SARDARYAN BROTHERS

SARDARYAN BROTHERS Իրավաբանական խորհրդատվություն ցանկացած ոլորտում❗️
📍Չարենցի 70/8,տարածք 71
🕒երկ.-ուրբ. 10:00-19:00

Sardaryan Brothers փաստաբանական գրասենյակը մասնագիտացված ծառայությունների մատուցման տարիների փորձ ունեցող կազմակերպություն է: Իրավաբանական անվանումն է «Կոնսիգլերի» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ: «Consigliere» թարգմանաբար իտալերենից նշանակում է «խորհրդական»:

Կազմակերպության հիմնարար սկզբունքն է համընդհանրությունը (ունիվերսալությունը), որի շնորհիվ հաճախորդներին մատուցվում են բազմատեսակ իրավաբանական ծա

ռայություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մեր փաստաբանների պրոֆեսիոնալիզմը հիմնված է իրավաբանական պրակտիկայի, շարունակական վերապատրաստման և գիտահետազոտական գործունեության համադրման վրա: Մենք պատրաստ ենք տրամադրել իրավաբանական օգնություն՝ օգտագործելով բոլոր իրավական մեխանիզմները:

SARDARYAN BROTHERS փաստաբանական գրասենյակի առաջնային նպատակն է պաշտպանել հաճախորդի շահերն օրենքով չարգելված բոլոր միջոցներով:

Իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումից առաջ մենք տրամադրում ենք անվճար բանավոր խորհրդատվություն:

Մեր փաստաբանների գործունեության սկզբունքներն են՝
Մասնագիտական բարեխղճության սկզբունք

Ըստ այս սկզբունքի՝ մեր փաստաբանները ծավալում են միայն վստահորդի շահերից բխող գործունեություն՝ օգտագործելով բոլոր իրավական միջոցները, որոնք անհրաժեշտ են եւ բավարար նպատակին հասնելու համար:

Պատվի և արժանապատվության հարգանքի սկզբունք

Յուրաքանչյուր գործի հաջողության բանալին է փաստաբանի կողմից պրոֆեսիոնալ և կոռեկտ վարքագծի և վստահորդի պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի ցուցաբերումը:

Խելամտության սկզբունք

Խելամտության սկզբունքը ենթադրում է ցանկալի արդյունքի հասնելու ճանապարհների և միջոցների ողջամիտ ընտրություն, ինչպես նաև առավել համապատասխան գործունեության ծավալում, ինչը կնվազեցնի վստահորդի ժամանակի և միջոցների ծախսը:

Գաղտնիության սկզբունք

Ամբողջ տեղեկությունը, որն տրամադրվում է կազմակերպությանը հաճախորդի կողմից, ինչպես նաև այն տեղեկությունը, որն հայտնի է դառնում իրավաբանական ծառայություններ մատուցելու ընթացքում, պահպանվում է խիստ գաղտնիության պայմաններում: Տեղեկությունը օգտագործվում է հաճախորդի նախնական թույլտվությամբ և միայն վերջինիս շահերը պաշտպանելու նպատակով:

Address

Charents Str. , 70/8
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00

Telephone

+37455909190

Alerts

Be the first to know and let us send you an email when SARDARYAN BROTHERS posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to SARDARYAN BROTHERS:

Shortcuts

Share