22/01/2026
Ժամանակային գերակայության սկզբունքը մտավոր սեփականության ոլորտում հիմնարար մեխանիզմ է, հատկապես՝ վիճելի դեպքերում։ Այն աշխատում է «ով առաջինն է՝ նա էլ իրավունք ունի» տրամաբանությամբ, բայց ունի իր նրբությունները։
🔑 Ի՞նչ է ժամանակային գերակայությունը
Ժամանակային գերակայությունը նշանակում է, որ իրավունքը կամ իրավունքի առաջնահերթությունը պատկանում է այն անձին, ով առաջինն է
• ստեղծել
• գրանցել
• կամ օրինական կերպով հայտարարել իր իրավունքների մասին, քանի դեռ դատարանով այլ բան ապացուցված չէ:
📌 Ինչպե՞ս է կիրառվում տարբեր ոլորտներում
🔹 Հեղինակային իրավունք
• Իրավունքը առաջանում է մտավոր սեփականության օբյեկտի ստեղծման, այլ ոչ թե գրանցման պահից
Բայց ի՞նչ անել վիճահարույց դեպքերում 👇
Կարևոր են ապացույցները՝❗
o ստեղծման ամսաթիվ
o սևագրեր, ֆայլերի մետատվյալներ
o թվային դեպոնացում, էլ․ նամակներ, պայմանագրեր
🔹 Ապրանքային նշաններ
• Գործում է հիմնականում «first to file» մոտեցումը
• Իրավունքը պատկանում է նրան, ով առաջինն է ներկայացրել գրանցման հայտ
📍 Բայց կա կարևոր բացառություն․
Եթե մյուս կողմը կարող է ապացուցել, որ նշանը օգտագործվել է ավելի վաղ և ճանաչելի է եղել, հնարավոր է վիճարկել ավելի ուշ գրանցումը։
🔒 Ինչպե՞ս պաշտպանվել
• ֆիքսել ստեղծման պահը
• չուշացնել գրանցումները (ապրանքային նշաններ)
• պահպանել բոլոր միջանկյալ ֆայլերն ու հաղորդակցությունները
• օգտվել թվային դեպոնացման ծառայությունից՝ գրելով մեզ անձնական նամակ կամ զանգահարելով +374 11-35-11-00 հեռախոսահամարին: