29/06/2016
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ
ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
Հարգելի հայրենակիցներ,
Երևանի կենտրոն վարչական շրջանի ՛՛Կենտրոն-1՛՛ համատիրության կողմից 2011-2016թ ընթացքում հավաքագրված պարտադիր նորմերի կատարմանը ուղղված գումարների հավաքման և ծախսման նպատակայինության օրինականության ուսումնասիրությունների արդյունքում, պարզվել է որ, հիմքեր կան ենթադրելու, որ բնակիչներից և կազմակերպություններից հավաքագրված գումարները շատ ավելին են եղել քան անհրաժեշտ էր հավաքագրել:
Ներկայումս նյութեր են նախապատրաստվում գումարների վերադարձի պահանջով դատարան դիմելու համար:
Հրավիրում ենք բոլոր այն քաղաքացիներին, ովքեր նշված ժամանակահատվածում վճարումներ են կատարել նշված համատիրությանը, մասնակցել խմբային շահերի պաշտպանության նպատակով դատարան դիմելու և վճարված գումարները ետ ստանալու պահանջով:
ՄԵՆՔ ԿՕԳՆԵՆՔ ԵՏ ՍՏԱՆԱԼ ՈՉ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ!
Մանրամասների համար գրեք կամ զանգահարեք՝ 060 641883
Վերոգրյալը վերաբերվում է նաև այլ համատիրությունների կողմից հավաքագրված գումարներին. Ցանկության դեպքում կարող են դիմել նաև այլ համատիրությունների մասնակիցներ: