25/09/2017
Երևանի Double Tree by Hilton հյուրանոցում սեպտեմբերի 22-ին կայացավ «Դելտապրո» ընկերության 5-ամյակի տոնակատարությունը։:
Միջոցառումը վարում էր սիրված ռադիո-հեռուստահաղորդավար- հանդիսավար Ժակը, իսկ երաժշտական մասը ապահովում էր Free Form Jazz Band & Marbey-ը ` ջազային երգչուհի Մարինե Հակոբյանի անզուգական կատարումներով:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին ընկերության աշխատակիցներն ու գործընկերները, այդ թվում հայտնի ճարտարապետներ, ներդրողներ, կառուցապատողներ: Բացի Հայաստանյան գործընկեր կազմակերպություններից հատուկ այս առիթով Հայաստան էին ժամանել հյուրեր ԱՄՆ-ից, Ռուսաստանից,Մերձավոր Արևելքից:
Հանդիսության սկզբում ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ընկերության տնօրեն Արթուր Մանուկյանը։ Նա նշեց, որ «Դելտապրո»-ն, լինելով բավականին երիտասարդ, կայուն քայլերով շարժվում է դեպի ապագա: «Չսահմանափակվելով այժմյան ձեռքբերումներով` մեր առջև դրելենք նոր, լայնամասշտաբ նպատակներ, որոնք պլանավորում ենք իրականացնել մոտ ապագայում»,- շեշտեց Արթուր Մանուկյանը և ողջույնի խոսք հղեց բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումնեն ունեցել ընկերության կայացման և զարգացման մեջ: Նա խորին երախտագիտություն հայտնեց «Դելտապրո»-ի տեղական և արտերկրի գործընկերներին, որոնց շնորհիվ ընկերությունը 5 տարի շարունակ հաստատուն քայլերով շարժվել է նոր ուղով և երբեք չի կորցրել իրեն ընձեռված հնարավորությունները:
Այնուհետև ներկայացվեց ընկերության պատմությունը և անցածուղին՝ նաև ֆիլմի տեսքով։
Ողջույնի խոսքով ելույթ ունեցան«Դելտապրո»ընկերության գործընկեր AGC Glass Europe ընկերության ԱՊՀ երկրներում արտահանման գծով մենեջեր ԶաուրԱլիրզաևը ,Dormakaba Eurasia ընկերության վաճառքի տնօրեն Սերգեյ Կլյուկվինը և VEKA ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Եվգենիյ Ակիմենկո ։
Արձանիկների տեսքով հուշանվերներ հանձնվեցին «Դելտապրո» ընկերության լավագույն գործընկերներ «Մոնարխ» ՍՊԸ-ին, «Արխանգել» ճարտարապետականստուդիային, «Արխկուպ» ճարտարապետական արվեստանոցին, «Զաարտ»ճարտարապետական արվեստանոցին, Schuko ընկերության հայաստանյան ներկայացչությանը, AGC Glasss Europe ընկերությանը, «Double Tree by Hilton» հյուրանոցին, «Երևան Մոլ» առևտրի կենտրոնին, MAF Carrefour (Majid al Futtaim Hypermarkets — Armenia)հիպերմարկետի ներկայացուցիչ Բերճ Ջալադյանին , Մերձավոր Արևելքում MAF Carrefour (Majid al Futtaim Hypermarkets) խանութների նախագծերի ղեկավար Հաֆեդ Ալզակիին, ճարտարապետներ Գարեգին Աղուզումցյանին և Փոլ Կալուստյանին ։
«Դելտապրո»-ի 5-ամյակին նվիրված պղնձե շքանշան շնորհվեց ընկերության այն աշխատակիցներին, ովքեր ընկերության հետ են հիմնադրման օրվանից. նրանք են՝ հավաքման արտադրամասի ղեկավար Գարիկ Անուշավանյանը, հավաքման մասնագետ Արմեն Ենոքյանը, ապակու մասնագետ Արմեն Նիգոյանը, տեղադրման խմբի ղեկավար Սասուն Գալստյանը, տեղադրման մասնագետներ Վարդան Հայրապետյանը, Ռոման Սարուխանյանը և Խաչիկ Նազարեթյանը, վարորդ Գենադի Հարությունյանը և սպասարկման մենեջեր Ավագ Նիգոյանը։
Միջոցառման ամենագեղեցիկ անակնկալներից էր նաև տորթը՝ հրավառությամբ,և ինչ ծննդյան տոն առանց անվանական ծննդյան շնորհավորական երգի, որն այնքան օրիգինալ էր, որքան և ողջ միջոցառումն ինքնին: Amy Winehouse –ի “Valery”-ին հնչեց ավանդական ‘’Happy Birthday”-ի փոխարեն:
Այսուհետ, ընկերության կողմից որդեգրած հեռանկարային քաղաքականության համաձայն, «Դելտապրո»-ում 10 տարի աշխատած մասնագետներին կշնորհվեն արծաթե, 15 տարիաշխատած մասնագետներին՝ոսկե, իսկ 20 տարիաշխատած մասնագետներին՝ պլատինե շքանշաններ։
Դելտապրո ընկերությունը մասնագիտացված է ֆասադների և տանիքների ապակեպատման, ալյումինե և մետապլաստե դռների և պատուհանների արտադրության, ավտոմատ դռների , ապակեպատ դռների, լոգախցիկների, օֆիսային միջնորմերի պատրաստման մեջ :