30/08/2026
⚖️ Մեր վստահորդը պահպանեց մեքենա վարելու իրավունքը դատական պրոցեսի ընթացքում։
🛑 Մեր վստահորդին Ոստիկանության (Պարեկային ծառայության) որոշմամբ զրկել էին վարորդական իրավունքից 1 տարի ժամկետով՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու հիմնավորմամբ։ Քանի որ ակտը կազմվել էր ընթացակարգային և իրավական կոպիտ խախտումներով, մենք այն բողոքարկեցինք դատական կարգով։
🎯 Մինչ դատարանը քննում է գործը և կկայացնի վերջնական դատական ակտ, վարորդը կանգնած էր 1 տարի մեքենա չվարելու և դրա հետևանքով լուրջ խնդիրների առաջ կանգնելու ռիսկի առաջ։ Մենք ՀՀ վարչական դատարան ներկայացրինք միջնորդություն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին՝ մատնանշելով վստահորդի սոցիալական ու կենսական կարևորագույն հանգամանքները.Վստահորդը զինծառայող է, և մեքենա վարելու իրավունքը ծառայողական պարտականությունների համար անհրաժեշտություն է։ Նրա խնամքին են գտնվում երկու անչափահաս երեխաներ։ Նա խնամում է նաև հաշմանդամություն ունեցող մորը։ Հիմնավորեցինք, որ Ոստիկանության որոշման անհապաղ կիրառումը կհանգեցներ անդառնալի և ծանր սոցիալական հետևանքների ողջ ընտանիքի համար, քանի դեռ դատարանը վերջնական վճիռ չի կայացրել։
🎉 Արդյունքը.ՀՀ վարչական դատարանը բավարարեց մեր միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ Ոստիկանության ակտի գործողությունը կասեցվել է։ Սա նշանակում է, որ մեր վստահորդը օրինական հիմքերով շարունակում է վարել իր մեքենան ողջ դատական պրոցեսի ընթացքում, շարունակում է կատարել իր հայրենանվեր ծառայությունը և հոգալ ընտանիքի կարիքները։
Եթե ձեզ կամ ձեր մտերիմներին սպառնում է վարորդական իրավունքից զրկում, դիմե՛ք մեզ, և մենք կպաշտպանենք ձեր իրավունքները։
📞 [+374 93 607 673 ]📍 [Ք․Երևան, Բուզանդ 7 շենք, 3 տարածք]
#ՎարչականԴատարան #ՎարորդականԻրավունք #ԽմածությանԱկտ #ՎարորդներիՊաշտպանություն