Վարորդի Ընկեր

Վարորդի Ընկեր Փաստաբանական և իրավաբանական օգնության ցուցաբերում ՃՈ և Կարմիր Գծերի անօրինական տուգանքները բեկանելու համար
(425)

Արդեն պաշտպանված ենք!!!
26/08/2026

Արդեն պաշտպանված ենք!!!

20/08/2026

Տարիներ շարունակ Հալաբյան–Արզումանյան փողոցների խաչմերուկում պարբերաբար տեղի են ունենում վթարներ, այդ թվում՝ ծանր հետևանքներով և մարմնական վնասվածքներով։ Սա այլևս պատահականության հարց չէ, այլ ակնհայտորեն անվտանգային խնդիր ունեցող հատված է։ Դեռ 2023 և 2024 թվականներին այստեղ արձանագրվել են վթարներ տուժածներով։
Հարց է առաջանում՝ քանի՞ վթար և քանի՞ տուժած է դեռ անհրաժեշտ, որպեսզի այս հատվածում որևէ փոփոխություն կատարվի։ Մեր կարծիքով՝ անհրաժեշտ է լրջորեն վերանայել խաչմերուկի երթևեկության կազմակերպումը․ կամ արգելել ձախ շրջադարձը, կամ ներդնել լրացուցիչ սեկցիա/շրջադարձի համար առանձին փուլ լուսացույցում և համապատասխան այլ անվտանգային լուծումներ։

Եթե նույն վայրում տարիներ շարունակ նույն խնդիրը կրկնվում է, պարզապես վթարների արձանագրումը բավարար չէ․ պետք է կանխել հաջորդ վթարը։

14/08/2026

Այսինքն՝ քաղաքացու ներկայացրած տեսանյութը «թերի» է, բայց պարեկի «ես ակնհայտ տեսել եմ»-ը՝ լիարժեք ապացույց։ Տեսագրությունը չեն ընդունում, չեն հերքում դրա բովանդակությունը, պարզապես հայտարարում են, որ իրենք տեսել են։ Իսկ հարց է առաջանում՝ եթե կա օբյեկտիվ տեսանյութ, ինչո՞ւ այն չի ուսումնասիրվում և ինչո՞ւ պաշտոնատար անձի սուբյեկտիվ դիտարկումը պետք է գերակայի տեսագրությանը:
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն - Police of the RA Ministry of Internal Affairs
ՀՀ կառավարություն

Երևան քաղաքում օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն ...
12/08/2026

Երևան քաղաքում օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները:

Մինչ վարորդներին ամեն քայլափոխի տուգանում են, քաղաքում շարունակում են գործել անպատասխանատու շինարարական նորմեր և վերահսկ...
22/07/2026

Մինչ վարորդներին ամեն քայլափոխի տուգանում են, քաղաքում շարունակում են գործել անպատասխանատու շինարարական նորմեր և վերահսկողության բացակայություն։ Արդյունքում՝ ճանապարհի մեջտեղում բաց փոսեր, վտանգված կյանքեր ու վթարներ։

Սա հերթական հետևանքն է Քաղաքաշինության կոմիտեի, շինարարության թույլտվություն տրամադրող մարմինների և Երևանի քաղաքապետարանի անփույթ աշխատանքի։ Երբ պատասխանատվություն չկա, նման դեպքերը դառնում են օրինաչափություն, ոչ թե բացառություն։

13/07/2026

Այսպիսի վարորդներին պետք է զրկել վարելու իրավունքից!!

⚠️ Ուշադրություն, հերթական կեղծիքըՔաղաքացիները 📱iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «Ճանապ...
12/07/2026

⚠️ Ուշադրություն, հերթական կեղծիքը

Քաղաքացիները 📱iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «Ճանապարհային Ոստիկանության» անունից։ Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է` հափշտակել Ձեր ֆինանսական միջոցները։

Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը։

11/07/2026

Փտած ծառերը մնում են, կանաչները՝ հատվում. ողբերգության պատասխանատուն ո՞վ է

Հուլիսի 1-ի դրությամբ էլեկտրոմոբիլների քվոտայի մասին.Ֆիզանձինք օգտագործել են 12000 հատից 8802-ը, մնացել է 3198 հատ։Դիլեր...
11/07/2026

Հուլիսի 1-ի դրությամբ էլեկտրոմոբիլների քվոտայի մասին.
Ֆիզանձինք օգտագործել են 12000 հատից 8802-ը, մնացել է 3198 հատ։
Դիլերները օգտագործել են 3000 հատից 1477-ը, մնացել է 1523 հատ։

Վերջապես))!!
24/06/2026

Վերջապես))!!

Հարգելի՛ քաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը ժամանակավորապես փակվելու է Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի երթևեկությունը:

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Վարորդի Ընկեր posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share