Menq Consulting

Menq  Consulting Դուք ստեղծում եք, մենք` պաշտպանում։

Ապրանքային նշանների գրանցում ՀՀ–ում և 150 երկրներում:

«Մենք Քոնսալթինգ» ընկերությունը հիմնադրվել է 2006թ. և առաջարկում է խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ` տեղական և միջազգային շուկայի համար: Ընկերությունն իր ծառայությունները մատուցում է բարձր որակավորում և երկարամյա փորձառություն ունեցող իրավաբանների և փաստաբանների միջոցով:
Մեր ընկերության գլխավոր արժանիքներն են՝ պրոֆեսիոնալիզմը, գաղտնիության ապահովումը, ծառայությունների արդյունավետ և որակ

յալ մատուցումը, անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին:
Տարիներ շարունակ այս հասարակ սկզբունքների պահպանումը մեր թիմի նկատմամբ ձևավորել է բարի համբավ և մեծ վստահելիություն, որոնք մենք թանկ ենք գնահատում:

Արհեստական բանականությունը կարող է ամբողջությամբ վերափոխել մտավոր սեփականության պաշտպանության համակարգըԹվային աշխարհում ...
01/08/2026

Արհեստական բանականությունը կարող է ամբողջությամբ վերափոխել մտավոր սեփականության պաշտպանության համակարգը

Թվային աշխարհում բրենդները, ստեղծագործությունները և նորարարությունները տարածվում են վայրկյանների ընթացքում։ Նույն արագությամբ կարող են առաջանալ նաև նմանակումները, իրավական բախումները և հնարավոր խախտումները։

Ավանդական համակարգերը սովորաբար արձագանքում են այն ժամանակ, երբ խնդիրն արդեն առաջացել է։ Արհեստական բանականությունը փոխում է այս տրամաբանությունը՝ հնարավորություն տալով ռիսկերը բացահայտել ավելի վաղ, վերլուծել մեծածավալ տվյալներ և կանխատեսել հնարավոր խոչընդոտները։

ԱԲ գործիքները կարող են՝

🔹 համեմատել հազարավոր ապրանքային նշաններ, անվանումներ և պատկերներ,

🔹 նախապես գնահատել շփոթության, մերժման կամ իրավական բախման հավանականությունը,

🔹 մշտադիտարկել առցանց հարթակները, դոմենային անուններն ու շուկաները,

🔹 հայտնաբերել հնարավոր խախտումները և համակարգված ամրագրել թվային ապացույցները,

🔹 օգնել իրավատերերին և մասնագետներին ընդունել ավելի արագ ու հիմնավորված որոշումներ։

Այս մոտեցումն արդեն աստիճանաբար դառնում է գործնական իրականություն։ Արդեն գոյություն ունեն ԱԲ-ով աշխատող հարթակներ, որոնք հնարավորություն են տալիս ԱԲ գործիքների միջոցով նախնական ուսումնասիրել ապրանքային նշանները, տեսնել հնարավոր նմանությունները և դեռևս հայտ ներկայացնելուց առաջ հասկանալ հիմնական ռիսկերը։

Արհեստական բանականությունը չի փոխարինում իրավաբանին կամ փորձագետին։ Այն ուժեղացնում է նրանց հնարավորությունները՝ իրավական պաշտպանությունը դարձնելով ավելի կանխատեսելի, հասանելի և տվյալահեն։

Ապագան պատկանում է այն համակարգերին, որոնք կարողանում են միավորել իրավունքը, տեխնոլոգիան և մասնագիտական փորձը։

Արհեստական բանականությունը վերափոխում է մտավոր սեփականության պաշտպանության համակարգը։

#ԱրհեստականԲանականություն #ՄտավորՍեփականություն #ԱպրանքայինՆշան #ԲրենդիՊաշտպանություն #ԹվայինՓոխակերպում #Նորարարություն

⚖️ «Ըստ օրենքի» հաղորդաշարի նոր թողարկումըՈւրախ ենք տեղեկացնել, որ Menq Consulting ընկերության տնօրեն, արտոնագրային հավա...
24/07/2026

⚖️ «Ըստ օրենքի» հաղորդաշարի նոր թողարկումը

Ուրախ ենք տեղեկացնել, որ Menq Consulting ընկերության տնօրեն, արտոնագրային հավատարմատար Արթուր Վարդերեսյանը մասնակցել է «Ըստ օրենքի» հաղորդաշարի նոր թողարկմանը։

Այս թողարկման թեման է՝
«Կեղծ ապրանք․ էժան գնում, թանկ հետևանքներ»։

Կեղծ ապրանքը հաճախ կարող է թվալ ավելի մատչելի ընտրություն, սակայն դրա ձեռքբերումը կարող է հանգեցնել ոչ միայն ֆինանսական կորուստների, այլև առողջության և անվտանգության համար վտանգների ու իրավական լուրջ հետևանքների։

Հաղորդման ընթացքում քննարկվել են՝

🔹 կեղծ ապրանքը բնօրինակից տարբերակելու հիմնական եղանակները,
🔹 կեղծ ապրանք ձեռք բերած սպառողի իրավունքները,
🔹 կեղծ ապրանքներ արտադրողների և վաճառողների պատասխանատվությունը,
🔹 անհրաժեշտ քայլերը, եթե սպառողն արդեն գնել է կեղծ ապրանք։

Շնորհակալություն ենք հայտնում «Ըստ օրենքի» հաղորդաշարի թիմին՝ հրավերի և այս կարևոր ու արդիական թեմային անդրադառնալու համար։

▶️ Հաղորդման ամբողջական թողարկումը դիտեք YouTube-ում՝
https://youtu.be/3DPHlbP3XpE?si=OPR-mqCM-O-MD5q3

Տեղեկացված ընտրությունը ձեր իրավունքների և անվտանգության պաշտպանության առաջին քայլն է։

#ԱրթուրՎարդերեսյան #ԸստՕրենքի #ԿեղծԱպրանք #ՍպառողներիԻրավունքներ #ՄտավորՍեփականություն #ԻրավականԽորհրդատվություն

Հետևեք մեզ նաև.https://www.bactv.am/https://www.facebook.com/BACT...

06/05/2026

Մի օր կարող ես ափսոսալ…
որ ժամանակին չգրանցեցիր քո domain-ը։

Լավ անունները երկար ազատ չեն մնում։

🌍 .com | 🇦🇲 .am | 🤖 .ai

🌐 Armnic.com

Մայիսի 1 — Աշխատավորների օրՄենք սրտանց շնորհավորում ենք բոլոր աշխատավորներին այս օրվա առթիվ։Այսօր այն եզակի օրերից է, եր...
01/05/2026

Մայիսի 1 — Աշխատավորների օր

Մենք սրտանց շնորհավորում ենք բոլոր աշխատավորներին այս օրվա առթիվ։

Այսօր այն եզակի օրերից է, երբ «շտապ հարց կա»-ները մի քիչ պակաս շտապ են, email-ները՝ մի քիչ ավելի համբերատար, իսկ «եկեք արագ քննարկենք»-ը կարող է հանգիստ սպասել մինչև մայիսի 5-ը:)))))))))

Բայց կատակներից դուրս՝
այս օրը հիշեցնում է մի շատ կարևոր բան՝
առանց աշխատանքի ոչ մի արդյունք չի լինում։

Աշխատանքը արժեք է։
Աշխատանքը պատասխանատվություն է։
Եվ, անկեղծ ասած, երբեմն նաև՝ շատ սուրճ 😄☕

Աշխատանքի շնորհիվ են ստեղծվում նոր գաղափարներ, զարգանում են ընկերությունները և ձևավորվում է կայուն ապագա։

Շնորհավոր Աշխատավորների օրը

Մենք Քոնսալթինգ ՍՊԸ

✨ Բարեգործությունը ամենաուժեղն է, երբ այն միավորում է մարդկանց՝ մեկ նպատակի շուրջ։Օրերս Light & Hope Gala Dinner բարեգոր...
29/04/2026

✨ Բարեգործությունը ամենաուժեղն է, երբ այն միավորում է մարդկանց՝ մեկ նպատակի շուրջ։

Օրերս Light & Hope Gala Dinner բարեգործական երեկոն, կազմակերպված Elise Boghossian-ի կողմից Yerevan Marriott Hotel-ում, դարձավ այդ միասնության վառ ապացույցը։

Աշխարհահռչակ Francis Kurkdjian-ի դեսպանությամբ և նշանավոր հյուրերի մասնակցությամբ այս նախաձեռնությունը վերածվեց իրական ազդեցության՝ ուղղված հայ երեխաների ապագային։

Մենք Քոնսալթինգ ընկերությունը բարձր է գնահատում EliseCare Foundation-ի գործունեությունը և խորապես կարևորում նման նախաձեռնությունները։

🤍 Ուրախ ենք, որ ունեցել ենք հնարավորություն աջակցելու այս կարևոր գործին։

Այսօր ` ապրիլի 26֊ին ամբողջ աշխարհը նշում է մտավոր սեփականության համաշխարհային օրը 🥳Մենք Քոնսալթինգը ևս միանում է ստեղծա...
26/04/2026

Այսօր ` ապրիլի 26֊ին ամբողջ աշխարհը նշում է մտավոր սեփականության համաշխարհային օրը 🥳

Մենք Քոնսալթինգը ևս միանում է ստեղծագործ համայնքին ուղղված բոլոր շնորհավորանքներին և մաղթանքներին 🤩

Ստեղծագործ համայնքին մաղթում ենք անսահման մտքի թռիչք և նոր գաղփարների իրագործում 🥰

Դուք ստեղծեք, իսկ ՄԵՆՔ կպաշտպանենք ձեր իրավունքները ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ ողջ աշխարհում։ 🤗

🇦🇲 Հունվարի 28-ը՝ մեր հերոսական բանակի կազմավորման օրն է: 🫡 Menq  Consulting -ը հպարտորեն կանգնած է հայրենիքի պաշտպաններ...
28/01/2026

🇦🇲 Հունվարի 28-ը՝ մեր հերոսական բանակի կազմավորման օրն է:

🫡 Menq Consulting -ը հպարտորեն կանգնած է հայրենիքի պաշտպանների կողքին՝ աջակցելով նրանց գործին:

🎊 Շնորհավորում ենք անկոտրում ոգով օժտված մեր զինվորներին և ամբողջ հրամանատարական անձնակազմին այսօրվա խորհրդի կապակցությամբ:

🇦🇲 Միասնություն և հաղթանակներ ենք մաղթում մեր քաջ հայորդիներին 🇦🇲

🥳 Menq  Consulting ընկերությունը սրտանց շնորհավորում է գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: 🎊 Թող 2026 թվ...
31/12/2025

🥳 Menq Consulting ընկերությունը սրտանց շնորհավորում է գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

🎊 Թող 2026 թվականը բերի նոր հաջողություններ, բարեկեցություն և անսահմանափակ հնարավորություններ։ 🎄✨

Address

24/15 Azatutyan Avenue, RA
Yerevan
0014

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00

Telephone

+37494192168

Alerts

Be the first to know and let us send you an email when Menq Consulting posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Menq Consulting:

Shortcuts

Share

Category