Concern Dialog

Concern Dialog Concern Dialog is a top-tier, full-service law firm headquartered in Yerevan, Armenia since 1998.

🇦🇲⬇ Concern Dialog is a top-tier, full-service law firm headquartered in Yerevan, Armenia. We have established ourselves as a reliable partner for businesses and individuals seeking legal counsel and representation since 1⃣9⃣9⃣8⃣.

🔺 The Best of Both Worlds: A Full-Service Law Firm with Specialized Expertise

Our team is well-respected for our work in the areas of corporate law, labour law, compe

tition law, tax law, contract law, family law (including child abduction cases) and regulatory issues. Specifically, we have extensive experience in regulatory matters in technology, media, and telecommunications (TMT), mining, energy, utilities, banking and finance, medical services, real estate, and not-for-profit sectors. In addition to our outstanding consulting and transaction practice, our litigation practice is regarded as one of the leading ones in Armenia for landmark litigation and arbitration cases. And finally, our criminal defence team is entrusted with defending clients in numerous high-level, complex criminal cases, engaging criminal, constitutional and international human rights issues, including several politically motivated proceedings and complex white-collar crime charges. The team stands out as one of the very few in the country capable of effectively assisting clients in English, Russian, French, and to a limited extent, German languages.

🔺 A Big Law Firm with Boutique-Level Service

We take a client-centric approach to our work, tailoring our services to meet each client's unique needs. At Concern Dialog, we are committed to delivering high-quality legal services that help our clients achieve their goals. We recognise the intricate nature and emotional strain associated with legal issues, so we strive to provide clear and practical advice to our clients, which empowers them to make well-informed decisions.

🔺Globally connected

Our membership to TagLaw and Nextlaw networks and cooperation with individual law firms from specific jurisdictions allow us to provide services to our Armenian clients practically worldwide. We frequently leverage these opportunities to enhance our client service - we have successful projects in the UK, Spain, Estonia, Cyprus, France, Denmark, Georgia, several states of the US and other jurisdictions.

🔺Top-tier law firm and leading team

Reputable international ranking providers regularly recognise our work: Concern Dialog and our team members are identified as "top tier" by Chambers and Partners, Legal 500, IFLR1000, Pravo.ru-300 International, Who is Who Legal. Top Ranked Legal has recognised Concern Dialog as the law firm of the year 2022 for Armenia. In addition, we regularly contribute to well-known and respected comparative guides and separate publications on Armenian law and practice, including Comparative Legal Guides by Chambers and Partners, Getting The Deal Through and Market Intelligence by Lexology, Country Comparative Guides by The Legal 500, Practical Law guides by Thomson Reuters, publications by Wolters Kluwer and others.

🔺Result-Oriented with Integrity

Concern Dialog actively engages in pro bono and low bono work as part of its commitment to Environmental, Social, and Governance (ESG) principles. By providing pro bono and low bono services, we offer free or reduced-cost legal assistance to individuals and organisations in circumstances where their rights are at stake or where there is a significant social or systemic impact. Concern Dialog is dedicated to actively contributing to the social well-being and development of the community by utilising our legal expertise and resources in ways that have a positive impact beyond our client base. Additionally, our law firm takes the initiative to organise seminars and workshops for communities, including for journalists and students. These events aim to enhance their knowledge and understanding of socially important legal topics.

☑ 📌 If you have thought of a legal issue - just message or call us.

➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
🇦🇲 📌 Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակն 1⃣9⃣9⃣8⃣ թվականից սկսած վստահելի գործընկեր է բիզնեսների և անհատների համար իրավաբանության բոլոր ոլորտներում՝ խորհրդատվությունից մինչև դատական պաշտպանություն։

Մեր թիմը ճանաչված է կորպորատիվ իրավունքի, աշխատանքային իրավունքի, մրցակցության իրավունքի, հարկային իրավունքի, պայմանագրային իրավունքի, լիցենզիաների ու թույլտվությունների, ընտանեկան իրավունքի (ներառյալ երեխաների անդրսահմանային առևանգման /child abduction/) ոլորտների պրակտիկայով։ Մասնավորապես, մենք մեծ փորձ ունենք ՏՏ, հեռահաղորդակցության և մեդիայի, հանքարդյունաբերության, էներգետիկայի, կոմունալ ծառայությունների, բանկային և ֆինանսական, առողջապահության, անշարժ գույքի և ոչ առևտրային գործունեության ոլորտներում։

Մեր դատավարական փորձառությունը ՀՀ-ում առաջատարներից է, հատկապես բարդ քաղաքացիական, վարչական և արբիտրաժային գործերով։ Ընկերության Քրեական թիմին են վստահել մի շարք բարդ, հաճախ սահմանադրական և միջազգային մարդու իրավունքների տարրեր պարունակող վարույթներով պաշտպանություն, ներառյալ՝ քաղաքական դրդապատճառներից ելնող որոշ գործերից մինչև տնտեսական հանցագործությունների բարդ վարույթներ։

Թիմը հաճախորդներին ծառայություններ է մատուցում հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և սահմանափակ ծավալով գերմաներեն:

🔺Հաճախորդակենտրոն աշխատանք

Կոնցեռն Դիալոգում հարմարեցնում ենք մեր ծառայությունները հաճախորդների կարիքներին։ Ծանոթ լինելով մատուցվող ծառայությունների ոլորտների խնդիրներին՝ մենք մեր հաճախորդներին տրամադրում ենք պարզ և գործնական խորհրդատվություն՝ աջակցելու նրանց կայացնելու իրազեկ որոշումներ։

🔺 Ծառայությունների մատուցման աշխարհագրությունը (իրավազորություն)

Մեր անդամակությունը TagLaw և Nextlaw ցանցերին և համագործակությունը առանձին երկրներում գործով տեղական իրավաբանական կազմակերպությունների հետ մեզ թույլ է տալիս բարձրորակ ծառայություններ մատուցել մեր հաճախորդներին փաստացիորեն ամբողջ աշխարհում։ Այդպիսի համագործակցության շնորհիվ մենք արդեն իսկ հաջող կերպով ձառայություններ ենք մատուցել մեր ՀՀ վստահորդներին Միացյալ Թագավորությունում, Իսպանիայում, Էստոնիայում, Կիպրոսում, Ֆրանսիայում, Դանիայում, Վրաստանում, ԱՄՆ-ի որոշ նահանգներում և այլ երկրներում:

🔺Միջազգային վարկանիշավորում ու համագործակցություն

Լայն ճանաչում ունեցող վարկանիշավորող հեղինակավոր միջազգային ընկերությունները պարբերաբար ճանաչում են մեր գրասենյակը՝ որպես հայաստանյան շուկայի առաջատար ընկերություններից մեկը։ Կոնցեռն Դիալոգը և մեր թիմի անդամները պարբերաբար առաջատար են համարվում (top tier) Chambers and Partners-ի, Legal 500-ի, IFLR1000-ի, Pravo.ru-300 International-ի, Who is who Legal-ի կողմից։ Top Ranked Legal-ը Կոնցեռն Դիալոգը ճանաչել է որպես 2022 թվականի Հայաստանի տարվա իրավաբանական կազմակերպություն։
Բացի այդ, ընկերության իրավաբանների շարունակբար հրապարակում են համեմատական ուղեցույցներ և առանձին հոդվածներ ՀՀ իրավունքի և պրակտիկայի վերաբերյալ միջազգային հայտնի իրավաբանական պարբերականներում և հրատարակչություններում, ներառյալ Chambers and Partners-ի համեմտական իրավական ուղեցույցները, Lexology-ի կողմից հրատարակվող Getting The Deal Through և Market Intelegence պարբերականները, The Legal 500-ի երկրների համեմտական ուղեցույցը, Thompson Reuters-ի կողմից հրապարակվող Pracical Law, Wolters Kluwer-ի առանձին հրապարակումներ և այլն։

🔺Pro Bono գործեր. իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքներն առաջնահերթություններ են

Կոնցեռն Դիալոգը, կարևորելով իրավունքի գերակայության ամրապնդումը երկրում, ներգրավված է նաև անհատներին և կազմակերպություններին անվճար կամ նվազեցված սակագնով իրավաբանական ծառայություններ մատուցելու գործերում: Դրանք հիմնականում այն գործերն են, որոնք առնչվում են մարդկանց հիմնարար իրավունքների պաշտպանությանը և համակարգային խնդիրների վերհանմանը և լուծմանը:

Գրասենյակը նախաձեռնում է նաև սեմինարներ և աշխատաժողովներ տարբեր թիրախային խմբերի համար, ներառյալ՝ սեմինարներ լրագրողների և ուսանողների համար։ Նշված սեմինարների նպատակն է բարձրացնել թիրաևային խմբերի իրազեկվածությունը և գիտելիքները կարևոր իրավաբանական թեմաների ու խնդիրների վերաբերյալ:


☑📌 Իրավաբանական խորհրդատվության և ներկայացուցչության համար զանգահարեք կամ գրեք մեզ:

Կիսվում ենք մեր հերթական ձեռքբերումով․Մտավոր սեփականության ոլորտի առաջատար IP STARS (Managing IP) միջազգային հարթակը Կոն...
20/08/2026

Կիսվում ենք մեր հերթական ձեռքբերումով․

Մտավոր սեփականության ոլորտի առաջատար IP STARS (Managing IP) միջազգային հարթակը Կոնցեռն Դիալոգին շնորհել է «Մտավոր սեփականության ոլորտում վստահելի մասնագետներ ունեցող ընկերություն» (Trusted Talent Firm) վարկանիշը։

Այս ճանաչումն ուղղակիորեն արտացոլում է մեր թիմի մտավոր սեփականության իրավունքի պրակտիկայի մեծացումն ու հզորացումը։ Մենք զգալիորեն ընդլայնել ենք այս ուղղությունը, ներգրավել նոր ու բարդ գործեր և ավելի խորացրել մեր մասնագիտացումը, ինչը թույլ է տալիս մեր վստահորդներին առաջարկել էլ ավելի ընդգրկուն ու վստահելի լուծումներ։

Մեր խորհրդատու գործընկեր, փաստաբան Սարգիս Կնյազյանը նույն հարթակի կողմից արժանացել է «Ճանաչված մասնագետ» (Notable Practitioner ) անհատական բարձր վարկանիշին՝ մտավոր սեփականության պաշտպանության գործում իր մեծ փորձի ու պրոֆեսիոնալիզմի համար։

Շնորհակալ ենք մեր վստահորդներին ու գործընկերներին վստահության համար։

#ԿոնցեռնԴիալոգ #ՄտավորՍեփականություն #ՓաստաբանականԳրասենյակ

Կոնցեռն Դիալոգի թիմը՝ ավագ գործընկերներ Նարինե Բեգլարյանը և Արթուր Հովհաննիսյանը, ավագ իրավաբաններ Շուշան Ստեփանյանը և Ե...
18/08/2026

Կոնցեռն Դիալոգի թիմը՝ ավագ գործընկերներ Նարինե Բեգլարյանը և Արթուր Հովհաննիսյանը, ավագ իրավաբաններ Շուշան Ստեփանյանը և Եվգենյա Նիկողոսյանը, հեղինակել են Հայաստանին նվիրված գլուխը ICLG-ի հեղինակավոր «Technology Sourcing 2026» ուղեցույցում։

Հրապարակումը ներկայացնում է Հայաստանում տեխնոլոգիական գնումների և մատակարարման, ծրագրային ապահովման, ամպային ծառայությունների, արհեստական բանականության, բլոկչեյնի, տվյալների պաշտպանության, մտավոր սեփականության և աութսորսինգի իրավական կարգավորման հիմնական առանձնահատկությունները։

Միջազգային այս ուղեցույցում Հայաստանի տեխնոլոգիական իրավական միջավայրի ներկայացումը ևս մեկ հնարավորություն է՝ ոլորտի զարգացումները և իրավական առանձնահատկությունները միջազգային մասնագիտական հանրությանը ներկայացնելու համար։

📖 Մանրամասները՝https://www.dialog.am/storage/files/posts/posts_8705292587892_TS26-Chapter_3_-_Armenia.pdf

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է թաքնված «չոր» իրավաբանական պայմանագրերի ու բիզնես գործարքների հետևում։ Իրականում այստեղ մարդկ...
15/08/2026

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է թաքնված «չոր» իրավաբանական պայմանագրերի ու բիզնես գործարքների հետևում։
Իրականում այստեղ մարդկային ակնկալիքներն են, հարաբերություններն ու կյանքի բնական ռիթմը։
Կոնցեռն Դիալոգի ավագ իրավաբան, փաստաբան Անի Մկրտումյանի հետ մեր նոր զրույցը հենց այդ մարդկային, բայց միևնույն ժամանակ խորապես պրոֆեսիոնալ կողմի մասին է։
Հարցազրույցում Անին պատմում է.
🔹 Ինչպես բժիշկ դառնալու ընտանեկան ակնկալիքներից ծնվեց իրավաբանի իրական կոչումը։
🔹 Ինչպես է հնարավոր կոտրել «աղջիկ է, ջահել է, չի կարող» կարծրատիպը և կառուցել ամուր ինքնավստահություն։
🔹 Ինչու է հոգատարությունը Կոնցեռն Դիալոգի կարևոր արժեքներից մեկը։
🔹 Եվ թե ինչպես են հրաձգությունն ու ձեռագործությունը օգնում լիցքաթափվել բարդ իրավաբանական աշխատանքից հետո։
Ծանոթացե՛ք այն մարդկանց հետ, ովքեր իրենց պրոֆեսիոնալիզմով, նվիրումով ու մարդկայնությամբ ամեն օր կերտում են Կոնցեռն Դիալոգի հաջողության պատմությունը։
🔗 Կարդացեք ամբողջական հարցազրույցը մեր կայքում՝ https://www.dialog.am/article/794

#ԿոնցեռնԴիալոգ #Իրավաբանություն #ԿորպորատիվԻրավունք #Փաստաբան #ՄերԹիմը #Հարցազրույց #ԱնձնականՏվյալներիՊաշտպանություն #ՀաջողությանՊատմություն

Chambers and Partners-ը հրապարակել է «Global Practice Guides: Doing Business In... 2026» ուղեցույցը։Կոնցեռն Դիալոգի թիմը...
12/08/2026

Chambers and Partners-ը հրապարակել է «Global Practice Guides: Doing Business In... 2026» ուղեցույցը։

Կոնցեռն Դիալոգի թիմը՝ կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը, ավագ գործընկերներ Նարինե Բեգլարյանը, Արթուր Հովհաննիսյանը, գործընկեր Լիլիթ Կարապետյանը, խորհրդատու գործընկեր Սարգիս Կնյազյանը և ավագ իրավաբան Շուշանիկ Ստեփանյանը, հեղինակել են Հայաստանում բիզնես գործունեությանն առնչվող իրավական կարգավորումներին վերաբերող «Law and Practice» բաժինը։

Ուղեցույցը համապարփակ և գործնական իրավական տեղեկատվություն է տրամադրում արտասահմանյան ներդրողների, գործարարների և իրավաբանների համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանում բիզնես սկսելու, վարելու և ընդլայնելու գործընթացով։

📖 Հայաստանին վերաբերող «Armenia: Law and Practice» բաժինը կարդացեք այստեղ՝https://www.dialog.am/storage/files/posts/posts_8654125897451_Chambers_Doing_Business_In.._2026_003_armenia-lp.pdf

📚 «Doing Business In... 2026» ուղեցույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ՝ https://gpg-pdf.chambers.com/Doing-Business-In-2026/3/

Մեր հատուկ թողարկման զրուցակիցն այս անգամ Կոնցեռն Դիալոգի ընտանեկան իրավունքի պրակտիկայի ղեկավար, փաստաբան Սոֆյա Խառատյա...
28/07/2026

Մեր հատուկ թողարկման զրուցակիցն այս անգամ Կոնցեռն Դիալոգի ընտանեկան իրավունքի պրակտիկայի ղեկավար, փաստաբան Սոֆյա Խառատյանն է, ով վստահ է՝ նույնիսկ ամենաբարդ վեճերում ամենակարևորը մարդու մեջ Մարդուն չկորցնելն է։

Հարցազրույցում կարդացեք՝

🔹 Ինչպես արդարության զգացումը դարձավ նրա մասնագիտական ուղենիշը,
🔹 Ինչու է ընտանեկան իրավունքում կարևոր հավասարակշռել օրենքն ու մարդկային վերաբերմունքը,
🔹 Ո՞ր արժեքներն են, ըստ Սոֆյայի, Կոնցեռն Դիալոգի հաջողության հիմքում։

Կարդացեք ամբողջական հարցազրույցը մեր կայքում․

🔗 https://www.dialog.am/article/792

22/07/2026

🎯 Կիսվում ենք մեր հերթական ձեռքբերմամբ. մտավոր սեփականության ոլորտի հեղինակավոր IP STARS (Managing IP) միջազգային հարթակը Կոնցեռն Դիալոգին շնորհել է Հայաստանում Trusted Talent Firm (Վստահելի մասնագիտական ներուժ ունեցող ընկերություն) վարկանիշը։

Այս ճանաչումն ուղղակիորեն արտացոլում է վերջին շրջանում մեր թիմի մտավոր սեփականության իրավունքի պրակտիկայի մեծացումն ու հզորացումը։ Մենք զգալիորեն ընդլայնել ենք այս ուղղությունը, ներգրավել նոր ու բարդ գործեր և ավելի խորացրել մեր մասնագիտացումը, ինչը թույլ է տալիս մեր վստահորդներին առաջարկել էլ ավելի ընդգրկուն ու վստահելի լուծումներ։

Նշենք նաև, որ մեր խորհրդատու գործընկեր, փաստաբան Սարգիս Կնյազյանը նույն հարթակի կողմից արժանացել է Notable Practitioner (Ճանաչված մասնագետ) անհատական բարձր վարկանիշին՝ մտավոր սեփականության պաշտպանության գործում իր մեծ փորձի ու պրոֆեսիոնալիզմի համար։

Շնորհակալ ենք մեր վստահորդներին ու գործընկերներին վստահության համար։

#ԿոնցեռնԴիալոգ #ՄտավորՍեփականություն #ՓաստաբանականԳրասենյակ

Շարունակում ենք «Կոնցեռն Դիալոգի» հատուկ թողարկումների շարքը։Այս շարքում բացահայտում ենք մեր թիմակիցներին ոչ միայն որպես...
14/07/2026

Շարունակում ենք «Կոնցեռն Դիալոգի» հատուկ թողարկումների շարքը։

Այս շարքում բացահայտում ենք մեր թիմակիցներին ոչ միայն որպես բարձրակարգ իրավաբանների, այլև որպես մարդկանց՝ իրենց արժեքներով, մտածողությամբ և կյանքի փիլիսոփայությամբ։

Այս անգամ մեր զրուցակիցը Կոնցեռն Դիալոգի աշխատանքային իրավունքի պրակտիկայի ղեկավար, փաստաբան Շուշանիկ Ստեփանյանն է։

Ինչպե՞ս պահպանել հավասարակշռությունը օրենքի տառի և մարդկային վերաբերմունքի միջև։ Եվ ինչո՞ւ աշխատանքային իրավունքում ամենակարևորը երբեք միայն փաստաթուղթը չէ։

Մեր կայքում արդեն հասանելի է Շուշանիկի հարցազրույցը, որտեղ նա խոսում է մասնագիտության, պատասխանատվության, հումորի, արդարության և այն արժեքների մասին, որոնք ձևավորում են իր աշխատանքային փիլիսոփայությունը։

Ի՞նչ կգտնեք հարցազրույցում.

🔹 «Փաստաթղթի հետևում միշտ մարդ կա»։ Ինչու աշխատանքային իրավունքում իրավաբանական ճշգրտությունը բավարար չէ առանց մարդկային վերաբերմունքի։

🔹 Արդարություն, պաշտպանվածություն և շահերի հավասարակշռում։ Երեք սկզբունք, որոնց վրա, ըստ Շուշանիկի, պետք է կառուցվեն առողջ աշխատանքային հարաբերությունները։

🔹 Ինչպե՞ս չկորցնել սառնասրտությունը բարդ իրավիճակներում։ Դատարանի փորձը, ինքնատիրապետումը և հումորի զգացումը՝ որպես մասնագիտական կարևոր գործիքներ։

🔹 «Կոնցեռն Դիալոգը մարդիկ են»։ Ինչո՞ւ է հենց մարդկանց և մտածողության մշակույթը դարձնում ընկերությունը յուրահատուկ։

🔗 Անցե՛ք հղումով և ավելի լավ ճանաչեք մարդկանց, ովքեր իրենց պրոֆեսիոնալիզմով և մարդկայնությամբ կերտում են Կոնցեռն Դիալոգի հաջողությունը՝ https://www.dialog.am/article/791

Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանի հեղինակած վերլուծությունն արդեն հասանելի է Wolters Kluwer-ի M...
09/07/2026

Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանի հեղինակած վերլուծությունն արդեն հասանելի է Wolters Kluwer-ի Merger Thresholds Monitor (MTM) միջազգային հարթակում։

Վերլուծությունը ներառում է՝
✅ Հայաստանում միաձուլումների վերահսկողության իրավական դաշտը և կիրառելի շեմերը,

✅ Գործարքների այն տեսակները, որոնք պահանջում են կարգավորող մարմնի նախնական համաձայնություն,

✅ Գործարքների պլանավորման վրա ազդող հիմնական գործոնները (ժամկետներ, ծախսեր, պատասխանատվություն,)

✅ Բիզնեսի և ներդրողների համար առկա ռիսկերն ու խոչընդոտները։

Wolters Kluwer-ը համարվում է մրցակցային իրավունքի ոլորտում առաջատար միջազգային հարթակներից մեկը, և այս հրապարակումը ևս մեկ անգամ ընդգծում է մեր Ընկերության փորձառությունը մրցակցային իրավունքի կարգավորման բնագավառում։

Կարդացեք ամբողջական վերլուծությունն այստեղ՝ https://www.dialog.am/storage/files/posts/posts_8359377229161_Armenia_MTM.pdf

#ՄրցակցայինԻրավունք #Ներդրումներ

Մեկնարկել են «Փաստաբանների գրասենյակների միության» աշխատանքներըԿայացել է Միության համակարգող խմբի առաջին նիստը, որի ընթա...
07/07/2026

Մեկնարկել են «Փաստաբանների գրասենյակների միության» աշխատանքները

Կայացել է Միության համակարգող խմբի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են առաջիկա անելիքները, կազմակերպչական հարցերն ու գործունեության հիմնական ուղղությունները։

«Փաստաբանների գրասենյակների միությունը» ստեղծվել է՝ միավորելու մասնագիտական ներուժը, պաշտպանելու գրասենյակների ընդհանուր շահերը, ամրապնդելու համագործակցությունը և նպաստելու ոլորտում կորպորատիվ մշակույթի զարգացմանը։

🏢 Կոնցեռն Դիալոգը, որպես ոլորտի առաջատար և մեծ թիմ ունեցող գրասենյակներից մեկը, միացել է այս նախաձեռնությանը։ Մեր գրասենյակը համակարգող խմբում ներկայացնում է ավագ գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը։

Վստահ ենք, որ Միությունը կդառնա արդյունավետ մասնագիտական հարթակ՝ փորձի փոխանակման, ոլորտային խնդիրների համատեղ քննարկման և դրանց լուծմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման համար։

#ՓաստաբաններիԳրասենյակներիՄիություն ՀՀ փաստաբանական ակադեմիա ՀՀ փաստաբանների պալատ

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է🇦🇲
05/07/2026

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է🇦🇲

Address

1 Charents Str
Yerevan
0025

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37460278888

Alerts

Be the first to know and let us send you an email when Concern Dialog posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share