DGA Law Firm

DGA Law Firm Law firm in Yerevan

Office
7/1 Charents Str. Yerevan 0025, Armenia

Tel. +374 10 555 822
mob. +374

Արդարությունը մեկ-մեկ հիվանդանում է, բայց երբեք չի մահանում․․․
16/04/2020

Արդարությունը մեկ-մեկ հիվանդանում է, բայց երբեք չի մահանում․․․

«Արդարությունը մեկ-մեկ հիվանդանում է, բայց երբեք չի մահանում»:

Ութ տարի ժամկետով ազատազրկու՞մ, թե քրեական հետապնդման դադարեցում.  ⚖️   ⚖️   ⚖️   ⚖️   ⚖️ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյ...
31/03/2020

Ութ տարի ժամկետով ազատազրկու՞մ, թե քրեական հետապնդման դադարեցում.
⚖️ ⚖️ ⚖️ ⚖️ ⚖️
ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գրեթե հինգ տարի տևած դատաքննությունը վերջապես ավարտվեց: Նշված գործով «DGA» իրավաբանական ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Գևորգյանի /Ашот Геворгян (Ashot Gevorgyan)/ պաշտպանյալ Է.Հ.-ն մեղադրվում էր երկու դրվագով առանձնապես խոշոր չափի յուրացման և մեկ դրվագով՝ խոշոր չափի հափշտակության կատարման մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ և նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ)։ Նշված արարքների համար մեղադրողը դատարանում պահանջում էր 8 տարի ժամկետով ազատազրկում։ Դատաքննության ընթացքում պաշտպանական կողմի միջնորդություններով դատարանի համապատասխան որոշումներով նշանակված լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունների, ինչպես նաև ձեռք բերված այլ ապացույցների ու տվյալների արդյունքում դատարանը դատավճռով վերավորակեց Է.Հ.-ին մեղսագրվող արարքները, որի արդյունքում սկզբնական մեղադրանքով ներկայացված վնասի չափը նվազեցվեց մոտավորապես 90 տոկոսով: Արարքների վերավորակման արդյունքում դատարանը 11.03.2020թ. հրապարակած դատավճռով մեր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրեց՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Շնորհավորում ենք մեր վստահորդին ու Աշոտ Գևորգյանին երկարատև ու բարդ պայքարից հետո ձեռք բերված այս մեծ հաջողության համար։ Միևնույն ժամանակ նշում ենք, որ սա հաղթանակի առաջին քայլն է, և անկախ քրեական հետապնդման դադարեցման փաստից՝ մենք նպատակ ունենք վերադաս ատյանում հասնել արդարության վերականգնմանն ու արդարացման դատավճռի։

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ՄԵԴԱԼՈՎՄեր թիմն ուրախ է հայտնել, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  օրինականու...
05/09/2018

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ՄԵԴԱԼՈՎ

Մեր թիմն ուրախ է հայտնել, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի և ՀՀ դատախազության մարմիններում երկարամյա աշխատանքի համար դատախազության մի խումբ վետերանների թվում Հայաստանի դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված հուշամեդալով է պարգևատրել նաև Իրավաբանական ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Գևորգյանին ( Ashot Gevorgyan), ով մինչ փաստաբանական գործունեությամբ զբաղվելը շուրջ 30 տարի աշխատել է ՀՀ դատախազության համակարգում՝ իր ներդրումն ունենալով մեր պետության կարևորագույն կառույցներից մեկի կայացմանը:
Բարձր ենք գնահատում իրավակարգի ամրապնդման հարցում կայուն ու պրոֆեսիոնալ դատախազական համակարգ ունենալու անհրաժեշտությունը և շնորհավորում ՀՀ դատախազության բոլոր ներկա և նախկին աշխատակիցներին կառույցի կազմավորման 100-ամյակի առթիվ՝ մաղթելով նորանոր նվաճումներ իրավական պետության կառուցման ծանր և պատասխանատու գործում:

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵ՞Ք, ՈՐ սատանան ու մսի պահածոն  դեռևս մեկ ու կես դար առաջ: Այսպես, 1870 թվականին մսի պահածո արտադրող "Willia...
01/09/2018

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵ՞Ք, ՈՐ սատանան ու մսի պահածոն դեռևս մեկ ու կես դար առաջ:
Այսպես, 1870 թվականին մսի պահածո արտադրող "William Underwood Company"-ն առաջինն էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որը գրանցեց իր ապրանքային նշանը՝ "Deviled ham"-ը:
Այսօր բիզնեսը, ապրանքների և ծառայությունների շուկան հնարավոր չէ պատկերացնել առանց ապրանքային նշանների: Եթե մեկ նախադասությամբ, ապա ապրանքային նշանը նիշ է, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար։ Ապրանքային նշանի իրավատերը այլ անձանց կողմից այն ապօրինի օգտագործելու ռիսկից պաշտպանվելու համար պետք է գրանցի իր ապրանքանիշը, ինչը կատարվում է ազգային կամ միջազգային գրանցման ընթացակարգերով: Այսօր աշխարհում ավելի մեծ կիրառություն ունի ապրանքային նշանների միջազգային գրանցուման Մադրիդյան համակարգը, որին 1991 թվականից անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը:
իրավաբանական ընկերությունն իրավաբանական ծառայությունների լայն շրջանակի մատուցման հետ միասին իրականացնում է նաև ապրանքային նշանների գրանցում և՛ ազգային, և՛ միջազգային ընթացակարգերով: Ապրանքային նշանների գրանցման ընթացակարգերի, ինչպես նաև ծառայությունների մատուցման արժեքի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ ինչպես այցելելով մեր գրասենյակ, այնպես էլ կապ հաստատելով հեռախոսազանգի, էլեկտրոնային փոստի կամ անձնական հազորդագրության միջոցով:
Մեր վստահորդները քաջ գիտակցում են, որ ցանկացած ներդրում ապահով է, եթե այն երաշխավորված է այլ անձանց ոտնձգություններից:

ԵՎ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾՈՎՀամաշխարհային ճանաչման երկու ընկերություններ՝ շվեյցարական SWATCH-ն ...
20/07/2018

ԵՎ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾՈՎ
Համաշխարհային ճանաչման երկու ընկերություններ՝ շվեյցարական SWATCH-ն ու ամենրիկյան APPLE-ը ամենատարբեր երկրների դատատական ատյաններում պայքարում են ՝ «One more thing» ապրանքային նշանի գրանցման հարցի շուրջ:
Հայաստանի Հանրապետությունում նմանատիպ դատական գործը ավարտվեց շվեյցարական SWATCH-ի (ներկայացուցիչ՝ փաստաբան Գոհար Գևորգյանի) հաղթանակով: Վերջինիս կողմից ներկայացված համոզիչ փաստարկների քննության արդյունքում 22.06.2018թ. հրապարակած վճռոմ ՀՀ Վարչական դատարանը (նախագահությամբ դատավոր Ա. Ավագյանի) արձանագրել է, որ հանրահայտ է այն փաստը, որ APPLE INC ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը մահացել է դեռևս 2011թ., ուստի ընկերության շնորհանդեսներին նրա կողմից օգտագործվող «One more thing» արտահայտությունը չէր կարող 2016թ., երբ SWATCH ընկերությունը դիմել էր ապրանքային նշանի գրանցման համար, Սթիվ Ջոբսի կողմից լինել օգտագործման մեջ:
Միաժամանակ Դատարանի գնահատմամբ որևէ այլ սուբյեկտի կողմից «One more thing» արտահայտությունը երբևէ օգտագործած լինելու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ նման արտահայտությունը համընդհանուր դարձած որակելու համար, այդ թվում ՝ «Կոլոմբո» դետեկտիվ հեռուստասերիալում Կոլոմբոյի դերասանի, APPLE INC ընկերության հիմնադրի կամ SWATCH ընկերության կողմից:
Վերոնշյալ և բազմաթիվ այլ հիմնավորումներով Դատարանը բավարարելով մեր վստահորդի Սվոչ ԱԳ ընկերության անունից ներկայացված հայցադիմումը՝ պարտավորեցնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալությանը «ՕNE MORE THING» « SWATCH ՕNE MORE THING» ապրանքային նշանների միջազգային գրանցումներին հայտարկված համապատասխան դասերում Հայաստանի Հանրապետությունում տրամադրել իրավական պաշտպանություն:

Շնորհավորում ենք մեր ընկերության գլխավոր տնօրեն, փաստաբան Գոհար Գևորգյանին հերթական հաղթանակի կապակցությամբ և մաղթում շարունակական հաջողություններ:

Սահմանադրությունը երկրի իրավական հիմքն է, հասարակական, գաղափարական և արժեքաբանական կարևորագույն փաստաթուղթ, որում ամրագր...
05/07/2018

Սահմանադրությունը երկրի իրավական հիմքն է, հասարակական, գաղափարական և արժեքաբանական կարևորագույն փաստաթուղթ, որում ամրագրված են պետության և հասարակության գոյության համար էական սկզբունքները:
Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հեղափոխությունը մեզանում վերաարժևորեց հարգանքը Սահմանադրության և սահմանադրականության նկատմամբ:
DGA Իրավաբանական ընկերությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ՝ մաղթելով բոլորիս լինել ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետությունան կայացման ականատեսն ու կերտողը:

ԵՐԵԽԱՅԻ ՀԵՏ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ՄԵԿՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՆԱԽ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍՏԱՆԱԼ ԱՆՁՆԱԳԻՐ․ ԻՍԿ ԻՆՉՊԵ՞Ս Է ԵՐԵԽԱՅԻՆ ՏՐՎՈՒՄ ԱՆՁՆԱԳԻՐԵրեխայի հետ...
26/05/2018

ԵՐԵԽԱՅԻ ՀԵՏ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ՄԵԿՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՆԱԽ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍՏԱՆԱԼ ԱՆՁՆԱԳԻՐ․
ԻՍԿ ԻՆՉՊԵ՞Ս Է ԵՐԵԽԱՅԻՆ ՏՐՎՈՒՄ ԱՆՁՆԱԳԻՐ

Երեխայի հետ օտարերկրյա ճանապարհորդություն պլանավորելիս անհրաժեշտ է իմանալ, որ մինչև 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Դիմումը ներկայացվում է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: Եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով: Դիմումին կից ներկայացվում է նաև ծնողների անձնագրերի պատճենները, առկայություն դեպքում նաև ՝ ամուսնության վկայականի պատճենը:
Երեխային ծնողի դիմումի հիման վրա անձնագիր չի տրամադրվում, եթե մյուս ծնողը, ոմ հետ օրինական հիմքերով բնակվում է երեխան, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն նախապես ներկայացնում է անձնագիր տրամադրելու անհամաձայնության վերաբերյալ գրավոր հայտարարություն:

ՓԱՍՏԻՆՖՈ-ի անդրադարձը մեր վերաքննիչ բողոքի հիման վրա սպանության գործով դատավճռի բեկանմանը
04/04/2018

ՓԱՍՏԻՆՖՈ-ի անդրադարձը մեր վերաքննիչ բողոքի հիման վրա սպանության գործով դատավճռի բեկանմանը

Սպանության գործով առաջին ատյանի դատարանը դատապարտել էր 14 տարվա ազատազրկման, իսկ վերաքննիչը՝ 11 տարի

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵԻ՞Ք, որ որոշ անձինք կարող են ժառանգություն ստանալ նույնիսկ այն դեպքում, երբ կտակով նրանց ոչինչ չի ժառանգվել...
19/03/2018

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵԻ՞Ք, որ որոշ անձինք կարող են ժառանգություն ստանալ նույնիսկ այն դեպքում, երբ կտակով նրանց ոչինչ չի ժառանգվել:

ՀՀ օրենսդրությունն առանձնահատուկ պաշտպանություն է նախատեսում սոցիալական որոշակի խմբերի համար: Կտակի առկայության պարագայում՝ այդ խմբին պատկանող ժառանգը անկախ կտակի բովանդակությունից, իրավունք ունի ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ, եթե ժառանգությունը կատարվեր ըստ օրենքի: Այլ կերպ ասած` օրինակ, եթե անձը, որն ունի անչափահաս երեխա, որոշել է իր ամբողջ գույքը կտակել որևէ այլ անձի ու իր կտակում չի հիշատակել իր անչափահաս երեխային, ապա անկախ այդ հանգամանքից, երեխան իրավունք ունի ժառանգել այն գույքի կեսը, որ նրան կհասներ, եթե կտակը գոյություն չունենար: Ժառանգման այսպիսի իրավունքը կոչվում է պարտադիր բաժնի իրավունք, որից, ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1194-րդ հոդվածի, օգտվում են ժառանգատուի մահվան պահին վերջինիս՝
1. անչափահաս երեխաները,
2.հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած երեխաները,
3.հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ամուսիը,
4. հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ծնողները:

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵԻ՞Ք, ՈՐ...Առաջին Մարտի 8-ը նշվել է Փետրվարի 28-ին: Դրանից մեկ տարի անց միայն ՝ 1910թ. Կանանց միջազգային կոն...
08/03/2018

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵԻ՞Ք, ՈՐ...
Առաջին Մարտի 8-ը նշվել է Փետրվարի 28-ին: Դրանից մեկ տարի անց միայն ՝ 1910թ. Կանանց միջազգային կոնֆերանսում առաջարկվեց Կանանց իրավունքների պաշտպանության տոնը նշել Մարտի 8-ին:
Պատմական հենց այդ ժամանակաշրջանում էլ սկիզբ է առել կանանց պայքարը հավասար իրավունքների համար, ու թեև ժամանակակից աշխարհի շատ երկրներում կանայք կարողացել են հասնել իրավունքների բացարձակ հավասարության, միլիոնավոր կանայք աշխարհում դեռևս զրկված են իրենց հիմնարար իրավունքներից:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը 2015թ. ամրագրեց.
«Կանայք և տղամարդիկ իրավահավասար են»:
«Մայրությունը և մանկությունը պետության հաուկ պաշտպանության և հովանավորության ներքո են»:
DGA իրավաբանական ընկերությունը սրտանց շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին կանանց տոների կապակցությամբ՝ մաղթելով երջանություն և սեր, աշխարհն ավելի լավն ու գեղեցիկը դարձնելու անսահաման ներուժ և հավատ:

ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ՝ ԳՐԱՎԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, ք...
26/02/2018

ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ՝ ԳՐԱՎ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, քննելով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցը, 22.02.2018թ. ուշ երեկոյան բավարարեց «DGA» իրավաբանական ընկերության հիմնադիր, փաստաբան Աշոտ Գևորգյանի միջնորդությունը և որպես կալանավորում խափանման միջոցին այլընտրանք կիրառեց գրավը։
Նշենք, որ քրեական գործի շրջանակներում «DGA» իրավաբանական ընկերության վստահորդին առաջադրվել է մեղադրանք պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի հանցափորձի և կաշառք ստանալու հանցակազմերով (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդավծի 1-ին մաս, 38-314-րդ հոդվածի 1-ին մաս և 311-րդ հոդվածի 2-րդ մաս):
Շնորհակալ ենք դատարանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումներին համահունչ գործելու համար։ Վստահ ենք, որ դատարանների կողմից նման արդարադատության իրականացման պայմաններում ոլորտում հաղթանակները կլինեն շարունակական։

Address

7/1 Charents Str
Yerevan
0025

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00

Telephone

+37494588600

Alerts

Be the first to know and let us send you an email when DGA Law Firm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to DGA Law Firm:

Share