26/01/2026
‼️‼️‼️‼️‼️
Այսօր ստացա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 30.12.2025թ. որոշումը, որով հատուկ վերանայման բողոքս բավարարվել է։
Հարգանքներս դատավոր Կ. Հովհաննիսյանին ❤️
Հիշեցնեմ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը 09.12.2025թ., թիվ ԿԴ2/0066/01/17 քրեական գործով նախադեպային որոշում է կայացրել ⤵️
Հակիրճ նշեմ, որ 2017թ. փետրվարի 14֊ին Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում վստահորդիս պատկանող առևտրի սրահը գազի արտահոսքի պայթյունից փլուզվել է, արդյունքում տուժել են ներսում գտնվող անձինք, որոնցից երկուսը մահացել են։ 8 տարի շարունակ գործը դեռ չի ավարտվել, դիմել են ինձ։ Ուսումնասիրելով քրեական վարույթի նյութերը` նկատել եմ մի շարք խախտումներ, այդ թվում` առևտրի սրահի տիրոջը սրահի փլուզման համար տուժող չճանաչելը, ինչպե՞ս կարող են առևտրի սրահի փլուզումից ներսում գտնվող անձինք ճանաչվել տուժող, սակայն սրահի սեփականատերը, ում կինը մահացել է տեղում, իսկ որդին` վիրավորվել, սրահի փլուզման համար տուժող չճանաչվել։ Անմիջապես միջնորդել եմ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին վստահորդիս տուժող ճանաչել, ինչը անհիմն մերժվել է։ Հատուկ վերանայման բողոք եմ ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որն էլ իր հերթին բողոքս թողել է առանց քննության։ Այդ անհիմն որոշման դեմ բողոք եմ ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան, որը 2025թ. դեկտեմբերի 9֊ի որոշմամբ, բավարարվել է։ Վճռաբեկ դատարանը գտել է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն իրավաչափ չէ, հատուկ վերանայման բողոքս ենթակա է քննության, բացի այդ, բողոքս առանց քննության թողնելը հանգեցրել է դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման։ Վճռաբեկ դատարանի որոշմամբ նշված վարույթը փոխանցվել էր նույն դատարան` նոր քննության։