LEV GROUP. Լև Գրուպ փաստաբանական գրասենյակ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • LEV GROUP. Լև Գրուպ փաստաբանական գրասենյակ

LEV GROUP. Լև Գրուպ փաստաբանական գրասենյակ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from LEV GROUP. Լև Գրուպ փաստաբանական գրասենյակ, Lawyer & Law Firm, Հանրապետության Հրապարակ, Մհեր Մկրտչյան 8/1, Yerevan.

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
https://www.instagram.com/levgroup.official/
https://t.me/levgroup_official

Ջերմորեն շնորհավորում ենք կամքի ուժով, իմաստությամբ և հիասքանչ կանացիությամբ օժտված, օրենքի և իրավունքի պաշտպան՝  Լեվ Գր...
25/08/2026

Ջերմորեն շնորհավորում ենք կամքի ուժով, իմաստությամբ և հիասքանչ կանացիությամբ օժտված, օրենքի և իրավունքի պաշտպան՝ Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի փաստաբան Էլլա Մնացականյանին ծննդյան տարեդարձի առթիվ։
❤️Սիրելի Էլլա, թող յուրաքանչյուր մասնագիտական քայլ լինի դիպուկ, յուրաքանչյուր խոսք՝ կշռադատված, իսկ յուրաքանչյուր հաղթանակ՝ հիացմունքի արժանի։ Թող Ձեր ճանապարհին հանդիպեն երախտապարտ վստահորդներ, պատվարժան գործընկերներ և արժանի մրցակիցներ։
Մաղթում ենք, որ ճակատագիրը Ձեզ համար միայն ամենաերջանիկ վճիռները կայացնի, աշխատանքում՝ կարիերայի հարթ վերելք ունենաք և իրականանան ամենանվիրական երազանքները։

Անկախ նրանից, թե ինչ կարծիք ունեմ խորհրդարան անցած քաղաքական, կառավարություն ձևավորող ուժերի մասին, ցավով եմ արձանագրում...
24/08/2026

Անկախ նրանից, թե ինչ կարծիք ունեմ խորհրդարան անցած քաղաքական, կառավարություն ձևավորող ուժերի մասին, ցավով եմ արձանագրում վերջին օրերին բանակում տեղի ունեցող դեպքերին, որոնք չեն կարող դիտվել պատահականություն և օբյեկտիվ իրավական գնահատական չտալու դեպքում լինելու են շարունակական։ Ինքս ժամանակին ծառայել եմ խորհրդային այսպես կոչված «ամենաէլիտար» զորամիավորումում, որտեղ սովորեցնում էին մարդ սպանելու «արվեստը», որտեղ մահանալու, հաշմվելու հավանականությունն ավելի բարձր էր, սակայն այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ էր, այնպիսի դրված խաղի կանոններ, որ անհնարինը դառնում էր հնարավոր ու առանց զոհերի և ամենակարևորը, այդ բանակային դաստիարակությունը՝ չհանձնվելու, չդավաճանելու, ուղեկցեց և ուղեկցում է ողջ գիտակցական կյանքում։ Ստորև ներկայացվող պարտադիր կանոնները պետք է ներմուծել Հայկական բանակ։

1. ԲԱՆԱԿԻՑ ԶԻՆՎՈՐԸ ՊԵՏՔ Է ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱ ՈՂՋ
Խաղաղ պայմաններում զինվորի մահը դժբախտ պատահար չէ, վիճակագրություն չէ և հերթական քրեական գործի համար չէ։
Դա պետության համար արտակարգ ազդանշան է։
Պետությունը քաղաքացուն զորակոչում է բանակ, սահմանափակում նրա ազատությունը, որոշում նրա օրվա ռեժիմը, բնակության վայրը, ծառայության պայմանները և պարտադրում ենթարկվել հրամանին։
Այդ պահից պետությունը նրա կյանքի անվտանգության համար ստանձնում է բարձրագույն պատասխանատվություն։
Եվ երբ մայրը պետությանը ողջ որդի է հանձնում, իսկ պետությունը նրան վերադարձնում է դագաղով, միայն «քննություն է ընթանում» արտահայտությունն այլևս պատասխան չէ։
Պետությունը պարտավոր է բացատրել՝ ինչո՞ւ չկարողացավ պաշտպանել իր զինվորին։
Պետության նպատակը մահերից հետո մեղավոր փնտրելը չէ միայն։
Պետության նպատակը համակարգ կառուցելն է, որտեղ զինվոր սպանելը, նրան ինքնասպանության հասցնելը, նվաստացնելը, ծեծելը կամ ահաբեկելը գործնականում անհնար կլինի, իսկ փորձը՝ անխուսափելիորեն կբերի խստագույն պատասխանատվության։

2. ՄԵԿ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՀԸ՝ ԱՄԲՈՂՋ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՀԱԶԱՆԳ
Խաղաղ պայմաններում յուրաքանչյուր զինծառայողի մահ պետք է ինքնաբերաբար գործարկի արտակարգ իրավական արձագանք։
Չպետք է լինի նախապես ընտրված վարկած։
Չպետք է լինի՝ «ինքնասպան է եղել, գործը պարզ է»։
Չպետք է լինի՝ «զինվորների միջև միջադեպ էր»։
Ինքնասպանությունը եզրակացություն է, ոչ թե քննության մեկնարկային վարկած։
Պարտադիր պետք է ստուգվեն սպանության, ինքնասպանության հասցնելու, բռնության, շորթման, նվաստացման, սպառնալիքի, պաշտոնեական անգործության և դեպքը թաքցնելու բոլոր ողջամիտ վարկածները։
Դեպքի առաջին իսկ ժամից պետք է պահպանվեն տեսագրությունները, հեռախոսային և այլ նշանակություն ունեցող տվյալները, մեկուսացվեն հնարավոր ապացույցները և ապահովվի վկաների անվտանգությունը։
Մահացած զինվորը խոսել այլևս չի կարող։ Պետության պարտականությունն է ապացույցներին ստիպել խոսել զինվորի փոխարեն։

3. ԲԱՆԱԿՈՒՄ «ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔ» ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ
Բանակում պետք է գործի ընդամենը մեկ օրենք՝ զինվորական կանոնագիրք։
«Տղայական հարաբերություն», «դեդովշչինա», «բանակային կարգ», «մեր մեջ կլուծենք» հասկացությունները պետք է արմատախիլ արվեն։
Զինվորին ապտակելը «դաստիարակություն» չէ։
Նվաստացնելը «կարգապահություն» չէ։
Գումար պահանջելը «բանակային ավանդույթ» չէ։
Լռեցնելը «զորամասի պատիվը պահել» չէ։
Դրանք կարող են լինել հանցավոր արարքներ, և պետությունը պարտավոր է դրանց այդպիսի գնահատական տալ, երբ առկա են օրենքով նախատեսված հատկանիշները։

4. ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՍԵԼ՝ «ՉԳԻՏԵԻ»
Յուրաքանչյուր զորամասում պետք է գործի հրամանատարական պատասխանատվության հստակ շղթա։
Եթե զինվորը ամիսներով ենթարկվել է բռնության, նվաստացման կամ շորթման, իսկ հետո մահացել է, քննությունը չի կարող ավարտվել միայն անմիջական կատարողի հայտնաբերմամբ։
Պետք է պարզել նաև՝
ո՞վ գիտեր, ո՞վ պարտավոր էր իմանալ, ո՞վ կարող էր կանխել, ո՞վ լռեց և ո՞վ փորձեց թաքցնել։
Ուսադիրը պատասխանատվությունից ազատող վահան չէ։
Որքան բարձր է պաշտոնը, այնքան բարձր պետք է լինի պատասխանատվության չափը։

5. ԶԻՆՎՈՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱ ԱՀԱԶԱՆԳԵԼ՝ ԱՌԱՆՑ ՎԱԽԵՆԱԼՈՒ
Պետք է ստեղծվի հրամանատարական համակարգից անկախ շուրջօրյա պաշտպանված կապ։
Մեկ զանգ։
Մեկ հաղորդագրություն։
Մեկ ահազանգ։
Եվ պետական անկախ մեխանիզմը պարտավոր է գործել։
Ահազանգող զինվորի ինքնությունը ապօրինի բացահայտելը կամ նրա նկատմամբ վրեժխնդիր լինելը պետք է հանգեցնի խիստ պատասխանատվության։
Բանակում օգնություն խնդրելը թուլություն չէ։ Իսկ օգնության կանչը չլսելը կարող է հաջորդ օրը մարդկային կյանք արժենալ։

6. ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ՝ ՈՉ ԹԵ ԹՂԹԱՅԻՆ, ԱՅԼ ԿԵՆԴԱՆԻ ՀԱՄԱԿԱՐԳ
Յուրաքանչյուր ինքնասպանության հետևում պետությունը պարտավոր է փնտրել ոչ միայն «անձնական պատճառներ», այլև պատասխանել՝
արդյո՞ք նրան նվաստացրել են, արդյո՞ք ծեծել են, արդյո՞ք շանտաժի ենթարկել են, արդյո՞ք օգնություն է խնդրել, արդյո՞ք որևէ մեկը լսել է ու լռել։
Զինվորական հոգեբանը պետք է մասնագիտական առումով անկախ լինի հրամանատարից։
Բարձր ռիսկի յուրաքանչյուր զինծառայող պետք է անմիջապես դուրս բերվի վտանգավոր միջավայրից։
Հոգեբանի ստորագրությունը չի կարող դառնալ պետական ինքնապաշտպանության թուղթ։
Հոգեբանի գործը փաստաթուղթ լրացնելը չէ։ Նրա գործը կյանք փրկելն է։

7. ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ԱՆԿԱԽ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Որևէ համակարգ չպետք է փաստացի ինքն իրեն քննող և ինքն իրեն արդարացնող փակ կառույց դառնա։
Խաղաղ պայմաններում զինծառայողի յուրաքանչյուր կասկածելի մահ պետք է ենթարկվի արդյունավետ և հնարավորինս անկախ քննության։
Դեպքի վայրի խեղաթյուրումը, տեսագրության անհետացումը, ապացույցի ոչնչացումը կամ վկայի նկատմամբ ճնշումը պետք է ստանա առանձին իրավական գնահատական։
Զինվորի մահը թաքցնողը պետք է հասկանա՝ լռությունը պատասխանատվությունից փրկության ճանապարհ չէ։

8. «ԿԱՐՄԻՐ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ» ՍԿԶԲՈՒՆՔ
Եթե նույն զորամասում կրկնվում են մահերը, ինքնասպանության փորձերը, բռնությունը կամ ծանր նվաստացումները, պետությունն իրավունք չունի սպասելու հաջորդ զոհին։
Այդ զորամասը պետք է անմիջապես անցնի հատուկ վերահսկողական ռեժիմի։
Պետք է ստուգվի ոչ միայն կոնկրետ դեպքը, այլ ամբողջ հրամանատարական շղթան և զորամասի ներքին բարոյահոգեբանական միջավայրը։
Երկրորդ դագաղից հետո «պատահականություն» բառը պետք է դուրս գա պետական բառապաշարից։

9. ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐԻ ԾՆՈՂԸ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՔՆՆԻՉ
Անընդունելի է, երբ որդուն կորցրած մայրը կամ հայրը տարիներով ստիպված է ապացույց հավաքել, տեսագրություն որոնել, վկաներ գտնել և պետական մարմիններին համոզել, որ իր երեխայի մահը քննեն։
Դա ծնողի պարտականությունը չէ։ Դա պետության պարտականությունն է։
Ընտանիքը պետք է ունենա արդյունավետ մասնակցության, անհրաժեշտ տեղեկությունների հասանելիության և իրավական պաշտպանության իրական հնարավորություն։
Պետությունը պետք է կանգնի ծնողի կողքին՝ մինչև ճշմարտության ամբողջական բացահայտումը։

10. ԳԼԽԱՎՈՐ ՍԿԶԲՈՒՆՔԸ
Հայաստանի բանակում պետք է հաստատվի նոր պետական մտածողություն.
Զինվորը պետության սեփականությունը չէ։
Զինվորը պետության պաշտպանության տակ գտնվող մարդն է։
Նա ունի անուն։
Նա ունի մայր։
Նա ունի հայր։
Նրան սպասող ընտանիք կա։
Եվ նրա կյանքը որևէ պաշտոնատար անձի կարիերայից, որևէ զորամասի «բարի համբավից» ու որևէ գերատեսչության վիճակագրությունից ավելի բարձր արժեք է։
Մայրը որդուն հայրենիքին է վստահում ոչ թե նրան կորցնելու, այլ հայրենիքը պաշտպանելու համար։
Ուստի խաղաղ պայմաններում զինվորի յուրաքանչյուր մահվան դեպքում պետությունը պարտավոր է պատասխանել ոչ թե մեկ, այլ չորս հարցի.
Ո՞վ արեց։
Ո՞վ չկանխեց։
Ո՞վ գիտեր և լռեց։
Եվ ո՞վ է պատասխան տալու։
Այստեղ փոխզիջում չի կարող լինել։
Այստեղ պետք է գործի օրենքի դիկտատուրան՝ իր ամբողջ անխուսափելի ուժով։
Առանց տարբերակելու շարքայինին ու գեներալին։
Առանց փակ դռների։
Առանց «համակարգի պատիվը փրկելու» փորձերի։
Որովհետև պետության պատիվը մահը թաքցնելով չեն փրկում։
Պետության պատիվը փրկում են զինվորի կյանքը փրկելով։
Եվ պետական ծրագրի վերջնական չափորոշիչը պետք է լինի ոչ թե գեղեցիկ հաշվետվությունը, այլ մի պարզ տեսարան՝
մայրը բանակ է ճանապարհում իր որդուն,
և պետությունը նրան վերադարձնում է տուն՝
ՈՂՋ, ԱՌՈՂՋ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ ԾԱՌԱՅԱԾ։
Սա խնդրանք չէ պետությանը։
Սա պետության պարտականությունն է։

Փաստաբան՝ Լևոն Բաղդասարյան

23/08/2026

Օրերս համացանցը ցնցեց մի դեպք, երբ հայտնի դարձավ, որ քաղաքի ՔԿ վարչությունում ոստիկանի են ծեծի ենթարկել։ Չմանրանալով դեպքի մանրամասներին, «Իրավունքը» խնդրել ...

21/08/2026

Օգոստոսի 19-ին ժամը 21:20-ի սահմաններում, «Գազ-53» մակնիշի, առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի էր ենթարկել 7 զին...

Մի քրեական գործով դատարանն ապացուցված է համարում բռնաբարության փաստը և  պատիժ է սահմանում նախատեսված  մաքսիմալ պատժից մե...
20/08/2026

Մի քրեական գործով դատարանն ապացուցված է համարում բռնաբարության փաստը և պատիժ է սահմանում նախատեսված մաքսիմալ պատժից մեկ տարով ավելի և պաշտպանի ու դատախազի զարմացած հայացքներին ի պատասխան ասում է.
- Ամբաստանյալը ճաշակ չուներ։

֊ Մամ, հայրիկի մազերն ինչի՞ են քիչ։_ Որովհետև խելացի է։_ իսկ քոնն ինչի՞ է շատ։_ Ճաշդ կեր 🤭🤭
16/08/2026

֊ Մամ, հայրիկի մազերն ինչի՞ են քիչ։
_ Որովհետև խելացի է։
_ իսկ քոնն ինչի՞ է շատ։
_ Ճաշդ կեր 🤭🤭

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը։ ❤Շնորհավոր ...
15/08/2026

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը։ ❤
Շնորհավոր սուրբ Խաղողօրհնեք, թող օրհնյալ լինի Հայաստան աշխարհն իր բարիքներով։

Այս կիրակի օրհնվում է ոչ միայն խաղողի առաջին ողկույզը։ Օրհնվում է հողի բերքը, մարդու արդար քրտինքը, ընտանիքի սեղանն ու Հ...
15/08/2026

Այս կիրակի օրհնվում է ոչ միայն խաղողի առաջին ողկույզը։ Օրհնվում է հողի բերքը, մարդու արդար քրտինքը, ընտանիքի սեղանն ու Հայոց աշխարհի խաղաղությունը։
Խաղողի հատիկները շատ են, բայց ողկույզը՝ մեկ։ Թող այդպես էլ մենք լինենք՝ տարբեր, բայց մեկ արմատից, մեկ հավատքով, մեկ Հայրենիքով։
Թող Տիրոջ օրհնությունը մտնի յուրաքանչյուր հայի տուն, լույս տա այնտեղ, որտեղ խավար կա, առողջություն՝ որտեղ ցավ կա, հաշտություն՝ որտեղ վեճ կա, և հույս՝ այնտեղ, որտեղ մարդը հոգնել է սպասելուց։
Աստված պահապան մեր ընտանիքներին,
Օրհնված լինի բերքն ու բարիքը, օրհնված լինի հայի տունը։

Շնորհավոր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը և Խաղողօրհնեքը 🍇🙏

Փաստաբան Լևոն Բաղդասարյան

15/08/2026

Աստծո Դուռը Բաց է բոլորի համար

11/08/2026

Տարբեր ամբիոններից ,այդ թվում Ազգային ժողով անցած որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ այս օրերին սկսել են ակտիվորեն շահարկել գեներալ Մանվել Գրիգորյանի անունը....

Address

Հանրապետության Հրապարակ, Մհեր Մկրտչյան 8/1
Yerevan

Opening Hours

Monday 10:30 - 17:00
Tuesday 10:30 - 17:00
Wednesday 10:30 - 17:00
Thursday 10:30 - 17:00
Friday 10:30 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when LEV GROUP. Լև Գրուպ փաստաբանական գրասենյակ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share