National Center for Legal Researches

National Center for Legal Researches "National Center for Legal Researches" NGO (NCLR) is an Armenian incorporated non-profit organization

Organization performs wide activities in area of police and defense reforms

ԻՀԱԿ ակտիվ մասնակցությունը ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության քննարկումներին ՆԳՆ ոստիկանության բարեփոխումնե...
23/12/2023

ԻՀԱԿ ակտիվ մասնակցությունը ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության քննարկումներին

ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարության ու 2024-2026 թթ. գործողություններիծրագրի մշակման աշխատանքները մեկնարկել են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ քննարկմամբ

Դեկտեմբերի 22-ին կայացել է ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարության և 2024-2026 թթ. գործողությունների ծրագրի մշակմանը նվիրված քննարկում, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Քննարկումը կազմակերպվել էր ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համագործակցությամբ:

Մասնակցում էին ՆԳ նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, հասարակական ու իրավապաշտպան կազմակերպությունների տասնյակ ներկայացուցիչներ, փաստաբաններ։

«Սա նախադեպը չունեցող ձևաչափ է ոստիկանության ոլորտի բարեփոխումների համար, և թեմատիկ նմանատիպ քննարկումները մեզ, ըստ էության, թույլ կտան վեր հանել առկա խնդիրներն ու տարբեր մտահոգությունները, որոնք արդեն կգույքագրվեն և, ըստ այդմ առաջ կշարժվենք դրանց լուծումների նախանշման տրամաբանությամբ»,- ընդգծել է փոխնախարար Սարգսյանը:

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ նոր ռազմավարության մշակման գործընթացը լինելու է առավել ներառական՝ ընդգրկելով ոչ միայն պետական մարմինների, այլև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկություններ։ Անդրադառնալով ոստիկանության համակարգում բարեվարքության ապահովման, հանրային հաշվետվողականության ու վերահսկողության հարցերին՝ ՆԳ փոխնախարարը նշել է, որ դրանց ներքո պետք է լինեն համապատասխան կառուցակարգեր, որոնք թույլ կտան նոր ռազմավարությունը դարձնել կանխատեսելի բոլորի համար։

Խոսելով տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումների, ինստիտուցիոնալ մեխանիզմների կիրառման մասին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է նոր ռազմավարության շրջանակում ոլորտի կատարելագործման տեսանկյունից տարբեր գործընթացների կազմակերպման և առաջարկությունների հաշվառման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

ՆԳ փոխնախարարն անդրադարձել է նախարարության կադրային համալրման աշխատանքներին՝ առանձնացնելով նոր ձևավորված ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության կողմից ռազմավարության մշակման ուղղությամբ նախատեսվող և արդեն իսկ իրականացված մեծածավալ աշխատանքները։

Հանդիպման երկրորդ հատվածում մասնակիցները 6 առանձին թեմատիկ աշխատանքային խմբերով՝ յուրաքանչյուրում ՆԳՆ ներկայացուցչի ներգրավմամբ, հնարավորություն ունեցան քննարկելու պարեկային ծառայության կատարելագործմանը, ոստիկանությունում բարեվարքության ստուգմանն ու հաշվետվողականության ու վերահսկողության մեխանիզմների վերանայմանը, խոշտանգումներից ու վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի ապահովմանը, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը և ոստիկան-քաղաքացի հարաբերություններին վերաբերելի հարցերը։

Ամփոփելով խմբային աշխատանքների արդյունքները՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներկայացրել են գույքագրած խնդիրները և առաջարկվող լուծումները։ Հանդիպման արդունքներով պայմանավորվածություն է ձեռքբերվել հասարակական կազմակերպությունների կողմից Նախարարությանը համակողմանի և համալիր առաջարկությունների ներկայացման շուրջ, որոնք հնարավորինս կհասցեագրվեն ոստիկանության նոր ռազմավարության և դրանից բխող 2024-2026 թթ. գործողությունների ծրագրի և այլ նախատեսվող բարեփոխումների շրջանակներում։

Ներքին գործերի նախարարության գործունեությանը հետևեք նաև Telegram-ում՝

You can view and join right away.

Սույն թվականի հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին ԵԱՀԿ գրասենյակի կողմից կազմակերպվել էր "Անվտանգության ոլորտի ժողովրդավար...
01/11/2023

Սույն թվականի հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին ԵԱՀԿ գրասենյակի կողմից կազմակերպվել էր "Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակ" հանդիպում։ Հանդիպմանը մասնակցում էին անվտանգային բազմաթիվ կառույցների, նախարարությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանդիպմանը քննարկումներով ակտիվ մասնակցություն է ունեցել նաև "Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն" ՀԿ։

04/02/2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հետևելով լայն հանրության և մասնագիտական համայնքի շրջանում արծարծվող հանրային ծառայողներին տրամադրվող պարգևավճարների մասին արձագանքներին՝ «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է հետևյալը.

«Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի ամրագրումը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, 6-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի՝ պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, ինչպես նաև առաջնորդվելով ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով՝ որով սահմանված է պատասխանատվություն պաշտոնեական լիազորություններն անցնելու համար՝ տեղեկացնում է որ՝

1. Պարգևավճարների տրամադրումն իրականացվում է պաշտոնի նշանակման իրավասություն կամ օրենքներով նման իրավասություն ունեցող անձի կողմից, ինչը նշանակում է, որ պաշտոնատար անձն ինքն իրեն չի կարող պարգևատրել՝ գնահատելով սեփական աշխատանքների ծավալը և որակը, եթե դա սահմանված չէ օրենքով: Բացի այս, դա նաև հակասում է պաշտոնատար անձանց բարեվարքության և էթիկայի սկզբունքներին, եթե այդպիսիք գործում են այդ կառույցներում: Դրանց խախտումները ենթադրում են առնվազն կարգապահական պատասխանատվություն:

2. Քաղաքացիական հասարակությունը և զանգվածային լրատվամիջոցները պետք է հետևողական լինեն այս հարցում՝ պահանջելով պետական համապատասխան մարմիններից մասնագիտական գնահատական (պաշտոնատար անձանց արարքների որակում):

«ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ
Ք. ԵՐԵՎԱՆ, 04.02.2019թ.

23/01/2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 150-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՕ 253-Ն ՕՐԵՆՔԻ ՀԻՄՔՈՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հետևելով ՀՀ կառավարության ձևավորման գործընթացին՝ «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է հետևյալը.
Սահմանադրության 150-րդ հոդվածի համաձայն՝ իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին:
«ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՕ 253-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին է ներկայացնում առաջին փոխվարչապետի, փոխվարչապետների և նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն: Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է Կառավարության անդամների առնվազն երկու երրորդը:
Վերը նշված իրավակարգավորումների համակցված վերլուծությունը ցույց է տալիս, որ վարչապետը իր նշանակումից հետո պարտավոր է սահմանված ժամկետում ներկայացնել ձևավորվելիք կառավարության անխտիր բոլոր անդամների նշանակման համար թեկնածուներ՝ սպասելով ՀՀ նախագահի գործողություններին, ով կարող է կամ նշանակել թեկնածուներին, կամ դիմել ՀՀ սահմանադրական դատարան՝ համաձայն գործող իրավակարգավորումների:
Վարչապետի այլ գործողություններ, ինպիսիք են որոշ նախարարությունների համար թեկնածուներ չտրամադրելը, կարող են գնահատվել որպես ընտրանքային մոտեցում և հայեցողաբար կարևորում հանրային կառավարման որոշ ոլորտի կամ ոլորտների (նման լիազորություն վարչապետը չունի) և պարտադիր լիազորության հայեցողաբար իրականացում (սահմանված պարտականության մասնակի իրականացում կամ անգործություն), այն է՝ սահմանդրական պահանջից խուսափում (չկատարում):
Անդրադառնալով վերը մեջբերված Օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասին՝ անհրաժեշտ է ընդգծել, որ այն կարող է գործել և նշանակություն ունենալ բացառապես վարչապետի սահմանադրական պարտականության ապահովման պարագայում, երբ վերջինիս՝ թեկնածուների ներկայացման արդյունքում նշանակվում են Կառավարության անդամների առնվազն երկու երրորդը և այս նորմի ուժով Կառավարությունը համարվում է ձևավորված (նմանատիպ նորմ Սահամանադրթյան մեջ առկա չէ և դեռ հարց է՝ այն արդյոք համապատասխանում է Սահմանադրությանը (սահամանադրականություն), քանի որ Սահամանադրության 147-րդ հոդվածի համաձայն՝ օրենքով կարող են սահմանվել բացառապես նախարարությունների ցանկն ու Կառավարության գործունեության կարգը, իսկ Կառավարության կազմավորման վերաբերյալ Սահմանադրության 150-րդ հոդվածը որևէ կերպ չի անդրադառնում կազմավերման հետագա գործընթացի հնարավորությանը օրենքի մակարդակով, այսինքն՝ օրենքով Կառավարության կազմավորման որևէ գործընթաց չի կարող լինել): Ավելին, Օրենքի կարգավորման առարկայում կազմավորման գործընթացի մասին խոսք չկա, ինչը նշանակում է, որ 3-րդ հոդվածի 9-րդ մասը կարող է գնահատվել որպես շեղում կարգավորման առարկայից):
Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ վարչապետը պարտավոր է գործի դնել սկզբնական մեխանիզմը, այսինքն ներկայացնել թեկնածուներ, որպեսզի այդուհետև իրականացվող նշանակման գործընթացում կամ ձևավորվի Կառավարություն, թեկուզև վերը նշված բանաձևով, կամ չձևավորվի:

«ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ
Ք. ԵՐԵՎԱՆ, 23.01.2019թ.

16/11/2018

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հետևելով սոցիալական կայքերում խնդրո առարկայի վերաբերյալ հնչած դիրքորոշումներին և ուսումնասիրելով e-draft.am կայքում հրապարակված համապատասխան նախագծի փաթեթը՝ «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է հետևյալը.

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածում ամրագրված են այն սկզբունքները, որոնք ընկած են հասարակական կազմակերպությունների գործունեության հիմքում: Այդ սկզբունքների և օրենքի մյուս դրույթների համակցված վերլուծությունը հուշում է, որ բացառությամբ օրինականության սկզբունքի, որը համարվում է համընդհանուր սկզբունք, մյուսները վերաբերում են բացառապես հասարակական կազմակերպությունների ինքնակազմակերպմանը և ներքին հարաբերությունների կարգավորումներին:

Հասարակական կազմակերպությունների հաշվետվողականության վերաբերյալ ուսումնասիրություններում առկա է դրա հետևյալ բնորոշումը .

Հաշվետվողականություն անհատական մակարդակում,
Ուղղահայաց հաշվետվողականություն,
Չեզոք հաշվետվողականություն:
Հաշվետվողականության սկզբունքը, որը որոշակի (հատուկ) պայմանների դեպքում ենթադրում է նաև հանրային հաշվետվողականություն, արդեն իսկ ապահովված է: Այն ապհովված է օրենքի 24-րդ հոդվածում սահմանված հանրային պահանջով և վերաբերում է բացառապես հանրային ֆինանսական միջոցներից օգտվելուն, որը և հանդիսանում է «որոշակի պայման»:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով խնդրի զգայուն լինելը՝ «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն»-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեին հորդորում է ևս մեկ անգամ անդրադառնալ խնդրին՝ խուսափելով օրենքում կիրառվող հասկացությունների լայն և դրանց էությունից շեղված մեկնաբանություններից:

«ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ

Ք. ԵՐԵՎԱՆ, 16.11.2018 ԹՎԱԿԱՆ

Astana International Financial Centre (AIFC) AIFC Court, the first in the region to operate under the principles of Engl...
01/11/2018

Astana International Financial Centre (AIFC) AIFC Court, the first in the region to operate under the principles of English law.

With the new court, the country shows its serious about foreign investment.

30.05.2018 թվական, ք, Երևան, հանդիպում ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչների հետ: ՀՀ Ոստիկանությունը ներկայացնում էին ՀՀ Ոս...
30/05/2018

30.05.2018 թվական, ք, Երևան, հանդիպում ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչների հետ:

ՀՀ Ոստիկանությունը ներկայացնում էին ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հ. Քոչարյանը, ՀՀ Ոստիկանության շտաբի կազմակերպչական և վերլուծական վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Լ. Ամիրխանյանը, ՀՀ Ոստիկանության միջազգային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Սեդրակյանը հետ: ԻԱՀԿ-ը ներկայացնում էին կազմակերպության խորհրդի նախագահ Կ. Ասատրյանը, ծրագրերի ղեկավար Տ. Երանոսյանը և ծրագրերի փորձագետ Դ. Սարգսյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ոստիկանության գործունեության ոլորտում նախկինում կատարված աշխատանքների արդյունքներին, ինչպես նաև քննարկվեցին ԻՀԱԿ-ՀՀ Ոստիկանություն հետագա հնարավոր համագործակցության ուղղություններին ու դրա անհրաժեշտությանը:

30/05/2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում ՀՀ ոստիկանապետի տեղակալի հետ. 30.05.2018թ.
30/05/2018

Հանդիպում ՀՀ ոստիկանապետի տեղակալի հետ. 30.05.2018թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

29/05/2018

Announcement on the exploitation of “Amulsar” gold mine

By following the opinions expressed in mass media as well as actions taken by environmentalists and other stakeholders in the society, “National Center for Legal Researches” NGO has the following observations:

Contract N ՊՎ-286 of 24 November 2014 concluded between the Ministry of Energy and Natural Resources and the company concerned is not available on the official website of the ministry. This is not consistent with the two key principles of practice adopted by the government, transparency and accountability. In this regard, we are of the view that the government should publish similar documents (agreements, contracts) (except for parts containing classified information protected by RA legislation or international agreements) so as to ensure effective public oversight by civil society. Furthermore, public oversight of this kind and the participation of civil society groups in similar processes will produce alternative opinions and reduce the risks associated with premature termination of such contracts.

In addition, it is important to have a clear picture of the consequences that the premature termination of the contract can entail for the Republic of Armenia in terms of creating financial obligation and damaging its international reputation, taking into account both the element of political stability and effective succession of public institutions.

“National Center for Legal Researches” NGO

Yerevan
25 May 2018

Address

Arshakunyats 4 H, 10th Floor
Yerevan

Telephone

+37494992290

Alerts

Be the first to know and let us send you an email when National Center for Legal Researches posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to National Center for Legal Researches:

Share