Roman Petrosyan

Roman Petrosyan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Roman Petrosyan, Lawyer & Law Firm, Լենինգրադյան 31/2 բն. 11, Yerevan.

16/02/2023

Ենթադրությունների հիման վրա վարչական ակտ կազմելն անթույլատրելի է
ՎԴ/0541/05/20 գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը բեկանեց ՀՀ վարչական դատարանի վճիռը և անվավեր ճանաչեց ՀՀ ՊԵԿ-ի կողմից կազմված թիվ 3000980/1 վերստուգման ակտը, որով վստահորդիս առաջադրվել էր 40.575.548 ՀՀ դրամի հարկային պարտավորություններ:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը՝ հիմքը ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից տրված մի շարք պարզաբանումներ, իր որոշմամբ անձանագրեց ՀՀ ՊԵԿ-ի կողմից «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի և ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի սխալ կիրառությունը (ակտի հիմքում դրված չեն 20 և ավելի շեղմամբ ապրանքների վաճառքի կոնկրետ փաստեր, որից էլ մինչ օրս անհայտ է մնում, թե ՀՀ ՊԵԿ աշխատակիցները, որ գործարքներն են ուսումնասիրել, այդ գործարքները արդյոք վերաբերում են նույն կամ համանման ապրանքի, արդյոք առկա են համեմատելի հանգամանքներ, որն է այդ գործարքների իրական արժեքը, որն է ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքի հատուցման արժեքը):

31/01/2023

Առգրավված գույքի պահպանման ծախսերը՝ մինչդատական վարույթի ընթացքում, պարտավոր է կրել Հայաստանի Հանրապետությունը, այլ ոչ թե իմ վստահորդը:

Թե Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը և թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հաստատված են համարել, որ ՀՀ գլխավոր դատախազության դատախազը մինչդատական վարույթի ընթացքում իր որոշմամբ վստահորդիս պատկանող գույքի պահպանման ծախսերին անրադարձ չկատարելու և առկա պայմաններում գույքի պահպանման ծախսերը փաստացի վստահորդիս վրա դնելու արդունքում խախտել է վերջինիս իրավունքներն ու օրինական շահերը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նշված որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության կողմից բերված բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժեց հատուկ վերանայման վճռաբեկ վարույթ հարուցելը:
Այժմ սպասում ենք ինչպես այդ գույքի պահպանման և արժեզրկման արդյունքում առանձնապես խոշոր չափերով վստահորդիս պատճառված վնասի, այնպես էլ դրա արդյունքում այլ կազմակերպությունների հանդեպ վստահորդիս առանձնապես խոշոր չափերով պարտավորությունների հատուցմանը:

17/01/2023

Օրենքի գերակայություն
Ի պատասխան ՀՀ ԱԱԾ-ի, ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՊԵԿ-ի հրապարակումների

Դատարանը հասատատված համարեց պաշտպանական կողմի այն պնդումը, որ ընկերության տնօրեն հանդիսանալն ինքնին չի ենթադրում, որ վերջինս կարող է առնչություն ունենալ իրեն մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արարքի կատարմանը:
Հենց այս հանգամանքն էլ հաշվի առնելով Դատարանը գտավ, որ 94,800,000 ՀՀ դրամի (առանձնապես խոշոր չափերով) հարկերից խուսափելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությանը կից ներկայացված նյութերում (շուրջ 400 թերթ) առկա չէ հանցանք կատարելու վերաբերյալ հիմնավոր կասկած՝ հաստատված համարելով վստահորդիս անհիմն թե ձեռբակալելու և թե կալանքի տակ պահելու վերաբերյալ պաշտպանական կողմի հիմնավորումները:

28/01/2020
15/08/2019



Հարց 3 և 4: Հարգելի պարոն Պետրոսյան ես ունեմ երկու հարց, որոնցից առաջինը կայանում է նրանում, թե ինչու չեք հրապարակում հարցադրումներ կատարող անձանց տվյալները, իսկ երկրորդը՝ ինչով է -ն տարբերվում այլ իրավաբանական ընկերություններից:
Պատասխան 4: Հարգելի պարոն Սայադյան: Նախ հայտնեմ, որ հարցերի հեղինակների մեծ մասը իրենք են խնդրում չհրապարակել իրենց տվյալները՝ հարցերն ուղարկելով անձնական նամակով, քանի որ դրանք առավելապես վերաբերում են կոնկրետ քրեական գործերի նախաքննությանը, որի տվյալները ենթակա են հրապարակման միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ (ՀՀ քրեական դատավարության օրենսրքի 201-րդ հոդված): Չնայած այդ հանգամանքին պատրաստ ենք հրապարակել միայն հարց ուղղած անձանց տվյալները (վերջիններիս համաձայնությունը ստանալու պայմանով):
Պատասխան 4: -ի և այլ իրավաբանական գրասենյակների տարբերությունը կայանում է նրանում, որ -ի թիմում աշխատում են բացառապես պետական համակարգում, այդ թվում նաև իրավապահ մարմիններում, տասնյակ տարիների աշխատանքային փորձ ունեցող պրոֆեսիոնալ իրավաբաններ և մասնագետներ, ովքեր առկա խնդիրները տեսնում և դրանց լուծումները գտնում են ոչ միայն տեսական հարթության մեջ, այլ նաև պրակտիկ փորձից ելնելով: Եթե Դուք ուսումնասիրեք ֆեյսբուքյան կայքում հրապարակված -ի և թիմի հետ համագործակցող փաստաբանների կենսագրությունը, ապա կհամոզվեք դրանում: Ես այն սուբյեկտիվ կարծիքին եմ, որ պրոֆեսիոնալ է այն իրավաբանը, ով երկար տարիներ աշխատել է ոչ միայն որպես փաստաբան, այն նաև որպես հետաքննիչ, քննիչ, դատախազ և դատավոր, քանի որ դա նրան հնարավություն է տալիս խնդիրը պատկերացնել ոչ միայն փաստաբանի, այլ նաև հետաքննիչի, քննիչի, դատախազի և դատավորի : Պատահական չէ, որ -ն անվճար իրավաբանական խորհրդատվություն է տալիս ոչ միայն ֆիզիակական և իրավաբանական անձանց, այլ նաև փաստաբանների և փաստաբանական գրասենյակների, որոնց տվյալները պարզ պատճառով ենթակա չեն հրապարակման: Բացի այդ, -ն իրեն դիմած անհատներին և կազմակերպություններին դիտում է ոչ թե որպես հաճախորդների, այլ որպես վստահորդների ու դրանով պայմանավորված իրավաբանական խորհրդատվությունը տրամադրում անվճար:

20/07/2019



Հարց 2: Ես հանդիսանում եմ ընկերության տնօրեն ու եթե քրեական գործը հարցաքննվել է իմ կողմից ղեկավարվող ընկերության դեմ, ապա ես կարող եմ այդ գործով ունենալ վկայի կարգավիճակ, թե ոչ:
Պատասխան: Նշված հիմքով հարուցված քրեական գործով՝ քրեական գործ հարուցելու մասին որոշման կայացման պահից, Դուք ձեռք եք բերել մեղադրյալի կարգավիճակ և ունեք պաշտպանության իրավունք, որի պարագայում Ձեզ այդ գործով վկա հարցաքննելը պաշտպանության իրավունքի խախտում է: Այդ դեպքում Ձեզ վկայի կարգավիճակով հարցաքննությունը, ապա նաև դրա հիման վրա կատարվող դատավարական գործողությունները անթույլատրելի են ու չեն կարող քրեական գործով հանդիսանալ ապացույց (): Այս առումով անհրաժեշտ է իմանալ, որ՝
1. Ընկերությունը չի կրող հանդիսանալ այս կամ այն հանցագործության սուբյեկտ (ՀՀ քրեական օրենսգրքի 23-րդ հոդված),
2. ԼԴ/0193/01/10 և ԵԿԴ/0136/11/11 գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի, ապա նաև ԵԿԴ/0067/11/15 գործով ՀՀ վերաքննիչ դատարան կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա Դուք ձեռք եք բերել պաշտպանության, այդ թվում նաև՝ լռելու իրավունք,
3. Եթե Ձեզ այդ քրեական գործով նախազգուշացրել են սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության մասին և հարցաքննել որպես վկա, ապա դա Ձեր պաշտպանության իրավունքի խախտում է:

Ծանոթացեք՝  իրավաբան Ռոման Պետրոսյան, ով պատրաստ է գործի դնել իր ողջ տարիների փորձն ու հմտությունները  Ձեր ամենաբարդ և ա...
19/07/2019

Ծանոթացեք՝ իրավաբան Ռոման Պետրոսյան, ով պատրաստ է գործի դնել իր ողջ տարիների փորձն ու հմտությունները Ձեր ամենաբարդ և անլուծելի թվացող խնդրին լուծում տալու համար:
Հարցերի դեպքում 📞 +374 99 544348
📩 [email protected]

19/07/2019

Վեթինգ՝ միջոց, թե նպատակ

Տարբեր լրատվամիջոցներով բոլորը խոսում են վեթինգի մասին՝ առանց պարզաբանելու թե այն կոնկրետ ինչ կարգով պետք է անցկացվի, ինչ չափանիշներով և ում կողմից: Վերջիններս վեթինգի անհրաժեշտությունը կապում են դատարանների գեր ծանրաբեռնվածության, կոռուպցիայի և հետ՝ մոռանալով, որ դրա դեմ պայքարը սկսվում է դատավորների սոցիալական պաշտպանությունից և ավարտվում ոչ թե վեթինգով, այլ միասնական նախադեպային պրակտիկայի մշակմամբ և գործուն վերահսկողությամբ: Այսօր մեկ դատավորի միջին ծանրաբեռնվածությունը կազմում է 700-800 գործ, որի պարագայում արդարադատության իրականցումն անհնար է:
Տվյալ պարագայում կարծում եմ, որ մինչև վեթինգի անցկացումը անհրաժեշտ է՝
1. դատավորների և նրանց աշխատակազմի թիվը կրկնապատկել կամ եռապատկել,
2. բարձրացնել դատավորների և նրանց աշխատակազմի աշխատավարձերը,
3. տալ սոցիալական երաշխիքներ,
4. ՀՀ ներպետական օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային-նախադեպային իրավունքին,
5. վերջ դնել ՍԴ-ի, ԲԴԽ-ի և դատարանների գզվրտոցին,
6. դատարանների որոշումները չքաղաքականացնել և դրանք դիտարկել բացառապես իրավական հարթությունում:

Հ.Գ. Հիվանդի բուժման ծախսերից խուսափելու նպատակով պետք չէ նրա գլուխը կտրել:

19/07/2019

Հարգելի ընկերներ, քանի որ ՀՀ օրենսդրության ոլորտում ծագած խնդիրների շուրջ բազմաթիվ հարցեր եմ ստանում տարբեր ֆիզիակական և իրավաբանական անձանցից, ուստի վերջիններիս խնդրանքով որոշեցի ստեղծել բաժինը և ներկայացնել բարձրացված հարցերն ու դրանց լուծման լուծման ուղղությունները:

Հարց 1: Հարկ վճարողը պարտավոր է արդյոք օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնող անձին՝ վերջինիս պահանջով, տրամադրել իր վերաբերյալ նյութեր, փաստաթղթեր, տեղեկատվություն կամ տալ հայտարարություն և բացատրություն:

Պատասխան: ՀՀ օրենքի 14-րդ հոդվածում շարադրված են այն օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնք իրավասու են կատարել հարկային և մաքսային մարմինները, ՀՀ ԱՆ քրեակատարողական մարմինները, ռազմական ոստիկանությունը, ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ-ն: Նույն օրենքը վերջիններիս իրավունք է վերապահում կատարել այդ միջոցառումնները, որին զուգահեռ չկա որևէ իրավական ակտ, որը հարկ վճարողին կամ ֆիզիկական անձին կպարտավորեցնի մասնակցել դրանց կամ ՕՀՄ-ի շրջանակներում տրամադրել իր վերաբերյալ նյութեր, փաստաթղթեր կամ որևէ տեղեկատվություն, այսինքն ֆիզիակական և իրավաբանական անձինք կաշկանդված չեն ՕՀՄ-ի շրջանակներում իրենց ներկայացված պահանջով: Ընդ որում ՕՀՄ-ի շրջանակներում՝ նույնիսկ ՕՀՎ աշխատակցի կողմից ՕՀՄ անցկացնելու մասին որոշումից քաղված ներկայացնելու պայմաններում, այն անձը ում այն ներկայացվել է, ունի լռելու, այսինքն իր վերաբերյալ որևէ տեղեկատվություն կամ նյութ տրամադրելուց կամ հայտարարություն տալուց հրաժարվելու իրավունք:

Address

Լենինգրադյան 31/2 բն. 11
Yerevan

Telephone

+37499534348

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Roman Petrosyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Roman Petrosyan:

Share