DA Legal Consulting LLC

DA Legal Consulting LLC Դի Էյ Լեգալ Քընսալթինգը երիտասարդ ու նպատակասլաց իրավ?

02/04/2020

🆘«Դի Էյ Լեգալ Քընսալթինգ» ՍՊԸ փաստաբանական գրասենյակն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի COVID 19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերի շահառու հանդիսացող անձանց:
Մեր Փաստաբանները պատրաստ են աջակցելու ՀՀ քաղաքացիներին!
#ուժեղենքմիասին, , Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, 📢

✅ՀՀ Կառավարության 2020թ.-ի մարտի 30-ի N 412-Լ որոշման Կորորնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման համաձայն՝ խոցելի ոլորտներ են համարվում
• Հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ
• Հանրային սննդի ծառայություններ
• Զբոսաշրջության ծառայություններ
• Վարսավիրանոցայների և գեղեցկության սրահների ծառայություններ
• Մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում` առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն։
Նշված շահառուների ցուցակում Աջակցություն կարող են ստանալ այն քաղաքացիները, ովքեր 2020 թ.-ի մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում եղել են Խոցելի ոլորտի վարձու աշխատող:

✅ՀՀ Կառավարության 2020թ.-ի մարտի 30-ի N 410-Լ որոշման Կորորնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 6-րդ միջոցառման համաձայն՝
• ծրագրի շահառու կարող են դառնալ բոլոր այն քաղաքացիները, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի համաձայն՝ աշխատել են մասնավոր սեկտորում՝ առնվազն 2020 թ.-ի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն անընդմեջ, և ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում:
• ծրագրի շահառու կարող են դառնալ բոլոր այն քաղաքացիները, ովքեր 2020 թ.-ի հունվարի 1-ից մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում փոխել են աշխատանքը, սակայն նախորդ աշխատանքից ազատման օրվա և նոր տեղում աշխատանքային պայմանագրի մեկնարկի օրվա միջև տարբերությունը չի գերազանցում 3 օրը:
• Տվյալ աջակցությունից կարող են օգտվել անհատ ձեռնարկատերերը (ԱՁ), եթե 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ եղել են անհատ ձեռնարկատեր և վերջիններիս գործունեությունը ՀՀ Հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցվել է մինչև 2020 թ.-ի մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում:
• Աջակցությունը տրամադրվելու է ՀՀ նվազագույն աշխատավարձի՝ 68.000 դրամ գումարի չափով: Նշված գումարը չի հարկվելու:
• Աջակցությունը տրամադրվելու է միանվագ:
• Աջակցության տրամադրման կարգը կհաստատվի ապրիլի 2-ին, ինչից հետո կհայտարարվի դիմելու ընթացակարգը:

Ո՞ՎՔԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՍՈՒՅՆ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒ

• Ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ այն քաղաքացիները, ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում ստացած աշխատավարձը գերազանցում է 500.000 ՀՀ դրամը:
• Շահառու չեն կարող դառնալ նաև այն քաղաքացիները, ովքեր 2020 թ.-ի հունվարի 1-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային հարաբերություններ են ունեցել այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ ունեցել են 1-ից ավել աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ:
• Աջակցություն չեն կարող ստանալ նաև այն քաղաքացիները, ովքեր շահառու են դարձել ՀՀ կառավարության 26.03.2020թ. N 358-Լ որոշումը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառմանը:/հնարավոր չի լինել մեկից ավելի ծրագրի շահառու/
• Ծրագրի շահառու չեն կարող դառնալ այն քաղաքացիները, ովքեր աշխատել են բանկերում, վարկային կազմակերպություններում, գրավատներում, ապահովագրական ընկերություններում, արտարժույթի փոխանակման կետերում, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպություններում, ներդրումային կազմակերպություններում, ներդրումային ֆոնդերում, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերություններում:

✅ ՀՀ Կառավարության 2020թ.-ի մարտի 30-ի N 411-Լ որոշան Կորորնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառման համաձայն՝
Սույն որոշման շրջանակներում ծրագրի շահառու կարող է դառնալ այն հղի կանայք, ովքեր 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չի աշխատում և ում ամուսինը եղել է ԳՐԱՆՑՎԱԾ աշխատող և աշխատանքից ազատվել է 2020 թ.-ի մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում:
• Աջակցություն կարող են ստանալ այն հղի կանայք, ովքեր միայնակ են և 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չեն աշխատում:
• Աջակցությունը տրամադրվելու է 100.000 դրամի չափով: Գումարը չի հարկվելու:
• Աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այիսնքն՝ մեկ անգամ:
• Աջակցության տրամադրման կարգը կհաստատվի ապրիլի 1-ին, ինչից հետո կհայտարարվի դիմելու ընթացակարգը:

✅ՀՀ Կառավարության 2020թ.-ի մարտի 26-ի N 358-Լ որոշման Կորորնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 4-րդ միջոցառման համաձայն՝
Սույն որոշման շրջանակներում ծրագրի շահառու կարող են դառնալ`
• Ծրագրով նախատեսված աջակցությունից կարող են օգտվել բոլոր այն քաղաքացիները, որոնց ընտանիքում կա մինչև 14 տարեկան երեխա, ում երկու ծնողները եղել են գրանցված աշխատողներ և ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:
• Աջակցություն կարող են ստանալ նաև այն ընտանիքները, որտեղ մինչև 14 տարեկան երեխայի ծնողներից մեկն է եղել գրանցված աշխատող և ազատվել է աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուս ծնողը չի աշխատել:
• Աջակցություն կարող են ստանալ նաև այն քաղաքացիները, ովքեր ունեն մինչև 14 տարեկան երեխա, եղել են ԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂ և ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ երեխայի մյուս ծնողը մահացած է, ճանաչվել է մահացած կամ անհայտ կորած:
• Շահառու կարող է դառնալ նաև մինչև 14 տարեկան երեխա ունեցող միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են), ով եղել է ԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂ և ազատվել է աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:
• Աջակցություն կարող են ստանալ նաև աշխատանքից ազատված կամ աշխա¬տանք չունեցող այն ծնողները, ովքեր եղել են անհատ ձեռնարկատեր և որոնց գործունեությունը ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չէ:
• Աջակցությունը տրամադրվելու է ընտանիքում առկա մինչև 14 տարեկան ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ երեխայի համար՝ 100.000-ական դրամի չափով: Նշված գումարը չի հարկվելու:
• Աջակցության տրամադրվելու է միանվագ:

Ո՞ՎՔԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՍՈՒՅՆ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒ

• Ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ այն քաղաքացիները, ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում ստացած աշխատավարձը գերազանցում է 500.000 ՀՀ դրամը:
• Աջակցություն չեն կարող ստանալ նաև այն քաղաքացիները, ովքեր աշխատանքից ազատվելուց հետո անցել են այլ աշխատանքի՝ 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:

Աջակցության համար դիմելու անհրաժեշտություն չկա, քանի որ աջակցության այս միջոցառման շահառուների տվյալները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը փոխանցելու է Պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ-ի կողմից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունները հավաքագրվելու են «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայից:
Գումարը շահառուին վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկային փոխանցման միջոցով: Բանկն ընտրվելու է պատահականության սկզբունքով: ՀՀ քաղաքացիների համար ընտրված բանկի և գումարի փոխանցման մասին վերջիններս կտեղեկացվեն էլեկտրոնային փոստի միջոցով կամ, դրա բացակայության դեպքում, վերջիններիս հաշվառման հասցեին ուղարկվող նամակի միջոցով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եթե գումարը բանկային հաշվին փոխանցելուց հետո 3 ամիսների ընթացքում շահառուն պահանջ չի ներկայացնում գումարի նկատմամբ, այն վերադարձվում է ՀՀ պետական բյուջե:

✅ՀՀ Կառավարության 2020թ.-ի ապրիլի 02-ի N 427-Լ որոշման Կորորնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման համաձայն՝
Միջոցառման նպատակն է աջակցել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին։
• Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և երեխայի ծնողներից ոչ մեկը կամ միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12 -ի դրությամբ և չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12 -ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում։
• Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի դիմումի հիման վրա։
• Սույն միջոցառման իմաստով ընտանիքը կարող է հանդիսանալ շահառու , եթե մինչև 18 տարեկան երեխան/երը և նրա ծնողները /կամ միայնակ ծնողը/ մշտապես բնակվում են ՀՀ-ում և 2020թ. Մարտի 12 -իցմինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գտնվել են ՀՀ-ում։

Ո՞ՎՔԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՍՈՒՅՆ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒ

• Եթե երեխայի ծնողներից մեկը 2020թ.-ի հունվարի 1-ից մինչև 2020թ.-ի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի ճափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը,
• Երեխայի ընտանիքը 2020թ.-ի մարտի 12-ի դրությամբ հաշվառված է եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը բարձր է 28.01-ից,
• Երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ.-ի մարտի 31-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր և ում գործունեությունը մինչև նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել։

Կապ մեզ հետ☎️ (096)088188
(994)967778
(098)084036

📢 Ինչպե՞ս վերադարձնել պետական բյուջե սխալ կամ ավել վճարված գումարները✅Դիմել և ստանալ տեղեկանք այն պետական մարմից ,որի հա...
04/03/2020

📢 Ինչպե՞ս վերադարձնել պետական բյուջե սխալ կամ ավել վճարված գումարները
✅Դիմել և ստանալ տեղեկանք այն պետական մարմից ,որի հաշվեհամարին վճարվել է գումար, առ այն , որ այդ գումարները սխալ կամ ավել են վճարված։
✅ Դիմել ՀՀ Ֆինանսների Նախարարություն , դիմումին կից ֆիզիկական կամ իրավաբանական անձը ներկայացնում է վճարումը հաստատող փաստաթղթերի բնօրինակները, մասնավորապես` անդորրագի։
✅Եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի կողմից, ապա վերադարձը կամ վերաձևակերպումը հիմնավորող փաստաթղթերի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև նոտարի կողմից վավերացված լիազորագիրը:
✅Վերադարձման դեպքում դիմումում պետք է նշել նաև բանկային ռեկվիզիտները։
✅Վերաձևակերպման դեպքում դիմումի մեջ պետք է նշել ճիշտ գանձապետական հաշվի համարը։
✅Վերոնշյալ փաստաթղթերի առկայության դեպքում դիմողը 5 աշխատանքային օրյա ժամկետում տեղեկացվում է գործարքը կատարված լինելու մասին:

Դի Էյ թիմն ընդլայնվում է: Մեզ մոտ իրավաբանի   #գործկա:Ի՞նչ է անհրաժեշտ.1. Բարձրագույն իրավաբանական կրթություն,2. Ներպետա...
13/11/2019

Դի Էյ թիմն ընդլայնվում է: Մեզ մոտ իրավաբանի #գործկա:

Ի՞նչ է անհրաժեշտ.
1. Բարձրագույն իրավաբանական կրթություն,
2. Ներպետական օրենսդրության գերազանց իմացություն,
3. Հայերենի,անգլերենի, ռուսերենի գերազանց իմացություն,
4. Փաստաբանի արտոնագրի առկայությունը ցանկալի է:
Աշխատանքային փորձը պարտադիր չէ:

Աշխատանքային պարտականությունները՝
1. Հայցադիմումների, բողոքների, դիմումների և այլ գրությունների կազմում,
2. Պայմանագրերի ուսումնասիրություն և կազմում, ռիսկերի գնահատում,
3. Իրավաբանական խորհրդատվության տրամադրում,
4. Իրավաբանական բնույթի այլ փաստաթղթերի կազմում:

Աշխատանքի նկարագրությունը՝
1. Աշխատանքը մշտական է, ամբողջ դրույքով,
2. 09:00-18:00, հնգօրյա աշխատանքային ռեժիմով:

Եթե հետաքրքրված եք, կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը մեր ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլ. հասցեին:

DA legal consulting is hiring. We currently have a vacancy for a lawer.

Required qualifications:
1. higher legal education,
2. excellent knowledge of domestic legislation;
3. excellent knowledge of Armenian, English and Russian;
4. The presence of lawyer's license is an advantage.
Work experience is not required.

Job responsibilities:
1. drafting of lawsuits, complaints, applications and other writings;
2. reviewing and making contracts, risk assessment,
3. provision of legal advice.

Job description:
1. work is permanent, full time,
2. 09:00 - 18:00, five-day working mode.

If you are interested, you can send your CV to our page or [email protected]. e-mail address.

Ի ՞ նչ է անհիմն հարստացումը և ո ՞ ր դեպքերում այն ենթակա չէ վերադարձմանԱնհիմն հարստացումը ենթադրում է, որ անձը ձեռք է բե...
24/10/2019

Ի ՞ նչ է անհիմն հարստացումը և ո ՞ ր դեպքերում այն ենթակա չէ վերադարձման

Անհիմն հարստացումը ենթադրում է, որ անձը ձեռք է բերում գույք կամ խնայում է այն առանց որևէ իրավական հիմքի և ուրիշի հաշվին:
Թվարկվող բոլոր դեպքերում, երբ անձը գույքը ձեռք է բերում.
• ի կատարումն պարտավորությունների, սակայն մինչև պարտավորության կատարման ժամկետի վրա հասնելը
• ի կատարումն պարտավորությունների, սակայն պարտավորության կատարման վաղեմության ժամկետի ավարտից հետո
• որպես գոյության միջոց՝ աշխատավարձ, կենսաթոշակ, ալիմենտ և այլ գումարներ
• ինչպես նաև բարեգործական նպատակներով կամ ի կատարումն գոյություն չունեցող դրամական պարտավորության

չի կրում գումարը ետ վերադարձնելու պարտավորություն:

Մասնավորապես, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի՝
1. Անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը), բացառությամբ նույն օրենսգրքի նախատեսված դեպքերի:
Իսկ ահա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1009-րդ հոդվածը սահմանում է՝
Որպես անհիմն հարստացում ենթակա չեն վերադարձման`
1) այն գույքը, որը տրվել է ի կատարումն պարտավորությունների, մինչև դրանց կատարման ժամկետի վրա հասնելը, եթե պարտավորությամբ այլ բան նախատեսված չէ.
2) վաղեմության ժամկետի ավարտից հետո ի կատարումն պարտավորության տրված գույքը.
3) քաղաքացու մոտ անբարեխղճության բացակայության դեպքում, նրան` որպես գոյության միջոց տրված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարները, կենսաթոշակները, կրթաթոշակները, նպաստները, կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցումը, ալիմենտը և այլ դրամական գումարներ.
4) ի կատարումն գոյություն չունեցող պարտավորության տրված դրամական գումարները և այլ գույքը, եթե ձեռք բերողն ապացուցում է, որ գույքը վերադարձնելու պահանջով դիմած անձը գիտեր պարտավորության բացակայության մասին կամ գույքը տրամադրել է բարեգործական նպատակներով:

Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության 6 մանկատներից շուրջ 495 երեխա որդեգրվել է օտարերկրյա քաղաքացիներ...
13/09/2019

Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության 6 մանկատներից շուրջ 495 երեխա որդեգրվել է օտարերկրյա քաղաքացիների կողմից և միայն 116 երեխա՝ ՀՀ քաղաքացիների:
«Դի էյ լեգալ» Քընսալթինգ ՍՊ ընկերության հիմնադիր Իրինա Դանիելյանը այս հարցի շուրջ զրուցել է «Արմինֆո» լրատվական գործակալության հետ՝ ընդգծելով ոլորտում առկա ինստիտուցիոնալ մի շարք խնդիրներ և օրենսդրական բացեր: Ավելին➡️

За 10 лет из 6 детских домов Армении иностранными гражданами было усыновлено 495 детей, а местными гражданами – всего 116

Մեր փաստաբան Իրինա Դանիելյանի հարցազրույցը «Փաստ» թերթին։ Ինչպե՞ս խուսափել բանկերի ու վարկային կազմակերպությունների «թակ...
22/07/2019

Մեր փաստաբան Իրինա Դանիելյանի հարցազրույցը «Փաստ» թերթին։ Ինչպե՞ս խուսափել բանկերի ու վարկային կազմակերպությունների «թակարդներից»։ Հղումը մեկնաբանության մեջ

Դի էյ թիմը շնորհվորում է ՀՀ քաղաքացիներին Սահմանդրության օրվա առթիվ:🇦🇲🇦🇲🥁🥁  📞077 714 373
05/07/2019

Դի էյ թիմը շնորհվորում է ՀՀ քաղաքացիներին Սահմանդրության օրվա առթիվ:🇦🇲🇦🇲🥁🥁


📞077 714 373

Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո՝ 1991 թվականի հուլիսի 5-ին, ընդունվեց մայր օրենքը՝ ՀՀ Սահմանադրությունը և հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության

Address

Գարեգին Նժդեհի 46, Գլոբուս բիզնես կենտրոն
Yerevan
0026

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37477714373

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when DA Legal Consulting LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to DA Legal Consulting LLC:

Share

Category