Մտավոր սեփականության իրավունքում տարանջատում ենք երկու բնագավառներ՝ արդյունաբերական սեփականություն, որը հասկացության լայն իմաստով պահպանում է գյուտերը և հեղինակային իրավունք, որը պահպանում է գրական և գեղարվեստական ստեղծագործությունները:
Հեղինակային իրավունքի ոլորտին են վերաբերվում հեղինակի ստեղծագործությունները: Հեղինակային իրավունքով պահպանվում են հետեւյալ ստեղծագործությունները՝ վեպերը, բանաստեղ
ծությունները, պիեսները, տեղեկատուները, թերթերը, համակարգչային ծրագրերը, տվյալների բազաները, ֆիլմերը, երաժշտական և պարարվեստի ստեղծագործությունները, նկարները, գծանկարները, ՝ լուսանկարները, քանդակները, ճարտարապետական ստեղծագործությունները, գովազդները, քարտեզները, տեխնիկական գծագրերը և այլն, որոնց թիվը սպառիչ չէ։
Գրեթե բոլոր եվրոպական լեզուներում բացառությամբ անգլերենի, հեղինակային իրավունք՝ copyright ասելով հասկանում ենք հեղինակի իրավունքները: copyright արտահայտությունը բառացիորեն նշանակում է պատճենման իրավունք: