01/07/2016
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի. Աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:, իսկ 17-րդ հոդվածի 1-ին մասի ՛՛Աշխատողը սույն օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:՛՛
Վարչական մարմինը համաձայն Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի պարտավոր է լրիվ բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրել վերը նշված իրավական որմերով սահմանված հանգամանքները, իսկ չկատարելու դեպքում վարչական դատարանում կարժանանան նույն բախտին
http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809886629
Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը