գործընկեր ունենալը։

✨ Սրտանց շնորհավորում ենք մեր սիրելի գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով անսպառ ուժ և եռանդ, բոլոր նպատակների իրականացում, նոր մասնագիտական նվաճումներ, անձնական երջանկություն և բազում հաջողություններ։ Թող յուրաքանչյուր նոր տարի բերի նոր հաղթանակներ և արժանի ձեռքբերումներ։ 🎂

⚖️ Վարչական դատարանը անվավեր է ճանաչել ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի որոշումը։«Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերու...
31/07/2026

⚖️ Վարչական դատարանը անվավեր է ճանաչել ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի որոշումը։

«Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության փաստաբան Տիգրան Անդրիասյանի վստահորդ Լ. Թ.-ն վարչական պատասխանատվության էր ենթարկվել՝ բժշկական պատշաճ կրթություն չունեցող և օրենքով սահմանված կարգով բժշկական գործունեություն իրականացնելու իրավունք չունեցող անձի կողմից որպես արհեստ բժշկությամբ զբաղվելու հիմքով։

📌 Վարչական մարմինը, որպես ենթադրյալ իրավախախտումը հիմնավորող ապացույց, ներկայացրել էր Լ. Թ.-ի կողմից սոցիալական ցանցերում հրապարակված և գովազդվող նյութերը՝ պնդելով, որ դրանք վկայում են բժշկական գործունեությամբ զբաղվելու մասին։

Գործի քննության ընթացքում, սակայն, հաջողվեց հիմնավորել, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվությունը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների ամբողջությունը բավարար հիմք է տալիս եզրակացնելու, որ տվյալ անձը, առանց համապատասխան թույլտվության, բժշկությամբ զբաղվել է որպես արհեստ, այսինքն՝ իրականացրել է շարունակական, կանոնավոր և մասնագիտական բնույթի գործունեություն։

✅ Դատարանում նաև հիմնավորվեց, որ անձի կողմից առանձին կամ մեկանգամյա գործողության կատարումն ինքնին բավարար չէ բժշկությամբ որպես արհեստ զբաղվելու փաստը հաստատված համարելու համար։ Հետևաբար, միայն սոցիալական ցանցերում բժշկական ծառայությունների վերաբերյալ գովազդային նյութերի առկայությունը, առանց այլ բավարար, վերաբերելի և թույլատրելի ապացույցների, չի կարող հիմք հանդիսանալ անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար։

#ԷմՋիԷմՓարտներս #ՎարչականԴատարան #Փաստաբան #ՎարչականԻրավունք #ԴատականՀաղթանակ #ԲժշկականԻրավունք

⚖️ Երևանի քաղաքացիական դատարանը բավարարել է «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության ներկայացրած գումարի բռնագանձման հայցը։Դատարա...
22/07/2026

⚖️ Երևանի քաղաքացիական դատարանը բավարարել է «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության ներկայացրած գումարի բռնագանձման հայցը։

Դատարանի վճռով մեր վստահորդի օգտին կբռնագանձվի 5.755.500 ՀՀ դրամ, որից՝

▪️ 4.500.000 ՀՀ դրամ՝ որպես չվճարված աշխատավարձ,
▪️ 1.255.500 ՀՀ դրամ՝ որպես ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի հիման վրա հաշվարկված տույժ։

Սա փաստաբան Սառա Վանդունցի հերթական հաջողությամբ ավարտված գործերից մեկն է աշխատանքային իրավունքի ոլորտում, որի արդյունքում դատարանը վերականգնեց մեր վստահորդի խախտված իրավունքները և ապահովեց օրենքով նախատեսված փոխհատուցման տրամադրումը։

«Էմ Ջի Էմ Փարտներս»-ը շարունակում է հետևողականորեն պաշտպանել իր վստահորդների իրավունքներն ու օրինական շահերը՝ ապահովելով մասնագիտական, սկզբունքային և արդյունավետ իրավական ներկայացուցչություն։

#ԷմՋիԷմՓարտներս #ԴատականՀաղթանակ #ԱշխատանքայինԻրավունք #Փաստաբան #ԻրավաբանականԾառայություններ #Դատարան #ՀաղթածԳործ #Հայաստան

👨‍👩‍👧‍👦⏰ Հայաստանի աշխատանքային օրենսդրության կարևոր սոցիալական փոփոխություններից մեկն այսուհետ հնարավորություն է տալիս ...
13/07/2026

👨‍👩‍👧‍👦⏰ Հայաստանի աշխատանքային օրենսդրության կարևոր սոցիալական փոփոխություններից մեկն այսուհետ հնարավորություն է տալիս աշխատող ծնողներին աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավորապես բացակայել՝ երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ նրա շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու նպատակով։

🤱👩‍💼 Այս կարգավորումը կարևոր աջակցություն կարող է դառնալ հատկապես երեխա ունեցող կանանց համար՝ նպաստելով ընտանիքի և մասնագիտական գործունեության համատեղելիությանը և ամրապնդելով սոցիալական ու ընտանիքամետ պետության գաղափարը։

📌 Օրենսդիրը նախատեսել է ծնողական ժամի հետևյալ ծավալը․

🔹 մինչև 12 տարեկան 1 կամ 2 երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 30 րոպե,
🔹 մինչև 12 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 1 ժամ,
🔹 մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում ունեցող երեխայի ծնողին՝ օրական մինչև 1 ժամ՝ անկախ երեխաների թվից։

📝 Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել դրա տրամադրումը։

💼💰 Ծնողական ժամի ընթացքում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը, իսկ գործավարձով վարձատրվողների դեպքում՝ միջին աշխատավարձը՝ բացառությամբ պարգևատրման գումարների։

🤝 Հուսանք, որ այս կարևոր սոցիալական երաշխիքը կծառայի իր նպատակին՝ աջակցելով ընտանիքներին և խթանելով պատասխանատու ծնողավարումը՝ առանց բացասաբար ազդելու աշխատանքի արդյունավետության և որակի վրա։

📈 Վստահ ենք, որ աշխատողի արդյունավետությունը չափվում է ոչ թե աշխատավայրում անցկացրած յուրաքանչյուր րոպեով, այլ նրա պատասխանատվությամբ և աշխատանքի արդյունքով։

#ԾնողականԺամ #ԱշխատանքայինԻրավունք #ԱշխատանքայինՕրենսդրություն #ԱշխատողԾնողներ #Ծնողավարում #ԸնտանիքԵվԿարիերա #ՍոցիալականՊետություն #ԿանանցԻրավունքներ #Աշխատանք

Address

Ալեք Մանուկյան 10, 3
Yerevan
37500070

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37441980980

Alerts

Be the first to know and let us send you an email when MGM Partners posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to MGM Partners:

Shortcuts

Share

Category