26/09/2016
«Legal Counseling» փաստաբանական գրասենյակը տրամադրում է մատչելի և բարձրորակ փաստաբանական և իրավաբանական ծառայություններ.
1. ցանկացած քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարցերով անվճար խորհրդատվություն,
2. ամուսնաընտանեկան գործեր (ամուսնալուծություն, ալիմենտի բռնագանձում, ալիմենտի չափի փոփոխում, ընդհանուր համատեղ գույքի բաժանում, տեսակցության կարգի սահմանում, հայրության ճանաչում, ծնողական իրավունքներից զրկում, սահմանափակում, վերականգնում, ամուսնական պայմանագրերի, ալիմենտի վճարման և այլ համաձայնագրերի կազմում),
3. ժառանգության գործեր (ժառանգության ընդունման իրավական աջակցություն, ներկայացուցչություն, ժառանգության ընդունում դատական կարգով, բաց թողնված ժամկետի վերականգնում, ժառանգության պարտադիր բաժնի ապահովում, կտակի անվավեր ճանաչում, անարժան ժառանգների մեկուսացում, ժառանգության ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում, իրավաբանական փաստերի հաստատում),
4. պարտքերի հավաքագրման և բռնագանձման գործեր /չկատարված պարտավորությունների կատարման վերաբերյալ բանակցությունների վարում, գրավոր պահանջների կազմում, ներկայացում, դատական կարգով պարտքերի բռնագանձում և այլն),
5. ապահովագրական գործեր (ապահովագրական հատուցման գումարների բռնագանձում, բանակցությունների վարում և ներկայացուցչություն, հետադարձ պահանջի /սուբրոգացիայի/ իրականացման գործերով շահերի պաշտպանություն),
6. աշխատանքային վեճեր (աշխատողի և գործատուի խախտված իրավունքների և օրինական շահերի արտադատական և դատական պաշտպանության իրականացում, չվճարված աշխատավարձերի և վերջնահաշվարկի բռնագանձում, նախկին աշխատանքի վերականգնում և հարկադիր պարապուրդի բռնագանձում, աշխատանքային պայմանագրերի, հրամանների, գործատուի ներքին կարգապահական կանոնների և այլ ներքին իրավական ակտերի մշակում և այլն),
7. վարչական գործեր (ճանապարհային ոստիկանության, հարկային մարմինների և այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների, գործողությունների, անգործության բողոքարկում վարչական և դատական կարգով):
https://www.facebook.com/legal.counseling.law.firm/
ՄԱՏՉԵԼԻ ԵՎ ԲԱՐՁՐՈՐԱԿ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ