20/05/2020
💡⚖️Ամուսնալուծություն: Ի ՞նչ է պետք իմանալ:
Ցավոք, այսօրվա իրականության մեջ շատ ու շատ զույգեր բախվում են ամուսնալուծության խնդրին, հետևապես, նախքան ամուսնալուծվելու վերաբերյալ որոշում կայացնելը եղեք հնարավորինս իրազեկված, որպեսզի կարողանաք պաշտպանել Ձեր և Ձեր երեխա/ների իրավունքները:
Եվ այսպես.
Ու ՞ր դիմել ամուսնալուծության համար:
Հայաստանի Հանրապետությունում
1. Ամուսնությունը կարող է լուծվել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ մարմնում/ЗАГС/, ինչպես նաև
2. ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում
Ո ՞ր դեպքերում են ամուսնությունները լուծվում ՔԿԱԳ մարմինների կողմից
Ամուսնությունները լուծվում են ՔԿԱԳ մարմինների կողմից, երբ
1. ամուսինների միջև առկա է փոխադարձ համաձայնություն ամուսնալուծության վերաբերյալ/ երկու ամուսինների ներկայությունը պարտադիր է/,
2. մյուս ամուսինը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անհայտ բացակայող /միայն մեկ ամուսնու դիմումի հիման վրա/
3. մյուս ամուսինը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ /միայն մեկ ամուսնու դիմումի հիման վրա/
4. մյուս ամուսինը դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով։
Տվյալ պարագայում ամուսնությունը համարվում է դադա րած ՔԿԱԳ մարմնում համապատասխան պետական գրանցում իրականացնելու պահից, որի վերաբերյալ տրվում է ամուսնալուծության վերաբերյալ վկայական:
Որ դեպքերում են ամուսնությունները լուծվում դատական կարգով
Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ամուսնությունները լուծվում են դատական կարգով, եթե՝
1. բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը
2. ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնում կատարելուց.
3. ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով։
Դատական կարգով ամուսնալուծվելիս, ամուսնությունը համարվում է դադարած դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելու պահից: Տվյալ պարագայում ևս ամուսնալուծությունը ենթակա է պետական գրանցման ՔԿԱԳ մարմնի կողմից: Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում ամունալուծության պետական գրանցումը կարող է իրականացվել նաև ամուսիններից մեկի դիմումի համաձայն: Ամուսնալուծության վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը պետական գրանցման ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետներ առկա չեն: Ամուսնալուծության վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը պետական գրանցման ներկայացնելուց հետո սահմանված ժամկետներում տրվում է ամուսնալուծության վկայական:
Յուրաքանչյուր պարագայում անհրաժեշտ է հնարավորինս խուսափել վեճերից: Միանշանակ, խորհուրդ է տրվում փորձել փոխադարձ համաձայնությամբ ամուսնությունը լուծել արտադատական կարգով:
Այն դեպքերում, երբ հնարավոր չէ խուսափել կոնֆլիկներից, խորհուրդ է տրվում դիմել մասնագիտացված փաստաբանների, այդ կերպ Դուք հնարավորություն կունենաք ամուսնությունը լուծել առանց մյուս կողմի հետ անձամբ հանդիպելու: