AM Consulting Services

AM Consulting Services AM Law Firm is the largest full-service law firm in Armenia which provides the highest quality legal support to its clients.

Headquarters
49 Arshakunyats Str., #22 Yerevan 0026, Armenia
Tel./Fax: +374 12 26 26 26

Gyumri Branch
Garegin Nzhdeh 1/5, Armenia, Gyumri 3103
Tel.: +374 312 3 03 26

Artsakh Branch
N. Stepanyan 9/16, NKR, Stepanakert
Tel.: +374 97 28 00 88

Դատարանի որոշմամբ ապօրինի ներմուծված ապրանքները ենթակա են ոչնչացման․ «AM»-ը գրանցեց հերթական հաղթանակը ⚖️Հայաստանում արձ...
21/03/2026

Դատարանի որոշմամբ ապօրինի ներմուծված ապրանքները ենթակա են ոչնչացման․ «AM»-ը գրանցեց հերթական հաղթանակը ⚖️

Հայաստանում արձանագրվել է կարևոր ձեռքբերում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ոլորտում․ դատարանի որոշմամբ ապօրինի ներմուծված ապրանքները ենթակա են ոչնչացման 📜🔒

«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան, արտոնագրային հավատարմատար Վանիկ Մարգարյանը ավելի քան 10 տարի ներկայացնում է «ZF» խմբի իրավական շահերը ՀՀ-ում՝ հանդիսանալով այն առաջին մասնագետներից մեկը, ով արդյունավետորեն կիրառել է ՊԵԿ մաքսային ծառայության կողմից տրամադրվող մտավոր սեփականության պաշտպանության գործիքակազմը 💼⚙️

Այս համագործակցության շրջանակում մաքսային մարմինները կասեցնում են «ZF» խմբի՝ ZF, Sachs, Lemforder և TRW ապրանքային նշաններով ապրանքների ներմուծումը, եթե ներմուծողը չունի իրավատիրոջ համապատասխան թույլտվությունը և ներմուծումը չի իրականացվում ԵԱՏՄ անդամ երկրներից 📦

Բազմաթիվ դեպքերում արձանագրված խախտումների հիման վրա նախաձեռնվել են դատական գործընթացներ՝ նպատակ ունենալով արգելել ապօրինի ներմուծումները և ապահովել արդեն ներմուծված ապրանքների ոչնչացումը 📉

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում քննվող մի շարք գործերով «AM» իրավաբանական ընկերության ներկայացրած պահանջները բավարարվել են ամբողջությամբ կամ ավարտվել են հաշտության համաձայնություններով՝ ինչպես դատական, այնպես էլ արտադատական փուլերում 📊🤝
Արդյունքում՝
• անօրինական ներմուծողներին արգելվել է տվյալ ապրանքների ներմուծումը
• ապօրինի ներմուծված ապրանքները ճանաչվել են ոչնչացման ենթակա

«AM» իրավաբանական ընկերությունը ստացել է նաև պաշտոնական պարզաբանում ՊԵԿ-ից, համաձայն որի՝ ապրանքային նշանի իրավատերերը կտեղեկացվեն կասեցված ապրանքների մաքսային արժեքի մասին Այս մեխանիզմը էապես բարձրացնում է իրավատերերի պաշտպանության արդյունավետությունը՝ հնարավորություն տալով կանխել խոշոր ծավալներով ապօրինի ներմուծումները 📈

Ներկայումս «AM» իրավաբանական ընկերությունը շարունակում է ակտիվ պաշտպանել «ZF» խմբի ապրանքային նշանները Հայաստանում 🔐🇦🇲 Փաստաբան Անի Նիկողոսյանի կողմից արդեն իսկ ներկայացվել են նոր հայցեր, որոնց արդյունքում մի շարք խոշոր ներմուծումներ կասեցվել են մինչև դատական գործընթացների ավարտը 📑

«AM» իրավաբանական ընկերությունը կոչ է անում զերծ մնալ ZF, Sachs, Lemforder և TRW ապրանքների ապօրինի ներմուծումից՝ առանց իրավատիրոջ համաձայնության 📦

18/03/2026

Փաստաբանի դերը խափանման միջոցի կիրառման գործընթացում. AM իրավաբանական ընկերության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Սիփան Կեսոյանը դասախոսել է Եվրոպական համալսարանում

«AM» թիմը համալրվում է. փնտրում ենք իրավաբան📌Պահանջվող կրթություն և փորձ՝☑️Բարձրագույն իրավաբանական կրթություն☑️Առնվազն ...
17/03/2026

«AM» թիմը համալրվում է.
փնտրում ենք իրավաբան

📌Պահանջվող կրթություն և փորձ՝

☑️Բարձրագույն իրավաբանական կրթություն

☑️Առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ

☑️Անգլերենի գերազանց իմացություն

📩Միացի՛ր մեր թիմին` ուղարկելով ինքնակենսագրական 𝐢𝐧𝐟𝐨@𝐚𝐦.𝐚𝐦 էլեկտրոնային հասցեին

Դատարանը մերժեց civic. am-ի դեմ ներկայացված 9 մլն դրամի հայցը. AM-ը գրանցեց հերթական հաղթանակը ⚖️🏛️ Երևան քաղաքի առաջին ...
16/03/2026

Դատարանը մերժեց civic. am-ի դեմ ներկայացված 9 մլն դրամի հայցը. AM-ը գրանցեց հերթական հաղթանակը ⚖️

🏛️ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ civic. am լրատվականի, որով պահանջվում էր հրապարակային ներողություն, հերքում և 9.000.000 ՀՀ դրամի փոխհատուցում։

📰 Հայցը վերաբերում էր civic. am լրատվականի կողմից 2025 թվականի հունիսի 17-ից մինչև հուլիսի 3-ը հրապարակված ութ հոդվածների, որոնցում ներկայացված էին քննադատական անդրադարձներ Սամվել Կարապետյանի գործունեության վերաբերյալ։

📑 Դատարանը ընդունեց պաշտպանական կողմի այն փաստարկը, որ նշված հրապարակումները կրել են պատասխանելու և արձագանքելու բնույթ և չեն պարունակել զրպարտչական կամ վիրավորական արտահայտություններ։

✔️Արդյունքում դատարանը չընդունեց հայցվորի ներկայացրած հիմնավորումները և արձանագրեց, որ civic. am լրատվականում հրապարակված հոդվածներում բացակայում են զրպարտության և վիրավորանքի տարրեր։

📍Միաժամանակ դատարանն ընդգծեց, որ վիճելի արտահայտությունները իրենց համատեքստում հանդիսանում են քաղաքական խոսք, որը խոսքի ազատության տեսանկյունից օգտվում է պաշտպանության առավել բարձր աստիճանից։

Civic. am լրատվականի շահերը դատարանում պաշտպանել է «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Արման Ներսիսյանը։

🇭🇺 Բուդապեշտում անցկացված 𝐀𝐈 և հեղինակային իրավունքի միջազգային քննարկմանը մասնակցել է նաև «𝐀𝐌» իրավաբանական ընկերությու...
11/03/2026

🇭🇺 Բուդապեշտում անցկացված 𝐀𝐈 և հեղինակային իրավունքի միջազգային քննարկմանը մասնակցել է նաև «𝐀𝐌» իրավաբանական ընկերությունը

«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր Վանիկ Մարգարյանը մասնակցել է Բուդապեշտում կազմակերպված արհեստական բանականության (AI) համատեքստում հեղինակային իրավունքի վերաբերյալ համաշխարհային մարտահրավերներին նվիրված քննարկումներին և միջազգային փորձի փոխանակմանը։ 🤖

Մասնակցությունը հնարավորություն է ընձեռել ուսումնասիրել առաջատար միջազգային փորձը և դրա կիրառելիությունը Հայաստանում՝ մտավոր սեփականության ոլորտի շարունակական զարգացման համատեքստում։ 🇦🇲💡

Այցի շրջանակում Վանիկ Մարգարյանը հանդիպում է ունեցել նաև «AM»իրավաբանական ընկերության գործընկեր՝ 𝐕𝐢𝐬𝐞𝐠𝐫𝐚𝐝 𝐋𝐞𝐠𝐚𝐥 իրավաբանական ընկերության ներկայացուցիչ, գործընկեր Ադամ Իլլեսի հետ։ 🤝

Վերջինս աջակցում է հաճախորդների շահերի պաշտպանությանը մի շարք եվրոպական երկրներում՝ այդ թվում Հունգարիայում, Լեհաստանում, Բուլղարիայում, Չեխիայում, Ռումինիայում, Խորվաթիայում, Սլովակիայում և Սերբիայում։ 🇭🇺🇵🇱🇧🇬🇨🇿🇷🇴🇭🇷🇸🇰🇷🇸

Կողմերի համագործակցության ամրապնդումը նոր հնարավորություններ է բացում հայ հաճախորդների համար՝ ապահովելով ապրանքային նշանների միաժամանակյա գրանցում Եվրամիության ամբողջ տարածքում և բիզնեսների արդյունավետ միջազգային իրավական պաշտպանություն։ 🌍

Դատական կարգով ապահովվեց վստահորդի լիարժեք սեփականության իրավունքը . AM-ը հաջողությամբ հանգուցալուծեց ժառանգական վեճը ✔️...
07/03/2026

Դատական կարգով ապահովվեց վստահորդի լիարժեք սեփականության իրավունքը . AM-ը հաջողությամբ հանգուցալուծեց ժառանգական վեճը ✔️

Մեր գրասենյակին դիմած վստահորդը մոր մահից հետո չէր կարողանում իրացնել իր ժառանգական իրավունքները։ Փաստաթղթերում առկա անճշտությունները, ինչպես նաև մյուս ժառանգի հետ առաջացած վեճը խոչընդոտում էին ժառանգության ձևակերպման գործընթացը ։

Գործը վարեց փաստաբան Պայծառ Քոչարյանը, ում կողմից ձեռնարկվեցին անհրաժեշտ իրավական գործողություններ՝ ժառանգության ձևակերպման ուղղությամբ 📑։ Արդյունքում նոտարի կողմից տրվեց ժառանգության իրավունքի վկայագիր 📜, որի հիմքով գրանցվեց վստահորդի սեփականության իրավունքը 🏠։

Սակայն մյուս ժառանգը միտումնավոր կերպով խուսափում էր ներկայանալ նոտարական գրասենյակ և ստանալ իր վկայագիրը՝ միաժամանակ պահանջելով գույքի կեսը։ Ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով ընդունվեց ռազմավարական որոշում 📌՝ դիմել դատարան՝ փոխհատուցման միջոցով վերջինիս սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջով։ Հաշվի առնվեց այն հանգամանքը, որ պատասխանողի բաժինը աննշան էր, չէր կարող առանձնացվել բնույթով և նա ընդհանուր գույքի օգտագործման մեջ էական շահ չէր ունեցել։

Դատավարության ընթացքում ներկայացվեցին հիմնավոր ապացույցներ 📂, իրականացվեցին փորձաքննություններ, ինչպես նաև գույքի մյուս համասեփականատերերի կողմից իրենց բաժինները վստահորդին նվիրելու արդյունքում մեծացվեց նրա բաժնեմասը 📈։

☑️Դատարանը, գնահատելով ներկայացված հիմնավորումները,բավարարեց հայցը՝ փոխհատուցման դիմաց դադարեցնելով պատասխանողի իրավունքները գույքի նկատմամբ։

📍Արդյունքում վստահորդը, դատարանի կողմից սահմանված գումարը վճարելով նոտարի դեպոզիտ հաշվին 💳, գրանցեց գույքի ամբողջ մասի նկատմամբ իր սեփականության իրավունքը և ձեռք բերեց այն լիարժեք, առանց խոչընդոտների տնօրինելու հնարավորություն ։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից սահմանված 700 000 դրամի պահանջը վերջնականապես ուժը կորցրեց. AM-ի հերթական հաղթանակը 🏛️Քաղաքաց...
06/03/2026

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից սահմանված 700 000 դրամի պահանջը վերջնականապես ուժը կորցրեց. AM-ի հերթական հաղթանակը 🏛️

Քաղաքացու իրավունքների պաշտպանությունը հերթական անգամ հաջողությամբ ապահովվեց ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ ընդդեմ Վեոլիա Ջուր ՓԲԸ 📜⚖️.

Գործը վերաբերում էր քաղաքացու նկատմամբ ավելի քան 700 000 ՀՀ դրամի հավելյալ պարտավորության սահմանմանը, որը, ըստ ընկերության, առաջացել էր ջրաչափի խախտման հետևանքով.

Դեռևս 2025 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը ամբողջությամբ բավարարել էր AM իրավաբանական ընկերության ներկայացրած հայցը, արձանագրելով, որ քաղաքացու նկատմամբ կիրառված լրացուցիչ ֆինանսական բեռը եղել է ապօրինի և խախտել է նրա իրավունքներն ու օրինական շահերը.

Սակայն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն բողոքարկել էր վճիռը վերաքննության կարգով 🔄📑.

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, ուսումնասիրելով ներկայացված վերաքննիչ բողոքը, այն մի քանի անգամ վերադարձրել է՝ մատնանշելով դատավարական թերությունները և առաջարկելով վերացնել դրանք օրենքով սահմանված կարգով 📝.
Քանի որ պահանջները չեն կատարվել, դատարանը մերժել է վերաքննիչ բողոքի քննությունը , ինչի արդյունքում առաջին ատյանի դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ📍.

☑️Արդյունքում վստահորդը վերջնականապես ազատվել է ավելի քան 700 000 դրամ վճարելու պարտավորությունից, ինչպես նաև ապահովվել է դատական ծախսերի արդարացի փոխհատուցում 💵.

📌Այս գործը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հետևողական և մասնագիտական իրավական աշխատանքը տալիս է արդյունք, նույնիսկ բազմաստիճան դատական գործընթացներում 🏛️.

Գործը վարել է AM իրավաբանական ընկերության փաստաբան Մարինե Հովհաննիսյանը

Դատարանը պարտավորեցրեց Վազգեն Սաղաթելյանին հերքել Արուսյակ Մանավազյանի վերաբերյալ տարածած տեղեկությունները. AM-ի հերթակա...
04/03/2026

Դատարանը պարտավորեցրեց Վազգեն Սաղաթելյանին հերքել Արուսյակ Մանավազյանի վերաբերյալ տարածած տեղեկությունները. AM-ի հերթական հաղթանակը՝ զրպարտության գործով

ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանի վերաբերյալ «Իմնեմնիմի» հաղորդման ընթացքում Վազգեն Սաղաթելյանի տարածած տեղեկատվությունը դատարանը ճանաչեց զրպարտություն՝ պարտավորեցնելով տարածել հերքում 📺❗

2026 թվականի մարտի 3-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հայցն ընդդեմ Վազգեն Սաղաթելյանի՝ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջների մասին 📄

✔️Դատարանը վճռով արձանագրեց, որ Վազգեն Սաղաթելյանի կողմից 2025 թվականի հուլիսի 19-ին «Իմնեմնիմի» հաղորդման ընթացքում տարածած տեղեկությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը, ինչպես նաև օբյեկտիվ ընկալման տեսանկյունից դիտվում են անձի պատիվը և արժանապատվությունը արատավորող։ Միաժամանակ դատարանը փաստեց, որ Վազգեն Սաղաթելյանը ունեցել է պատգամավորի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու հստակ դիտավորություն ⚖️

Արուսյակ Մանավազյանի խախտված իրավունքների դատական պաշտպանությունը ստանձնել էր AM իրավաբանական ընկերությունը, ի դեմս ավագ իրավախորհրդատու, փաստաբան Արման Ներսիսյանի 👨🏻‍⚖️📚

Դատարանը պարտավորեցրել է Վազգեն Սաղաթելյանին տարածել հերքում, ինչպես նաև Արուսյակ Մանավազյանին վճարել գումարային փոխհատուցում 💰📑

📌Այս վճիռը ևս մեկ անգամ հաստատում է, որ զրպարտության դեմ իրավական պայքարը կարող է լինել արդյունավետ, իսկ խախտված պատվի և արժանապատվության պաշտպանությունը՝ լիարժեք ապահովված պրոֆեսիոնալ իրավաբանական ներկայացուցչության պայմաններում 💼

Վերաքննիչ բողոքի արդյունքում լիազորագրով ստացված գումարի վերադարձի հարցը բավարարվել է ամբողջությամբ. AM-ը գրանցեց հերթակ...
03/03/2026

Վերաքննիչ բողոքի արդյունքում լիազորագրով ստացված գումարի վերադարձի հարցը բավարարվել է ամբողջությամբ. AM-ը գրանցեց հերթական հաղթանակը ⚖️

Հաճախորդը դիմել էր մեզ՝ հայտնելով, որ իր հետ ամուսնության մեջ գտնվող կնոջը արտասահմանից ուղարկել էր լիազորագիր, որի հիման վրա վերջինս օտարել էր մինչև ամուսնությունը հաճախորդի կողմից ձեռք բերված գույքը 🏠 և հրաժարվում էր վերադարձնել օտարումից ստացված գումարը 💰։

☑️AM իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Պայծառ Քոչարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է ամբողջությամբ , և դատարանը որոշել է կնոջից բռնագանձել 2.800.000 ՀՀ դրամ 💵՝ որպես պարտավորության գումար և դրան հաշվեգրվող տոկոսները 📊։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ներկայացված հայցի շրջանակներում հաշվի էր առնվել, որ հաճախորդը չուներ համապատասխան միջոցներ ամբողջ պետական տուրքի վճարումը կատարելու համար 💳, և ներկայացվել էր 2.800.000 ՀՀ դրամի չափով գումարի բռնագանձման պահանջ։

Դատավարության ընթացքում ՀՀ բոլոր պետական մարմիններից և բանկերից ձեռք բերված ապացույցների հիման վրա ներկայացվել էր հայցի առարկան 46.065.000 ՀՀ դրամով լրացնելու միջնորդություն 📑՝ խնդրելով դատարանին հետաձգել պետական տուրքի վճարումը ⏳։ Սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը , իսկ գործի քննության արդյունքում մերժվել էր նաև հայցը՝ հիմնավորելով, որ լիազորագիրը որևէ վերապահում կամ նշում չի պարունակում այն մասին, որ լիազորված անձը պարտավոր է եղել գույքը վաճառելուց և ստացված գումարը վերադարձնելու պարտականություն ունենալ։

Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Լիլիթ Սարգսյանի, ընդունեց հիմնավորումը, որ առաջին ատյանի դատարանի վճիռը խախտել է նյութական և դատավարական իրավունքի նորմերը, որոնք ազդել էին գործի ելքի վրա։

📌Դատարանը ոչ միայն բավարարեց վերաքննիչ բողոքը , այլև կայացրեց նախադեպը չունեցող որոշում ՝ պետական տուրքի արտոնության հարցում և հայցի առարկայի փոփոխության հարցով գործը նոր քննության ուղարկելով նույն դատարան 🔄։

Այս որոշումը առանձնահատուկ նշանակություն ունի դատական պրակտիկայում 📌․ մինչ այս մի շարք քաղաքացիական գործերով դատարանները մերժում էին լիազորագրով ստացված գումարը լիազորողին վերադարձնելու վերաբերյալ հայցերը՝ նշելով, որ լիազորագրում նշված չէ ստացված գումարը վերադարձնելու պարտականություն։ Վերաքննիչ դատարանի այս նախադեպային որոշումը ամրագրում է, որ քաղաքացիները կարող են պաշտպանել իրենց իրավունքները 🛡️՝ անկախ լիազորագրի սահմանափակումներից։

AM իրավաբանական ընկերությունը շարունակաբար հետևում է արդիական դատական պրակտիկային 📈 և ապահովում է հաճախորդների իրավունքի պաշտպանությունը 🤝՝ առաջ մղելով նորարարական և արդյունավետ լուծումներ իրավաբանական ոլորտում ։

Հեղինակային իրավունքի խախտման համար՝ մինչև 2 մլն դրամ փոխհատուցում․ նոր առաջարկ ⚖️«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր...
28/02/2026

Հեղինակային իրավունքի խախտման համար՝ մինչև 2 մլն դրամ փոխհատուցում․ նոր առաջարկ ⚖️

«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր Վանիկ Մարգարյանը հանդես է եկել ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի համատեղ կազմակերպած աշխատանքային նիստին, որտեղ քննարկվել են հեղինակային իրավունքի օրենսդրության բարեփոխման հնարավորությունները։ 🏛️

Վանիկ Մարգարյանը ներկայացրել է կոլեկտիվ կառավարման համակարգի բարեփոխումների և հեղինակների իրավունքների պաշտպանության նոր մեխանիզմները, որոնց օրենսդրական նախագծերի փաթեթի մշակմանը մասնակցել է որպես համահեղինակ։ 📑

Հատկանշական է, որ նախագծով հեղինակները հնարավորություն կստանան օրենքով սահմանված փոխհատուցում պահանջել իրենց իրավունքները խախտողներից՝ 50 000-ից մինչև 2 000 000 ՀՀ դրամի չափով։ 💰

Նախագծերի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության պաշտպանվածության մակարդակը էապես բարելավվելու է, իսկ հեղինակները դատական կարգով հնարավորություն կստանան արդյունավետորեն պաշտպանել իրենց իրավունքները՝ հակազդելով խախտումներին և ապահովելով մրցակցային ու անվտանգ ստեղծագործական միջավայր։ 🛡️

Անշարժ գույքի 10 տարվա բարեխիղճ տիրապետումը հիմք է դարձել սեփականության իրավունքի ճանաչման համար. AM- հերթական հաղթանակը...
20/02/2026

Անշարժ գույքի 10 տարվա բարեխիղճ տիրապետումը հիմք է դարձել սեփականության իրավունքի ճանաչման համար. AM- հերթական հաղթանակը 🏛️

Վստահորդը տարիներ շարունակ ապրել է վեճի առարկա դարձած հասցեում ամուսնու հետ, սակայն վերջինս երկրից հեռանալուց հետո նա միանձնյա շարունակել է բնակարանի օգտագործումը՝ հոգալով դրա պահպանությունը և կատարելով բոլոր անհրաժեշտ ծախսերը 📑

Նրա բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետումը շարունակվել է ավելի քան 10 տարի, ինչը հիմք հանդիսացավ սեփականության իրավունքի ճանաչման համար ⚖️

Դատարանը, հիմնվելով AM իրավաբանական ընկերության ներկայացրած գրավոր ապացույցների և վկաների ցուցմունքների վրա, հաստատեց, որ ամուսնու երկարատև անգործությունը վկայում է բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու մասին, իսկ վստահորդի տիրապետումը համարվում է բարեխիղճ և շարունակական 🖋️

📌Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը բավարարեց հայցը և ձեռքբերման վաղեմության հիմքով ճանաչեց քաղաքացու սեփականության իրավունքը անշարժ գույքի նկատմամբ, իսկ նրա շահերը դատարանում ներկայացրեց AM իրավաբանական ընկերության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Արման Ներսիսյան

Address

49 Arshakunyats Str. , 22
Yerevan
0026

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+37412262626

Alerts

Be the first to know and let us send you an email when AM Consulting Services posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to AM Consulting Services:

Share