26/06/2022
Շատ է շրջանառվում այն հարցը, թե որ անձինք են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ։ Ստորև ներկայացնում ենք, թե որ անձինք են ռեզիդենտները և ոչ ռեզիդենտները։
Ռեզիդենտներն են հանդիսանում`
ա) ֆիզիկական անձինք (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի), որոնք հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել են Հայաստանի Հանրապետությունում 183 օր և ավելի, կամ որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ժամանակավորապես աշխատող ֆիզիկական անձինք,
բ) Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպությունները և Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերը,
գ) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները, զորքերը,
դ) միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները,
ե) սույն կետի «բ» ենթակետում նշված ռեզիդենտների` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերը և ներկայացուցչությունները,
զ) սույն կետի «գ» և «դ» ենթակետերում նշված ռեզիդենտների` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ղեկավարները, այլ աշխատակիցներ և նրանց ընտանիքների անդամները.
Ոչ ռեզիդենտներն են`
ա) ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձինք, այդ թվում օտարերկրյա պետության պետական ծառայության մեջ գտնվող` Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես աշխատող ֆիզիկական անձինք,
բ) օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները ու դրանց մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները,
գ) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա պետությունների դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները, զորքերը և միջազգային կազմակերպությունները, ինչպես նաև դրանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ղեկավարները, այլ աշխատակիցներ և նրանց ընտանիքների անդամները,
դ) սույն կետի «բ» ենթակետում նշված ոչ ռեզիդենտների մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
ե) սույն կետի «ա»-«դ» ենթակետերում չնշված և ռեզիդենտ չհանդիսացող այլ անձինք։
Ընկերությունը պատրաստ է իրավաբանական դաշտում ուղեկցել ցանկացած ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձանց, ցուցաբերելով իրավաբանական անհրաժեշտ օգնություն, Ձեր իսկ խնդիրների լուծմանը միտված։