Madika - Legal Advisory

Madika - Legal Advisory Legal consulting for your business

⚖️ Արհեստական բանականությունն ընդդեմ իրավաբանների՝ «Կազմիր»–ից դեպի «Ստուգիր»Երբևէ մտածել եք՝ որտեղ է այն սահմանը, որը հ...
10/08/2026

⚖️ Արհեստական բանականությունն ընդդեմ իրավաբանների՝ «Կազմիր»–ից դեպի «Ստուգիր»

Երբևէ մտածել եք՝ որտեղ է այն սահմանը, որը հստակ տարբերակում է իրավաբանի գործը👩‍🎓՝ մեծ տվյալների վրա հիմնված տեխնոլոգիական լուծումից

Դուք այցելում եք ատամնաբույժի ակնահաճո արտաքին ձևավորում ունեցող ատամնաբուժարանում՝ նորագույն տեխնոլոգիական լուծումներով հագեցած հիվանդասենյակում․ անձնակազմը բարեհամբույր է, սպասարկումը՝ բարձր մակարդակի։

Ձեր ատամնաբույժն ասում է, որ Ձեզ հարկավոր է սինուս–լիֆթինգ։ Ինչ եք անում Դուք։

Հրաժարվում եք ատամնաբույժից, հագնում եք նրա բժշկական արտահագուստը, վերցնում եք տեխնոլոգիական վերջին «ճիչ» սինուս–լիֆթինգի գործիքը, բացում եք արհեստական բանականության (այսուհետ՝ ԱԲ) համապատասխան հավելվածը, մուտքագրում «ինչպես կատարել լնդերի կտրվածքը, նկարագրի՛ր ընթացակարգը, վերջում ասա՛ ինչպես դնել կարերը, այդ ամենն ուղեկցի՛ր ձայնային ուղեցույցով և նկարներով»։

(Աբսուրդի ժանրից է, կարծում եմ, բայց վստահ եմ՝ կլինեն նաև այդպիսի խիզախներ, որ դա էլ կփորձեն։) 😄

Իսկ հիմա վերադառնանք չափազանց արագ փոփոխվող իրականությանը։

Վերջին տարիներին իրավաբանական ոլորտում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը ԱԲ ազդեցությունն է մեր մասնագիտության վրա։

Որոշեցի թրենդից հետ չընկնել և իմ փոքր լուման ներդնել այս հետաքրքիր ու խիստ բազմաշերտ հարցում։

⚖️ Իրավաբաններին հաճախ են ասում, որ ԱԲ–ն շուտով կփոխարինի իրենց, և այլևս կարիք չի լինելու դիմել իրավաբանի, ծախսել ժամանակ, գումար, ռեսուրս, եթե կարելի է գնալ դասընթացի, սովորել ինչպես գրել պրոմպտ, տալ հանձնարարական ու մեկ–երկու րոպեից ստանալ ուզած փաստաթուղթը կամ պահանջվող հարցի պատասխանը։

Voilà! ինչպես կբղավեն մեր բարեկամ ֆրանսիացիները։

Բայց հենց այստեղ էլ սկսվում է ամենակարևորը։

Այսօր ԱԲ–ն 💻 բավականին լավ է կատարում այն աշխատանքը, որը կառուցված է հստակ կանոնների, ձևանմուշների և կրկնվող գործընթացների վրա, այն ոչ միայն գեներացնում է փաստաթուղթ, այլև բացատրում է իրավական հասկացությունները, ներկայացնում է հնարավոր ռիսկերը, տալիս պարզագույն հարցերի պատասխաններ կամ առաջարկում լուծման տարբերակներ։ Բացի այդ՝ այն գրեթե անթերի շարադրում է Ձեր մտքերը, ճիշտ է, երբեմն օգտագործելով այնպիսի բառապաշար, որից ակնհայտ է դառնում՝ գրվածը չի՛ պատկանում Ձեր գրչին։

Վերջերս ինձ պատահած ամենազվարճալի դեպքերից էր, երբ հաճախորդիս գրած փաստաթղթին ի պատասխան գործընկերը գրել էր «It misses human touch, please re-write»։ Հաճախորդս շատ էր զարմացել։ Հետո պարզվեց, որ գործընկերոջ կողմից էլ ոչ պակաս ակտիվ օգտագործվող ԱԲ–ն է ստուգել այն և տվել այդ պատասխանը։ «Օ՛ ժամանակներ, օ՛ բարքեր» (կարդալ Կիկերոնի ձայնով)։ 😄

💡 Ու այստեղ է թաքնված ամենահետաքրքիրը․ եթե այսօր արդեն հնարավոր է ԱԲ–ի միջոցով ստանալ պայմանագրի նախնական ռիսկերի վերլուծությունից մինչև աուդիտորական վերլուծության նախնական նախագիծ, արդյո՞ք վտանգված չէ իրավաբանի աշխատանքը, արդյո՞ք սա նշանակում է որ ԱԲ–ն ճիշտ է․․․ արդյո՞ք պետք է դիմել իրավաբանի․․․ և իհարկե, ծագում է հարցերի հարցը՝ որտեղ է այն սահմանը, որը հստակ տարանջատում է իրավաբանի գործը տեխնոլոգիական լուծումից։

Սահմանը՝ «սա կարող է անել միայն իրավաբանը», այլևս անշարժ չէ։

Արդեն իրականություն է, եթե մի քանի տարի առաջ հարց ունենալու դեպքում հաճախորդն անմիջապես դիմում էր իրավաբանին, ապա այսօր հաճախ առաջին քայլը անում է ինքնուրույն՝ դիմում է ԱԲ–ի օգնությանը, իսկ իրավաբանին խնդրում է ստուգել ԱԲ–ի պատասխանը։

Փաստաթուղթ կազմելը 📄📃 ինքնին այլևս բավարար արժեք չէ։ Արժեք է այն կարողությունը կամ մոդայիկ «skill»–ը, որը թույլ է տալիս գնահատել՝ որքանով է այդ փաստաթուղթը համապատասխանում տվյալ բիզնեսի նպատակներին, նվազեցնում է ռիսկերը, հաշվի է առնում կոնկրետ իրավիճակը և պաշտպանում է հաճախորդի շահերը, այլ ձևակերպմամբ՝ «կարված է» տվյալ հաճախորդի կարիքների համար։ Այս պարագայում հաճախորդը վճարում է փորձի, դատողության, պատասխանատվության և վստահության և ոչ մեքենայացված տեխնոլոգիական լուծման համար։

Թվում է՝ տարբերություն չկա՝ 📑🧾փաստաթուղթ կազմելու և դրա համապատասխանությունը գնահատելու միջև, բայց իրականում այն ամբողջությամբ փոխում է իրավաբանի դերը, որի համար հաճախորդը պատրաստ է վճարել։

Եվ թեև շատ է խոսվում մասնագիտությունների անհետացման/վերացման մասին, եթե հիմնվենք «ինտելեկտուալ ապոկալիպսիս» և «կադրային ջարդ» գուժող տեխնոլոգիական հսկաների կանխատեսումները, այնուամենայնիվ, կարծում եմ՝ իրավաբանությունը, որպես մասնագիտություն, ոչ թե կանհետանա/կվերանա, այլ պարզապես կենթարկվի այնպիսի մետամորֆոզների, որ Մխիթար Գոշն ու Վլադիկ Ներսեսյանցը Աբրահամ Լինքոլնի հետ միասին կընտրեն «left the chat» տարբերակը։ 😄

Իսկ եթե լուրջ, ամեն ինչ այդքան էլ վատ չէ, միաձուլումներում և ձեռքբերումներում, խոշոր ներդրումային նախագծերում, բարդ դատական վեճերում, քրեական գործերում, սնանկության վարույթներում, որոնք պահանջում են այնպիսի վերլուծություն և համատեքստի ընկալում, որը հնարավոր չէ ստանալ միայն տվյալների մշակման միջոցով, որակավորված իրավաբանի ինտելեկտուալ կարողությունները դեռ որոշ ժամանակ պահանջված կլինեն՝ որպես արժեք ստեղծող կարողություն։

🤝 Եվ որքան շուտ մենք ընդունենք այս փոփոխությունը և վերաիմաստավորենք մեր աշխատանքի մոդելը, այնքան ավելի պատրաստ կլինենք այն իրականությանը, որն արդեն ձևավորվում է մեր աչքի առջև։ Ու հենց այստեղ է, որ ԱԲ-ն դառնում է հզոր գործիք, որը հնարավոր չի լինի արդյունավետ կիրառել առանց լուրջ մասնագիտական «background»–ի։

⚖️ Գործիքները փոխվում են, տեխնոլոգիաները զարգանում։ Ու քանի դեռ բիզնեսները գիտակցում են, որ չպետք է բավարարվեն միայն ավտոմատացված պատասխաններով, իրավաբանի կողմից ավելացվող արժեքները՝ մասնագիտական խորը գիտելիքները, վստահությունն ու պատասխանատվությունը միշտ կլինեն պահանջված։

Diana Movsesyan
Madika - Legal Advisory
Հիմնադիր - տնօրեն

13/03/2026

UK Alumni Forum 2026
Diana Movsesyan

💼⚖️ Օրվա մտքերից․📌 «Իրավաբանի ժամանակն ու խորհուրդը նրա հիմնական կապիտալն են»։— Աբրահամ ԼինքոլնԻրավաբանի իրական արժեքը չ...
12/03/2026

💼⚖️ Օրվա մտքերից․

📌 «Իրավաբանի ժամանակն ու խորհուրդը նրա հիմնական կապիտալն են»։
— Աբրահամ Լինքոլն

Իրավաբանի իրական արժեքը չափվում է ոչ միայն գիտելիքով, այլև այն ժամանակով և իմաստությամբ, որ նա ներդնում է մարդկանց օգնելու համար։ ⏳📚

Ժամանակը, փորձը և ճիշտ խորհուրդը իրավաբանության ամենակարևոր ռեսուրսներն են։

📌 “A lawyer’s time and advice are his stock in trade.”
— Abraham Lincoln

The true value of a lawyer lies not only in knowledge but also in the time and wisdom dedicated to helping others. ⏳📚
Time, experience, and sound advice are the most important assets in the legal profession.

Address

King Pap 1
Yerevan
0010

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Madika - Legal Advisory posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share