Փաստաբան Գեղամ Սիմոնյան / Advocate Gegham Simonyan

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Փաստաբան Գեղամ Սիմոնյան / Advocate Gegham Simonyan

Փաստաբան Գեղամ Սիմոնյան / Advocate Gegham Simonyan Simonyan & Sons law Firm

21/09/2020

Ի՞նչ անել, երբ երեխայիդ առանց դիմակի թույլ չեն տալիս մուտք գործել դպրոց կամ դասարանում ստիպում են դիմակ կրել․․․


https://www.facebook.com/watch/?v=268784967471937

18/09/2020
16/09/2020



Դպրոցում դիմակակրության պահանջի և մյուս սահմանափակումների ԱՊՕՐԻՆԻ ԼԻՆԵԼՆ այլևս հաստատված է ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ

Հարգելի ծնողներ
Սույն թվականի սեպտեմբերի 10-ի իմ դիմումի հիման վրա ՎԴ/6107/05/20 վարչական գործով՝ վարչական դատարանը 5 դատավորի կազմով հաստատված է համարել, որ Կորոնավիրուսային հիվանդության /COVID-19/ պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը (այսուհետ՝ ՈՒՂԵՑՈՒՅՑ) նորմատիվ իրավական ակտ չէ և ենթակա չէ կիրառման և կատարաման։ Ինչից հետևում է, որ սկսած սեպտեմբեր 15-ից դպրոցներում կիրառվող սահմանափակումները ապօրինի են և ոչ ոք իրավասու չէ այդ կարգը երեխաներին և ուսուցիչներին պարտադրել։

Ստորև ներկայացնում եմ դատարանի որոշման հատվածը՝ ամբողջությամբ․

Տվյալ դեպքում, դիմումատուն վիճարկում է ‹‹Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին›› ՀՀ կառավարության 16.03.2020թ.-ի թիվ 298-Ն որոշումը, ՀՀ պարետի 18.08.2020թ.-ի թիվ 253 որոշումը և Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցի 17-րդ կետը:
‹‹Նորմատիվ իրավական ակտերի մասին›› ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ է, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:
Նշված կարգավորման լույսի ներքո նախ, ուսումնասիրելով դիմումին կից որրպես վիճարկվող նորմատիվ իրավական ակտ ներկայացված՝ ‹‹Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց›› վերտառությամբ փաստաթղթի տեքստը, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում տեղադրված՝ նույն ուղեցույցի տեքստը՝ Դատարանն արձանագրում է, որ այն չունի նորմատիվ իրավական ակտի ձևակերպում, մասնավորապես, դրանում նշված չէ ընդունող մարմնի կամ պաշտոնատար անձի անվանումը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, հերթական (գրանցման) համարը և նշում դրա բնույթի մասին, տեսակի անվանումը, ստորագրող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անվան սկզբնատառը, ազգանունը, ստորագրությունը (ստորագրությունները), ստորագրման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը: Ոչ դիմումին կից ներկայացված տեքստում և ոչ էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում տեղադրված՝ նույն ուղեցույցի տեքստում նշված չէ, որ տվյալ ուղեցույցը հաստատված է որևէ նորմատիվ իրավական ակտով: Ընդ որում, Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում ևս նման նորմատիվ իրավական ակտ հրապարակված չէ։

Հ․Գ․ Թույլ մի տվեք ձեզ խաբել, թույլ մի տվեք․․․

Հարգանքով
10 տարեկան երեխայի հայր,
Փաստաբան Գեղամ Սիմոնյան

28/08/2020

·


#բողոքարկիր

ՀԱՅ ԸՆԴԴԵՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
ԴԻՄԱԿՆԵՐԻ ՏՈՒԳԱՆՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ օրինակելի ձև

օգոստոս 2020թ․
ՀՀ վարչական դատարան
Հասցե` ք. Երևան Գարեգին Նժդեհի 23
[email protected]

Հայցվոր` _____________________
Հասցե` _____________________
Անձ________________________
հեռ․_____________________

Պատասխանող՝ ՀՀ ոստիկանություն
ք․Երևան, Նալբանդյան 130
[email protected]

Երրորդ անձ՝ ՀՀկառավարություն
Հասցեն՝ ք․Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1
[email protected]

ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ
/միջամտող ակտը վերացնելու պահանջի մասին/

1.Գործի նախապատմությունը
__________2020 թվականին ՀՀ ոստիականության Երևան քաղաքի վարչության _______բաժնի պետի կողմից հայցվորի նկատմամբ կայացվել է թիվ _________ միջամտող վարչական ակտ, ըստ որի՝ վերջինս ենթարկվել է 10 000 ՀՀ դրամ տուգանքի։

2.Գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը
ա/ Վիճարկվող որոշման հիմքում դրված ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 182․3-րդ հոդվածի առաջին մասի 1․1 կետը կիրառելի չէ։ Դրանով հստակ և որոշակի սաահմանված չէ, այն կոնկրետ զանցանքը որի համար հայցվորը կարող է ենթարկվել պատաասխանաատվության։
Նշյալ հոդվածի դիսպոզիցիայում սահմանված չէ դիմակ չկրելու համար պատասխանատվություն նախատեսող պայմանը իսկ սահմանաված ,,Ազատ տեղաշարժվելու պայմանները, պահանջները խախտելը,, եզրույթը չի բավարարում նորմատիվ ակտի իրավական որոշակիության պայմանին,
բ/վիճարկվող որոշմամբ սաահմանված չէ, այն կոնկրետ զանցանքը որի համար հայցվորը կարող է ենթարկվել պատաասխանաատվության։ Պարզ չէ թե հատկապես, որ զանցաքը կատարելու համար է ենթարկվել պատասխանատվության։
գ/ վարչական արձանագրությունը կազմվել է առանց իրավունքների և պարտականությունների պարզաբանման և առանց փաստաբանի ներգրավման,
դ/ միջամտող վարչական ակտի հիմքում դրված չեն մեղսագրված զանցանքը կատարելը հավաստող որևէ ապացույց,
ե/ գործքի քննությունն անցկացվել է առանց հայցվոր մասնակցության /հայցվորը ծանուցված չի եղել վարչական վարությի վայրի և ժամի մասին/ և առանց փաստաբանի ներգրավման։
զ/ վարչական վարույթն իրականացվել է հայցվորի լսված լինելու իրավունքի առերևույթ խախտմամբ։

3․ Հայցի իրավկան հիմքերն ու հիմնավորումները նյութկան իրավունքի խախտման հիմքով․
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 4-րդ արձանագրության 2-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ որևէ պետության տարածքում օրինական կարգով գտնվող յուրաքանչյուր ոք ունի այդ տարածքի սահմաններում ազատ տեղաշարժվելու և ազատորեն բնակության վայր ընտրելու իրավունք:

Նույն հոդվածի երրորդ մասի համաձայն՝ այդ իրավունքների իրականացման նկատմամբ չպետք է կիրառվի որևէ սահմանափակում, բացառությամբ այն սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության ապահովության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով։

,,Նորմատիվ ակտերի մասին,, ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի չորրորդ մասի համաձայն՝ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում` ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները,․․․։

,,Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին,, ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, արտակարգ իրավիճակները իսկ նույն հոդվածի երրորդ մասի համաձայն՝ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրա անհնարին է:
Վերը նշված իրավական կարգավորումների համաձայն՝ արտակարգ դրության իրավական ռեժիմ կարող է մտցվել ներքոնշյալ հանգամանքների միաժամանկյա առկայության դեպքում․
1․արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանված է բացառապես օրենքով,
2․արտակարգ դրության իրավական ռեժիմ մտցնելու դեպքերը (այդ ռեժիմը կիրառելու իրավական հիմքը) նախատեսված է օրենքով,
2․այդ միջոցի կիրառումը անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում,
3․անհնարին է առանց արտակարգ դրության իրավակա ռեժիմի կիրառման ապահովել սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումը կամ կանխումը։
Տվյալ դեպքում՝
1․ արտարկարգ դրության ռեժիմը՝ սահմանված է ոչ թե օրենքով, այլ ՀՀ կառավարության որոշումամբ, մինչդեռ այդ ռեժիմը կարող էր և պետք է սահմանվեր բացառապես օրենքով
2․ նպատակաը թեև հասարակության առողջության պաշտպանությունն է, սակայն կիրառված սահմանափակումների իրավական հիմքը և դրա բնույթը չեն կարող արդարացվել ժողովրդավարական հասարակության հանրային շահերով, քանի որ արտակարգ դրության հայտարարելու պահին Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացման կամ կանխման անհնարինության հիմնավորումը բացակայել է և այժմ էլ բացկայում է ինչի մասին է վկայում 2020 թվականի մարտի 16-ի, 298-Ն որոշման հիմնավորումը։
Նշյյալ որոշման ընդունման հիմնավորումից բխում է, որ համաճարակի կանխարգելման, համաճարակային իրադրության պայմաններում բնակչության պաշտպանության, բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման համար՝ սանիտարականխարգելիչ, կարանտինային հատուկ միջոցառումները եղել են բավարար դրված նպատակին հասնելու համար։
Այսպիսով՝ ՀՀ կառավարության և պարետի որոշումների հիման վրա կիրառված մարդու հիմնարար իրավունքների սահմանափակումները, այդ թվում դիմակի կրման պահանջին վերաբերող կարգավորումները և դրանց խախտման հիմքով կիրառված հարկադրանքի միջոցները իրավչափ չեն և չեն կարող որևէ անձի համար առաջացնել որևէ անբարենպաստ իրավական հետևանքներ, մինչդեռ՝ տվյալ դեպքում առաջացրել են։
Բացի այդ՝ վերը նշված ակտերում չկա որևէ ապացույց, որ դիմակի կրումը նվազեցնում է covid19 տարածումը։ Համապարտադիր դարձված կարգավորումները հենված են որևէ գիտական հիմնավորում չունեցող ենթադրությունների վրա։

3․ Հայցի իրավկան հիմքերն ու հիմնավորումները վաչարարության օրինականության խախտման հիմքով․
ՀՀ ոստիկանության կողմից իրականացված վարչական վարույթի արդյունքում խախտվել են ՀՀ ՎԻՎ օրենսգրքի օրենսգրքի 9-րդ, 245-րդ, 247-րդ, 249-րդ, 251-րդ, 252-րդ, 255-րդ, 267-րդ 275-րդ, 277-րդ հոդվածների պահանջները։
Այսպես՝ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատարանձը) պարտավոր է պարզել` կատարվելէ, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. Պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն՝ Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն՝ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննությաննախապատրաստելիս մարմինը (պաշտոնատարանձը) լուծումէ հետևյալ հարցերը`
1) տվյալ գործի քննությունը վերաբերում է, արդյոք, իր իրավասությանը. 2) ճիշտ են կազմվել, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը.
4)պահանջվելեն, արդյոք, անհրաժեշտ լրացուցիչ նյութեր.․․․։
Օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն՝ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվելէ, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալանձը մեղավոր է այն կատարելու մեջ արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. Պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Տվյալ դեպքում վարչական մարմինը իր որոշմամբ չի լուծել նշված հարցերը, չի ապահովել մասնակցի մասնակցությունը վարույթին և որպես հետևանք ինչպես վարույթի հարուցման փուլում այնպես էլ ընթացքում և որոշում կայացնելիս չի ապահովել վերջինիս իրավունքների իրացման իրական հնրավորությունը։
Վարչական մարմինը որոշում կայացնելիս ուշադրության չի արժանացրել այն հանգամանքին, որ սույն գործով չի պարզել կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ, թե ոչ և եթե կատարվել է կամ մեղավոր է ապա ինչ ապացույցներով են դրանք հաստավում:
Վարչական մարմինը չի պահպանել նույն օրենսգրքի 245-րդ, 247-րդ, 249-րդ, 251-րդ, 252-րդ, 255-րդ, 267 հոդվածների պահանջները, որը պարտավոր էր անել առավել ևս, որ՝ անձին մեխսագրվող զանցանքի կատարման ապացուցման բեռը օրենքի ուժով բացառապես դրված է վարչական մարմնի վրա, որը սակայն նա փաստացի չի կատարել: Սույնը փաստարկվում է նրանով, որ վարչական մարմինը ընդհանրապես չի անդրադարձել մեղսագրված իրավախախտման դեպքին, կազմված արձանագրության իրավաչափությանը, մինչդեռ գործով պատշաճ քննություն իրականացնելու դեպքում կպարզեր, որ գործում բացակայում է հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) կոնկրետ գործողությունը կամ անգործությունը որի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն և այդ զանցանքի կատարումը հիմնավրող որևէ ապացույց:
Բացի այդ՝ վարույթ իրականացնողը չի ապահովել փաստաբանի մասնակցությունը վարույթին, մինչդեռ հաշվի աշռնելով մեղսագրվող արաքի համար նախատեսված պատժի խստությունը, սույն գործով փաստաբանի ներգրավումը վարույթին պարտադիր է։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված երաշխիքները կիրառելի են ոչ միայն ներպետական օրենսդրությանը համապատասխան որպես քրեական հանցանք որակված արարքների առնչությամբ հարուցված վարույթների նկատմամբ, այլև, պայմանավորված տվյալ արարքի բնույթով և նախատեսված պատասխանատվության տեսակներով ու խստությամբ, կարող են կիրառվել նաև վարչական և կարգապահական պատասխանատվության վարույթների նկատմամբ (տե՛ս, Օզթուրքն ընդդեմ Գերմանիայի գործով 1984թ. փետրվարի 21-ի վճիռը, Ozturk v. Germany):
Ամփոփելով վերոգրյալը ակնհայտ է, որ օրենքի խախտմամբ կայացված միջամտող ակտը չի կարող օրինական լինել և ենթակա է վերացման։

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 66-րդ հոդվածնեորվ
խնդրում եմ
վերացնել՝ ՀՀ ոստիականության Երևան քաղաքի վարչության _______բաժնի պետի կողմից կայացված թիվ _____որոշումը։

Կից ներկայացնում եմ
1․Հայցադիմումը պատասխանողին և երրորդ անձին ուղարկելը հավաստող ապացույցը:
2․ ՀՀ ոստիականության Երևան քաղաքի վարչության _______ բաժնի պետի կողմից կայացված թիվ _____որոշման պատճեն և փոստային ծրարը,
3․անձնագրի պատճեն։

Հայցվոր՝ _______________

24/08/2020

#ԱզգայինԺողովրդավարականԲևեռ

ԵՂԵՔ ԻՐԱԶԵԿ․․․․Կարո՞է արդյոք ոստիկանը ձեզ ՀԱՐԿԱԴՐԵԼ ԿՐԵԼ ԴԻՄԱԿ և եթե հրաժարվեք այն կրելուց, արդյո՞ք ոստիկանը իրավասու է ...
21/08/2020

ԵՂԵՔ ԻՐԱԶԵԿ․․․․
Կարո՞է արդյոք ոստիկանը ձեզ ՀԱՐԿԱԴՐԵԼ ԿՐԵԼ ԴԻՄԱԿ և եթե հրաժարվեք այն կրելուց, արդյո՞ք ոստիկանը իրավասու է այն չկրելու համար ձեզ բերման ենթարկել։
Միանգամից փաստենք, որ ՈՉ իրավասու չէ։

Օրինականության սահմանադրական սկզբունքի համաձայն՝ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Վերը նշյալի համատեքստում ,,օրինական պահանջ,, եղրույթը ընգրկում է հետևյալ բովանդակությունը՝
1) պահանջը պետք է ներկայացվի իրավասու սուբյեկտի կողմից
2) պահանջը պետք է ունենա համապտասխան իրավական հիմք և պետք է բխի ոստիկանի լիազորությունից։

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանը մի դեպքում է իրավսու ձեզ բերել ոստիկանություն երբ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելը պարտադիր է, երբ տեղում այն կազմել հնարավոր չէ։

Տվյալ դեպքում ակնհայտ է, որ ոսիկանությունը սահմանափակված է ձեր սահմանադրական իրավունքերով, քանի որ նա պետք է բացառապես գործի օրինականության սկզբունքի շրջանակներում, ուստի ակնհայտ է որ ոստիկանը ԴԻՄԱԿ ՉԿՐԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՐԵՏԻ ԱՅԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ, ԱՌԱՎԵԼԵՎՍ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՁԵԶ ՀԱՐԿԱԴՐԵԼ ԿՐԵԼ ԴԻՄԱԿ։
Ոստիկանության լիազորությունները այս դեպքում սահմանափակվում է վարչական արձանագրությունը տեղում կազմելով և ոչ ավելի։

Հետևաբար եթե կփորձեն արձանագրություն կազմելուց հետո կամ առանց դրա /եթե ձեզ մոտ կա անձնագիր կամ անձը հաստատող փաստաթողթ/ հարկադրեկլ դիմակ կրել կամ դա չանելու դեպքում ոստիկանի ,,օրինական,, պահանջը չկատարելու պատրվակով ձեզ բերման ենթարկել, ապա վստահաբար ԿԱՐՈՂ ԵՔ ՊՆԴԵԼ, ՈՐ ոստիկանությունը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և նրանց գործողությունները ապօրինի են։

Ձեզ ազատությունից ապօրինի զրկելու փաստով կարող եք դիմում-գանգատ ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին և պատասխանատվության կանչել կարգազանց ոստիկանին։

Միշտ ձեր՝ փաստաբան Գեղամ Սիմոնյան



   Սիրելի հայրենակիցներ այս գրառմաբ ձեզ հետ կկիսվեմ մի քանի գործնական խորհրդով, որոնք ձեզ կօգնեն խուսափել դիմակ չկրելու ...
20/08/2020





Սիրելի հայրենակիցներ այս գրառմաբ ձեզ հետ կկիսվեմ մի քանի գործնական խորհրդով, որոնք ձեզ կօգնեն խուսափել դիմակ չկրելու համար տուգանքից և բերման ենթարկվելու հեռանկարից։

Այդ կանոնները շատ պարզ են՝
1․ ձեզ մոտ միշտ ունեցեք անձնագիր,
2․ ոչ մի դեպքում մի ստորագրեք վարչական արձանագրությունը, տուգանքի որոշումը կամ որևէ այլ փաստաթուղթ և մի տվեք որևէ բացատրություն, մի մասնակցեք լսումներին /եթե կհրավիրեն/
3․պահանջեք արձանագրությունը և տուգանքը ուղարկել ձեր հաշվառման կամ բնակության հասցեով,
3․ տուգանքի որոշումը ոչ մի դեպքում չբողոքարկեք վերադասության կարգով,
4․ տուգանքի որոշումները ստացման պահից 2 ամսյա ժամկետում բողոքարկեք վարչական դատարան

Այս մի քանի պարզ կանոներին հետևելու դեպքում դուք ստիպված չեք լինի կրել դիմակ և վճարել այն չկրելու համար նախատեսված 10 000 ՀՀ դրամ տուգանքը։
Հիշեք նաև, որ՝
1․ ոստիկանությունը ձեզ իրավասու չէ բերման ենթարկել, եթե ձեզ մոտ առկա է անձը հաստատող փաստաթուղթ և դուք չեք դիմադրում արձանագրության կազմանը
2․ոստիկանը՝ արձանագրությունը կազմելուց հետո չի կարող ձեզ պարտադրել կրել դիմակ, առավելագույնը կարող կրկին տուգանել եթե չեք կրի և վերջ։

Եթե դուք պահպանել եք վերը նշված կանոնները սակայն՝
ձեզ կփորձեն բերման ենթարկել /ինչը ցավոք կարող է պատահել/, ապա դուք իմացեք, որ նրանց գործողությունները վստահաբար ապօրինի են և դուք իրավունք ունեք այդ գործողությունները բողոքարկել վերադասության կարգով, դատախազին կամ դատարան։
Այս դեպքում կրկիրն խորհուրդ եմ տալիս բողոքում միայն նշել, որ ոստիկանները որևէ հիմք չեն ունեցել բերման ենթարկելու, սակայն ենթարկել են, որի հետևանքով ձեզ զրկել են ազատությունից, ուստի խնդրում եք նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկել/ ուրիշ ոչինչ չմանրամասնել/։
Միաժամանկ նաև նշեք, որ խնդրում եք ձեզ չհրավիրել բացատրություններ տալու և բավարարվել ձեր նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերով։

Հ․Գ․ Այս պարզ խորհուրդների արդյունավետությունը ցավոք առիթ եմ ունեցել ստուգել անձնական փորձով։
ԵՂԵՔ ՀԱՄԱՐՁԱԿ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՄԻ ՏՎԵՔ ՁԵՐ ԿԱՄՔԻՆ ԲՌՆԱՆԱԼ։

17/08/2020

ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐ ՕՐԵՆՔ
Հայաստանի Սահմանադրություն
ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐ ՕՐԵՆՔ

Հայ Ազգը, հիմք ընդունելով համազգային իղձը՝ վերստին տարածել Հայոց Պետության գերշխանությունը իր նախնյաց հայրենիքի, ողջ Հայքի վրա և վերականգնել Հայոց Պետության փառքը, նպատակ ունենալով իր նախնյած հայրենի բնօրրանում կառուցել անկախ, ինքնիշխան, մարդակենտրոն, հզոր, ապահով ու միացյալ պետություն և հավաստելով հավատարմությունը այս արբազան առաքելությանը, հանդիսանալով իր առաջին Հանրապետության իրավահաջորդը ընդունում է Հայոց Պետության Մայր Օրենքը՝ Հայաստանի Սահմանադրությունը։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 1. Հայաստանը անկախ, ինքնիշխան, մարդակենտրոն ազգային պետություն է:
Պետության կազմակերպման և գործունեության կարգը հիմնված է սահմանադրության, սահմանադրությամբ հռչակած արժեքների և նպատակների երաշխավարվախության կզբունքի վրա։
Պետական և տեղական ներկայացուցչական մարմինների կազմակերպման և գործունեության կարգը հիմնված է բազմակարծության ու ներկայացուցչականության երաշխավարման սկզբունքի վրա։
Պետությունը երաշխավորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի մարդակետնրոնությունը, դրանց տարանջատումը, փոխզսպումը և հավասարակշռումը, մարդու անօտարելի իրավունքների անձռնմխելությունը, ազգային, պետական և մասնավոր շահի անհրաժեշտ հավասարակշռությունը, մարդակենտրոն և ազգապահպան ինստիտուտների զարգացումը, անկախ դատական համակարգի, հակակոռուպցիոն ինստիտուտների հիմնադրումն ու կայացումը, կայուն մարդակենտրոն իրավակարգը, սոցիալական արդարությունը, պետության կառավարմանը հանրության առավել մեծ մասնակցությունն ու լսելիությունը, պետական կառավարաման և տեղական ինքնակառավարման համակարգերի նկատմամբ հանրային վերահսկողության գործուն մեխանիզմների ներդրումն ու մշտական կատարելագործումը, պետության և պետության տարածքում բնակովող յուրաքանչյուր անձի պաշտպանությունն ու անվտանգությանը, Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը, Սահմանադրությամբ հռչակած արժեքների, նպատակների հետևողական իրացումը, պետության և ազգի ներուժի հետևողական զարգացումը և այն ազգային իղձերին և նպատակներին ի նպաստ դնելը։
Հոդված 2. Հայոց պետականության կրողը Հայ Ազգն է։
Հայաստանում իշխանությունը պատկանում է Հայաստանի քաղաքացուն։
Հայաստանի քաղաքացին իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն՝ համապետական ու տեղական հանրաքվեներով, ընտրություններով ձևավորված պետական և տեղական ներկայացուցչական մարմինների միջոցով, իր անունից և ի շահ Հայոց Պետության։
Համապետական կամ տեղական հանրաքվի կարող է դրվել ցանկացած հարց։
Եթե համապետական և տեղական ներկայացուցչական մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև դրանց օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություն ունեցող սահմանադրական մարմին է ներկայացվել՝ համապետական հանրաքվեի դեպքում ընտրական իրավունք ունեցող 10 000 Հայաստանի քաղաքացու իսկ տեղական հանրաքվեի դեպքում ընտրական իրավունք ունեցող համայնքի բնակիչների 10%-ի ստորագրությամբ որևէ հարցի վերաբերյալ հարաքվե նշանակելու պահանջ, ապա ներկայացված հարցը անհապաղ դրվում է հանրաքվեի։
Համապետական հանրաքվի արդյունքները պարտադիր է կատարման Հայաստանի քաղաքացիների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնինների և պաշտոնատար անձանց համար։ Հանրաքվեով որոշված հարցի կիրակումն ապահովելու համար, հանրաքվեով որոշված ժամկետներում կարող են ընդունվել օրենքներ և այլ նորմատիվ իրավական ակտեր։
Հայաստանի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի քաղաքացիներին և նրանց կողմից ազատ ու արդար ընտրություններով ձևավորված ներկայացուցչական մարմիններին։
Սահմանադրությամբ նախատեսված ներկայացուցչական մարմինների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:
Հայասատանում մարդու, Հայաստանի քաղաքացու իրավունքները՝ այդ թվում, պասիվ և ակտիվ ընտրական իրավունքները չեն կարող սահմանափակվել, բացառությամբ՝ իրավաչափ նպատակ հետապնդող, ազգային և պետական շահից բխող և Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումներից ու ցենզերից։
Հոդված 3. Համապետական, համազգային նշանակություն և հանրային հետաքրքրություն ներկայացնող առավել կարևոր հարցերը հանվուն են համազգային քննարկման։ Այդ հարցերով վերջնական որոշում ընդունելու լիազորություն ունեցող մարմինը, բացառությամբ կոնկրետ գործը քննող դատարանի, որոշումները ընդունում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների, աշխարհաժողովի, հանրության շրջանում անառարկելի հեղինակություն վայելող անձանց, կազմակերպությունների հրապարակային կարծիքի և օրենքով ստեղծված անկախ մարմնի կողմից իրականացված հանրային հարցումների արդյունքների պարտադիր հաշվառմամբ և/կամ հանրաքվեով։
Սույն հոդվածով սահմանված մարմինների և անձանց գրավոր կարծիքները ներկայացվում է հանրային հարցումներ իրականացնելու լիազրություն ունեցող օրենքով ստեղծված անկախ մարմին, որը դրանք ներկայացնում է համապետական, համազգային նշանակություն և հանրային հետաքրքրություն ներկայացնող առավել կարևոր հարցերի վերաբերյալ վերջնական որոշում ընդունելու լիազորություն ունեցող մարմին և հանրությանը։
Հոդված 4․ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ու պաշտոնատար անձանինք իրենց լիազորությունները իրականացնելիս առաջնորդվում են Սահմանադրությամբ և օրենքներով, աշխատանքային բարեվարգության կանոններով, պետության և քաղաքացու իրավունքներով ու օրինական շահերով։
Նրանց գործունեությունը և եկամուտները պետք է լինի թափանցիկ, հրապարակային և հաշվետվողական։
Պետական և ծառայողական գաղտնիք պարոնակող տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, բացառությամբ երբ դա անմիջականորեն սպառնում է սահմանադրական կարգի հիմքունքներին, մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծող դեպքերին, իրադարձություններին, փաստերին կամ երևույթների վերաբերյալ տեղեկությանը։
Սույն մասով սահմանված տեղեկատվությունը թաքցնելը կամ աղավաղելը հանցագործություն է։
Հոդված 5․ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կամ որևէ կազմակերպության կամ անհատի կողմից կողմից Հայաստանի քաղաքացու Սահմանադրությամբ ամրագրված իշխանության յուրացումը հանցագործություն է:
Սահմանադրությամբ հռչակված ազգային նպատակներին և ազգային շահին առերևույթ հակասող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործողությունը կամ անգործությունը պետական դավաճանություն է։
Համապետական և տեղական ներկայացուցչական մարմինները ենթակա են վաղաժամկետ արձակման, եթե հանրաքվեի արդյունքում ՀՀ քաղաքացիները այդ մարմիններին անվսատահություն են հայտնել։
Հայաստանի քաղաքացին ունի ապստամբության իրավունք։
Հայաստանի քաղաքացին ապստամբության իր իրավունքը կարող է իրացնել ցանկացած եղանոկով, այդ թվում զենքով եթե առերևույթ առկա է Պետական կառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, որևէ կազմակերպության, անհատի կամ խմբի կողմից Հայաստանի քաղաքացու Սահմանադրությամբ ամրագրված իշխանության յուրացման փորձ կամ առկա է սահմանադրական կարգի հիմքունքնրին անմիջականորեն սպառնացող իրական վտանգ կամ սահմանադրական կարգը տապալված է։
Հայաստանի քաղաքացին իրավունք ունի պահել, կրել և օգտագործել քաղաքացիական զենք։
Հայաստանի քաղաքացին իրավունք ունի պահել, կրել և օգտագործել զենքը ինքնապաշտպանության, և Սահմանադրությամբ ամրագրված իր իշխանությունը որևէ ոտնձգությունից պաշտպանելու նպատակով։
Հայաստանի քաղաքացին մարտական զենք կարող է պահել, կրել և օգտագործել աշխարհազոր կազմելու և/կամ սահմանադրությամբ նախատեսված այլ դեպքերում։
Հայաստանի քաղաքացիները Սահմանադրությամբ ամրագրված իր իշխանությունը որևէ ոտնձգությունից պաշտպանելու նպատակով կամավորության սկզբունքով կարող են ստեղծել մշտապես կամ ժամանակավորապես գործող զինված աշխարահազոր։
Աշխարհազորը՝ պատերազմ, արտակարգ դրություն հայտարարելու կամ Հայաստանի սահմանների անձեռնմխելիության սպառնալիքի դեպքում Հայոց Բանակի կազմակերպված պահեստազորն է և գործում է միասնական հրամանատարության ներքո։
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության պետական կառավարումը իրականացվում է Սահմանադրությամբ նախատեսված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների տարանջատման, փոխզսպման և հավասարակշռման սկզբունքների հիման վրա։
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք հաշվետու են Հայաստանի քաղաքացուն։
Հոդված 7. Հայաստանը ճանաչում է բազմակարծությունը և բազմակուսակցությունը:
Կուսակցությունները կազմավորվում են ազատորեն, նպաստում Հայաստանի քաղաքացու քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը: Նրանց ստեղծման, գործունեության և գործունեության դադարեցման կարգը չի կարող հակասել Սահմանադրությանը և օրենքներին։
Կուսակացությունները իրենց գործունեությունն իրականացնելիս ղեկվարվում են Հայաստանի քաղաքացու իրավունքներով և օրինական շահերով, ազգային ու պետական շահով։
Պետական ներկայացուցչական մարմինների ընտրություներին մասնակցող կուսակցությունները և դաշինքները հանրությանն են ներկայացնում իրենց ստվերային կառավարության ղեկավարին և կառավարության անդամների կազմը։
Ընտրություների արդյունքում հաղթաց կուսակցությունները և դաշինքները Հայաստանի կառավարություն ղեկավարի և կառավարության անդամի թեկնածու են առաջադրում ընտրություններից ոչ ուշ քան մեկ ամիս առաջ հանրությանը ներկայացված կառավարության ղեկավարի և կառավարության կազմում ընգրկված թեկնածուին։
Ընտրություների արդյունքում հաղթաց կուսակցությունների կամ դաշինքների ստվերային կառավարության կազմից առաջադրված Հայաստանի կառավարության ղեկավարը և անդամները ընտրություններից հետո մեկ տարվա ընթացքում անփոփոխելի են, բացառությամբ երբ կառավորության ղեկավար կամ կառավարության անդամի, անդամների գործունեությունը ակներև չի բխում Սահմանադրությունից, Սահմանադրությամբ հռչակաված նպատակներից և ազգային ու պետական շահից կամ հակասում է դրանց կամ նրա անձնական կամ մասնագիտական որակները առերևույթ չեն բավարարում ստանձնած պաշտոնին կամ առկա է հրաժարականի հանրային պահանջ։
Համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտորություններից մեկ ամիս առաջ կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին արգելվում է ուղղակի, միջնորդավորված կամ փոխկապակցված կամ ազդեցության ներքո գտնվող անձանց կամ կազմակերպությունների միջոցով իրականացնել նախաընտրական արաշավ կամ քարոզչություն։
Համապետական և տեղական ներկայացուցչկան մարմինների ընտորություններից մեկ ամիս առաջ հայտարարվում է լռության ամիս։
Հոդված 7. Զանգվածայիրն լրատվական միջոցները անկախ են և չեն ենթարկվում պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի։
Պետությունը երաշխավորում է զանգվածայիրն լրատվական միջոցների անկախությունը։
Զանգվածային լրատվական միջոցները իրենց գործունեության մեջ ղեկավարվում են ազգային և պետական շահոով, լրագրողական բարեվարքության նորմերով։ Նրանց, այդ թվում՝ Հայաստանում ակրեդիտացված զանգվածային լրատվական միջոցներ գործունեությունը, չի կարող հակասել Սահմանադրությանը և օրենքներին կամ սահմանադրությամբ հռչակած արժեքներին, նպատակներին և ժողովրդավարության սկզբունքներին կամ ոտնահարել մարդու և քաղաքացու իրավունքներն և օրինական շահերը։
Հոդված 8. Հայաստանը երաշխավորվում է օրենքի գերակայությունը, օրենիք առջև բոլոր մարդկանց հավասարությունը, մարդկային ներուժի իրացման հավասար հնարավորությունները։
Հոդված 9. Հայաստանը ճանաչում և պաշտպանում է սեփականության իրավունքը:
Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:
Պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացումը և հավասար իրավական պաշտպանությունը, տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, նպաստում է մանր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը։
Պետությունը ազգային և պետական շահերից բխող և Սահմանադրությանը չհակասող առաջադեմ և գիտահենք ներդրումային ծրագրերի համար սահմանում է արտոնյալ իրավական և տնտեսական ռեժիմ, խթանում է ներքին պահանջարկը։
Պայմաններ է ստեղծում մարդկանց տնտեսական նախաձեռնողականությունը խրախուսելու, ստեղծագործ կարողությունները իրացնելու, նորարարական և առաջադեմ տեխնոլոգիաական ոլորտների զարգացման համար։
Պետությունը երաշխավորում է Հայաստանի քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման հասանելի և մատչելի պայմաններ, համապետական սոցիալական բնակարանաշինության մաշտաբային և թիրախային ծրագրերի իրականացումը։
Մարդու արժանապատիվ կեցության նվազագույն պայմանների և Հայաստանի քաղաքացիների իրական եկամուտների անընդհատ աճի ապահովումը Պետության տնտեսական և սոցիալական քաղաքականության գերակայություն է։
Հայաստանի ազգային հարստությունը` հողը, ընդերքը, օդը, ջրային և այլ բնական պաշարները, բուսական և կենդանական աշխարհը, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունը Հայ Ազգի սեփականությունն է:
Պետությունը երաշխավորում է պետության անվտանգությունը, տնտեսկան անկախությունը և զարգացումն ապահովող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը և ժամանակակից պահանջներին բավարարող նոր ենթակառուցվածքների ստեղծումը։
Պետությունը երաշխավորում է հայաստանի տնտեսկան անկախությունը և անվտանգությունը։
Հոդված 10. Հայաստանը իրականացնում է անկախ և ինքնիշխան արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ազգային-պետական, վերպետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:
Բոլոր պետությունների հետ Հայաստանը իր հարաբերությունները կառուցում է ինքնիշխան հավասարության, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, ազգերի իրենց ճակատագիրը ազտորեն որոշելու բնական իրավունքի, մարդու և քաղաքացու անօտարելի իրավունքների երաշխավորման և փոխշահավետության սկզբունքների հիման վրա։
Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուղղված է ազգային ու պետական շահի, արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ու առաջխաղացմանը, Հայաստանի անկախության, ինքնիշխանության սպառնալիքների կանխարգելմանը, Սահմանադրությունից և պետական շահից բխող խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներում պետության և աշխարասփյուռ հայության ներուժի համախմբմանը ի շահ պետության և ազգի։
Հոդված 11. Հայոց պետականության, Սահմանադրության և Հայաստանի սահմանների պաշտպանությունը յուրաքանչյուր հայի և Հայաստանի քաղաքացու սրբազան պարտքն է։
Հայոց Բանակում ծառայելը իսկ ռազմական դրության կամ պատերազմի դեպքում ընդհանուր կամ մասնակի զորահավաքի ներկայանալը և հայաստանի զինված ուժերի կազմում, զինված ուժերի առջև դրված խնդիրների լուծմանը և հայրենիքի պաշտպանությանը մասնակցելը՝ Հայաստանի արական սեռի յուրաքանչյուր քաղաքացու պատվավոր պարտականությունն է։
Իգական սեռի Հայաստանի քաղաքացիները, հաշմանդամություն ունեցող Հայաստանի քաղաքացիները, բացառությամբ հոգեկան խանգարումներ ունեցողների և տկարամիտների, րավունք ունեն ծառայելու Հայոց բանակում։ Պետությունը պարտավոր է նրանց համար ստեղծել իրենց առողջական կարգավիճակից և սեռից բխող հատուկ պայմաներ։
Հայոց Բանկում չծառայած անձինք, բացառությամբ իգակա սեռի Հայաստանի քաղաքացիների, չեն կարող ընտրվել Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ներկայացուցչական մարմիններում կամ աշխատանքի անցնել պետական կռավարման և տեղական ինքնակառավարման որևէ մարմնում, լինել դատավոր։
Հայոց Բանակի սրբազան պարտքն է Հայաստանը և Հայ Ազգը պաշտպանել ցանկացած արտաքին ոտնձգությունից և ագրեսիայից, մշտապես ապահովել բարձր մարտական պատրաստականություն և մարտունակություն, լուծել Սահմանադրությունից, ազգային և պետական շահից բխող մարտավարական և ռազմավարական ցանկացած խնդիր։
Հայոց Բանակի կառուցվածքն ու գործունեությունը պետք է բխի իր առջև դրված Սահամանադրական պարտականություններից, Սահմանադրությամբ հռչակված ազգային նպատականերից և շահերից։
Պետությունը երաշխավորում է Հայաստանի զինված ուժերի բարձր մարտական պատրաստականությունը և մարտունակությունը։
Հայաստանի զինված ուժերի բարձր մարտական պատրաստականությունը և մարտունակությունը պետական և ազգային գերակա շահ է։
Գործող և պահեստազորում հաշվառված սպայական կազմի, մարտական գործողությունների ժամանակ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովածությունը և բնակարանային պայմանների անհատույց բարելավումը պետության ուղղակի պարտավորությունն է։
Մարտական գործողությունների մասնակիցները, զոհվածների ընտանիքիները և հաշմանդամ դարձած զինծառայողները ապահովվում են պատվավոր կենսաթոշակով՝ պետության կողմից սահմանված միջին աշխատավարձի տասնապատիկի չափով, ցմահ։ Կենսաթոշակի չափը կարող է վերանայվել հօգուտ շահառուների։
Հայոց Բանակի մարտական ստորաբաժանումներում ծառայած անձը իր աշխատանքի ընտրության իրավունքն իրացնելիս, աշխատատեղին առաջադրվող ընդհանուր պահանջներին բավարարելու դեպքում, ունի նախապատվության իրավունք։
Հայաստանի զինված ուժերը, ազգային անվտանգությունը և կայուն ժողովրդավարական իրավակարգը ապահովող բոլոր ուժային մարմինները քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են Հայաստանի քաղաքացիների քաղաքացիական վերահսկողության ներքո և հաշվետու են նրանց։
Ազգային անվտանգության ապահովման և պետական ու ազգային շահի պաշտպանության և առաջխաղացման նպատակով Պետությունը ստեղծում է ազգային հետախուզության և հակահետախուզության հատուկ ծառայություններ։
Ազգային հետախուզությա ծառայությունը գործում է Հայաստանի տարածքից դուրս։
Հայաստանի զինված ուժերը այլ պետությունների տարածքում կարող են գործել միայն Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերի պահպանմամբ՝ Ազգային Ժողովի որոշմամբ կամ հանրաքվեով, բացառությամբ երբ այլ պետության տարածքում գործելը մարտավարական և/կամ ռազմավարական անհրաժեշտություն է և բխում է Ազգի և Պետության կենսական շահից։
Հայոց Բանակը ունի ակտիվ պահեստազոր։
Հայոց բանակի ակտիվ պահեստազոր են համարվում 20-ից 50 տարեկան Հայաստանի քաղաքացիները։
Արական սեռի քաղաքացիները տարեկան երկու անգամ ամառային և ձմեռային զորկաոչի շրջանակներում ըստ զինվորական մասնագիտությունների և կոչման պարտադիր իսկ իգական սեռի պահեստազորը և հաշմանդամություն ունեցող Հայաստանի քաղաքացիները, բացառությամբ հոգեկան խանգարումներ ունեցողների և տկարամիտների, կամավոր հիմունքներով մասնակցում են մեկամսյա ռազմա-մարտավարական զորահավաքների իրենց բնակության վայրից 50 կմ շառավղով ռազմա-մարտավարական հավաքակայաններում և մշտապես կցագրվում են դրանց։
Զորահավաք հայտարարվելու դեպքում և տարեկան մեկամսյա ռազմա-մարտավարական զորահավաքներին ակտիվ պահեստազորը ներկայանում է իրեն կցագրված մարտական զենքով, զինվորական համազգեստով, և երեք օրվա համար նախատեսված օրապահիկով։
Զորահավաք հայտարավելու դեպքում ակտիվ պահեստազորը անհապաղ ներկայանում է կցագրման վայր և ըստ հրամանի լրացնում է Հայոց Բանակի շարքերը։
Ամենամյա, մեկամսյա հավաքներին մասնակցող պահեստազորը ստանում է դրամային բավարարում միջին սպայկան կազմի ամսեկան աշխատավարձի չափով։
Հոդված 12. Պետությունը երաշխավորում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերարտադրությունը, բնական պաշարների բանական և խնայողաբար օգտագործումը, մարդուն շրջապատող միջավայրի էկոլոգիական անաղարտությունը, բուսական և կենդանական կենսաբազմազանության պահպանումը, ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունը, վերականգնվող և էկոլոգիապես մաքուր, վերականգնվող էներգետիկայի կայուն զարգացումը։
Էկոցիդը հանցագործություն է։
Հոդված 13. Հայ ազգի և այլ ազգերի մշակույթը, մշակույթային ժառանգությունը, ազգային մշակույթի և ազգային ինքնությամբ պայմանավորված այլ արժեքները, պատմության և մշակույթի հուշարձանները, գտնվում են պետության հոգածության և պաշտպանության ներքո:
Պետությունը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում նպաստում է արտերկրում գտնվող հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը, հայկական ինքնության պահպանմանն ու զարգացմանը։
Հայստանի տարածքում մշտապես բնակվող ազգային փոքրամասնությունները, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի, ազագային ինքնության պահպանման ու զարգացման իրավունքը երաշխավորված է։
Հոդված 14․ Մարդը բարձրագույն արժեք է։
Պետությունը երաշխավորում է մարդու հիմնարար իրավունքները, նրա արժանապատվությունը, ստեղծագործ էության ազատ և անկաշկանդ և ներդաշնակ զարգացման պայմանները, նպաստում է նրա ստեղծագործ ներուժի իրացմանը, ապահովում է կրթական ամենաառաջադեմ և ամենաբարձր ստանդարտներ։
Հայաստանի և արտերկրում գտնվող հայկակն համայնքների կրթական բոլոր հաստատություններում ազգային ինքնության ամրապնդմանը, հայրենսիրությանն ուղղված և Ազգի և Հաայոց պետության պահապան Հայ Զինվորի և Հայոց Բանակի նկատմաբ հարգանք ու անմնացորդ նվիրում սերմանող դաստիարակչական և կրթական ծրագրերը պարտադիր են։
Ազգային ինքնության ամրապնդումն ու ներկա և ապագա սերունդների հայրենասիրական դաստիրարակությունը պետության գերակա շահ է։
Հոդված 15․ Պետությունը պարտավորվում է իրականացնել բնակչության հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը, Հայաստանի քաղաքացիների թվաքանակի բնական աճի ապահովմանն ուղղված համապետական և թիրախային ծրագրերի սահմանումը և գործարկումը։
Հայաստանի դեմոգրաֆիական անվտանգությունը պետական գերակա շահ է։
Հոդված 16․ Պետությունը երաշխավորում է մաշտաբային և թիրախային հայրենադարձության ծրագրերի իրականցումը։
Պետությունը պարտավորվում է հայրենադարձությունը խթանելու նպատակով սահմանել համապետական և թիրախային սոցիալական, տնտեսկան և այլ արտոնյալ պայմաններ, այդ թվում բնակարանի ձեռք բերման և բնակարանային պայմանների բարելավման արտոնյալ պայմաններ, հայրենադարձումն ապահովող ու Հայաստանում կեցության առաջին տարվա ընթացքում կենսկան խնդիրները լուծելու համար բավարար ֆինանսկան անհատույց օգնություն, հասանելի ու մատչելի վարկային միջոցներ, իրավակազմակերպչական, նյութա-տեխնիկական աջակցություն։
Պետությունը պարտավորվում է որոշակի մասնագիտություններ և մասնագիտացումներ ունեցող հայրենադարձներին ապահովել աշխատանքով իսկ մնացած բոլոր դեպքերում աջակցել նրանց աշխատանքի իրավունքի իրացմանը։
Հայաստանի սահմանամերձ համայնքներում՝ մշտական բնակության տեղափոխված հայրենադարձներին և վերաբնակներին Պետությունը անհատույց տրամադրում է հատուկ ներկառուցված ապաստարաններներ ունեցող բնակելի առանձնատուն և ինքնաբավ տնտեսություն վարելու համար բավրար չափով տնամերձ և գյուղատնտեսկան նշանակության հողատարածք, ստեղծել սոցիալ-տնտեսկան և այլ հատուկ պայմաններ, տրամադրել իրավակազմակերպչական, նյութատեխնիկական և ֆինանսական աջակցություն, արտոնյալ վարկեր, սահմանել մաարտական զենք և զինամթերք պահելու, կրելու և օգտագործելու իրավունք։
Հայրենադարձությունը պետական գերակա շահ է։
Հոդված 18․ Հայաստանի քաղաքացիները կարող են լինել ազգությամբ հայերը և Հայաստանի տարածքում մշտապես բնակվող ազգային փոքրամասնությունները և մշտապես բնակվող այլ անձինք։ Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը հայ է, ունի Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք: Ազգությամբ հայեը, հայրենադարձները Հայաստանի քաղաքացիություն ձեռք են բերում պարզեցված կարգով։ Հայաստանի քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
Հայաստանի քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից:
Հայաստանի քաղաքացին չի կարող զրկվել այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունքից, քաղաքացիությունը փոխելու իրավունքից:
Հայաստանի քաղաքացուն հանձնելը կամ արտահանձնելն արգելվում է։
Հայաստանի տարածքում և նրա սահմաններից դուրս Հայաստանի քաղաքացիների Հայաստանի պաշտպանության և հոգածության ներքո են:
Հայաստանը ճանաչում է երկքաղաքացիությունը։
Հայաստանի երկքաղաքացին ունի Հայաստանի քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:
Հայաստանը ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի նորմերից, ապահովում է իր քաղաքացիների ազատ և իրավահավասար զարգացումը։
Հոդված 19․ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է սրբորեն պահպանել իր պետության Սահմանադրությունը և օրենքները, ազնվորեն ծառայել Սահմանադրության նախաբանում հռչակված ազգային նպատակներին և շահին, նպաստել ազգի և պետության հզորացմանը, պետության և պետական իսնստիտուտների հեղինակության ամրապնդմանը։
Հոդված 20․ Հայաստանի ողջ տարածքում գործում են միայն Հայաստանի սահմանադրությունը և օրենքները։
Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն:
Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենքները, ինչպես նաև Սահմանադրությանը և օրենքներին հակասող ճանաչված այլ իրավական ակտերը իրավաբանական ուժ չունեն։
Օրենքները ընդունվում և կիրառվում են միայն հանրային քննարկումներ անցնելու դեպքում՝ պաշտոնական հրապարակումից հետո: Չհրապարակված իրավական ակտերը իրավաբանական ուժ չունեն:
Մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին վերաբերող հարաբերությունները կարգավորվում են բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով՝ մարդու և քաղաքացու անօտարելի, բնական իրավունքների անձեռնմելիության սկզբունքի հիման վրա։
Հայաստանի անունից կնքված միջազգային պայմանագրերը կիրառվում են միայն վավերացվելուց հետո: Վավերացված միջազգային պայմանագրերը Հայաստանի իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե նրանցում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:
Սահմանադրությանը և Սահմանադրությամբ ամրագրված արժեքներին, նպատակներին հակասող միջազգային և միջպետական պայմանագրերն ու համաձայանագրերը այդ թվում վերպետական միջազգային կազմակերպություններին հայաստանի մասնակցության, անդամակցության, այլ երկրների զորամիավորումների, նրանց ռազմական բազաների և շինությունների Հայաստանի տարածքում տեղաբաշխման վերաբերյալ միջազգային և միջպետական պայմանագրերն ու համաձայանագրերը չեն կարող վավերացվել իսկ արդեն վավաերացվածները ենթակա են չեղյալ ճանաչման իսկ ստորագրությունները՝ հետկանչի։
Վերպետական միջազգային կազմակերպություններին հայաստանի մասնակցության, անդամակցության, այլ երկրների զորամիավորումների, նրանց ռազմական բազաների և շինությունների Հայաստանի տարածքում տեղաբաշխման հարցերը լուծվում են համազգային քննարկման արդյունքում՝ համազգային հանրաքվեով։
Հայաստանի անկախության և ինքնիշխանության դեմ ոտնձգությունը պետական դավաճանություն է։
Հոդված 21․ Հայաստանի վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները:
1918-1920 թվականների միջազգայնորեն ճանաչված Հայաստանի օկուպացված տարածքները, Արցախը՝ ներառյալ դաշտային կամ հյուսիսային Արցախը ունեն մարզի կարգավիճակ և Հայաստանի անբաժանելի մասն են։
Հոդված 22․ Պետությունը երաշխավորում է տեղական ինքնակառավարումը, Հայաստանի համայնքների և այլ երկրներում բնակվող հայերի մասնակցությունը համապետական, համազգային և հանրային նշանակություն ունեցող առավել կարևոր հարցերի լուծմանը ապահովվում է այդ համայնքների լսելիությունը։
Հայաստանի համայնքներում մշտապես բնակվող Հայաստանի քաղաքացիները և այլ երկրներում բնակվող հայերը և Սահմանադրությամբ ամրագրված իրենց իրավունքն իրացնելու նպատակով կարող են հրավիրել համահայկական աշխարհաժողով։
Աշախարհաժողովը համազգային ներկայացուցչկան մարմին է՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որի անդամները ընտրվում է են Հայաստանի համայնքների և այլ երկրներում հայկական համայնքների անդամների կազմից։ Հայաստանի համայնքներից աշխարհաժողովի ներկայացուցիչներն ընտրվում են տեղական ներկայացուցչական մարմինների ընտրությունների համար սահմանված կարգով և միաժամանակ իսկ այլ երկրներում հայկական համայնքներից՝ ձայնաքվեարկությամբ կամ այդ համայնքներում սահմանված այլ կարգով։
Աշախարհաժողովի կազմում ընտրվում են՝ Հայաստանի յուրաքանչյուր գյուղական համայնքից 5, և այլ երկրների հայկական յուրաքանչյուր համայնքից 25, Երևան քաղաքից 45, Գյումրի քաղաքից 25, Վանաձոր քաղաքից 20, Հայաստանի մյուս քաղաքային համայնքներց 5 ներկայացուցիչ։
Հոդված 23. Հայսատանը աշխարհիկ պետություն է, կրոնը անջատ է պետությունից։
Հոդված 24. Հայաստանի պետական լեզուն հայերենն է:
Հոդված 25. Հայաստանի դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ, ծիրանագույն` հորիզոնական հավասար շերտերով:
Հայաստանի զինանշանն է.
կենտրոնում, վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը` պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները: Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն:
Հայաստանի օրհներգը «Մեր Հայրենիքն» է:
Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է:

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 111. Հայոց Պետության Մայր Օրենքը ուժի մեջ է մտնում հանրաքվեի արդյունքների հիման վրա` պաշտոնական հրապարակման պահից:
Հոդված 112. Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահից`
1) դադարում է 1995 թվականի Սահմանադրությունը, հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ․
2) Հայաստանի Հանրապետույան փոխարեն այսուհետ կիրառել ՀԱՅԱՍՏԱՆ անվանումը։
3) Մինչև Հայաստանի Սահմանդրության հիման վրա օրենքների և ենթաօրենսդրական ակտերի ընդունումը օրենքները և մյուս իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում Հայաստանի Սահմանադրությանը.
4) Պետական և տեղական ներկայացուցչական մարմինները իրականացնում են ուժը կորցրած Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունները, մինչև Հայաստանի Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահից մեկ ամսյա ժամկետում, արտահերթ ընտրություններով, պետական և տեղական ներկայացուցչական մարմինների ձևավորումը
ՀՀ Սահմանադրական դատարանը իրականացնում են ուժը կորցրած Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունները մինչև Գերագույն դատարանի կազմավորումը։
5) Հայաստանի Սահմանադրությունից բխող օրենքները դրանք կիրակող ենթաօրենսդրական ակտերը ընդունվում են անհապաղ և արտակարգ ռեժիմով։
6) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող կամ աշխատող անձինք, դատական իշխանության բոլոր անդամները և դատավորները, ենթակա են լյուստրացիայի և պաշտոնի համապատասխանության վերստուգման։ Վերստուգում չանցած կամ վերստուգման արդյունքներով ոչ պիտանի ճանաչված անձինք և դատավորները Սահմանադրության ուժով անհապաղ դադարեցնում են իրենց ծառայությունը, աշխատանքը, պաշտոնավարումը։
7) Գլխաովոր դատախազը, Մարդու իրավունքների պաշտպանը և այլ ընտրովի պաշտոնատար անձինք Հայաստանի Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահից մեկ ամսյա ժամկետում դադարեցնում են իրենց լիազորությունները։
8) հայեցողական և բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող անձինք իրականացնում են իրենց վերապահված լիազորությունները մինչև նոր սահմանադրությամբ նախատեսված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորումը։
9)․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Հոդված 112. Հայաստանի Սահմանադրության նախաբանը և Սահմանադրական կարգի հիմունքները բաժինը անփոփոխելի է։
Հոդված 113. Սահմանադրության ընդունման օրը հայտարարվում է տոն` «Սահմանադրության օր»:

Address

Yerevan
0014

Telephone

+37493171199

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Փաստաբան Գեղամ Սիմոնյան / Advocate Gegham Simonyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Փաստաբան Գեղամ Սիմոնյան / Advocate Gegham Simonyan:

Share