Աշխատանքային իրավունքի առցանց խորհրդատու

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Աշխատանքային իրավունքի առցանց խորհրդատու

Աշխատանքային իրավունքի առցանց խորհրդատու This page is providing legal & accounting services on labor, employment & financial law.

17/07/2020
01/05/2020

🔲 ՀՀ Աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն՝ համաճարակի կանխարգելման կամ դրա հետևանքների վերացման ժամանակահատվածում
1️⃣ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄ ՉԻ ՀԱՄԱՐՎՈՒՄ՝
☑️ Այդ դեպքերով պայմանավորված աշխատանքի չներկայանալը կամ ոչ լրիվ օրով ներկայանալը․
☑️ Ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների՝ չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում մինչև 12 տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատողի աշխատանքի չներկայանալը կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալը:
2️⃣ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ․
☑️ 16․03․2020թ-ից հետո ոչ աշխատողի մեղքով պարապուրդի դեպքում վճարվում է միջին ժամային աշխատավարձի ԱՌՆՎԱԶՆ 2/3-ը․
☑️ Հեռավար եղանակով աշխատելու դեպքում՝ աշխատողն ամբողջությամբ վարձատրվում է․
☑️ Հեռավար եղանակով աշխատանքը կատարելու անհնարինության դեպքում՝ գործատուն աշխատողի պահանջով տրամադրում է ամենամյա չօգտագործած արձակուրդը․
☑️ Ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատանքի ներկայացնալու դեպքում՝ աշխատողը վարձատրվում է առնվազն փաստացի աշխատած ժամանակին կամ փաստացի կատարած աշխատանքին:
3️⃣ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԸ․
☑️ Ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակմումը, որի դեպքում հնարավոր չէ աշխատանքը կազմակեպել, այդ թվում ՝ հեռավար եղանակով, համարվելու է անհաթահարելի ուժ:
☑️ Գործատուն ԿԱՐՈՂ է վճարել անհաղթահարելի ուժով պայմանավորված հարկադիր պարապուրդի համար:
4️⃣ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՐԳԵԼՔԸ․
☑️ Գործատուն ՉԻ կարող լուծել աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը համաճարակի ժամանակահատվածում՝ այդ դեպքերով պայմանավորված չի ներկայացել աշխատանքի․
☑️ Գործատուն ՉԻ կարող լուծել աշխատանքային պայմանագիրը, եթե ուսումնական հաստատությունների համար նախատեսված արձակուրդների տեղափոխման ժամանակահատվածում մինչև 12 տարեկան երեխա ունեցող աշխատողը չի ներկայացել աշխատանքի:
5️⃣ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ․
☑️ 16․03․2020թ-ից հետո ստացված գրավոր դիմումի առկայության դեպքում՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողություն՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ:

Եթե Դուք Աշխատող եք, Գործատու, Հաշվապահ, Կադրային գծով մասնագետ կամ Աշխատանքային իրավունքով հետաքրքրված անձ, և ունեք Աշխ...
01/05/2020

Եթե Դուք Աշխատող եք, Գործատու, Հաշվապահ, Կադրային գծով մասնագետ կամ Աշխատանքային իրավունքով հետաքրքրված անձ, և ունեք Աշխատանքային օրենսդրության, Աշխատանքային պայմանագրի բովանդակության, այն կնքելու կամ լուծելու, Գործատու - Աշխատող աշխատանքային իրավունքների և/կամ պարտականությունների, Աշխատավարձի, Արձակուրդի վերաբերյալ հարցեր կամ այլ խնդիրներ, ապա՝ գրեք մեզ։ Մենք կփորձենք հնարավորինս արագ տրամադրել Ձեզ առցանց, անանուն, անվճար խորհրդատվություն։

Address

Yerevan
0001

Opening Hours

Monday 09:00 - 22:00
Tuesday 09:00 - 22:00
Wednesday 09:00 - 22:00
Thursday 10:00 - 22:00
Friday 10:00 - 22:00
Saturday 10:00 - 22:00
Sunday 10:00 - 22:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Աշխատանքային իրավունքի առցանց խորհրդատու posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share