16/01/2026
Բաց դիտահորեր, ճանապարհի սառցապատ և ավազապատ հատվածներ, խորը փոսեր և վերջապես նախազգուշացնող նշանների ի սպառ բացակայություն․․․
Եվ այսպես, avtovtarner.am փաստաբանական գրասենյակի հերթական հանրօգուտ հաղթանակը՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը անփոփոխ թողեց վարչական դատարանի վճիռը, որը վերաբերվում է ճանապարհի երթևեկելի հատվածում գտնվող բաց դիտահորի հետևանքով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին։ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ արձանագրվեց Երևանի քաղաքապետարանի անգործությունը՝ բաց դիտահորը ճանապարհային նշաններով չկահավորելը եղել է ոչ իրավաչափ, որի հետևանքով քաղաքացուն պատճառվել է 6․000․000 ՀՀ դրամի վնաս։
Խորհուրդ վարորդներին՝ նմանատիպ պատահարների դեպքում պարտադիր պահանջեք, որպեսզի պատահարը գրանցվի և արձանագրվի պատահարի պատճառը։
Միշտ վարորդի կողքին՝ փաստաբան Ռուբեն Բալոյան։