Մեր մասին «Զոհրաբյան և Գործընկերներ» փաստաբանական գրասենյակ ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 1999թ. հոկտեմբերի 13-ին:
Գրասենյակի կազմում գործում են հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումները`
Կազմակերպությունների սպասարկման դեպարտամենտ
Դատական գործերի դեպարտամենտ
Աշխատանքային հարցերի դեպարտամենտ
Միջազգային դեպարտամենտ
Հարկային-մաքսային դեպարտամենտ
Ընդհանուր դեպարտամենտ
08/03/2026
«Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակը միանում է ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությանը:
Մարտի 9-ից մինչև 12-ը կանայք կարող են այցելել մեր գրասենյակ անվճար խորհրդատվություն ստանալու համար:
ՀՀ փաստաբանների պալատը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ նախատեսում է իրականացնել արդեն ավանդույթ դարձած «Անվճար...
26/02/2026
«Զոհրաբյան և Գործընկերներ» փաստաբանական գրասենյակի կազմում գործում են հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումները`
📌Կազմակերպությունների սպասարկման դեպարտամենտ
📌Դատական գործերի դեպարտամենտ
📌Աշխատանքային հարցերի դեպարտամենտ
📌Միջազգային դեպարտամենտ
📌Հարկային-մաքսային հարցերի դեպարտամենտ
Be the first to know and let us send you an email when Zohrabyan & Partners Law Firm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
«Զոհրաբյան և Գործընկերներ» փաստաբանական գրասենյակ ՍՊ ընկերությունը (այսուհետ` Գրասենյակ) հիմնադրվել է 1999թ. հոկտեմբերի 13-ին:
Գրասենյակ ՍՊԸ-ն հանդիսանում է “Սրետենկա-Կոնսուլ” ՍՊԸ փաստաբանական գրասենյակի իրավահաջորդը (անվանահաջորդը):
Գրասենյակի կողմից մատուցվող ծառայություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Գրասենյակի ղեկավար աշխատողներն են`
Նախագահը
Գլխավոր տնօրենը
Փոխտնօրենը
Դեպարտամենտերի ղեկավարները
Գրասենյակի կազմում գործում են հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումները`
Կազմակերպությունների սպասարկման դեպարտամենտ
Դատական գործերի դեպարտամենտ
Աշխատանքային հարցերի դեպարտամենտ
Միջազգային դեպարտամենտ
Հարկային-մաքսային դեպարտամենտ
Ընդհանուր դեպարտամենտ
Կազմակերպությունների սպասարկման դեպարտամենտը
Իրականացնում է իրավաբանական աուդիտ (due diligence).
Կազմակերպում և համակարգում է ընթացիկ փաստաբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր կնքած կազմակերպությունների` իրավաբանական բնույթի գործերը.
Յուրաքանչյուր սպասարկվող կազմակերպության համար նշանակում է Գրասենյակի ներկայացուցիչ.
Ապահովում է նաև վստահորդ կազմակերպությունների տեղեկությունների գաղտնիությունը, այդ թվում` միմյանցից.
Ապահովում է մյուս դեպարտամենտերի անհրաժեշտ մասնագետների ներգրավումը կազմակերպության իրավական խնդիրը լուծելու հարցում.
Հաշվառում է կազմակերպությունների սպասարկման ժամանակ առաջացած իրավական խնդիրները` նմանատիպ խնդիրները մյուս վստահորդների մոտ կանխարգելելու նպատակով:
Դատական գործերի դեպարտամենտը
Կազմակերպում և վարում է վստահորդների դատական գործերը.
Ապահովում է դատական ակտերի դեմ բողոքների ժամանակին ներկայացումը.
Հաշվառում է Գրասենյակի դատական գործերը.
Կազմակերպում և վարում է դատական գործերի սպասարկման պայմանագրեր կնքած կազմակերպությունների` դատական գործերը.
Հսկողություն է իրականացնում մյուս դեպարտամենտերի կողմից վարվող դատական գործերի նկատմամբ:
Աշխատանքային հարցերի դեպարտամենտը
Ընթացիկ փաստաբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր կնքած կազմակերպություններին ապահովում է աշխատանքային օրենսդրության վերաբերյալ խորհրդատվությամբ.
Կազմում է աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված Գրասենյակի իրավական ակտերի նախագծերը:
Միջազգային դեպարտամենտը
Ընթացիկ փաստաբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր կնքած կազմակերպություններին ապահովում է միջազգային իրավունքի վերաբերյալ խորհրդատվությամբ.
Կազմում և Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկում գանգատներ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր.
Կազմակերպում է այլ պետության սուբյեկտների հետ համագործակցությունը և հաղորդակցությունը:
Հարկային-մաքսային դեպարտամենտը
Ընթացիկ փաստաբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր կնքած կազմակերպություններին հարկային և մաքսային հարցերով ապահովում է խորհրդատվությամբ.
Հարկային և մաքսային հարցերին առնչվող վարչական և դատական գործերը վարելու ժամանակ մասնագիտական օժանդակություն է ցուցաբերում Գրասենյակի փաստաբաններին.
Վարում է Գրասենյակի հարկային և մաքսային գործերը:
Ընդհանուր դեպարտամենտը
Կառավարում է Գրասենյակի կայքը և այլ հանրային տեղեկատվական հարթակները .