Lawyer Zhenya Minasyan

Lawyer Zhenya Minasyan 👩🏻‍🎓Փաստաբան
👩🏻‍💻Պաշտպանում եմ ավելի քան 8 տարի
👩🏽‍⚖️ ԱԳՈՍ փաստաբանական ընկերության թիմի անդամ

Տալիս եմ ձեզ 5 խորհուրդ ամուսնալուծվելիս.1. Ամուսնալուծության գործի շրջանակում դատարանը կարող է քննարկել, ալիմենտի, երեխ...
05/02/2025

Տալիս եմ ձեզ 5 խորհուրդ ամուսնալուծվելիս.

1. Ամուսնալուծության գործի շրջանակում դատարանը կարող է քննարկել, ալիմենտի, երեխաների բնակության վայրի, խնամքի և դատասիարա-կությունը ծողներից մեկից հանձնելու վերաբերյալ հարցեր, այդ թվում՝ համատեղ կյանքում ձեռք բերված գույքի բաժանման հարց, սակայն իմ խորհուրդն է ամուսնալուծության և երեխաների հետ կապված հարցը քննարկել առաձին պահանջով, իսկ համատեղ կյանքում ձեռք բերված գույքի բաժանման հարցը առանձին պահանջով, քանի որ գույքի բաժանման հետ կապված հարցերը կարող են տևել տարիներ

2. Եթե համատեղ կյանքի ընթացքում ձեռք եք բերել գույք (տուն, մեքենա, ոսկի և գումար), ապա հայցը ներկայացնելու փուլում, խնդրեք դատարանին, որպեսզի արգելանք կիրառի նշված գույքերի նկատմամբ, քանի որ պրակտիկան հուշում է, որ նման հայց ներկայացնելուց հետո անվանա-փոխում (օտարում) են տունը, մեքենան, իսկ գումարը բանկային հաշիվներից կանխիկացնում են

3. Ալիմենտի պահանջ ներկայացնելիս կարևոր է պարզել, թե ամուսինը ունի կանանավոր եկամուտ, թե ոչ, քանի որ հաճախ կանոնավոր եկամուտ ունենալու դեպքում անգամ ցանկալի է դատարանին խնդրել ալիմենտի չափը որոշել ամեն ամիս հստակ որոշված գումարի տեսքով

4. Ալիմենտի պահանջ դատարան ներկայացնելու փուլում, խնդրեք դատարանին, որ մինչև գործով վերջնական դատական ակտը կայացնելը պարտավորեցնի ալիմենտ վճարելու պարտավորություն ունեցող ծնողին վճարել ալիմենտ, այդ ժամանակ դուք ստիպված չեք լինել սպասել դատարանի վերջնական որոշման, քանի որ գործի քննության ընթացքում ալիմենտն արդեն իսկ կվճարվի

5. Եթե ամուսիների միջև առկա է վեճ երեխաների բնակության վայրի վերաբերյալ, ապա հայցի ներկայացման փուլում խնդրեք դատարանին, որպեսզի մինչև վերջնական դատական ակտի կայացումը երեխաները բնակվեն ձեզ հետ, այդ դեպքում մյուս ծնողը իրավունք չի ունենա երեխաներին առանձ ձեր համաձայնության տեսակցել, տանել և չվերադարձնել:

Հինգ կայք, որոնք քեզ անպայման պետք կգան.1. e-request.am պետական մարմիններին և համայնքներին ներկայացվող դիմումները, հարցո...
18/12/2024

Հինգ կայք, որոնք քեզ անպայման պետք կգան.
1. e-request.am պետական մարմիններին և համայնքներին ներկայացվող դիմումները, հարցումները, բողոքները այլևս պարտադիր չէ անձամբ տանել և մուտք անել, կարող եք ներկայացնել նշված հարթակի միջոցով (ի դեպ շատ հեշտ է) 📨
2. e-cadastre.am հարթակով կարող եք ցանկացած անշարժ գույքի վերաբերյալ կատարել հարցումներ, ստանալ միասնական տեղեկանք, այդ թվում՝ գրանցել գործարքներ և ստանալ իրավունքի պետական գրանցման վկայականներ,🏠
3. e-notary.am հարթակով կարող եք տեղեկանալ ինչպես նոտարների կոտակտային տվյալների (հասցեները և հեռախոսահամարները), ոչ աշխատանքային օրերին հերթապահ նոտարների մասին, այնպես էլ՝ կարող եք տեղեկանալ կտակների առկայության, ժառանգության բացման մասին, 👩‍💻
4. datalex.am կայքով կարող եք ստանալ տեղեկատվություն դատարաններում քննվող բոլոր դատական գործերի մասին, ծանոթանալ հրապարակված դատական ակտերին, ինչպես նաև դատական գործերի ընթացքին,👨🏻‍⚖️
5. arlis.am կայքի միջոցով կարող եք ծանոթանալ իրավական ակտերին, օրենսգրքերին, օրենքներին, տարբեր գերատեսչությունների կողմից կայացված հրամաններին և բոլոր տեսակի ակտերին: Ի դեպ կարող եք ծանոթանալ ինչպես գործող ակտերին, այնպես էլ՝ ուժը կորցրած ակտերին:🧑‍⚖️👩‍⚖️
Չմոռանաս հետևել իմ էջին և հավանել նյութը❤️, այդպես ես կիմանամ, որ այն Ձեզ հետաքրքիր է և կպատրաստեմ ավելի հետաքրքիր և կարևոր նյութեր 🫶🏻

06/12/2024

Շնորհավորում եմ գորընկերներիս և նաև ինձ,
մասնագիտական օրվա և փաստաբանության ձևավորման 106-րդ ամյակի կապակցությամբ 🎉

Փաստաբանի աշխատանքը բարդ է, սթրեսային, սակայն աշխատանքի արդյունքում գրանցած հաջողություններն ամենահաճելին են և ամենակարևորը, քանզի վստահորդի շահերը պաշտպանելը կարևոր պարտականություն է մեզ համար:

❤️ Գիտեմ, որ ամենօրյա մեր աշխատանքով ծառայում ենք արդարադատության շահին և նպաստում ենք Հայաստանի Հանրապետությունում իրավական համակարգի զարգացմանը:

Փաստաբանի աշխատանքի մութ կողմերը (այն ամենը ինչ չի տեսնում հաճախորդը)🤓🔺դատական նիստերին մասնակցելուց եւ դատավարական փաստ...
28/11/2024

Փաստաբանի աշխատանքի մութ կողմերը (այն ամենը ինչ չի տեսնում հաճախորդը)🤓

🔺դատական նիստերին մասնակցելուց եւ դատավարական փաստաթղթեր կազմելուց բացի, փաստաբանը ամեն օր ծանոթանում է նախադեպային դիրքորոշումների նմանատիպ գործերով կայացված դատական ակտերի, հետագա մարտավարությունը որոշելու համար

🔺անհամբերությամբ եւ լարվածությամբ սպասում է վճիռների հրապարակումներին, (իհարկե սպասում է դրական դատական ակտեր 😁)

🔺ցանկալի փաստաթուղթ ստանալու համար հաստատում է բարի դրացիական հարաբերություներ պետական մարմինների աշխատակիցների հետ🫶🏻

🔺ամեն օր գործերի ընթացքին հետեւելու համար կատարում է զանգեր եւ դատալեքսով հետում է գործերին

🔺խոսում է հեռախոսով անվերջ ♾️

🔺ծանոթանում է օրեսդրական փոփոխություններին, որոնք անվերջ եւ անընդհատ փոփոխվում են 😩

Ես փաստաբան եմ, և ինձ համար կարևոր է, որ վստահորդներիս կողմից ինձ հայտնած տեղեկատվությունը երրորդ անձանց հասանելի չդառնա...
29/10/2024

Ես փաստաբան եմ, և ինձ համար կարևոր է, որ վստահորդներիս կողմից ինձ հայտնած տեղեկատվությունը երրորդ անձանց հասանելի չդառնա, քանի որ ես գիտեմ, որ փաստաբանին վստահալու հիմքում, առաջին հերթին փաստաբանական գաղտնիքն է 👩🏻‍💼

🚫Վստահորդիս կողմից ինձ հայտնած տեղեկությունը, ես իրավունք չունեմ հայտնել ուրիշներին:

🤫Ես, որպես փաստաբան պետք է պահեմ ամբողջ տեղեկատվությունը գաղտնի, և նշված պարտականությունը ժամանակով սահմանափակված չէ:

✅Հետևաբար՝ գաղտնիությունը ինձ համար առաջնային և հիմնական իրավունքն ու պարտականությունն է:

🤔Իսկ ի՞նչ եք կարծում դուք, արդյո՞ք փաստաբանական գաղտնիքը կարևոր է վստահորդ-փաստաբան հարաբերություններում:

Շնորհավոր սեպտեմբերի 1 🎉🥳
01/09/2024

Շնորհավոր սեպտեմբերի 1 🎉🥳

Ի՞նչ պետք է հաշվի առնել փաստաբան ընտրելիս #փաստաբան  #փաստաբանականծառայություններ
26/08/2024

Ի՞նչ պետք է հաշվի առնել փաստաբան ընտրելիս

#փաստաբան #փաստաբանականծառայություններ

Ես Ժենյա Մինասյանն եմ, իրավաբան-փաստաբան 👩🏻‍💼⚖️ Մասնագիտացված եմ քաղաքացիական, սնանկության և վարչական գործերով։ 👩🏻‍⚖️ Այ...
13/08/2024

Ես Ժենյա Մինասյանն եմ, իրավաբան-փաստաբան 👩🏻‍💼

⚖️ Մասնագիտացված եմ քաղաքացիական, սնանկության և վարչական գործերով։

👩🏻‍⚖️ Այս տարիների ընթացքում մասնակցել եմ 100-ից ավել տարբեր դատական գործերի, ունեմ բազմաթիվ գրանցած հաջողություններ/հաղթանակներ և նրանց հիմքում ընկած է իմ աշխատասիրությունը, պատասխանատվությունը և ամեն ժամ սովորելու և կատարելագործվելու ձգտումը։

📲 Իմ էջում կարող եք գտնել գործնականում հանդիպող իրավական խնդիրների լուծման տարբերակներ և լինեք իրազեկված Ձեր իրավունքների և պարտականություների վերաբերյալ:

Խորհրդատվության համար գրե’ք էջին📩

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Lawyer Zhenya Minasyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share