28/08/2026
💼 Նոր բիզնեսի հաջող մեկնարկի հիմքում՝ ճիշտ իրավական, հարկային և ֆինանսական լուծումներն են։
Օրեր առաջ մեզ դիմել էր հաճախորդ, ով արդեն որոշել էր իր բիզնեսը սկսել որպես ԱՁ…
Նախքան բիզնեսի գրանցումը մենք մանրամասն ուսումնասիրեցինք նախատեսվող գործունեությունը և իրականացրեցինք իրավական, հարկային և հաշվապահական վերլուծություն։
Արդյունքում պարզվեց, որ տվյալ գործունեությունը ենթակա է ծանուցման, իսկ գործող օրենսդրության համաձայն՝ այն կարող է իրականացվել միայն իրավաբանական անձի կողմից։
Այսինքն՝ հաճախորդի նախապես ընտրված տարբերակով բիզնեսի գրանցումը չէր համապատասխանի նախատեսվող գործունեության իրավական պահանջներին։ Եթե այդ հանգամանքը բացահայտվեր արդեն բիզնեսի գործունեության ընթացքում, հաճախորդը ստիպված կլիներ փոխել իր կազմակերպաիրավական ձևը՝ կրելով լրացուցիչ ժամանակային և ֆինանսական ծախսեր, իսկ որոշ դեպքերում կարող էր նաև ենթարկվել օրենքով նախատեսված պատասխանատվության։
Մենք այդ խնդիրը բացահայտեցինք դեռևս բիզնեսի մեկնարկից առաջ և օգնեցինք հաճախորդին ընտրել գործունեությանը համապատասխան իրավական և հարկային լուծում։
📌 Բիզնեսի ճիշտ մեկնարկը միայն գրանցվելը չէ։ Ճիշտ իրավական, հարկային և հաշվապահական որոշումները կարևոր են ինչպես բիզնեսը գրանցելուց առաջ, այնպես էլ դրա գործունեության ողջ ընթացքում՝ երկարաժամկետ կայունության, արդյունավետության և շահութաբերության ապահովման համար։
Նախքան բիզնեսը սկսելը անհրաժեշտ է հասկանալ՝
▪️ արդյո՞ք տվյալ գործունեությունը ենթակա է ծանուցման,
▪️ պահանջվո՞ւմ է արդյոք լիցենզիա,
▪️ առկա՞ են գործունեության իրականացման հատուկ սահմանափակումներ,
▪️ ի՞նչ կազմակերպաիրավական ձևով կարող է իրականացվել գործունեությունը,
▪️ ի՞նչ հարկային և հաշվապահական պարտավորություններ են առաջանում,
▪️ և ի՞նչ այլ իրավական ու ֆինանսական պահանջներ պետք է հաշվի առնել։
📑 Մեր մասնագետները կուսումնասիրեն Ձեր նախատեսվող գործունեությունը, կգնահատեն դրա իրավական, հարկային և հաշվապահական պահանջները, կօգնեն ընտրել համապատասխան ձևաչափը և անհրաժեշտության դեպքում կկազմակերպեն համապատասխան գործընթացները Ձեր փոխարեն։
Դուք զբաղվեք Ձեր բիզնեսով, իսկ իրավական, հարկային և հաշվապահական հարցերը վստահեք մասնագետներին։
⚖️ Իրավաբանական, հարկային և հաշվապահական խորհրդատվության համար՝
📞 𝟎𝟗𝟓 𝟔𝟏 𝟔𝟏 𝟏𝟕 | 𝟎𝟕𝟕 𝟔𝟑 𝟒𝟒 𝟐𝟐 կամ 𝐃𝐌 📩