12/04/2026
📌 21-րդ դարում՝ առանց խմելու ջրի․ սա արդեն վեճ չէ, սա՝ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ պայման է։
Այսօր կրկին դատարան եմ ներկայացրել միջնորդություն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, որպեսզի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պարտավորվի վերականգնել ջրամատակարարումը։
📍 Խոսքը սովորական «հաշվարկի վեճի» մասին չէ։
Խոսքը մարդու կյանքի տարրական պայմանների մասին է։
Արդեն ամիսներ շարունակ մարդը (մեր վստահորդը) ապրում է մի իրականության մեջ, որտեղ տանը ջուր չկա։
Ու սա տեղի է ունենում Հայաստանում՝ ձմռան պայմաններում, երբ՝
❄️ ջերմաստիճանը ցածր է,
❄️ երբեմն ձյուն է, սառույց,
❄️ ու անգամ ջուր հասցնելը դառնում է ֆիզիկապես դժվար/վտանգավոր։
Մարդը ստիպված է լինում ամեն օր տեղափոխել 30-50 լիտր ջուր, որպեսզի կարողանա պարզապես գոյատևել…
🧴 լվացարան չկա,
🚿 բաղնիք չկա,
🚽 զուգարանի բնականոն օգտագործումը խաթարված է…
🐶 և նույնիսկ կենդանիներին ջուր հասցնելն է դարձել «օրվա ծրագիր»։
Սա այլևս կենցաղային անհարմարություն չէ։
Սա արժանապատվության խախտում է։
✅ «Վեոլիա Ջուր»-ի գործելաոճը՝ կտրել ջուրը ու սպասել, որ մարդը հանձնվի…
Մեր վստահորդը ժամանակին գրավոր առարկել է, վճարել է չվիճարկվող մասը, օգտվել է ծառայությունից ու բարեխղճորեն վճարումներ կատարել։
Բայց ինչ է անում «Վեոլիան»
📌 նույն օրը դադարեցնում է ջուրը։
Սա ծառայություն չէ։ Սա ճնշման մեթոդ է։
Ավելին, ընկերությունը դատարանում ընտրել է ձգձգման դասական մարտավարություն․
⛔️ խնդրում են նիստը հետաձգել՝ իբր դիրքորոշում ներկայացնելու համար,
⛔️ դատարանը ժամանակ է տալիս,
⛔️ բայց իրենք չեն ներկայանում և չեն ներկայացնում պատասխան,
⛔️ հետո՝ հակընդդեմ հայց են ներկայացնում, որ նիստը նորից հետաձգվի ու ձմեռը «անցնի»։
Սա է հաշվարկը՝
🧊 ձմռան ընթացքում թողնել մարդուն առանց ջրի,
⏳ հետո գործը երկարացնել, որ մարդը հոգնի ու դադարեցնի պայքարը։
⚖️ Իսկ դատարանների անտարբերությունը՝ ամենացավալին է…
Ինձ համար սա հիմա արդեն սկզբունքի հարց է։
Որովհետև երբ դատարանը ամիսներով չի ապահովում մարդու ամենատարրական կյանքի պայմանները, դա նշանակում է՝ մարդը թողնված է իր խնդիրների հետ՝ միայնակ։
📌 Նիստը տեղափոխվել է՝ 08․04․2026թ․, ժամը 11:20։
Ու մինչև այդ մարդը պիտի ապրի առանց ջրի՞…
Սա՞ է «արդարադատությունը»։
Մենք շարունակելու ենք պայքարը։
Որովհետև ջուրը շքեղություն չէ։
💧 Ջուրը կյանքի նվազագույն իրավունքն է։
⚖️«Որքան դժվար է պայքարը՝ այնքան արդար է նպատակը»։
#ՎեոլիաՋուր #մարդուիրավունքներ #Արժանապատվություն #Արդարադատություն #ջրամատակարարում #ԽմելուՋուր #ԱնմարդկայինՊայմաններ
#ՍոցիալականԱրդարություն #ԻրավունքիՊաշտպանություն #ՀայցիԱպահովում #ԱպահովմանՄիջոց
#ԻրավականՊայքար #ՊետությանՊարտավորություն
#ՀանրայինԾառայություն #ՀանրայինՀսկողություն #Անարդարություն #ԿենսականԻրավունք #ԱռօրյաՊայքար
#ԴավիթԻսրայելյան #Փաստաբանիպրակտիկա #փաստաբան