18/08/2026
ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մեկնարկում են չորս նոր կիրառական դասընթացներ՝ պետական և հանրային ծառայողների, ղեկավար պաշտոններ զբաղեցնողների, վարչական աշխատողների և կառավարման ոլորտի մասնագետների համար։
🔹 «Պետական կառավարման համակարգում մասնագիտական ռուսերեն հաղորդակցման կարողությունների զարգացում»
Ռուսաց լեզվով վստահ մասնագիտական հաղորդակցություն, պաշտոնական գրագրություն և գործնական քննարկումների արդյունավետ վարում։
Դասընթացի մեկնարկը՝ օգոստոսի 24-ին
Տևողությունը՝ 40 ակադեմիական ժամ
Արժեքը՝ 180,000 ՀՀ դրամ
🔹 «Թիմային աշխատանք»
Թիմային փոխգործակցության սկզբունքների յուրացում, արդյունավետ հաղորդակցության զարգացում, դերերի և պատասխանատվությունների հստակեցում, ինչպես նաև համատեղ որոշումների կայացման հմտությունների կատարելագործում։
Դասընթացի օրերը՝ օգոստոսի 24, 25 և 26
Տևողությունը՝ 12 ակադեմիական ժամ
Արժեքը՝ 30,000 ՀՀ դրամ
🔹 «Պաշտոնական գրագրություն․ արդյունավետ կառավարում»
Հստակ, գրագետ և նպատակային պաշտոնական գրագրություն՝ որպես կառավարչական աշխատանքի կարևոր գործիք։
Դասընթացի մեկնարկը՝ սեպտեմբերի 15-ին
Տևողությունը՝ 16 ակադեմիական ժամ
Արժեքը՝ 80,000 ՀՀ դրամ
🔹 «Կոնֆլիկտների կառավարում և փոխհարաբերությունների մոդելավորում»
Կոնֆլիկտների պատճառների վերլուծություն, լարված իրավիճակների կառուցողական կառավարում և արդյունավետ աշխատանքային փոխհարաբերությունների ձևավորում։
Դասընթացի մեկնարկը՝ սեպտեմբերի 15-ին
Տևողությունը՝ 40 ակադեմիական ժամ
Արժեքը՝ 180,000 ՀՀ դրամ
Չորս տարբեր դասընթացներ՝ նույն նպատակով՝ զարգացնել գրագետ հաղորդակցությունը, թիմային փոխգործակցությունը, կառուցողական համագործակցությունն ու արդյունավետ կառավարումը։
📌 Ծրագրերը մշակված են ժամանակակից կառավարման և մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան և երաշխավորված են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից։
Մասնակցել ցանկացողները կարող են՝
📧 դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով,
📞 կամ զանգահարել 010 27 75 15 հեռախոսահամարով։
ԵՂԵ՛Ք ՎԱՂՎԱ ԱՌԱՋՆՈՐԴԸ, ՄԻԱՑԵ՛Ք ՄԵՐ ՀԶՈՐ ԹԻՄԻՆ։
ՀԱՄԱՐՁԱԿՆԵՐՆ ԸՆՏՐՈՒՄ ԵՆ, ՁԳՏՈՒՄ ԵՎ ՀԱՍՆՈՒՄ: