Armat Law Firm

Armat Law Firm Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Armat Law Firm, Lawyer & Law Firm, Օրբելի Եղբայրների 45, Yerevan.

Սնանկության գործի ավարտով  վերացան բոլոր արգելաքները և մեր վստահորդն  ազատվեց  բոլոր պարտավորությունների կատարումից:
19/07/2024

Սնանկության գործի ավարտով վերացան բոլոր արգելաքները և մեր վստահորդն ազատվեց բոլոր պարտավորությունների կատարումից:

✅ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն ...
09/07/2024

✅ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը։
Դրանք են`

✅Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։
✅Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:
Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:
✅Տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ։
Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով:

⚖ «Արմատ» իրավաբանական ընկերությունը քաղաքացիական իրավունքի ոլորտում մատուցում է հետևյալ իրավաբանական ծառայությունները.⤵...
02/07/2024

⚖ «Արմատ» իրավաբանական ընկերությունը քաղաքացիական իրավունքի ոլորտում մատուցում է հետևյալ իրավաբանական ծառայությունները.⤵

➡Քաղաքացիական գույքային իրավունքներ և քաղաքաշինական իրավահարաբերություններ.
➡Սեփականության, վարձակալության, օգտագործման, ներառյալ անհատույց օգտագործման իրավունքների պաշպանության իրականացում,
➡Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պատշաճ ձևակերպում, փաթեթի կազմում, բանակցությունների վարում, ներկայացուցչություն երրորդ անձանց առջև, նոտարական գրասենյակում և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում,
➡Անշարժ գույքի հետ կապված պայմանագրերի (առուվաճառք, նվիրատվություն, վարձակալություն, գրավ և այլն) մշակում, գործարքի ողջ գործընթացի կազմակերպում և ուղեկցում։
➡Պրվատիզացիոն /մասնավորեցման, սեփականաշնորհման/ իրավահարաբերություններում ներկայացուցչության իրականացում։
➡Շինարարության կամ հիմնանորոգման իրավաբանական մասի ապահովում, թույլտվությունների և լիցենզիաների ստացում,
➡Կառուցապատման նախագծերի իրավաբանական խորհրդատվություն,
➡Խորհրդատվություն կապալային հարաբերություններում, շինարարական կապալի պայմանագրի նախագծի կազմում, իրավական ուղեկցում։
➡Հողամասերի նպատակային /գործառնական նշանակության/ փոփոխության իրավական ուղեկցում։
➡Շարժական և անշարժ գույքի վարձակալության պայմանագրերի կազմում, պայմանագրերի օրենդրության համապատասխանության կամ կողմի պատվերի համապատասխանության մասնագիտական գրավոր եզրակացության, ուսումնասիրության ակտի տրամադրում։

_____________________

☎ 011222727 Меньше

📌«Արմատ» իրավաբանական ընկերության փաստաբանների ջանքերի արդյունքում գրանցվեց հերթական հաղթանակը: ✅ՀՀ Վերաքննիչ  քրեական  ...
01/07/2024

📌«Արմատ» իրավաբանական ընկերության փաստաբանների ջանքերի արդյունքում գրանցվեց հերթական հաղթանակը:
✅ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն մերժեց դատախազության բողոքը:
Ծանր հանցագործության մեջ մեղադրվող մեր պաշտպանյալը կմնա ազատության մեջ։

Արդյո՞ք ամուսիններն ունեն միմյանց ապրուստի միջոցները հոգալու պարտականությունԱմուսինները պարտավոր են նյութապես օժանդակել ...
29/05/2024

Արդյո՞ք ամուսիններն ունեն միմյանց ապրուստի միջոցները հոգալու պարտականություն

Ամուսինները պարտավոր են նյութապես օժանդակել միմյանց։
Այդպիսի օժանդակությունը մերժվելու և ալիմենտ վճարելու վերաբերյալ ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում դրա համար անհրաժեշտ միջոցներ ունեցող մյուս ամուսնուց դատական կարգով ալիմենտ պահանջելու իրավունք ունի՝
ա) անաշխատունակ անապահով ամուսինը.
բ) կինը՝ հղիության ընթացքում, ինչպես նաև ընդհանուր երեխային խնամող ամուսինը մինչև երեխայի երեք տարին լրանալը.
գ) անապահով ամուսինը, որ խնամում է մանկուց հաշմանդամ ընդհանուր երեխային կամ առաջին խմբի հաշմանդամ չափահաս զավակին:


👉ք. Երևան, Օրբելի Եղբայրների 45
☎ 011222727 Меньше

📌Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքըԸստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի  hոդված 114.-րդ հոդված...
27/05/2024

📌Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքը
Ըստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի hոդված 114.-րդ հոդվածի
աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`
1) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի.
2) աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում.
2.1) հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը.
2.2) երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերի.
3) գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունելուց հետո և գործադուլի ընթացքում, եթե աշխատողն այդ գործադուլին մասնակցում է սույն օրենսգրքով սահմանված կարգով.
4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի.
5) տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում, եթե, այդ դեպքերով պայմանավորված, աշխատողը չի ներկայացել աշխատանքի.
6) ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում, եթե մինչև տասներկու տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատողը չի ներկայացել աշխատանքի:
2. Եթե աշխատողը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամանակահատվածների ավարտից հետո չի ներկայանում աշխատանքի, ապա գործատուն սույն գլխով նախատեսված հիմքերով կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը:
3. Կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) հետևանքով աշխատանքային պայմանագիրը լուծելիս չեն կիրառվում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները:
4. Աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել`
1) արհեստակցական միությանը անդամակցելը կամ ոչ աշխատանքային ժամերին, իսկ գործատուի համաձայնությամբ նաև աշխատանքային ժամերին արհեստակցական միության գործունեությանը մասնակցելը.
2) երբևէ աշխատողների ներկայացուցիչ հանդիսանալը.
3) օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի կամ կոլեկտիվ պայմանագրի խախտման համար գործատուին պահանջներ ներկայացնելը.
4) սեռը, ռասան, ազգությունը, լեզուն, ծագումը, քաղաքացիությունը, սոցիալական դրությունը, դավանանքը, ամուսնական վիճակը և ընտանեկան դրությունը, համոզմունքները կամ տեսակետները, կուսակցություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելը.
5) տարիքը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
📌Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, և այլ հարցերով անվճար խորհրդատվություն ստանալու նպատակով կարող եք դիմել մեզ:

📌Ո՞րքան կարող է տևել հարցաքննությունը. 📌Հարցաքննությունը չի կարող տևել անընդմեջ 4 ժամից ավելի, իսկ անչափահասի, ինչպես նա...
17/05/2024

📌Ո՞րքան կարող է տևել հարցաքննությունը.

📌Հարցաքննությունը չի կարող տևել անընդմեջ 4 ժամից ավելի, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիր կամ ծանր հիվանդություն ունեցող անձի հարցաքննությունը՝ 2 ժամից ավելի: Հարցաքննությունը թույլատրվում է շարունակել հարցաքննվող անձին հանգստի և սնվելու համար անհրաժեշտ առնվազն մեկ ժամ ընդմիջում տրամադրելուց հետո:
Օրվա մեջ հարցաքննության ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 8, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիր կամ ծանր հիվանդություն ունեցող անձի համար՝ 6 ժամը:
Մենք պատրաստ ենք մեր վստահորդներին մատուցել բարեխիղճ և որակյալ իրավական օգնություն՝ կատարելով վստահորդի հանձնարարությանը վերաբերող բոլոր հանգամանքների ուսումնասիրություն և անհրաժեշտ գործողությունների պատշաճ կատարում՝ միջազգային չափանիշներին համապատասխան:
https://armatcompany.com/hy/blog/armatlawfirm3

🏠ք. Երևան, Օրբելի Եղբայրների 45
☎ 011222727

📌«Արմատ» իրավաբանական ընկերության փաստաբանների ջանքերի արդյունքում գրանցվեց հերթական հաղթանակը: «Արմատ» իրավաբանական ընկ...
02/04/2024

📌«Արմատ» իրավաբանական ընկերության փաստաբանների ջանքերի արդյունքում գրանցվեց հերթական հաղթանակը: «Արմատ» իրավաբանական ընկերության ոլորտում մասնագիտական մեծ փորձառություն ունեցող մասնագետների փորձի և պրոֆեսիոնալիզմի արդյունքում մեր վստահորդն ազատվեց ավելի քան 4 մլն դրամ պարտավորություններից‼️

📌Արմատ» իրավաբանական ընկերության փաստաբանների ջանքերի արդյունքում գրանցվեց հերթական հաղթանակը:     📌 «Արմատ» իրավաբանակա...
27/03/2024

📌Արմատ» իրավաբանական ընկերության փաստաբանների ջանքերի արդյունքում գրանցվեց հերթական հաղթանակը:
📌 «Արմատ» իրավաբանական ընկերություն էր դիմել քաղաքացի Վ․Պ․-ն՝ իր նկատմաբ կիրառված խափանման միջոց կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու համար:
📌Մեր պաշտպանյալը մեղադրվում էր քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մեջ: Ի շնորհիվ «Արմատ» իրավաբանական ընկերության ոլորտում մասնագիտական մեծ փորձառություն ունեցող մասնագետների փորձի և պրոֆեսիոնալիզմի արդյունքում մեր պաշտպանյալը գտնվում է ազատության մեջ, հանցանքի սպառնացող պատժի չափը կազմում էր 4-8 տարի ազատազրկում:

‼️Դատարանը որոշում կայացրեց մեր վստահորդի նկատմամբ կիրառված խափանաման միջոց կալանավորումը փոխարինել գրավ և բացակայելու արգելք խափանաման միջոցներով:

📌Անձի առղջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ մեղադրվող մեր վստահորդը  «Արմատ» իրավաբանական ընկերության  մասնագետ...
27/03/2024

📌Անձի առղջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ մեղադրվող մեր վստահորդը «Արմատ» իրավաբանական ընկերության մասնագետների ջանքերի արդյունքում գտնվում է ազատության մեջ, հանցանքի սպառնացող պատժի չափը կազմում է 3-7 տարի ազատազրկում:
‼️«Արմատ» իրավաբանական ընկերության մասնագետների ջանքերի արդյունքում մեր վստահորդը ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից:
«Արմատ» իրավաբանական ընկերությունը պատրաստ է աջակցել Ձեզ՝ յուրաքանչյուր իրավաբանական խնդրի արագ կարգավորման և լուծման համար:

🌐https://armatcompany.com/
🏠ք. Երևան, Օրբելի Եղբայրների 45
☎ 011222727

⚖️Ինչու՞ է անհրաժեշտ փաստաբանի մասնակցությունը ժառանգության գործերով.Ժառանգության իրավունքի ձևակերպման հարցում կարևոր է ...
26/03/2024

⚖️Ինչու՞ է անհրաժեշտ փաստաբանի մասնակցությունը ժառանգության գործերով.

Ժառանգության իրավունքի ձևակերպման հարցում կարևոր է ժառանգության իրավունքի ոլորտում նեղ մասնագիտացում ունեցող անձի ներգրավումը:
Ժառանգության յուրաքանչյուր գործ առանձնահատուկ է, եզակի իր փաստական, ուշադրության արժանի հանգամանքների կազմով, որոնց ատնեսումը կարող է հանգեցնել ժառանգական գործի սխալ հանգուցալուծմանը:
Այս առումով կարևորովում է ժառանգության իրավահարաբերությունները կարգավորող նորմերի, դրանց վերաբերյալ առանձին գործերով ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությունների, ինչպես նաև ժառանգության իրավունքի ձևակերպման հետ անմիջականորեն առնչվող այլ ինստիտուտները կարգավորող ներմերի իմացությունը, դրանց համադրումն ու կոնկրետ ժառանգական գործով կյանքի կոչումը:
Սրանք այն հմտություններն են, որոնց տիրապետում է բացառապես ոլորտում մեծ փորձառություն և մասնագիտական խորը գիտելիքներ ունեցող փաստաբանը:
Մեզ դիմելիս կկանխեք այն բացասական հետևանքները, ընդհուպ՝ գույքը ժառանգելու իրավունքից զրկվելը, որոնք առաջանում են մասնագիտական գիտելիքների բացակայության պայմաններում իրավունքների և շահերի ինքնապաշտպանության դիմելիս:


🌐https://armatcompany.com/
🏠ք. Երևան, Օրբելի Եղբայրների 45
☎ 011222727 Меньше

07/03/2024

Address

Օրբելի Եղբայրների 45
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37411222727

Alerts

Be the first to know and let us send you an email when Armat Law Firm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Armat Law Firm:

Share