Ter-Tachatyan Law Firm

Ter-Tachatyan Law Firm As a result of hard and good work for nearly than 20 years, we created permanent, professional and w

Տարիներ առաջ մեր ժողովրդի ձեռք բերած մեծագույն նվաճումը մեր երկրի անկախությունն է: Այն մեր պետության գոյության հիմնարար ...
21/09/2022

Տարիներ առաջ մեր ժողովրդի ձեռք բերած մեծագույն նվաճումը մեր երկրի անկախությունն է: Այն մեր պետության գոյության հիմնարար պայմանն է:
Ինչպես բազմիցս, այժմ էլ Հայաստանը կանցնի փորձություն դարձած այս շրջանը՝ հպարտ հայացքն ապագային ուղղելով:
Շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն:

🔎Սիրով հրավիրում ենք միանալու մեր թիմին.✒️Կատեգորիա՝ Ադմինիստրատիվ/օֆիսային⏰Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք👉Գտնվելու վայ...
11/04/2022

🔎Սիրով հրավիրում ենք միանալու մեր թիմին.

✒️Կատեգորիա՝ Ադմինիստրատիվ/օֆիսային
⏰Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք
👉Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն՝
📎Կազմակերպել գրասենյակի աշխատանքները,
📎Աջակցել հանդիպումների ու ժողովների կազմակերպմանը
📎Իրականացնել Գրասենյակի կազմակերպչական աջակցություն
📎Հետևել հանձնարարությունների ժամանակացույցներին և վերջնաժամկետներին
📎Համակարգել գրասենյակի տեխնիկական սպասարկման հետ կապված խնդիրները
📎Վարել ներքին և արտաքին նամակագրություն,
📎Ապահովել համապատասխան փաստաթղթաշրջանառություն

Անհրաժեշտ հմտություններ՝
📌բարձրագույն կրթություն
📌կազմակերպչական հմտություններ
📌միջանձնային և հաղորդակցական գերազանց հմտություններ
📌արագ կողմնորոշվելու հմտություն
📌նախաձեռնողականություն, ինքնուրույն աշխատելու ունակություն
📌համակարգչային հմտություններ (MS Office, Outlook)
📌գաղտնի տեղեկությունների հետ աշխատելու կարողություն
📌 հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն
📌թիմում աշխատելու ունակություն
📌գրասենյակային կամ ավագ օգնականի / աշխատակազմի համակարգողի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

✉️Դիմելու համար կարող եք Ձեր ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] հասցեով:
Մենք արագ և սիրով կարձագանքենք:❤️

🇦🇲Անկախության մասին շատերն են երազում. 30 տարի առաջ իրականության վերածվեց մեր երազանքը: 1991 թ. սեպտեմբերի 21-ին հռչակվե...
21/09/2021

🇦🇲Անկախության մասին շատերն են երազում. 30 տարի առաջ իրականության վերածվեց մեր երազանքը: 1991 թ. սեպտեմբերի 21-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինչի համար պարտական ենք ինքներս մեզ:
Անկախության հռչակմամբ մեկնարկեց մեր անկախ պետության ձևավորման և հզորացման գործընթացը: Այն պետք է շարունակական լինի և հայրենասիրության ու հայրենաճանաչության գաղափարի շուրջ համախմբի բոլորիս՝ իբրև հզոր պետություն:
Տոնդ շնորհավո'ր, մեր անկախ Հայրենի'ք:

🇦🇲Հունվարի 28-ը համայն հայության համար նշանավոր է Հայաստանի զինված ուժերի ստեղծմամբ, որը մեր երկրի առաջին և մեծագույն ձե...
28/01/2021

🇦🇲Հունվարի 28-ը համայն հայության համար նշանավոր է Հայաստանի զինված ուժերի ստեղծմամբ, որը մեր երկրի առաջին և մեծագույն ձեռքբերումներից է։
Սա առիթ է հիշելու և մեր խոնարհումն ու երախտիքն արտահայտելու նրանց, ովքեր մեր սահմանների պաշտպանության համար իրականացրել են և շարունակում են իրականացնել անհավանական հերոսություններ՝ դառնալով մերօրյա հերոսները։

Տոնդ շնորհավո՛ր, Հա՛յ զինվոր, տոնդ շնորհավո՛ր մեր խաղաղության ու պաշտպանության երաշխիք՝ Հայոց բանակ։

Ամրություն, ուժ և հզորություն մեր Բանակին, հավերժ փառք և խոնարհում մեր զինվորներին։
Խաղաղություն մեր սահմաններին։ 🇦🇲

🇦🇲1991 թվականի սեպտեմբերի 21-ը համաժողովրդական  տոն է, որին հայ ժողովուրդը սպասել էր երկար: 29 տարի առաջ սեպտեմբերի 21-ի...
21/09/2020

🇦🇲1991 թվականի սեպտեմբերի 21-ը համաժողովրդական տոն է, որին հայ ժողովուրդը սպասել էր երկար:
29 տարի առաջ սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ քվեարկեց հանուն Հայաստանի անկախ ապագայի:
Այդ նույն օրը Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ԽՍՀՄ-ից անկախանալու և անկախ պետություն ստեղծելու մասին։
Արդեն 29 տարի է ապրում ենք անկախ, ազատ Հայաստանում։
Տոնդ շնորհավո'ր, Մա'յր Հայաստան։ 🇦🇲

28/04/2019
10/10/2013

Հարգելի գործընկերներ,

“Տեր-Տաճատյան” իրավաբանական ընկերության փաստաբանների թիմը քննարկել է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված` “Փաստաբանության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի և “Պետական տուրքի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծերով առաջարկվող փոփոխությունները և` սատարելով ՀՀ փաստաբանների պալատի ղեկավարության սկսած պայքարին, հայտնում է այդ նախագծերի վերաբերյալ իր խիստ վրդովմունքն ու անհամաձայնությունը:

Մեզ համար ի սկզբանե և անվերապահորեն անընդունելի են արդարադատության նախարարության նախաձեռնությունը, դրա գաղափարն ու բերված հիմնավորումները, և մենք այս ամենում մեծ վտանգ ու սպառնալիք ենք տեսնում` Հայաստանի Հանրապետությունում փաստաբանության հետագա ամրապնդման և զարգացման համար:

Ակնհայտ է, որ օրենքների այս նախագծերով հետապնդվում է ոչ թե զուտ տեխնիկա-կազմակերպչական, այլ ավելի հեռուն գնացող նպատակ:

Փաստաբանների պետական գրանցմանատյանի ստեղծումը և կառավարության կողմից (արդարադատության նախախարության միջոցով) դրա վարումը նպատակ ունի պետական վերահսկողություն սահմանել փաստաբանների և փաստաբանական գործունեության նկատմամբ, ինչն ուղղակի անթույլատրելի է, քանզի վտանգում և չեղարկում է փաստաբանության անկախությունը:

Պետական գրանցամատյանի ստեղծումը և վարումը չի կարող սահմանափակվել ընդամենը տեղեկատվական բազայի ստեղծմամբ: Այդ գրանցամատյանի վարումը անպայմանորեն ներառելու է նաև դրանում ներառված տեղեկատվության ինչպես սկզբնական, այնպես էլ ընթացիկ ստուգումները:

Սա նշանակում է, որ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՆԱԼՈՒ Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ: Իսկ կառավարության ձեռքում այսպիսի լծակի առկայությունը կնշանակի` վերջ փաստաբանության անկախությանը, քանզի ՓԱՍՏԱԲԱՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԴԱՌՆԱ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ:

Հարգելի գործընկերներ, կարծում ենք անհրաժեշտ չէ զուգահեռներ անցկացնել փաստաբանների պետական գրանցմանատյանի վարման և իրավաբանական անձանց պետական գրանցման ինստիտուտների միջև, քանի որ վերջինը առավելապես կրում է տեխնիկական բնույթ և հետապնդում է օրենքի պահանջների պահպանման ստուգման և վիճակագրական նպատակներ:

Մեր դեպքում նպատակները, ինչպես վերը նշեցինք, լիովին այլ են: Վիճակագրական նպատակներով փաստաբանների պետական գրանցմանատյանի ստեղծումը ակնհայտորեն ավելորդ է, իսկ կառավարության կողմից փաստաբանների գործունեությունը ստուգելը` անթույլատրելի:

Ինչ վերաբերում է փաստաբանների պետական գրանցմանատյանը վարելու համար փաստաբաններից տարեկան պետական տուրքի գանձմանը, ապա այս երևույթը ևս անընդունելի է` լինի դա այս, թե որևէ այլ ձևաչափով:

Փաստաբանները` որպես ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն իրականացնողներ, վճարում են հարկեր, ինչպես որ դա անում են այլ ձեռնարկատերերը և աշխատողները: Այդպիսով փաստաբանները լիարժեքորեն մասնակցում են պետական բյուջեի մուտքերին, որոնց միջոցով պետք է ապահովվեն պետության առջև դրված խնդիրները: Փաստաբաններից պետական բյուջե լրացուցիչ գումարներ գանձելը անհավասար պայմանների մեջ կդնի նրանց` այլ հարկատուների հետ, ինչը անթույլատրելի է:

Ընդ որում, սա ըստ էության ոչ այլ ինչ է, քան փաստաբանների լրացուցիչ հարկում, և այն չի կարող, որևէ պարագայում, նմանեցվել տնտեսական գործունեության թույլտվությունների (լիցենզիանների) տրամադրման համար գանձվող պետական տուրքին: Փաստաբանները գործում են առանց պետության արտոնման, փաստաբան դառնալու և մասնագիտական գործունեություն իրականացնելու խնդիրները փաստաբանների ինքնակարգավորվող մարմնի` փաստաբանների պալատի լիազորության հարցեր են, ինչպես որ ընդունված է բոլոր երկրներում, իսկ փաստաբաններից անդամավճարների և այլ գումարների հավաքագրումը ունի փաստաբանության բնագավառի զարգացման, այլ ոչ թե պետության բյուջետային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակ:

Հարգելի գործընկերներ, մենք միանում ենք փաստաբանների պալատի նախագահի` արդարադատության նախարարին ուղղված նամակին և դրնում ներկայացված պահանջին և խնդրում ենք սույն նամակում ներկայացված լրացուցիչ նկատառումները, Ձեզ համար ևս ընդունելի լինելու դեպքում, հաշվի առնել հետագա քննարկումների և զարգացումների ընթացքում:

Հարգանքներով`

“Տեր-Տաճատյան” ԻԲԽ ՓԲԸ փաստաբաններ

04/12/2012

ՀՀ Փաստաբանների պալատի մարզամշակութային եւ երիտասարդ փաստաբանների ակումբների կազմակերպած ֆոտբոլի մրցման հաղթող է ճանաչվել "Տեր-Տաճատյան" իրավաբանական գրասենյակի հավաքականը:

ՀՀ փաստաբանների պալատ

Address

10 Vazgen Sargsyan Street, 108 Piazza Grande
Yerevan
0010

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+37410544691

Alerts

Be the first to know and let us send you an email when Ter-Tachatyan Law Firm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ter-Tachatyan Law Firm:

Share