Փաստաբան Տիգրան Գրիգորյան

Փաստաբան Տիգրան Գրիգորյան «Հայց» փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան, սպորտսմեն, 4 որդու հայր

«Հայց» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան․
Արտոնագիր թիվ 2079

Դիլիջան համայնքի ղեկավարի որոշումներն անվավեր ճանաչվեցին։ #Դիլիջան  #գնումներ  #ամանոր   #հայց  #ՏիգրանԳրիգորյան
28/04/2026

Դիլիջան համայնքի ղեկավարի որոշումներն անվավեր ճանաչվեցին։

#Դիլիջան #գնումներ #ամանոր #հայց
#ՏիգրանԳրիգորյան

⚖ 👨‍⚖️Դիլիջան համայնքի ղեկավարի որոշումներն անվավեր ճանաչվեցին։

Մեր վստահորդը պետական գնման շրջանակներում ծառայությունների մատուցման պայմանագիր էր կնքել Դիլիջան համայնքի հետ՝ Դիլիջան քաղաքի ամանորյա տոնական ձևավորման՝ դիզայնավորման, կահավորման և ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ։ Աշխատանքները պատշաճ կատարվել են, համապատասխան փաստաթղթերով հաստատվել, պատվիրատուի կողմից ընդունվել։ Ավելին՝ Ամանորին ընդառաջ համայնքի ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում հպարտորեն կիսվել էր հենց այդ աշխատանքների արդյունքում ձևավորված՝ լուսավորված և տոնական դարձած քաղաքի տեսարաններով։
Չնայած դրան՝ համայնքը փորձում էր խուսափել իր պարտավորություններից՝ միակողմանի լուծելով պայմանագիրը, չվճարելով կատարված աշխատանքների դիմաց և ներառելով մեր վստահորդին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում։
"Հայց" փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Տիգրան Գրիգորյանի
հետևողական և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հաջողվեց պաշտպանել վստահորդի իրավունքները։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն արձանագրեց, որ պատվիրատուի վարքագիծը չի համապատասխանել օրենքի պահանջներին, իսկ պայմանագրային հարաբերություններում խախտվել են կատարողի իրավունքները։
Դատարանը վճռեց՝ ամբողջությամբ բավարարել հայցը, անվավեր ճանաչել Դիլիջան համայնքի ղեկավարի որոշումները՝ պայմանագիրը միակողմանիորեն լուծելու և մեր վստահորդին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում ներառելու վերաբերյալ։

#Դիլիջան #գնումներ #Ամանոր #հայց

Մեր աշխատանքի լավագույն գնահատականը վստահորդի/պաշտպանյալի շնորհակալությունն է 😎Երբեմն այն ունի նաև այս տեսքը․․․Իհարկե, գ...
17/04/2026

Մեր աշխատանքի լավագույն գնահատականը վստահորդի/պաշտպանյալի շնորհակալությունն է 😎Երբեմն այն ունի նաև այս տեսքը․․․
Իհարկե, գործը մնում է գործ, բայց մարդկային հարաբերություններն ամենաթանկն են։
Շնորհակալ եմ վստահության համար․․․

Հ․Գ․ Արկղում գինիների հավաքածու է․ աշխատանքից հետո լիցքաթափվելու լավ առիթ 🍷🍷

Քիչ առաջ Երևան քաղաքի առաջին ատյանի ը/ի դատարանը` դատավոր Մ.Արամյանի նախագահությամբ, քննելով ծանր հանցագործության մեջ մե...
15/02/2026

Քիչ առաջ Երևան քաղաքի առաջին ատյանի ը/ի դատարանը` դատավոր Մ.Արամյանի նախագահությամբ, քննելով ծանր հանցագործության մեջ մեղադրվող պաշտպանյալիս նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, կիրառեց այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը` համակցված գրավի և բացակայելու արգելքի հետ։

#ՏիգրանԳրիգորյան #փաստաբանականծառայություններ #փաստաբան #իրավաբան #Քրեական #Կալանք

Մեր թիմի ևս մեկ հաջողություն։Վճռաբեկ դատարանը վարույթ չընդունեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության բողոքը՝ անփոփ...
12/02/2026

Մեր թիմի ևս մեկ հաջողություն։

Վճռաբեկ դատարանը վարույթ չընդունեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության բողոքը՝ անփոփոխ թողնելով վերաքննիչ վարչական դատարանի որոշումը։
Ոստիկանության պարեկային ծառայությունը #կփոխհատուցի մեր վստահորդի կողմից կատարված փաստաբանական ծախսը՝ վերադասության բողոքի շրջանակում վճարված փաստաբանական ծառայության համար։
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վերոնշյալ ծախսը ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված իրական վնաս է․ քաղաքացին ստիպված էր փաստաբանի օգնություն ստանալ պետական մարմնի ոչ իրավաչափ ակտը բողոքարկելու համար, և այդ ծախսը ողջամտության սահմաններում պետք է հատուցվի՝ եթե կա ուղղակի պատճառահետևանքային կապ։

#ՏիգրանԳրիգորյան #փաստաբան #գործընկեր #իրավաբանականծառայություններ #իրավաբան #տուգանք #ոստիկանություն #Վճռաբեկ

Մեր բնակարանն ունի մի քանի սեփականատեր։ Ինչպե՞ս կարող եմ գրավադրել այն. դու ունե՛ս իրավունք  #20Բարի դիտում․․․  #փաստաբա...
11/02/2026

Մեր բնակարանն ունի մի քանի սեփականատեր։ Ինչպե՞ս կարող եմ գրավադրել այն. դու ունե՛ս իրավունք #20
Բարի դիտում․․․

#փաստաբանականծառայություններ #ՏիգրանԳրիգորյան #իրավունք #իրավաբան #փաստաբան #անշարժգույք

Հաղորդման հեղինակ՝ «Հայց» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, փաստաբան Տիգրան Գրիգորյան։https://www.facebook.com/TigranGrigoryanLawyer https://www.ins...

Պաշտպանյալիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող նախաքննության արդյունքում քրեական հետապ...
11/02/2026

Պաշտպանյալիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող նախաքննության արդյունքում քրեական հետապնդումը դադարեցվեց՝ իրեն մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով։

#ՏիգրանԳրիգորյան #փաստաբանականծառայություններ #իրավունք #իրավաբան #փաստաբան #քրեական #քրեականփաստաբան

Վիրավորանքի համար ի՞նչ պատասխանատվություն է նախատեսում օրենքը. դու ունե՛ս իրավունք  #19Բարի դիտում․․․  #վնասիհատուցում  ...
09/02/2026

Վիրավորանքի համար ի՞նչ պատասխանատվություն է նախատեսում օրենքը. դու ունե՛ս իրավունք #19
Բարի դիտում․․․

#վնասիհատուցում #ՏիգրանԳրիգորյան #փաստաբանականծառայություններ #իրավունք #իրավաբան #փաստաբան

Հաղորդման հեղինակ՝ «Հայց» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, փաստաբան Տիգրան Գրիգորյան։https://www.facebook.com/TigranGrigoryanLawyer https://www.ins...

 #հաղթանակԴատարանը մերժեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության հայցը ‼2025 թվականի ապրիլին լրատվամիջոցները տարածեցին մի տեսանյութ, որտեղ...
07/02/2026

#հաղթանակ
Դատարանը մերժեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության հայցը ‼
2025 թվականի ապրիլին լրատվամիջոցները տարածեցին մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են պարեկային ծառայողները բռնությամբ դուրս բերում վարորդին մեքենայից, պառկեցնում գետնին, այնուհետև տանում անհայտ ուղղությամբ։ Այնուհետև պարզ դարձավ, որ վարորդը բերման էր ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժանմունք, ապա ազատ արձակվել։
Պարեկային ծառայության կողմից այդ դեպքից հետո հայցադիմում էր ներկայացվել վարչական դատարան՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար վարորդին վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Վարորդն էլ դիմել էր մեր գրասենյակ՝ փաստաբանական աջակցության համար։
Արդյունքում, ՀՀ վարչական դատարանն արձանագրեց, որ ոստիկանության ծառայողի կողմից հնչեցրած օրինական պահանջի վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել, հետևաբար բացակայում է ՎԻՎՕ 182-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման կազմը։ Ոստիկանության հայցը մերժվեց։

#տիգրանգրիգորյան #հայց #փաստաբան #իրավաբանականծառայություններ #իրավաբան #պարեկ #պարեկայինծառայություն

Նկարում՝ կադրեր այդ օրվա տեսանյութերից։

Դու ունե՛ս իրավունք  #18 Բարի դիտում․․․  #աշխատանքային  #աշխատանք  #Աշխատանքային  #ՏիգրանԳրիգորյան  #փաստաբանականծառայու...
02/02/2026

Դու ունե՛ս իրավունք #18
Բարի դիտում․․․

#աշխատանքային #աշխատանք #Աշխատանքային #ՏիգրանԳրիգորյան #փաստաբանականծառայություններ #իրավունք #իրավաբան #փաստաբան

Հաղորդման հեղինակ՝ «Հայց» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, փաստաբան Տիգրան Գրիգորյան։https://www.facebook.com/TigranGrigoryanLawyer https://www.ins...

Դու ունե՛ս իրավունք  #17Բարի դիտում․․․  #ՏիգրանԳրիգորյան  #փաստաբանականծառայություններ  #իրավունք    #իրավաբան  #փաստաբա...
30/01/2026

Դու ունե՛ս իրավունք #17
Բարի դիտում․․․

#ՏիգրանԳրիգորյան #փաստաբանականծառայություններ #իրավունք #իրավաբան #փաստաբան #անշարժգույք

Հաղորդման հեղինակ՝ «Հայց» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, փաստաբան Տիգրան Գրիգորյան։https://www.facebook.com/TigranGrigoryanLawyer https://www.ins...

Address

Մաշտոցի 4, տարածք 43
Yerevan
0015

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37499366333

Alerts

Be the first to know and let us send you an email when Փաստաբան Տիգրան Գրիգորյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share