24/08/2026
🏃♀️🏃♂️ Օգոստոսի 23-ին Վանաձորը մեկ օրով դարձավ սպորտի, էներգիայի և համախմբման քաղաք 💚
Այստեղ անցկացվեց տարվա ամենասպասված սպորտային իրադարձություններից մեկը՝ «ՎՄՀ Վանաձորի Կիսամարաթոն 2026»-ը։ 🎉🏅
1-ից մինչև 21.1 կմ՝ հարյուրավոր մասնակիցներ վազեցին իրենց ընտրած հեռավորությունը՝ միավորվելով մեկ կարևոր գաղափարի շուրջ՝ աջակցել կրթությանը և համայնքների զարգացմանը։ 🎓🌱
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ևս սիրով միացավ այս նախաձեռնությանը «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում։ 🤝💚
Մեզ համար կարևոր է լինել այնպիսի նախաձեռնությունների կողքին, որոնք մարդկանց միավորում են ընդհանուր արժեքների շուրջ, խթանում առողջ և ակտիվ ապրելակերպը և նպաստում կրթության, իրազեկվածության ու համայնքների զարգացմանը։ 📚🌍
💚Շնորհակալություն ենք հայտնում «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին այս գեղեցիկ ու կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, իսկ բոլոր մասնակիցներին՝ իրենց էներգիայի, ոգևորության և դրական լիցքերի համար։ ✨👏
Միասին՝ դեպի ավելի առողջ, կրթված և ուժեղ հայրենիք:💚