27/06/2022
2022թվականի հուլիսի 1` անցում դեպի անկանխիկ գործարքներ /մաս2/ 📌📌📌
2022թվականի հուլիսի 1-ից՝
✅Ֆիզիկական անձանց միջև 300,000 դրամը գերազանցող փոխառությունների տրամադրումը և ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով։
✅Նոտարական գործողությունների իրականացման կամ նոտարի մատուցած ծառայությունների վճարների ընդունումն իրականացվում է անկանխիկ ձևով։ Նոտարական գործողություններ կատարելու համար պետական տուրքը նոտարը գանձում է անկանխիկ ձևով։
✅ՀՀ տարածքում ֆիզիկական անձանց միջև 500,000 դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր այն գործարքների դիմաց, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պարտադիր գրանցման, իրականացվում են անկանխիկ ձևով՝ անկախ վճարման կարգից։
✅Պետական կամ համայնքային բյուջեներից և այդ բյուջեներ կատարվող ցանկացած վճարում իրականացվում է անկանխիկ ձևով։
✅Օտարերկրյա կազմակերպությունների և ՀՀ անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց միջև իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից, եթե վճարումը կամ վճարի ստացումը կատարվում է ՀՀ տարածքում: