30/05/2019
ՎԱՐԴԱՆՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ իրավաբանական գրասենյակը մատուցում է նաև հետևյալ իրավաբանական ծառայությունները.
Իրավաբանական անձանց ամսական իրավական սպասարկում ֆիքսված վճարի դիմած
-Իրավաբանական խորհրդատվություն կազմակերպության տնօրենին և այլ ղեկավար աշխատողներին՝ կազմակերպության ընթացիկ գործունեության ընթացքում ծագող իրավական հարցերի կապակցությամբ (նաև անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով),
-Կազմակերպության ներքին կամ անհատական իրավական ակտերի կազմում (նաև անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով), այդ թվում`
տնօրենի հրամանների, կարգադրությունների, աշխատանքային կանոնակարգերի կազմում, բաժնետերերի կամ մասնակիցների ժողովի որոշումների կազմում, տնօրենների խորհրդի որոշումների կազմում
-Պայմանագրերի կազմում, պայմանագրերի վերանայում (նաև անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով),
-Աջակցություն կազմակերպությանը պարտքերի դատական բռնագանձման, խախտված իրավունքների վերականգնման գործում
-Կազմակերպության իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում, դիմումների, բողոքների, պատասխան-գրությունների կազմում
- Եվ այլն
Պատվիրատու կազմակերպության համար տվյալ իրավաբանական ծառայության առավելություններից մեկը կարող է լինել այն, որ վերջինս իրավաբանի հետ չի մտնում աշխատանքային հարաբերության մեջ, հետևաբար նաև հարկադրված չէ վերջինիս գրանցել որպես աշխատող, կրել գործատուի պարտականություններ (ստեղծել աշխատանքային պայմաններ, կատարել աշխատավարձից եկամտային հարկի պահումներ, արձակուրդային վճարումներ և այլն): Փոխարենը կազմակերպությունը կնքում է իրավաբանական ծառայությունների պայմանագիր իրավաբանական գրասենյակի հետ, վերջինիս վճարում է ամսական կարգով իրավաբանական ծառայության ֆիքսված վճար (համաձայնեցված կողմերի միջև ըստ նախատեսվող ծառայությունների ծավալի), չի ստեղծում որևէ աշխատատեղ, չի կատարում որևէ հարկի պահումներ: Իրավաբանական գրասենյակը, որպես հարկատու, ինքն է հաշվարկում և վճարում իր հարկերը ծառայության վճարի գումարից: Նման դեպքում իրավաբանական ծառայությունները նաև մատուցվում են ոչ թե միայն մեկ իրավաբանի կողմից, այլ` բազմամյա փորձ ունեցող իրավաբանների (փաստաբանների) կողմից:
Իսկ պատվիրատու կազմակերպությունն, ի տարբերություն աշխատանքային պայմանագրի, ըստ օրենքի իրավունք ունի ցանկացած պահի լուծել իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը, եթե այլևս անհրաժեշտ չլինի իրեն տվյալ ծառայությունը: