26/08/2026
Ինքնակամ կառույց ունե՞ք․ կարևոր ժամկետ, որը պետք է հաշվի առնել
Եթե ձեր հողամասում՝ լինի այն սեփական, պետական կամ համայնքային, կա ինքնակամ կառուցված տուն, կցակառույց, պատշգամբ, լողավազան կամ այլ շինություն, ապա այս պահին հատկապես կարևոր է ուշադրություն դարձնել դրա հաշվառման ժամկետին։
Եթե կառույցը կառուցվել է մինչև 2022 թվականի հունվարի 6-ը, ապա այն կարող է ընդգրկվել նախկին կարգավորման շրջանակում։ Այս դեպքում անհրաժեշտ է հասցնել կառույցը հաշվառել Կադաստրում մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
Սա կարևոր է նաև ֆինանսական տեսանկյունից․ եթե կառույցը ժամանակին հաշվառվում է հին կարգով, ապա դրա նկատմամբ չեն կիրառվում նոր կարգով նախատեսված 100 միլիոն և 50 միլիոն դրամի օրինականացման տեղական տուրքերը։ Գործում են տվյալ կարգավորմամբ նախատեսված համապատասխան այլ տուրքեր և վճարներ։
Ի՞նչ է նշանակում «հաշվառել»
Շատերը կարծում են, որ չափագրող մասնագետի կողմից կառույցը չափագրելը արդեն նշանակում է, որ այն հաշվառված է։ Սակայն դա այդպես չէ։
Չափագրումը միայն գործընթացի մի մասն է։ Անհրաժեշտ է, որ համապատասխան տվյալները ներկայացվեն Կադաստրի կոմիտե, և արդյունքում ստանաք փաստաթուղթ կամ տեղեկանք, որով հաստատվում է կառույցի Կադաստրում հաշվառված լինելու փաստը։
Հաշվառման հարցում կարող են կարևոր դեր ունենալ նաև Կադաստրի համապատասխան օրթոֆոտոհատակագծերը։ Դրանց միջոցով հնարավոր է պարզել, թե տվյալ կառույցը համապատասխան ժամանակահատվածում գոյություն ունեցե՞լ է, և ինչ վիճակում է եղել։
Իսկ եթե 2026 թվականի դեկտեմբերի 31-ը բաց թողնեք՞
Եթե կառույցը կառուցվել է մինչև 2022 թվականի հունվարի 6-ը, սակայն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը չեք հասցնում այն հաշվառել հին կարգով, ապա հետագայում դրա նկատմամբ կարող է կիրառվել արդեն նոր կարգավորումը։
Այսինքն՝ կարող եք կորցնել հին ընթացակարգով հաշվառվելու հնարավորությունը և հայտնվել նոր օրինականացման պայմանների ներքո, որտեղ նախատեսված են նաև 100 միլիոն կամ 50 միլիոն դրամի տեղական տուրքեր՝ կախված կառույցի գտնվելու վայրից։
Իսկ այն կառույցների դեպքում, որոնք գտնվում են սեփական հողամասում և կառուցվել են 2022 թվականի հունվարի 6-ից հետո, գործում է նոր կարգավորումը։ Եթե դրանք հաշվառվեն մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը և համապատասխանեն նոր կարգով օրինականացման պահանջներին, կարող են առաջանալ վերոնշյալ նոր տուրքերի կիրառման հարցեր։
2026 թվականի դեկտեմբերի 31-ը կարևոր վերջնաժամկետ է այն ինքնակամ կառույցների համար, որոնք կարող են ընդգրկվել հին կարգավորման շրջանակում։
📌 Նյութը վերցված է Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։
Tarjimanyan Advocate
——————————————————————
📲099 888 261
📲060 800 002
#ինքնակամկառույց #ինքնակամշինություն #օրենք #ԺԱՄԿԵՏՆԵՐ