15/06/2024
Շարունակելով բացահայտել հարկային օրենսգրքի մեջ կատարված փոփոխությունները եկամուտների հայտարարագրման վերաբերյալ, այսօր ցանկանում ենք անդրադառնալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող խմբերից մեկին՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղացիներին, ովքեր 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած կազմակերպության մասնակից են։
Ո՞ր դեպքում եք դուք օրենքի այս կետի մեջ ներառվում․
✔️ՀՀ քաղաքացի եք,
✔️ՀՀ ռեզիդենտ եք՝ հարկային տարում ՀՀ-ում փաստացի գտնվել եք 183 և ավելի օր կամ ձեր կենսական շահերի կենտրոնը՝ տունը կամ բնակարանը, ընտանիքը, մասնագիտական կամ այլ գործունեության վայրը, գտնվում է ՀՀ-ում,
✔️2023 թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում/հանդիսացել եք 2022 թ․-ի արդյունքով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած առևտրային կազմակերպության մասնակից՝ բաժնետեր, փայատեր, անդամ,
✔️ Այդ կազմակերպությունը նույնպես ՀՀ ռեզիդենտ է՝ ՀՀ-ում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված, կանոնները գրանցած) կազմակերպություն է։
Հայտարարագիրը գրագետ լրացնելու և այն ճիշտ ներկայացնելու գործում վստահեք Leader & Co իրավաբանական ընկերության փորձառու մասնագետներին՝ գրելով մեզ անձնական նամակ, զանգահարելով +374 11 269252 հեռախոսահամարին կամ այցելելով մեր գրասենյակ՝ ք. Երևան, Պռոշյան 10:
#հարկային #հարկեր #հայտարարագիր #ՊԵԿ