J-P Law Firm

J-P Law Firm Justice & Protection (hereafter, “JP”) one of the premier law firms serving clients from 2018.

“JP” is dedicated primarily to providing legal outsource to corporate clients and resolving legal issues surrounding internal and external aspects of corporate life. However, our sophisticated team of professionals is capable of handling many other areas of the law to accommodate our diverse client needs. Our staff of consultants, trial attorneys and associates stand ready to guide you through diverse legal procedures to protect and defend your rights, your property, and your peace of mind.

♟️ 2022 թվականին շախմատի աշխարհը հայտնվեց աննախադեպ սկանդալի կենտրոնում դրանից բխող իրավական գործընթացով: Մագնուս Կարլսե...
20/04/2026

♟️ 2022 թվականին շախմատի աշխարհը հայտնվեց աննախադեպ սկանդալի կենտրոնում դրանից բխող իրավական գործընթացով: Մագնուս Կարլսենի և Հանս Նիմանի շախմատային մի քանի խաղը, հատկապես Կարլսենի (գրոսմայստեր և ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի անփոփոխ առաջատար) պարտությունը շատ արագ վերածվեց ոչ միայն սպորտային, այլ նաև իրավական վեճի։

🏆 Վեճի սկիզբը դրվեց Սինքֆիլդի գավաթում, երբ Հանս Նիմանը անսպասելիորեն հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին։ Այս պարտությունից անմիջապես հետո Կարլսենը դուրս եկավ մրցաշարից։ Առաջ էր քաշվել վարկած Հանս Նիմանի կողմից սահմանված կանոնների խախտման (սպորտային ենթադրյալ խարդախության) վերաբերյալ:

⚖️ Նշվածը վերածվեց խոշոր իրավական վեճի, երբ 2022 թվականի հոկտեմբերի 20-ին Նիմանը ԱՄՆ Միսսուրիի դաշնային դատարան հայց ներկայացրեց Կարլսենի, նրա Play Magnus Group ընկերության, Chess.com-ի, Դենի Ռենշի և Հիկարու Նակամուրայի դեմ՝ պահանջելով առնվազն 100 միլիոն դոլարի փոխհատուցում։ Նա պնդում էր, որ ենթարկվել է զրպարտության և իր նկատմամբ «հակամրցակցային համաձայնության», ինչի հետևանքով վնասվել է իր համբավը և սպորտային վարկանիշը․ օրինակ՝ նրան հեռացրել էին Chess.com Global Championship-ից, Tata Steel մրցաշարը դադարեցրել էր իր հրավերը, իսկ մի շարք այլ մասնակցության հայտեր նույնպես չեղարկվել էին։

❌ Պատասխան կողմերը կտրականապես հերքեցին մեղադրանքները՝ դրանք անվանելով անհիմն և միջնորդեցին գործը կարճել: 2023 թվականի հունիսի 27-ին դաշնային դատավորը բավարարեց այդ միջնորդությունը և մերժեց Նիմանի հայցը։

✔️ Միաժամանակ 2023 թվականի օգոստոսի 28-ին կողմերը հայտարարեցին, որ հասել են հաշտության համաձայնության և դադարեցրել բոլոր իրավական գործընթացները։ Համաձայնության արդյունքում Նիմանը վերականգնվեց Chess.com հարթակում։ Կարլսենը նաև ընդունեց, որ հրապարակված զեկույցում չկա որոշիչ ապացույց, թե Նիմանը խարդախել է հենց իրենց խաղում, և նշեց, որ պատրաստ է ապագայում կրկին խաղալ նրա դեմ։ Կողմերը հաշտվեցին, քանի որ Նիմանի բոլոր պահանջները վերջնականապես փակված չէին, և նա դեռ կարող էր նոր հայց ներկայացնել։ Հաշտությունը թույլ տվեց Նիմանին մասամբ վերականգնել իր դիրքը, իսկ մյուս կողմերին՝ խուսափել հետագա դատավարությունից։

Այսօր լույս տեսած Սահմանադրական դատարանի տեղեկագրի 4(121)2025 համարում հրապարակվել են «Ջեյ-Փի» փաստաբանական գրասենյակի գ...
09/04/2026

Այսօր լույս տեսած Սահմանադրական դատարանի տեղեկագրի 4(121)2025 համարում հրապարակվել են «Ջեյ-Փի» փաստաբանական գրասենյակի գործընկերներ Հակոբ Կուրեղյանի և Մանե Մուրադյանի հեղինակած գիտական հոդվածները։

Հոդվածներին կարող եք ծանոթանալ մեկնաբանություններում տեղադրված հղմամբ։ (էջեր 317-329 և 330-343)

🔹 Հակոբ Կուրեղյանի «Ազատության մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելու իրավաչափությունը տնային կալանք կամ վարչական հսկողություն կիրառելու անհրաժեշտության դեպքում» վերնագրով հոդվածում հեղինակը եզրակացնում է, որ ազատության մեջ գտնվող մեղադրյալը կարող է ձերբակալվել բացառապես այն դեպքում, երբ առկա է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտություն։
Հեղինակի վերլուծությամբ՝ տնային կալանքի կամ վարչական հսկողության կիրառման նպատակով նման անձի ձերբակալումը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից և հակասում է հիմնական իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքին։ Նման միջամտությունը, ըստ էության, հանգեցնում է ազատության կանխավարկածի խախտման։

🔹 Մանե Մուրադյանի «How Does the Armenian Constitutional Court's Use of Proportionality in Freedom of Expression Cases Compare to the ECtHR's Proportionality Test in Similar Contexts?» վերնագրով անգլալեզու հոդվածը նվիրված է համաչափության սկզբունքի կիրառման համեմատական վերլուծությանը՝ ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայում՝ արտահայտվելու ազատությանը վերաբերող գործերի շրջանակում։

Հետազոտության արդյունքում բացահայտվում են երկու դատարանների մոտեցումների էական տարբերությունները։ ՄԻԵԴ-ը արտահայտվելու ազատությունը դիտարկում է որպես ժողովրդավարական հասարակության հիմնասյուն և սահմանափակումները թույլատրելի է համարում միայն հստակ ապացուցված վնասի պայմաններում։ Մինչդեռ ՀՀ Սահմանադրական դատարանը հաճախ առաջնահերթություն է տալիս արժանապատվության և բարոյականության պաշտպանությանը՝ երբեմն առանց հստակ մեթոդաբանական սահմանների, ինչը կարող է ընդլայնել և կասկածներ առաջացնել խոսքի ազատության սահմանափակման դաշտում կանխատեսելիության ու թափանցիկության վերաբերյալ։

https://www.concourt.am/pdf/uploads/69d73efbb767a_teghekagir4-25.pdf

ԱՄՆ պայմանագրային իրավունքի նախադեպային գործի մասին.Landmark U.S. contract law case🇺🇸 Hawkins v. McGee գործը ելակետային ...
31/03/2026

ԱՄՆ պայմանագրային իրավունքի նախադեպային գործի մասին.
Landmark U.S. contract law case

🇺🇸 Hawkins v. McGee գործը ելակետային նշանակություն ունի ամերիկյան պայմանագրային իրավունքում, քանի որ այն ցույց է տալիս, թե երբ կարող է բանավոր խոստումը վերածվել իրավաբանորեն պարտադիր պարտավորության։ Գործի փաստերով՝ բժիշկը համաձայնել էր վիրահատել մի պացիենտի, որը տարիներ առաջ ստացել էր ձեռքի ծանր այրվածք։ Վիրահատության ընթացքում նա հեռացրել էր սպիացած հյուսվածքը և այն փոխարինել պացիենտի կրծքավանդակից վերցված մաշկով։

Նախքան վիրահատությունը բժիշկը ոչ միայն ասել էր, որ պացիենտը հիվանդանոցում կմնա առավելագույնը չորս օր, այլ նաև վստահեցրել էր, որ նրա ձեռքը կդառնա «հարյուր տոկոսով կատարյալ» կամ «հարյուր տոկոսով լավ»։ Սակայն վիրահատությունից հետո ձեռքի վրա աճել էր խիտ մազածածկույթ, և ստացված արդյունքը ակնհայտորեն չէր համապատասխանում տրված խոստմանը։

🇦🇲 Այս մոտեցումը կարելի է համադրել նաև ՀՀ քաղաքացիական օրենսդրության հետ։ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հիմնվում է պայմանագրի ազատության և կողմերի կամքի ինքնավարության սկզբունքի վրա, իսկ պայմանագիրը ձևավորվում է օֆերտայի (պայմանագիր կնքելու առաջարկը) և ակցեպտի (առաջարկը ընդունելու) միջոցով։

📌 Ուստի Hawkins v. McGee գործում բժշկի հստակ ու բազմիցս կրկնված հավաստիացումները կարող էին ընկալվել որպես պարտավորեցնող առաջարկի բովանդակություն, իսկ պացիենտի համաձայնությունը՝ որպես դրա ընդունում։

🏛️ Նյու Հեմփշիրի Գերագույն դատարանը տարբերակել էր բժշկի կարծիքը և պարտավորեցնող խոստումը։ Այնուհետև գտել էր, որ կատարյալ արդյունքի մասին հավաստիացումը կարող էր դիտվել որպես իրական երաշխիք, հաշվի առնելով, որ բժիշկը բազմիցս «համոզել» էր պացիենտի հորը համաձայնել վիրահատությանը։ Այդ պատճառով վնասները պետք է որոշվեին ոչ թե սովորական անզգուշության չափանիշով, այլ խոստացված արդյունքի և փաստացի վիճակի տարբերությամբ։

🌐 Միջազգային մարդասիրական իրավունքի (IHL) առանցքներից մեկն է հանդիսանում «տարանջատման սկզբունքը» (Principle of Distincti...
25/03/2026

🌐 Միջազգային մարդասիրական իրավունքի (IHL) առանցքներից մեկն է հանդիսանում «տարանջատման սկզբունքը» (Principle of Distinction): Ըստ նշված սկզբունքի՝ անհրաժեշտ է միմյանցից տարանջատել զինված ուժերի անդամներին, ռազմական գործողություններին մասնակցող այլ անձանց, ռազմական օբյեկտները և ռազմական գործողություններին չներգրավված անձանց, ոչ ռազմական օբյեկտները: Նշված տարանջատումն էական է այն տեսանկյունից, որ արգելված են ուղղակի հարձակումները ռազմական գործողություններին չներգրավված անձանց, ոչ ռազմական օբյեկտների նկատմամբ: Ուշագրավ է, որ նման սկզբունքը փաստացի գործում է դեռևս 1868 թ. Սանկտ Պետերբուրգի հռչակագրի ուժով, որը դիտարկվում է միջազգային իրավունքի առանցքային փաստաթուղթ:

⚖️ Միաժամանակ, գործնականում նշված տարանջատման հետ կապված առաջանում են մի շարք անորոշություններ և խնդիրներ: Օրինակ, նշվում է, որ ռազմական գործողություններին ուղղակիորեն մասնակցող քաղաքացիական անձը զրկվում է հարձակումների նկատմամբ պաշտպանությունից: Միևնույն ժամանակ, միջազգային մարդասիրական իրավունքը հստակ չի պատասխանում այն հարցին, թե ո՞ր դեպքերում է անձը համարվում ռազմական գործողություններին ուղղակիորեն մասնակցող:
Ավելին, հաշվի առնելով ժամանակակից աշխարհում օգտագործվող նորագույն զինատեսակները, քաղաքացիական անձինք և օբյեկտները ենթարկվում են անթույլատրելի և անհամաչափ ներգործության էլ ավելի մեծ վտանգի: Նման ռիսկերը չեն բխում մարդու իրավունքների գերակայության հռչակման, պետությունների կողմից դրանց պաշտպանության պարտականության անշեղ ելակետերից:

📌 Անհրաժեշտ է ձևավորել միջազգային նորմերի էլ ավելի հստակ շրջանակ, ինչպես նաև դրանց կիրառելիության իրական երաշխիքներ: Միաժամանակ ակնհայտ է, որ ներկայումս միջազգային իրավական մի շարք երաշխիքներ փաստացի արգելափակված են և դրանց վերականգնմանն ուղղված ևս առկա է գործողությունների անհրաժեշտություն:

Legitimate Expectation Doctrine.Լեգիտիմ ակնկալիքի իրավական երաշխիքը⚖️ Լեգիտիմ ակնկալիքի իրավական երաշխիքը Իրավունքում ձև...
17/03/2026

Legitimate Expectation Doctrine.
Լեգիտիմ ակնկալիքի իրավական երաշխիքը

⚖️ Լեգիտիմ ակնկալիքի իրավական երաշխիքը Իրավունքում ձևավորվել է legitimate expectation doctrine-ը (լեգիտիմ ակնկալիքի դոկտրին)։ Legitimate expectation-ը բխում է իրավական որոշակիության, բարեխղճության (bona fide) սկզբունքներից, միաժամանակ նաև սեփականության իրավունքի երաշխիքներից։ Դրա էությունը կայանում է նրանում, որ վարչական մարմնի վարքագիծը, հստակ հայտարարությունը կամ կայուն վարչական պրակտիկան կարող են ստեղծել իրավական և իրացման ենթակա՝ ակնկալիք, որի կամայական խախտումը հակասում է իրավական պետության պահանջներին։

🇦🇲 Հայաստանի Վճռաբեկ դատարանը նշել է, որ անձի լեգիտիմ ակնկալիքի պաշտպանությունը մի կողմից պարտավորեցնում է պետությանը անձի հանդեպ գործել բարեխիղճ, մյուս կողմից, սակայն, անձի լեգիտիմ ակնկալիքի պաշտպանության կիրառման համար կարևոր է նաև անձի դրսևորած վարքագծի բարեխղճությունը և ողջամտությունը:
Հայաստանի Սահմանադրական դատարանը իր մի շարք որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներով բազմիցս անդրադարձ է կատարել լեգիտիմ ակնկալիքի պաշտպանությանը։ Ինչպես օրինակ, իրավական ակտերին հետադարձ ուժ հաղորդելու անթույլատրելիության տեսանկյունից, նշել է․ «... անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելման սկզբունքը` իրավական անվտանգության սկզբունքի հետ մեկտեղ, կոչված է ապահովելու լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքը»։

🌐 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` կոնվենցիոն նորմի իմաստով գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլ նաև նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը: Մասնավորապես, Դատարանը մասնավորապես, Տրգոն ընդդեմ Խորվաթիայի գործով (Trgo v. Croatia) հաշվի է առել, որ դիմողի մոտ ելնելով տվյալ պահին գործող նորմերից՝ ուներ լեգիտիմ ակնկալիք, որի արդյունքում կարող էր ճանաչվել վիճելի գույքի նկատմամբ իր իրավունքը։ Ուստի նման ակնկալիքը ենթակա է եղել պաշտպանության՝ որպես սեփականության իրավունքի բաղադրիչ։ ՄԻԵԴ-ը լեգիտիմ ակնկալիքը կապեց պետության բարեխիղճ վարքագծի պարտականության հետ՝ ընդգծելով, որ պետության օրենսդրական կամ իրավակիրառ սխալի բացասական հետևանքները չեն կարող դրվել անձի վրա։

📢 Կիրառական տեղեկություն մեր գործընկերների և հաճախորդների համար«Ջեյ Փի» փաստաբանական գրասենյակը հանդիսանում է Իրավաբանակ...
11/03/2026

📢 Կիրառական տեղեկություն մեր գործընկերների և հաճախորդների համար

«Ջեյ Փի» փաստաբանական գրասենյակը հանդիսանում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության օպերատոր և իրականացնում է գործակալության սպասարկման գրասենյակի գործառույթներ։

Սա նշանակում է, որ մեր գրասենյակում կարող եք մեկ պատուհանի սկզբունքով իրականացնել իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեության գրանցման հետ կապված տարբեր գործարքներ՝

✔️ Իրավաբանական անձանց պետական գրանցում
✔️ Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների գրանցում
✔️ Հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում
✔️ Ռեգիստրի գործառույթների իրականացման համար դիմումների ընդունում
✔️ Պետական գրանցման արդյունքում կազմված փաստաթղթերի տրամադրում
✔️ Գրանցման գործընթացի վերաբերյալ առաջնային իրավաբանական խորհրդատվություն

💼 Ինչու դիմել մեզ

▪️ Գործարքները իրականացվում են արագ և առանց հերթերի
▪️ Փաստաթղթերը պատրաստում ենք մենք
▪️ Դիմումները ներկայացվում են նույն օրը
▪️ Ստանում եք ամբողջական աջակցություն մեկ վայրում

📍 Մեզ մոտ կարող եք արագ և հարմար ձևով կազմակերպել Ձեր բիզնեսի առաջնային և ընթացիկ փոփոխությունների գրանցման գործընթացը:

🖇️ Վլադիմիր Գուսինսկին 1990-ականների Ռուսաստանի ամենաազդեցիկ գործարարներից էր, այդ թվում քաղաքական լծակների տեսանկյունից...
05/03/2026

🖇️ Վլադիմիր Գուսինսկին 1990-ականների Ռուսաստանի ամենաազդեցիկ գործարարներից էր, այդ թվում քաղաքական լծակների տեսանկյունից: Վերջինս հանդիսանում էր՝ «Մեդիա-Մոսթ» հոլդինգի հիմնադիրը։ Նրա վերահսկած մեդիա խումբը համարվում էր այն ժամանակվա առավել ազդեցիկ հարթակներից մեկը, իսկ Գուսինսկին՝ Ռուսաստանի մեդիա ոլորտի կարևորագույն դերակատարներից։

⚖️ 2000 թվականին նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, ինչպես հետագայում արձանագրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ), չի համապատասխանել օրինականության պահանջներին։ ՄԻԵԴ-ը չնայած այն հանգամանքին, որ Գուսինսկիի նկատմամբ ազատության սահմանափակումը տևել էր շուրջ 4 օր և հետագայում բացակայելու արգելնքն էր կիրառվել որպես խափանման միջոց, այն ևս դիտարկվել էր օրենքի պահանջներին չհամապատասխանող, ելնելով հիմնավորման, անհրաժեշտության դեֆիցիտից։

☑️ Արդյունքում ՄԻԵԴ-ը արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում, ինչպես նաև 18-րդ հոդվածի խախտում՝ 5-րդ հոդվածի հետ համատեղ կիրառմամբ, այսինքն քաղաքական բաղադրիչի ընդգծմամբ։ Եվրոպական դատարանի նշված վճիռը հրապարակվել էր 2004 թվականի մայիսին, միաժամանակ դրան հաջորդած ժամանակահատվածում համանման փաստական տվյալներով այլ գործերով դեռևս առկա չեն նման շեշտադրմամբ վճիռներ։ Նշված գործն առանձնանում էր նաև նրանով, որ ըստ Դատարանի միաժամանակ առկա էր միջամտություն անձի անձնական ազատությանը և սեփականության իրավունքին և դրանք բոլորը գնահատվել էին քաղաքական միջամտության տեսանկյունից:

❗️Նման դեպքեր արձանագրվում են նաև վերջին շրջանում, ավելի մեծ սահմանափակումներով և հենց Եվրոպական դատարանի կողմից միատեսակ մոտեցումների ապահովումը կարող է կանխարգելող նշանակություն ունենալ, հատկապես, երբ անձնական ազատության իրավունքի, այնպես էլ սեփականության իրավունքի նկատմամբ միջամտությունները համադրվում են ամենաինտենսիվ սահմանափակումներով։

Հայկական ամենահայտնի հրատարակչական ընկերություններից Newmag-ի հիմնադիր Արտակ Ալեքսանյանի գրառումը: JP Law Firm - Semper ...
28/02/2026

Հայկական ամենահայտնի հրատարակչական ընկերություններից Newmag-ի հիմնադիր Արտակ Ալեքսանյանի գրառումը:

JP Law Firm - Semper Paratus (Միշտ պատրաստ)

🇺🇲 ԱՄՆ Գերագույն դատարանը ապրիլի 1-ին կլսի բանավոր փաստարկները «Թրամփն ընդդեմ Բարբարայի» գործով, որը վերաբերում է նախագա...
17/02/2026

🇺🇲 ԱՄՆ Գերագույն դատարանը ապրիլի 1-ին կլսի բանավոր փաստարկները «Թրամփն ընդդեմ Բարբարայի» գործով, որը վերաբերում է նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրին՝ սահմանափակելու «հողի իրավունքով» քաղաքացիությունը (birthright citizenship)։ Գործը կենտրոնանում է Սահմանադրության 14-րդ փոփոխության մեկնաբանության վրա և կարող է էական ազդեցություն ունենալ ԱՄՆ քաղաքացիության իրավական համակարգի վրա։

✍️ 2025 թվականի հունվարի 20-ին ստորագրված գործադիր հրամանով նախատեսվում էր դադարեցնել ԱՄՆ-ում ծնված երեխաների ավտոմատ քաղաքացիությունը, եթե նրանց ծնողները երկրում գտնվում են անօրինական կամ ժամանակավոր կարգավիճակով։ Մի շարք դաշնային շրջանային դատարաններ կասեցրել են հրամանի կիրառումը՝ արձանագրելով, որ այն, նախնական գնահատմամբ, հակասում է ինչպես Սահմանադրության տեքստին, այնպես էլ Գերագույն դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին։

📜 Հայցվորները հղում են անում 14-րդ փոփոխության քաղաքացիության դրույթին (Citizenship Clause), ըստ որի՝ «Բոլոր անձինք, ովքեր ծնվել կամ բնականոն ճանապարհով քաղաքացիություն են ստացել Միացյալ Նահանգներում և գտնվում են դրա իրավազորության ներքո, հանդիսանում են Միացյալ Նահանգների քաղաքացիներ»։ Նրանք նաև վկայակոչում են 1898 թվականի «United States v. Wong Kim Ark» որոշումը, որով Գերագույն դատարանը հաստատել է, որ ԱՄՆ-ում ծնված երեխաները քաղաքացի են՝ անկախ ծնողների քաղաքացիական կարգավիճակից (բացառությամբ սահմանափակ դեպքերի, օրինակ՝ դիվանագետների երեխաներ)։

⚖️ Վարչակազմը պնդում է, որ «իրավազորության ներքո» արտահայտությունը պատմականորեն չի ընդգրկել այն անձանց երեխաներին, որոնց ծնողները երկրում գտնվում են առանց օրինական կարգավիճակի։ Բացի բուն սահմանադրական հարցից, գործը ներառում է նաև դատավարական խնդիրներ՝ կապված դաշնային դատարանների լիազորությունների հետ՝ արձակելու համապետական (ունիվերսալ) արգելանքներ գործադիր իշխանության ակտերի նկատմամբ։

✔️ Դատարանի որոշումը, որը սպասվում է ամռանը, կարող է վերաիմաստավորել 14-րդ փոփոխության կիրառության սահմանները և հստակեցնել գործադիր իշխանության սահմանադրական լիազորությունները քաղաքացիության հարցերում։

🇺🇸 1960 թվականին ԱՄՆ նախագահ ընտրվեց Ջոն Ֆ․ Քենեդին։ Իր նախագահության սկզբնական փուլում նա նախաձեռնեց «Քաղաքացիական իրավ...
10/02/2026

🇺🇸 1960 թվականին ԱՄՆ նախագահ ընտրվեց Ջոն Ֆ․ Քենեդին։ Իր նախագահության սկզբնական փուլում նա նախաձեռնեց «Քաղաքացիական իրավունքների մասին» օրենքի (Civil Rights Act) նախագիծը՝ նպատակ ունենալով պայքարել հասարակությունում արմատավորված խտրականության դեմ։ Սակայն Քենեդին իր պաշտոնավարման ընթացքում չկարողացավ ապահովել այդ օրինագծի ընդունումը օրենսդիր մարմնի կողմից։ Միայն 1964 թվականին, ԱՄՆ նախագահ Լինդոն Բ․ Ջոնսոնի հետևողական ջանքերի շնորհիվ, ընդունվեց «Քաղաքացիական իրավունքների մասին» օրենքը, որը դարձավ ամերիկյան պատմության կարևորագույն իրավական ձեռքբերումներից մեկը։ Մինչ այդ Միացյալ Նահանգներում լայնորեն տարածված էին խտրականության դրսևորումները՝ ռասայական, սեռային, կրոնական և ազգային հիմքերով։ Միլիոնավոր մարդիկ, հատկապես սևամորթ քաղաքացիներն ու կանայք, բախվում էին կրթության, աշխատանքի, քվեարկության և հասարակական կյանքին լիարժեք մասնակցության լուրջ սահմանափակումների։

⚖️ «Քաղաքացիական իրավունքների մասին» օրենքը (Civil Rights Act) օրենսդրորեն արգելեց խտրականությունը հասարակական վայրերում, կրթական հաստատություններում և աշխատաշուկայում՝ անկախ անձի ռասայից, մաշկի գույնից, սեռից, կրոնական կամ ազգային պատկանելությունից։ Այլ կերպ ասած՝ մինչև նշված օրենսդրական փաթեթի ընդունումը Միացյալ Նահանգների ոչ բոլոր նահանգներում էին գործում 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով երաշխավորված հիմնարար իրավունքներն ու ազատությունները։

🇦🇲 Միևնույն ժամանակ անհրաժեշտ է արձանագրել, որ դեռևս 1918 թվականին, Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակմամբ, մեր պետությունը սահմանեց քաղաքացիների իրավունքների իրավահավասարություն՝ որպես հիմնարար սկզբունք։ Այն ժամանակ, երբ աշխարհում խտրականությունը լուրջ ու համակարգային խնդիր էր, Հայաստանում դա ընկալվեց որպես բնական և անբաժանելի արժեք։ Հայաստանում մարդու իրավունքների իրավահավասարությունը հռչակվեց որպես բնականոն և անբաժանելի նորմ-սկզբունք, իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը մշտապես հանդիսացել և շարունակում է հանդիսանալ պետության հիմնասյուներից մեկը՝ բացառելով խտրականության որևէ ձև։

Փետրվարի 2-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը (International Religious...
03/02/2026

Փետրվարի 2-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը (International Religious Freedom Summit), որի ժամանակ ելույթով հանդես է եկել նաև փաստաբան Արամ Վարդևանյանը։

• Արամ Վարդևանյանը ներկայացրել է Հայաստանը որպես առաջին քրիստոնյա պետություն՝ ընդգծելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը ազգային, կրոնական և մշակութային ինքնության պահպանման գործում դարերի ընթացքում։

• Անդրադարձ է կատարվել նաև վերջին տարիների ծանր փորձություններին, մասնավորապես՝ Արցախյան 44-օրյա պատերազմին, դրա հետևանքով ավելի քան 120,000 հայերի բռնի տեղահանմանը, ինչպես նաև քրիստոնեական եկեղեցիների և վանքերի հահնդեպ վանդալիզմին։
Իր խոսքում նա նշել է, որ քրիստոնյա հայերը Ադրբեջանում շարունակում են պահվել որպես քաղբանտարկյալներ, և միաժամանակ բարձրաձայնել է մտահոգություն Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։

• Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվում է անթույլատրելի միջամտություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործերին, ինչի արդյունքում եկեղեցական բարձրաստիճան ներկայացուցիչներ և ազգային բարերարներ ենթարկվել են քրեական հետապնդման և կալանքի։
Ա․ Վարդևանյանը շեշտել է, որ նախնական կալանքը գործնականում վերածվել է պատժի, ինչը հակասում է իրավունքի սկզբունքներին և խախտում է կրոնական ազատությունը։ Ելույթի ավարտին նա կոչ է արել ոչ միայն խոսել ժողովրդավարական և կրոնական ազատությունների մասին, այլ գործնական քայլերով պաշտպանել դրանք և աղոթել ապօրինի կերպով կալանավորված բոլոր անձանց ազատության համար։

NEMO TENETUR SE IPSUM ACCUSARE․ ԼՌԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ՝ ՈՐՊԵՍ ԱՆՁԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ԵՐԱՇԽԻՔ⚖️ Լռության իրավունքի գա...
30/01/2026

NEMO TENETUR SE IPSUM ACCUSARE․ ԼՌԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ՝ ՈՐՊԵՍ ԱՆՁԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ԵՐԱՇԽԻՔ

⚖️ Լռության իրավունքի գաղափարը հաճախ կապվում է նոր ժամանակների իրավական համակարգերի հետ, սակայն դրա արմատները շատ ավելի խորն են։ Դեռևս հռոմեական իրավունքում ձևավորվել էր այն հիմնարար մտածողությունը, որ մարդը չի կարող պարտադրված լինել իր իսկ դեմ խոսել։ Այս գաղափարը հետագայում ամփոփվեց հայտնի բանաձևում՝ nemo tenetur se ipsum accusare — ոչ ոք պարտավոր չէ ինքն իրեն մեղադրել։

🏛️ Սկզբունքի բովանդակային հիմքը ձևավորվել է հռոմեական իրավափիլիսոփայական մտածողության շրջանակում։ Հռոմեական դատավարական համակարգում գործում էր հիմնարար կանոն ըստ որի ապացուցման բեռը դրվում է այն կողմի վրա, որը առաջադրում է մեղադրանքը։ Այդ պատճառով մեղադրյալը չէր կարող պարտադրված լինել մասնակցել իր իսկ դեմ ուղղված ապացույցների ձևավորմանը, կամ նպաստել իր իսկ դատապարտմանը։

📜 Ժամանակի ընթացքում լռելու իրավունքը ամրագրվեց բազմաթիվ պետությունների իրավակարգերում, նույնիսկ Սահմանադրություններում։ ԱՄՆ-ում այն ամրագրված է Սահմանադրության Հինգերորդ փոփոխությամբ, իսկ Եվրոպական երկրներում, այդ թվում նաև Հայատանում այն ճանաչվում է որպես արդար դատաքննության իրավունքի քրեական դատավարության ընդհանրապես՝ անբաժանելի մաս։

☑️ Վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի միասնական մոտեցմամբ՝ առաջադրված մեղադրանքից պաշտպանվելու նպատակով լռելու կամ անմեղության մասին հայտարարելու իրավունքներից օգտվելը չի կարող մեկնաբանվել ի վնաս անձի և առաջացնել որևէ անբարենպաստ հետևանք:

Address

V. Sargsyan 26/1, "Erebuni Plaza" Business Center, Office 909
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:30 - 19:00
Tuesday 09:30 - 19:00
Wednesday 09:30 - 19:00
Thursday 09:30 - 19:00
Friday 09:30 - 19:00

Telephone

+37460610010

Alerts

Be the first to know and let us send you an email when J-P Law Firm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to J-P Law Firm:

Share