22/09/2025
📣Ցանկանու՞մ ես ձեռք բերել իրավական և բիզնես պրակտիկ հմտություններ, ապա բաց մի թող մեկ դասընթացի շրջանակներում մի քանի ոլորտներից կարևոր հմտություններ ձեռք բերելու այս բացառիկ հնարավորությունը։
«Իրավական և բիզնես հմտություններ» դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ուզում են համատեղել իրավաբանական գիտելիքները գործարար միջավայրի գործնական հմտությունների հետ, միաժամանակ տիրապետել բիզնես իրավունքի և բիզնեսի կառավարման ու զարգացման ամենակարևոր գործիքներին։
Դասընթացի ծրագիրը ներառում է․
• Բիզնեսի իրավաբանություն – ընկերությունների հիմնումից մինչև պայմանագրերի ու վեճերի կարգավորում
• Բիզնեսի (գրասենյակի) կառավարում – արդյունավետ թիմային աշխատանք, կազմակերպչական հմտություններ
• Էթիկա բիզնեսում և իրավաբանությունում – վստահելի և պատասխանատու մասնագետի կերպար
• Առևտրային արբիտրաժ և հաշտարարություն – գործարար վեճերի լուծման ժամանակակից գործիքներ
• Անգլերեն պաշտոնական գրագրություն և գործարար հաղորդակցում – միջազգային գործընկերների հետ համագործակցության անփոխարինելի հմտություններ
Ո՞ւմ համար է այս դասընթացը․
• Իրավաբանների, ովքեր ուզում են ամրապնդել գործարար միջավայրում աշխատելու կարողությունները
• Ընկերությունների հիմնադիրների, ղեկավարների և մենեջերների, ովքեր ցանկանում են արդյունավետ կառավարել ընկերությունը և խուսափել իրավական ռիսկերից
• Երիտասարդ մասնագետների ու ուսանողների, ովքեր ցանկանում են դառնալ մրցունակ և վստահ մասնագետներ աշխատաշուկայում
Ի՞նչ կտա մասնակիցներին․
✅ Գործնական գիտելիքներ և գործիքներ բիզնեսի կառավարման և բիզնեսի իրավական ապահովվածության համար
✅ Հաղորդակցման և էթիկական հմտություններ
✅ Հնարավորություն դառնալ ավելի պահանջված մասնագետ և արագ առաջ շարժվել կարիերայում
☑️Դասընթացի առանձին թեմաներ ներկայացնելու են համապատասխան ոլորտում երկար տարիների փորձ ունեցող մասնագետներ, մասնավորապես.
⚖️«ԲԱԼԱԲԵԿՅԱՆՍ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն փաստաբան Հասմիկ Բալաբեկյանը
🏘️ՀԱԳԳԱ խորհրդի անդամ, «ԿԱԼԻԲՐԻ ԳՐՈՒՊ» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Ռուստամ Գրիգորյանը
👥«Էթիկայի դպրոց»-ի հիմնադիր-տնօրեն Գևորգ Մկրտչյանը
📑🤝🏻 «Արբիտրաժի և հաշտարարության Հայաստանյան կենտրոն»-ի տնօրեն, Ի.գ.թ Լիլիթ Պետրոսյանը
🗣️ ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի մագիստրանտ, լեզվաբան, հաղորդակցագետ Յուրի Խաչատրյանը
📜Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվելու է հավաստագիր։
❗️Շտապեք գրանցվել, մասնակիցների քանակը սահմանափակ է։
🧨Մինչև 20.01.26թ. գրանցվելու դեպքում 10% զեղչ
Պայմաններին ծանոթանալու և դասընթացին գրանցվելու համար⤵️
———————————————
"BALABEKYANS" law firm
Աշխատանքային օրեր և ժամեր՝
երկուշաբթիից-ուրբաթ
10:00-18:00
📍ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 75 շ.
📩[email protected]
📞+374 43 007066
Viber, WhatsApp, Telegram