«Էքստրա Յուս» իրավաբանական գրասենյակն իր գործունեության շրջանակներում առաջարկում է հետեւյալ ծառայությունները:
Իրավաբանական անձանց՝
- Իրավաբանական եւ ֆինանսական խորհրդատվություն,
- Կազմակերպության իրավական եւ ֆինանսական գործերի վարում,
- Պայմանագրային բանակցությունների ընթացքում ներկայացուցչական առաքելության իրականացում,
- Պայմանագրերի կազմում,
- Իրավաբանական անձանց ստեղծման, վերակազմակերպման,
լուծարման, մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների ստեղծման փաստաթղթերի ձեւակերպում,
- Կազմակերպության իրավական եւ ֆինանսական գործունեության ոլորտում անհրաժեշտ այլ ծառայությունների մատուցում,
Ֆիզիկական անձանց՝
- Դատական ներկայացուցչություն դատական բոլոր ատյաններում,
- Հայցադիմումների, վերաքննիչ, վճռաբեկ բողոքների կազմում,
- Պայմանագրերի կազմում,
- Խախտված իրավունքի վերականգնում, պարտքերի հետգանձում,
- Քաղաքացիական եւ վարչական բնույթի վեճերի լուծում,
- Ներկայացուցչություն վարչական մարմիններում,
- Շահերի ներկայացում դատական ակտերի հարկադիր կատարման փուլում,
- Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղղված բողոքների կազմում եւ ներկայացում: