01/06/2023
Մասնավորապես, լրջագույն խնդիրներ ենք նկատել տուգանքների, տույժերի և տուժանքների կիրառման պրակտիկայում, երբ ֆինանսական հետևանք առաջացնող տույժերը և տուգանքները կիրառվում են առանց դատարանի որոշման: Այս պրակտիկան համատարած կիրառվում է ոչ միայն հանրային իշխանությամբ օժտված մարմինների, այլ որ շատ մտահոգիչ է՝ նաև բանկերի և ունիվերսալ վարկային կազմակերպությունների կողմից, ինչի արդյունքում հարյուր հազարավոր ֆիզիկական և իրավաբանական անձիք կրում են լուրջ ֆինանսական և գույքային կորուստներ, իսկ նշված կազմակերպությունները ստանում են չարդարացված գերշահույթ:
Սակայն, հետևելով իրավապահ համակարգի և դատարանների գործունեությանը, մեղմ ասած բավարարված չեմ դրանց արդյունավետությամբ, քանի որ իրավունքի կիրառման ընթացքում հաճախ ...