23/04/2026
🔔 Մեր ֆինանսական կառավարման խորհրդատվական ծառայությունների շրջանակներում կիսվում ենք այս բացառիկ հնարավորությամբ կին ձեռներեցների համար։
EBRD Advice for Small Businesses in Armenia հետ համագործակցության արդյունքում մեկնարկում ենք «Ֆինանսական կառավարման բարելավման ծառայություններ ՓՄՁ-ների համար» նախագիծը, որը հնարավորություն է տալիս կին ձեռներեցներին բարելավելու ֆինանսական կառավարման համակարգերը և նախապատրաստվելու ընդլայնման, ներդրումների ներգրավման և ֆինանսավորման հասանելիության բարձրացմանը։ Ծառայության արժեքի 90% ֆինանսավորվում է ԵՄ կողմից։ Մանրամասները ստորև՝ ⬇️
🚀 Մասնակցության հրավեր․ Ֆինանսական կառավարման բարելավման ծառայություններ ՓՄՁ-ների համար
Ուրախ ենք հայտարարել մեր նոր «Ֆինանսական կառավարման բարելավման ծառայություններ ՓՄՁ-ների համար» նախագծի մեկնարկը, որն իրականացվում է ADWISE Business and Legal Consulting կողմից և ԵՄ ֆինանսավորմամբ։
🔎 Ծրագրի մասին
Ծրագիրը նպատակ ունի աջակցել կանանց կողմից ղեկավարվող աճող ՓՄՁ-ներին՝ բարելավելու ֆինանսական կառավարման համակարգերը և նախապատրաստվելու ընդլայնման, ներդրումների ներգրավման և ֆինանսավորման հասանելիության բարձրացմանը։
👩💼 Ո՞վ կարող է դիմել
• Կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներ, որոնք պլանավորում են աճել, ներգրավել ֆինանսավորում և ներդրումներ
• Առնվազն մեկ տարի գրանցված գործունեությամբ
• Ընկերության բաժնետերերի 51% հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ
• Ընկերությունները պետք է ունենա ձևավորված հաշվապահական համակարգ (ներքին կամ արտապատվիրակված)
Դիմորդների ծրագրին մասնակցությունը երաշխավորված չէ
🎯 Ի՞նչ կստանաք
✔️ Գործնական գործիքներ ֆինանսական հաշվետվությունների, վերլուծության, բյուջետավորման և ներքին վերահսկողության թեմաներով
✔️ Անհատական խորհրդատվություն և քոուչինգ
✔️ Ֆինանսական կառավարման, ռիսկերի կառավարման և որոշումների կայացման բարելավում
✔️ Բանկերի և ներդրողների համար առավել գրավիչ և պատրաստված բիզնես
📅 Ծրագրի տևողությունը՝ 2–3 ամիս
🤝Ծրագրի արժեք՝ 4,150 եվրո, որի 90% սուբսիդավորվում է ՎԶԵԲ կողմից, և մասնակիցը վճարում է 415 եվրոյին համարժեք ՀՀ դրամ (առանց ԱԱՀ-ի)
📝 Ինչպե՞ս դիմել
Լրացրեք հայտը հետևյալ հղումով՝
👉 https://forms.cloud.microsoft/e/ggVjCzLxDf
📩 Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝ [email protected]/ +37410 590922